Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


որ մանր հողատերերը ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ մթերքներն արտադրում են ավելի փոքր ծախքերով, քան խոշորները: Ապացուցելու համար նրանք կեղծում էին ագրարային վիճակագրության տվյալները, ելնում հողատարածությունների բացարձակ չափերից (հաշվի չառնելով ներդրված կապիտալի մեծությունը), անտեսում գյուղացիության շերտավորումը, և հիմնվելով աղավաղված «միջին» տվյալների վրա, փորձում էին ցույց տալ, որ մանր անհատական արտադրությունը կայուն դիրքեր ունի, կարող է մրցել խոշորի հետ ու կանխել գյուղում կապիտալիստական հարաբերությունների առաջացումը:
Վերլուծելով ԱՄՆ–ում, Ռուսաստանում և արևմտաեվրոպական մյուս երկրներում գյուղատնտեսության զարգացումը՝ Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ կապիտալիզմի տնտեսական օրենքները գործում են ոչ միայն արդյունաբերության, այլն գյուղատնտեսության մեջ, իսկ կապիտալիզմի հիմնական և գլխավոր միտումը մանր արտադրության արտամղումն է խոշորի կողմից թե՛ արդյունաբերության և թե՛ երկրագործության մեջ, որի հետևանքով աշխատավոր գյուղացիության լայն զանգվածներ սնանկանում են: Այդ պրոցեսը հատկապես ուժեղանում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կապված տեխնիկական առաջընթացի և գյուղատնտեսության մեջ մոնոպոլիստական կապիտալիզմի ներթափանցման հետ: «Կապիտալիզմի զարգացումը,—նշված է ՍՄԿԿ ծրագրում,— վերջնականապես հողմացրիվ արեց մանր գյուղացիական տնտեսության կայունության առասպելը: Մոնոպոլիաները տիրապետող դիրք են գրավել նաև գյուղատնտեսության մեջ: Միլիոնավոր ֆերմերներ և գյուղացիներ քշվում են իրենց հողերից, իսկ նրանց տնտեսությունը աճուրդի է հանվում» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 45):
Ժամանակակից պայմաններում «տնտեսության» կայունության տեսությունը «կատարելագործվել» և ներկայացվում է «ընտանեկան տնտեսությունների (ֆերմաների) կայունության» տեսության ձևով, որի նպատակը նույնն է՝ քողարկել գյուղացիության շերտավորումը, խարխլել բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը, հավերժացնել կապիտալիստական կարգերը:Ռ. Սարինյան ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, իրականացնում է ոչ սննդային հումքից (հեղուկ և գազային ածխաջրածիններ), ինչպես նան շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի արդյունաբերական մշակման թափոններից արժեքավոր նյութերի ստացման մանրէաբանական սինթեզը: Թողարկում է սպիտակուցա–վիտամինային կոնցենտրատներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆերմենտային պատրաստուկներ, անտիբիոտիկներ, բույսերի պաշտպանության համար անհրաժեշտ բակտերային և վիրուսային պատրաստուկներ ևն: Մ. ա. լայն իմաստով ընդգրկում է խմորման հնագույն ճյուղերը (գինեգործություն, պանրագործություն ևն): Մ. ա. բուռն կերպով սկսել է զարգանալ XX դ. կեսերից, երբ կազմակերպվեց մանրէներից ստացվող անտիբիոտիկների՝ պենիցիլինի, ստրեպտոմիցինի ևն մեծածավալ արտադրությունը: Հաջողությամբ մշակվեցին մանրէների արդյունավետ ձևերի արհեստական ստացման գենետիկական մեթոդները, տեխնոլոգիան: Մ. ա. բացառիկ կարևոր նշանակություն ստացավ սննդային և կերային նյութերի ինդուստրիալ արտադրության համար: Ֆերմաներում անասունների կերին ավելացված 1 տ խմորասնկերը տալիս են լրացուցիչ 800-1200 կգ խոզի միս կամ 1500-2000 կգ թոչունի միս (կենդանի քաշով), 15-25 հզ. ձու ևն: Կերերի արդյունավետությունն ավելի բարձր է լինում, երբ կերաբաժնին ավելացվում են նաև վիտամիններ, ֆերմենտային պատրաստուկներ, կերային անտիբիոտիկներ: Այգիների, դաշտերի բերքատվության բարձրացմանը նպաստում են հիվանդությունների հարուցիչների և վնասատուների դեմ տարվող պայքարի մանրէաբանական միջոցները, ինչպես նաև մանրէային պարարտանյութերը: Կարևոր են նան ինսեկտիցիդները, բույսերի աճման խթանիչները ևն: Մ. ա. արագացնում է արդյունաբերական որոշ ճյուղերի (սննդի, թեթև, քիմ.) տեխ. առաջընթացը: Քիմ. արդյունաբերության մեջ ամինաթթուներից ն սպիտակուցային այլ նյութերից մանրէաբանական սինթեզի միջոցով կարելի է կազմակերպել արհեստական թելերի և թաղանթների արտադրությունը: ՀՍՍՀ–ում ստեղծվել և զարգանում են լիզինի (Չարենցավան) և այլ ամինաթթուների, կիտրոնաթթվի, բույսերի պաշտպանության մանրէային միջոցների, պարարտանյութերի մանրէաբանական արտադրության ճյուղերը:
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, միկրոբիոլոգիայի ինստիտուտ, գիտահետազոտական հիմնարկություն Աբովյան քաղաքում (1973-ից): Կազմակերպվել է 1961-ին՝ Երևանում, 1943-ից գործող ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության սեկտորի հիմքի վրա, Հ. Կ. Փանոսյանի ղեկավարությամբ: 1963-ից Մ. ի–ի դիրեկտորն է է Գ. Աֆրիկյանը: Մ. ի. ունի 8 լաբորատորիա (1979)՝ ազոտֆիքսող բակտերիաների, խմորող միկրոօրգանիզմների, սպորառաջացնող բակտերիաների, բջջային կենսասինթեզի, մանրէների կենսաքիմիայի, ֆոտոսինթեզող բակտերիաների, մանրէների հավաքածուի, հանքային մանրէաբանության: Մ. ի–ի աշխատանքներում կարևոր տեղ են գրավել մանրէների տարբեր խմբերի էկոլոգիայի հարցերին նվիրված հետազոտությունները, որոնց շնորհիվ բացահայտվել են զանազան մանրէների բնական տարածվածության բազմաթիվ օրինաչափությունները: Ինստ–ի բազմամյա աշխատանքները հնարավորություն են տրվել մեկուսացնել և նկարագրել ազոտֆիքսող, կաթնաթթվային, սպորավոր, ֆիտոպաթոգեն, քեմոսինթետիկ բակտերիաների և սնկերի նոր տեսակներ ու տարատեսակներ: Ուսումնասիրված մանրէներից շատերն օգտագործվում են պարարտանյութերի, ինսեկտիցիդների, թթու կաթնամթերքների, գինու, հացի արտադրության և արդյունաբերության այլ ճյուղերում: Մանրէների էկոլոգիական հարմարվածության, մանրէային անտագոնիզմի ուսումնասիրման և անտիբիոտիկները բուսաբուծության ու շերամապահության մեջ կիրառելու բնագավառում Մ. ի. ՍՍՀՄ–ում եղել է առաջիններից մեկը: Մ. ի. գործուն մասնակցություն է ունեցել ՀՍՍՀ–ում մանրէաբանական արդյունաբերության կազմակերպմանը: Վերջին տարիներին Մ. ի–ում աշխատանքներ են տարվում՝ նվիրված ֆոտոտրոֆ միկրոօրգանիզմների և մանրէային ֆերմենտների ուսումնասիրման ու կիրառման, մանրէների կենսաքիմիային, գենետիկական ինժեներիայի արդիական հարցերին:
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մանրէակենսաբանություն, միկրոբիոլոգիա, անզեն աչքով անտեսանելի էակները՝ միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո: Մ–յան առաջացումից մի քանի հազար տարի առաջ մարդը չիմանալով միկրոօրգանիզմների գոյության մասին, դրանք օգտագործում էր կաթնաթթվային մթերքների, գինու, քացախի ևնի պատրաստման համար: Մ. սկսել է բուռն զարգանալ XIX դ. 2-րդ կեսից, երբ պարզվեց մանրէների առաջատար դերը տարբեր կենսբ. պրոցեսներում, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում: Մ–յան հիմնադիրներն են Լ. Պաստյորը, Ռ. Կոխը և Ի. Մեչնիկովը, որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները: Այժմ Մ–յան որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ: Ընդհանուր Մ. ուսումնասիրում է մանրէների կարգաբանությունը, փոփոխականությունը, տարածման և կենսագործունեության օրինաչափությունները, դրանց դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում (Ս. Վինոգրադսկի և ուրիշներ): Գյուղատնտեսական Մ. հետազոտում է հողի միկրոֆլորայի կազմը, մանրէների դերը հողի կենսաբանության և բերրիության, բույսերի սնման, հիվանդությունների առաջացման պրոցեսներում, մշակում գյուղատնտ. վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական միջոցներ, մանրէային պարարտանյութերի կիրառման մեթոդներ: Բժշկական Մ. զբաղվում է ախտածին մանրէների և վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերով: Նույն խնդիրները կենդանիների վերաբերյալ կատարում է անասնաբուժական Մ.: Բժշկ. Մ–ից անջատվել և որպես առանձին գիտություններ են զարգանում բժշկ. բակտերիալոգիան, համաճարակագիտությունը, իմունոլոգիան: Նշված բնագավառում մեծ ծառայություններ ունեն Ն. Գամալեան, Պ. Զաբոլոտնին և ուրիշներ: Սննդային Մ. ուսումնասիրում է տարբեր խմորումներ առաջացնող մանրէները, մշակում սննդամթերքներ ստանալու և դրանք անվնաս պահպանելու մեթոդներ, որոնք օգտագործվում են գինու, պանրի, հացի, կաթնամթերքների ևնի արտադրության