26 ՂԱՋԱՐՆԵՐ
Ղ․ դ–ի ներկայացուցիչները՝
Աղա–Մահմեդ խան Ղաջար (1796–97), Ֆաթհ–Ալի շահ (1797–1834), Մոհամմեդ շահ (1834– 1848), Նասր էդ–Դին շահ (1848–96), Մոզաֆֆար էդ–Դին շահ (1896–1907), Մոհամմեդ–Ալի շահ (1907–09), Ահմեդ շահ (1909–25)։
ՂԱՍԱԲՏԱՆ Միհրան (1870, Կեսարիա – 1910, Ֆիլադելֆիա), ամերիկահայ ռենտգենաբան։ 1898-ին ավարտել է Ֆիլադելֆիայի բժշկավիրաբուժական կոլեջը։ Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանա–ամերիկյան պատերազմին։ 1903–10-ին աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում որպես ռենտգենաբան, միաժամանակ էլեկտրաբուժություն է դասավանդել բժշկավիրաբուժական կոլեջում։ Ղ․ մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման որոշ հարցեր, գրել աշխատություն, որն Ամերիկայի բժշկ․ ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Ղ․ եղել է Նյու Յորքի բժշկ․ լեգալ ընկերության նախագահ և Ամերիկյան էլեկտրաթերապետների ընկերության փոխնախագահ։
ՂԱՎԱԽԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 24 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար։ Ղ–ում է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․)։
ՂԱՎՐԱԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ 1914-ին ուներ մոտ 1600 (200 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Փրկիչ) և վարժարան (Վռամշապուհյան)։ Բնակիչների մեծ մասը զոհվել է հայրենի գյուղում, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան։
ՂԱՎՈՒՇՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք։ Ղ–ով է անցնում Եղեգնաձոր–Գյուլլիդուզ ավտոճանապարհը։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Կնեվանքը (վերակառուցված XVII դ․) և Գյունեյ վանքը՝ կից գերեզմա նոցով (XII– XIII դդ․)։
ՂԱՎՈՒՐՄԱ, տնայնագործական եղանակով պահածոյացված միս։ Տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը։ Այնուհետև եփում են, կրկին քամում, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով կարմրացնում են մսաջրի երեսից հավաքած յուղի մեջ, լցնում կավե (կճուճ, կարաս) կամ արծնապատ ամանի մեջ, լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ։ Ղ․ հիմնականում գործածվում է ձմռանը։
ՂԱՐԱԲԱՂ (ղարա–սև, բաղ–այգի), տեղանուն, որը XIV դարում տրվել է Կուրի աջ ափին փռված Մեծ Հայքի երկու նահանգների՝ Ուտիքի և Արցախի տարածքին։ Հետագայում Ղ․ անունը տարածվել է ավելի փոքր երկրամասի վրա։ Ներկայումս Ղ․ ընդգրկում է հին Արցախի մի մասը (Ադրբ․ ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, Մուխանք–Մուղանի դաշտը և Թարթառ–Տրտուի ձախ ու աջ ափերին փռված Շահումյանի, Աղդամի ու Բարդայի շրջանները, ինչպես նաև Կասում–Իսմայիլի՝ նախկին Թարթառի շրջանի հվ․ կեսը)։ Պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինին, պատմելով 1334–44-ի դեպքերը, նշում է «Առանի Ղարաբաղ» կամ «Առան–Ղարաբաղ» անվանումը։ «Առան»-ի ու «Ղարաբաղ»-ի այս նույնացումից ենթադրվում է, որ սկզբնապես Ղ․ է կոչվել նախկինում «Առան» անվամբ հայտնի ամբողջ հայ Աղվանքը՝ Կուրի աջափնյակը։ XIII– XIV դդ․ վրաց․ ժամանակագրությունում վկայվում է, որ Ղ. գործածական է դարձել հենց այդ ժամանակներում։ Ղ․ հիշատակող առաջին հայ հեղինակը Թովմա Մեծոփեցին է, որի տեղեկության համաձայն Ղ–ի մեջ է մտել նաև Ուտիքը։
Ղ․ անվան առայժմ հայտնի առաջին բացատրությունը կամ հայերեն տարբերակը հիշում է տեղացի պատմիչ Հովհանիսիկ Ծարեցին (XVI դ․ վերջ – XVII դ․ սկիզբ), որը Ղ–ին համազոր գործածում է «Սև այգի» բառացի թարգմանությունը։ Այժմ լայն տարածում ունեն Լեռնային Ղ․ և Դաշտային Ղ․ անունները, որոնցից առաջինը Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ն է, երկրորդը՝ դրանից արլ․ ընկած Ղարաբաղյան կամ Մուղանի դաշտը։
Գրկ․ Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ–Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860։ Վրաց ժամանակագրություն, Ե․, 1971։ Ուլուբաբյան Բ․ Ա․, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե․, 1975:
«ՂԱՐԱԲԱՂ», գրական–հասարակական եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1911–12-ին, Շուշիում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ն․ Յարամիշյան (փաստացի՝ Վրթ․ Փավաւզյան)։ Լուսաբանել է աշխատավորության տնտ․ վիճակը, անդրադարձել հողազրկությանն ու անգրագիտությանը, մեծ տեղ հատկացրել մատաղ սերնդի դաստիարակությանը։ «Քաղաքական», «Վերջին լուրեր» բաժինները տեղեկացրել են աշխարհի քաղ․ իրադարձությունների մասին, «Լրատու» բաժինը՝ Շուշիի նորություններին։ «Ղ․» անդրադարձել է նաև Ռուսաստանի և հայաբնակ այլ վայրերի պարբերական հրատարակությունների նյութերին։ Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, Վրթ․ Փափազյանի «Գրական ակնարկներ» հոդվածաշարը, վերլուծականներ՝ Հ․ Հովհաննիսյանի, Գ․ Դոդոխյանի, Ա․ Իսահակյանի ստեղծագործությունների մասին։
ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ․ խմբակցության Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հս–արլ․ միջբարբառախմբին։ Խոսվում է Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում և նրան սահմանակից շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հայաբնակ վայրերում։ Ղ․ բ․ հարուստ է ենթաբարբառներով ու խոսվածքներով։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ա**, ըէ, ի, ի՝, ը, ու, ու**, օ, օ**։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթականների և կիսաշփականների դիմաց խուլեր են։ Առկա են գյ, կյ, քյ քմայինները, բացակայում է ֆ հնչյունը։ Ձայնավորների և երկբարբառների հնչյունափոխության հիմնական դեպքերն են՝ ա>ա**, է (բակ>պակ, պէկ), ի>է, ըէ (միս>մըէս, հինգ>հէնգյ), ու>օ, ու** (տուն>տօն, բուրդ>պուրթ), ո>ու, օ**, վըէ (ախոռ>ախուռ, բողկ>պօղկ, որդի>վըէրթի), այ>ա**, է (հայր>հար, այս>էս), իւ>ու (սիւն>սուն), ոյ>ու** (թոյլ>թուլ)։ Շեշտը վերջընթեր է։ Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն են՝ էր,նէ, քյ։ Հոլովները հինգն են․ անորոշ սեռականը կազմվում է ու (սարու), որոշյալը՝ էն, ին (սարէն, սարին) թեքույթներով, բացառական, գործիական հոլովներն ունեն համադրական ու վերլուծական կազմություններ (մա՛րթան, մարթին անա, մարթին նըէստա, մարթավ, մարթու անավ, մարթու նըէստավ)։ Պահպանվել են հին հայերենի անձներական թվականները (երկոքեան–ըրկօքան)։ Բայց ունի է, ի, ա խոնարհումները, ապառնի դերբայը կազմվում է ական (ան), վաղակատարը՝ ալ(էլ) ձևույթներով, չկա ժխտական դերբայաձև։ Օժանդակ բայի անցյալի ձևերն են՝ ի, իր, ար․ ինքյ (իքյ), իքյ, ին։ Հարկադրական եղանակն արտահայտվում է՝ ա․ պիտի, բիդի, բէդմա եղանակիչներով (բէդմա խօսիմ), բ․ խոնարհվող պիտիմ բայով ու անորոշ դերբայով (թակէլ պիտիմ, թակէլ պիտիս)։ Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը և (հ)ու**չ, (վ)ու**չ, վըէչ ժխտական, մըէր, մըէլ, մի(լ), մըէք, միք արգելական մաս–