Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ 27

նիկները դրվում են ետադաս (կյա**մ ում–կյա**մ չում, քյինացէ–քյինացէ վու**չ, ահիմ–ահիմ ու**չ, կըկարթիմ–կարթիլ չըմ, մուտա՛ց–մուտա՛նու մըէր, մուտա՛ցէքյ-մուտանալ մըէքյ
Գրկ․ Աճաոյան Հ․, Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղ–պատ, 1901։ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Դավթյան Կ․, Լեոնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե․, 1966։ Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։Ա․ Խաչատրյան ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում և Ադրբեջանական ՍՍՀ–ում, Զանգեզուրի և Ղարաբաղի լեռնաշղթաների միջև։ Որոտան, Հագարու և Թարթառ գետերի ջրբաժանն է։ Հս–արմ–ում ձուլվում է Վարդենիսի լեռնազանգվածին։ Տարածվում է հս–արմ–ից հվ–արլ․ (մոտ 120 կմ)։ Դեպի արլ․ նեղանում և վերածվում է ցածրադիր սարավանդի։ Առավելագույն լայնությունը մոտ 50 կմ է (հս–ում)։ Ղ․ բ–ի հս․ մասը բարձրադիր սարահարթ է՝ 2800–3200 մ բարձրությամբ։ Հս–արմ–ում և կենտրոնական մասում բլրաթմբային մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները։ Խոշոր հրաբխային զանգվածները (Ծղուկ, 3581 մ, Իշխանասար, 3552 մ) գտնվում են բարձրավանդակի կենտրոնական մասում և առաջացնում են Որոտան ու Հագարու գետերի գլխավոր ջրբաժանը։ Ղ․ բ–ին բնորոշ են նաև փոքր ու փակ գոգավորություններն (շատերը վերածվել են լճերի՝ Սև, Ալ, Մեծ Փորակ, Փոքր Փորակ ևն) ու քարացրոնները (Կարկառ ևն)։ Ղ․ բ․ հս–արլ–ում Միխթոքյանի բարձրադիր (Դալիդաղ լեռ, 3616 մ) և Կարճ (45 կմ) լեռնաշղթայով միանում է Ղարաբաղի լեռնաշղթային։ Միխթոքյան լեռնաշղթան ունի ծալքաբեկորավոր կառուցվածք, կազմված է նստվածքային ու հրաբխածին ապարներից և մասնատված է Հագարուի ու Թարթառի վտակների խոր հովիտներով։ Ղ․ բ–ի հրաբխային մասի հիմքը կազմված է կավճի և պալեոգենի ծալքավոր հրաբխածին–նստվածքային և հրաբխային ապարներից՝ ծածկված մինչև 1500 մ հաստության երիտասարդ լավաներով։ Ղ․ բ–ի հվ–արմ–ում և հվ–ում ձգվում են Անգեղակոթի, Ցորնասարի, Եռաբլրի լավային և Գորիսի ու Տեղի հրաբխածին–բեկորատված ապարներից կազմված սարավանդները։ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածներում պահպանվել են սառցապատման հետքեր։ Ղ․ բ–ում կան բազալտի, պեռլիտի, խարամի հանքավայրեր։
Ղ․ բ–ից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարու, Թարթառ գետերն ու նրանց բազմաթիվ վտակները։ Ղ․ բ–ում արտահայտված է կլիմայի և հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20°C-ից (Եռաբլրի սարավանդ) 12°C է (բարձրադիր սարավանդներ), հունվարինը՝ –2°C-ից (Գորիս) –14°C (բարձրադիր վայրեր)։ Տարեկան տեղումները 400–800 մ մ են։ Ձմռանը գոյանում է կայուն ձյունածածկ։ Ղ․ բ–ի ցածրադիր և միջին բարձրության սարավանդներին բնորոշ է սակավահումուս կարբոնատային հողերի և կրազերծված սևահողերի վրա չոր լեռնատափաստանային և տափաստանային բուսածածկույթը (սիզախոտ, ցորնուկ, շյուղախոտ ևն)։ Ավելի բարձր, տափաստանային գոտին փոխանցվում է ալպյան գոտուն, որտեղ լեռնամարգագետնային հողերի և ճմակալված դարչնագույն հողերի վրա տարածված են ալպյան գորգերը։ Անտառներն առանձին պուրակներով տարածվում են գետահովիտներում։ Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի մշակությամբ, ալպյան գոտին ծառայում է իբրև արոտավայր։
ՂԱՐԱԲԱՂԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի համակարգի ծայր արևելյան մասը Ադրբեջանական ՍՍՀ–ում, ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը։ Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ–տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ամենաբարձր հատվածը միջին մասում է՝ Շուշիի մոտ (Մեծ Քիրս, 2725 մ)։ Լեռնաշղթայի կատարային մասը հս–ում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հվ–ում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։ Արմ․ լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է Ազոխի քարայրը նեոանդերթալյան մարդու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արլ․ լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք դեպի հվ․ փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100–2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։
ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՍՏԱ ՂԱՄԲԱՐ (1830-ական թթ․, Շուշի – 1905, Շուշի), նկարիչ։ Ապրել և ստեղծագործել է Շուշիում։ Նկարազարդել է տեղի մեծահարուստների ապարանքները։ Զգալի գործ է կատարել նաև Նուխիի Շեքի խաների պալատում (XIX դ․ 90-ական թթ․–1902)։ Նրա ձևավորումներին բնորոշ է միասնական գեղարվեստական կերպավորումը, որտեղ գերակշռողը բուսական զարդամոտիվներն են։ Պաննոների գունային շքեղությունը շեշտված է սլացիկ նոճիների զրնգուն կանաչով։ Որմնանկարներում երբեմն տեղադրել է պարսկ․ ստեղծագործություններին բնորոշ փասիանի կամ սիրամարգի նրբագեղ պատկերներ։ Սենյակների առաստաղների, դռների, պատերի ու վառարանների ձևավորման ոճը, գունային բազմազան համադրությունները հիշեցնում են արլ․ գորգերի գունա–պլասաիկական հարստությունը։ Ղ. Ու․ Ղ․ իր աշակերտների հետ նորովի է շարունակել դեկորատիվ գեղանկարչության Հովնաթանյանների ավագ սերնդի ստեղծած ավանդույթները։Մ․ Ղազարյան ՂԱՐԱԲՈՒԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Ղարախան գետակի աջ ափին (Արփի լճի մոտ), շրջկենտրոնից 33 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Կուզիքենդի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպիոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՂԱՐԱԲՈՒԼԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 44 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան, փոստի բաժանմունք։ Ղ–ում է Ս․ Աստվածածին եռանավ բազիլիկատիպ եկեղեցին։
ՂԱՐԱԳՅՈԶ (թուրք, karagõz – սև աչքեր), ստվերների տիկնիկային թատրոնի հիմնական ներկայացման գլխավոր հերոսը։ Նույն անունով է կոչվում նաև ներկայացումը, որի գործողությունը պտտվում է Ղ–ի շուրջ։ Տարբեր անուններով տարածված է աշխարհում, հատկապես՝ Արևելքում։ Կարծիք կա, թե Ղ․ թուրք. երևույթ է, սակայն փաստերով, այն արլ․ մշակույթի արդյունք է՝ կապված ոգին ստվերի ձևով պատկերացնելու մտածելակերպի հետ։ Արևելքում ունեցել է ծիսական նշանակություն և կապվել մեռնող ու հարություն առնող աստվածության պաշտամունքի հետ։ Հայկ․ միջավայրում Ղ. լայն տարածում է ունեցել հատկապես վերջին հարյուրամյակներում։ Քանի որ հայերի մոտ ոգու պաշտամունքը շատ հին է, ապա հնարավոր է, որ Ղ․ նույնպես ունենա հնագույն ծագում։ Հայ վերջին «Ղ․ խաղացնողը»՝ 99 տարեկան Խաչատուր Թումասյանը, դեռևս ողջ է (1981)։Ժ․ Խաչատրյան ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ (Կարակոզով) Արմենակ Մկրտչի (1890, Գորիս – 1937), կուսակցական, պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ՝ 1917-ից։ Ավարտել է (1917) Պետրոգրադի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է ուսանողական տարիներից։ 1917-ին ձերբակալվել և արտաքսվել է Զանգեզուր։ 1917– 20-ին, լինելով գավառի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, կազմակերպական ու պրոպագանդիստական լայն գործունեություն է ծավալել Գորիսում և Շուշիում։ Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ղ․ ընտրվել է Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի անդամ: Նշանակվել է 11-րդ կարմիր բա–