Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա: Արևելյան Մ. հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը: VI դ. ասորական նշանավոր ձեռագրերն են Վիեննայի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, Վիեննա), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, Ֆլորենցիա) ևն: Արևմուտքի Մ. օգտվել է ինչպես արլ., այնպես էլ բյուզանդական ձևերից: VII-VIII դդ. իռլանդա–սաքսոնական Մ. միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արլ. ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ մարդկային ֆիգուրներ: Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բոնող զարդարուն գլխատառով: X դարից իռլանդա-սաքսոնական ոճը տարածվել է Եվրոպայում: Մինչև այդ մայր ցամաքում VIII դ. կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը» (տես Կարոլինգյան արվեստ): Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան (տես Մերովինգյան արվեստ) և իռլանդա-սաքսոնական Մ–յան սկզբունքները: Կարոլինգների թագավորության տրոհման հետ X դ. վերջում Եվրոպայի երկրների Մ–յան մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ դպրոցներ: Ռոմանական արվեստում Մ. կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից: Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը: Ուշ ռոմանական շրջանում Մ–յան մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր (քաղաքների, խաչակրաց արշավանքների պատկերներ): XIII դ. Իտալիայում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև Ֆրանսիայում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ: Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտ. պատկերի նկատմամբ: Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները: Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ գրականության պատկերազարդումը: XIII դ. վերջին Արևմտյան Եվրոպայում գոթական Մ. հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասներին նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը: Մինչև XIV դ. վերջը և XV դ. սկիզբը Մ. զարգացել է Ֆրանսիայում և Ֆլանդրիայում: Գերմանիայում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով: XV դ. արևմտաեվրոպական բոլոր երկրներում Մ. սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, Լիմբուրգ և Վան Էյք եղբայրների Մ.): XV դ. տպագրության գյուտի հետևանքով Մ. աստիճանաբար դուրս է մղվել: XI դ. Հին Ռուսիայում Մ. հիմնականում հետևել է բյուզանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», 1056-57, Սալտիկով–Շչեդրինի անվ. հանրային գրադարան, Լենինգրադ): XII-XV դդ. որմնանկարներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», XIVդ. վերջ – XV դ. սկիզբ, Վ. Ի. Լենինի անվ. գրադարան, Մոսկվա), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր (XII-XV դդ. նովգորոդյան ձեռագրերի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը): XV դ. վերջում Մ–յան մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ (1540-60-ական թթ. Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն ՍՍՀՄ տարբեր գրադարաններում): IX-X դդ. վրաց. Մ. կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», X դ.): Մ–յան մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ ոսկու կիրառումով («Գելաթի Քառավետարանը», XI դ., երկուսն էլ Վրաց. ՍՍՀ ԳԱ ձեռագրերի ինստ., Թբիլիսի): XVII դ. պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «Վագրենավորը»): Մ. էական դեր է խաղացել մահմեդական աշխարհում: Բացի Ղուրանից, որը չէր պատկերազարդվում ֆիգուրատիվ նկարներով, զարդարվել են վեպերի («Շահնամեի» տիպի), սիրավեպերի և գիտական տրակտատների էջերը: Սկզբնական շրջանում (արաբ. Մ–յան Մոսուլի և Բաղդադի դպրոցներ) նկատելի է պարսկ. և Ասորիքի հելլենիստական արվեստի ազդեցությունը: Մոնղ. նվաճումների հետ Մ. զարգացել է Հուլավյանների իշխանության տարածքում (տես Թավրիզի մանրանկարչության դպրոց), հարստացել չինական արվեստին բնորոշ տարրերով (բնանկարային և կենդանական–բուսական հարդարանքում): Թեմուրյանների ժամանակ (Հերաթի մանրանկարչության դպրոց, Շիրազի մանրանկարչության դպրոց) պարսկ. Մ. հասել է զարգացման բարձրակետին, դարձել ծայրահեղ դեկորատիվ, քնարական: Սեֆյան Իրանում (XVI-XVII դդ.) մեծացել են Մ–յան գորգային էֆեկտները: Աֆղանական, միջինասիական ու ադրբ. Մ–յան մեջ (ծաղկումը՝ XV դ. 1-ին կեսին) զարդարուն ճոխ մակերեսները, քնարական բնապատկերները, գծային նուրբ ռիթմը, մեղմ գունահարաբերումները կազմում են նկարի դեկորատիվ պատկերահամակարգը: XVI-XVII դդ. Իրանում և այլուր տարածվել է դիմանկար–մանրանկարը: Վաղ հնդ. շրջանի Մ–յան մեջ ոճավորված հարթ պատկերները, հստակ գեղագիր գիծը XVI-XVII դդ. փոխվել է առանձին մանրամասների ճշգրիտ արձանագրությամբ, մարդկային դիմագծերի մանրակրկիտ պատկերմանը, միաժամանակ պահպանելով ավանդական հարթապատկերայնությունը, սխեմատիզմը և դեկորատիվությունը: Հաճախ հանդիպում են պատմահերոսական սյուժեներ («Բաբուր–Նամե», XVI դ. վերջ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա): Զարգացել են դիմանկարի և անիմալիստական ժանրերը (Գուջարաթի դպրոց, Մողոլների դպրոց): Մ. (գրչանկարներ արմավատերևների վրա) հայտնի է նան Ինդոնեզիայում և Հարավ–Արևելյան Ասիայի այլ երկրներում: Ացտեկների, մայաների, միշտեկների մշակույթում պահպանվել են պատկերագրեր հիշեցնող համարձակ, հյութեղ գույնով հագեցած նկարներ: Տես նաև Գիրք: Դիմապատկերային Մ., ծխախոտատուփերի, ժամացույցների, մատանիների, մեդալիոնների են վրա կատարված, փոքր չափի (1,5-ից մինչև 20 սմ) գեղանկարչական (երբեմն փորագիր) դիմապաակերի