Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՊԲՀ», 1959, № 2-3: Աբգարյան Գ., Մատենադարան, Ե., 1962: Եգանյան Օ., Մատենադարանի ձեռագրական հավաքածուները, տես «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ. 1, Ե., 1965, էջ 13-214:
ՄԱՏԵՆԱՆԻՇ, գրանիշ, ի գրոց, էքսլիբրիս, փոքր չափի գծանկար, որն արտահայաում է գրադարանի պատկանելությունը, բովանդակությունը, գրքի տիրոջ մասնագիտությունը, նախասիրությունները: Բազմացվում և փակցվում է գրքի կազմին, ներսի կողմից: Ամենահին Մ–երը նկարվել են ֆրանս. ձեռագրերի վրա: Տպագիրները ստեղծվել են Գերմանիայում, առաջինը՝ 1460-ին, գերմանացի ասպետ Բեռնարդ ֆոն Ռորբախի զինանշանի պատկերով: Սկզբնական շրջանում տարածված էին զինանշանային Մ–երը, հետագայում՝ սյուժետայինները: Շուտով Արևմտյան Եվրոպան և ապա ամբողջ աշխարհը որդեգրեցին այդ կուլտուրան: Դրան մեծապես նպաստեց այն, որ Մ–եր սկսեցին ստեղծել հռչակավոր նկարիչներ Ա. Դյուրերը, Լ. Կրանախը, Հ. Հոլբայն Կրասերը և ուրիշներ, ինչպես և՝ Մ–երի հավաքածու կազմելը:
Բովանդակությամբ Մ–երը բաժանվում են չորս տեսակի՝ թեմատիկ–սյուժետային, զինանշանային, անվանագրային և տպատառային, ըստ պատրաստման միջոցների՝ նկարված, տպագրված և դաջված: Պատրաստման տեխնիկան բազմազան է՝ փորագրություն, ասեղնագծում, օֆորտ, վիմագրություն, լուսապատճենում ևն:
Հայկ. հին ձեռագրերը հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանում Մ. գոյություն է ունեցել դեռևս միջնադարում: Հին մատյաններն ունեն հիշատակարաններ, որտեղ գրիչները նշում են, թե ում է պատկանում ձեռագիրը, և առատորեն սփռված են գլխազարդերն ու վերջնազարդերը, սկզբնատառերի նկարազարդումները, թռչնագրերը, այսինքն՝ առկա են Մ–ի երկու էական տարրերը՝ պատկանելություն ցույց տալն ու պատկերը, որոնք և վկայում են միջնադարյան Հայաստանում Մ–ի հավանական կիրառության մասին: Սակայն առայժմ հայտնի հայկ. առաջին Մ. ստեղծել է Վ. Սուրենյանցը Ֆ. Բուլգակովի համար, XIX դ. վերջերին: Այդ ավանդույթը շարունակել են Մ. Սարյանն ու Հ. Կոջոյանը: Սովետահայ մատենանիշային արվեստի հիմնադիրներից մեկը և անխոնջ պրոպագանդիստը եղել է Ռ. Բեդրոսովը: Այդ արվեստի զարգացման գործում իրենց լուման ունեն նաև Ա. Մամաջանյանը, Պ. Կուզանյանը, Յա. Ագոպսովիչը (Հովհաննես Հակոբյան, Լեհաստան), Մ. Բաղդասարյանը, Ա. Զաքարյանը, Ռ. Մնացականյանը և ուրիշներ: Հայկ. Մ–եր ստեղծվել են նաև Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Լեհաստանում և այլուր:
Գրկ. Բեդրոսյան Ռ., Մատենանիշեր, Ե., 1978:Ս. Ղազարյան ՄԱՏԵՆԱՇԱՐ, որևէ հատկանիշով (թեմատիկ, ժանրային ևն) ու նպատակադրմամբ խմբավորվող և ձևավորմամբ ընդհանրացող գրքերի շարք: Մ. լինում է լույս տեսնող գրքերի (հատորների) սահմանափակ կամ անսահմանափակ քանակությամբ: Անցյալում լույս տեսած և այժմ շարունակվող հայտնի Մ–երից են՝ «Համաշխարհային գրականության գրադարան», «Փիլիսոփայական ժառանգություն», «Անտիկ գրականության գրադարան», «Նշանավոր մարդկանց կյանքը», «Ընտիր մատենագիրք», «Մատենագրութիւնք նախնեաց», «Ղուկասյան մատենադարան», «Էժանագին գրադարան», «Դպրոցական գրադարան», «Արկածային գրադարան», «Գրական հուշարձաններ», «Սփյուռքահայ գրողներ», «Հայ մատենագիրներ», «Հայ դասականների գրադարան», «Ռուս դասականների գրադարան» ևն:
ՄԱՏԵՆՃՅԱՆ Մամբրե Վարդևանի (25.10. 1880, Բաբերդ – 2.3.1920, Թիֆլիս), հայ գրականագետ, մանկավարժ: 1886-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Կովկաս: 1901-ին Մ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1903-07-ին սովորել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնում (հաճախել է նաև արվեստների պատմության դասընթացները): Այնուհետև մինչև կյանքի վերջը ֆրանսերեն, հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (դպրոցի համար գրել և հրատարակել է «Հունական գրականություն» ձեռնարկը): Արտաշես և Մանուկ Աբեղյանների հետ կազմել է 1912-17-ին պրակներով լույս տեսած «Գրագետ» ուղղագրության դասագիրքը: Մ. աշխատակցել է ժամանակի հայ պարբերական մամուլին, մասնակցել գրական կյանքին:
Գրկ. Հայ մշակույթի օրրանը, Ե., 1971, էջ 200–211:Հ. Դավթյան ՄԱՏԵՐԻԱ (լատ. materia — նյութ), գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալությունը: Փիլիսոփայության պատմության մեջ Մ–ի գաղափարի ըմբռնումը կապված է եղել աշխարհի բազմազան իրերի ու երևույթների համար մեկ ընդհանուր միասնական հիմք՝ սուբստանց նշելու պրոբլեմի հետ:
Հին աշխարհի (Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս ևն) փիլիսոփայության մեջ Մ–ի գաղափարը ըմբռնվել է մտահայեցողական ձևով՝ որպես նախանյութ, որից «կերտված» են աշխարհի բոլոր առարկաները: Այդ պատճառով, օրինակ, Հին Հունաստանում, Մ. պարզունակորեն նույնացվել է ջրի (Թալես), օդի (Անաքսիմենես) հետ, դիտվել է որպես վերացական տրամաբանական նախասկիզբ՝ ապեյրոն (Անաքսիմանդրոս), որպես կրակ (Հերակլիտ), որն իր մեջ սինթեզում է նախանյութը և շարժման ու փոփոխման կենսական ուժը: Այս երկու միտումները Դեմոկրիտը ներկայացնում է մեկ ընդհանուր մտահայեցողական նախասկզբի՝ ատոմի մեջ, իսկ Մ.՝ երկու ձևով՝ ատոմ և դատարկություն:
Նոր ժամանակից սկսած, փորձարարական գիտության զարգացմանը զուգընթաց, Մ–ի գաղափարի հիմքը դառնում է բնագիտությունը: Փորձեր էին արվում նախանյութի փոխարեն գտնել անփոփոխ առաջնային հատկություններ, որոնք ընդհանուր լինեն աշխարհի բոլոր առարկաների համար և ընկած լինեն նրանց հիմքում: Որպես այդպիսիք հանդես էին գալիս երկրաչափական ու մեխանիկական հատկանիշներ՝ տարածականություն, անթափանցիկություն, ծանրություն, ձև, տեղափոխություն ևն, որոնք սովորաբար ամփոփվում էին իրենց մեկ միասնական կրողի՝ ֆիզիկական ատոմի մեջ: Մ. ըմբռնվում էր նրա ֆիզիկական հատկանիշների տեսանկյունից և սահմանվում էր առանց գիտակցության հետ հարաբերակցությանը դիմելու: Ֆրանս. մատերիալիստները (Դ. Դիդրո, Պ. Հոլբախ) աոաջինը նկատեցին, որ անհնարին է առարկաների բոլոր հատկանիշները հանգեցնել միայն մեխանիկականի և բոլոր ձևերը՝ միայն երկրաչափականի, և փորձեցին Մ–ի սահմանման համար նշել փիլիսոփայական-իմացաբանական հիմքեր՝ ներկայացնելով այն գիտակցության հետ ունեցած իր հակադրության մեջ: Այս միտումը իր հետագա զարգացումն ստացավ մարքսիստական փիլիսոփայության մեջ, որը Մ–ի սահմանումը ուղղակիորեն կապեց փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական լուծման հետ. Մ. դիտվեց որպես գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ռեալություն: Մ–ի այդ դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը հենվում է աշխարհի մատերիական միասնության, գիտակցության նկատմամբ Մ–ի աոաջնայնության և աշխարհի ճանաչելիության սկզբունքների վրա: Սրանով Մ–ի որպես փիլ. կատեգորիայի ըմբռնումը սահմանազատվում է Մ–ի դրսևորման կոնկրետ բնագիտական պատկերացումներից և այն խարսխվում համընդհանուր հատկությունների վրա (օբյեկտիվություն, շարժում ու զարգացում, անստեղծելիություն ու անոչնչանալիություն, տարածաժամանակային անվերջ գոյություն,