Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ 29

շրջկենտրոնից 27 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Մեշաքենդի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։
ՂԱՐԱՂՇԼԱՂ (1978-ից՝ Դոստալուգ), գյուղ Հայկական ՍՍՀՄ Մասիսի շրջանում, Հրազդանի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուրմանկապարտեզ, բուժկայան։
ՂԱՐԱՆՖԻԼՅԱՆ (Գարանֆիլյան) Դովլաթ Գևորգի (1897, Զեյթուն – 1․3․ 1952, Երևան), հայ սովետական նկարիչ-գորգագործ։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ–Զոր։ 1919–23-ին աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արլ․ մանրանկարչության բաժնում։ 1924-ին ներգաղթել է Սովետական Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։ Ղ․ սովետական գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողն է։ Հեղինակ է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգերի։ Լավագույն աշխատանքներից են՝ Մ․ Գորկու (1932, նվիրել է Մ․ Գորկուն), Ֆ․ Ռուզվելտի (ՍՍՀՄ կառավարության պատվերով, 1935, ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախկին պրեզիդենտի տունն–թանգարանում) գորգ–դիմանկարները։ Մեծ մասամբ սովետական պետության ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են ՍՍՀՄ տարբեր քաղաքների (Մոսկվա, Լենինգրադ, Բաքու, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։
ՂԱՐԱՉԻՄԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Սյունիքի անասնապահական սովետական տնտեսության հետ, ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՂԱՐԱՉԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն գավառում։ 1914-ին ուներ 26 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Մինաս) և դպրոց։ Ղ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՂԱՐԱԶՅԱՆ Գևորգ Հարությունի (Մ․ Տ․ Արկոմեդ) (1861, Թիֆլիս – 1936, Երևան), Անդրկովկասի բանվորական, սոցիալդեմոկրատական շարժման գործիչ, հայ առաջին մարքսիստներից, գիտական սոցիալիզմի պրոպագանդիստ։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870– 1883) և Ժնևի համալսարանի սոցիոլոգիական–քաղաքական գիտությունների բաժնում։ 1882–83-ին մասնակցել է ազգային–նարոդնիկական ուղղության անլեգալ «Անդրկովկասում հայ անդրանիկ հեղափոխական խմբակի» ստեղծմանը։ 1886-ին մեկնել է արտասահման (Ֆրանսիա, Շվեյցարիա)։ Ուսանողական շրջանում թղթակցել է Թիֆլիսի «Մշակ» թերթին՝ եվրոպական երկրների սոցիալ–քաղաքական շարժումներին նվիրված հոդվածներով։ Ժնևում ծանոթացել ու սերտ կապեր է հաստատել Գ․ Վ․ Պլեխանովի և «Աշխատանքի ազատագրություն» խմբակի մյուս գործիչների հետ, համակվել գիտական սոցիալիզմի գաղափարներով։ 1887-ին ֆրանսերենից թարգմանել է Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը, սակայն, չի հրատարակվել։ 1889-ին վերադարձել է Թիֆլիս։ 1889–95-ին հասարակագիտական առարկաներ է դասավանդել Վերին Ագուլիսի, Երևանի, Շուշվա թեմական և Թիֆլիսի Ներսիսյան ու Գայանյան դպրոցներում, միաժամանակ զանազան ծածկանուններով թղթակցել է «Արմենիա», «Մշակ», «Մուրճ», «Տարազ» և այլ պարբերականներին (հայ ժողովրդի և Կովկասի ազգերի սոցիալ–տնտեսական կացության, բանվորական, ագգային–ազատագրական շարժման և դեմոկրատական պահանջների մասին հոդվածներով): 1898-ին մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնադրել է առաջին հայ բանվորական–մարքսիստական ընդհատակյա խմբակը։ 1901–ին Ղ․ ընտրվել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի առաջին կազմում։ 1902-ին ձերբակալվել է և չորս տարով աքսորվել Ենիսեյի նահանգ։ Վերադառնալով աքսորից (1906) Անդրկովկաս, ընդգրկվել է քադաքական–կազմակերպական գործունեության մեջ, զբաղվել ժուռնալիստիկայով, աշխատակցել «Կայծ» թերթին, մասնակցել երկրամասի ս–դ․ կազմակերպությունների աշխատանքներին։ Որպես Պլեխանհվի հետևորդ՝ Ղ․ հարել Է ՌՍԴԲԿ մենշևիկյան թևին։ 1908–17-ին եղել է տարագրության մեջ (Շվեյցարիայում), որտեղ շարունակել է համագործակցել Պլեխանովի հետ՝ ակտիվորեն պաշտպանելով «մենշևիկ–կուսակցականների», պլեխանովականների տակտիկան՝ ընդդեմ լիկվիդատորների։ Առաջին անգամ արտասահմանում են հրատարակվել նրա «Բանվորական շարժումը և սոցիալ-դեմոկրատիան Կովկասում» (1910, ռուս․, Ժնև), «Համաշխարհային պատերազմը և սոցիալիզմը» (1915, ֆրանս․) աշխատությունները։ 1917-ի մարտին վերադարձել է Թիֆլիս։ Ընտրվել է բանվորների ու զինվորների Թիֆլիսի սովետի դեպուտատ, երկրային սովետի և Երևանի քաղաքային դումայի անդամ։ Հայաստանի բուրժ․ հանրապետության պառլամենտում հանդես է եկել ս–դ․ ֆրակցիայի անունից։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո Ղ․ խզել է կապերը մենշևիկների հետ։ 1921-ին նշանակվել է Թիֆլիսի հեղափոխության թանգարանի վարիչ, 1922-ին հրավիրվել Երևանի համալսարան, որտեղ կարդացել է «Սոցիալիզմի պատմություն» դասընթացը։ Վ․ Ի․ Լենինի Կրեմլի տուն–թանգարանում պահպանվում է Ղ–ի աշխատության 1910-ի Ժնևյան հրատարակության երկու օրինակը՝ Վ․ Ի․ Լենինի անձնական գրքերի կնիքով և տեքստում կատարված նշումներով։
Երկ․ Անցյալի հիշողություններից, Թ․, 1918։ Հայ անդրանիկ հեղափոխական խմբակը Անդրկովկասում, Թ․, 1927։ Բանվորական շարժումը և սոցիալ–դնմոկրատիան Կովկասում (Գ․ Վ․ Պլեխանովի առաջաբանով), մաս 1, Ե․, 1929:
Գրկ․ Գրիգորյան Մ․ Ա․, Գ․ Ղարաջյանի տնտեսագիտական հայացքները, Ե․, 1972:Ա․ Մնացականյան ՂԱՐԱՏՂԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Աճանանի աջ ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Նորաշենիկի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան։ Գյուղից 1 կմ հվ, պահպանվել են Հոռոմանց գյուղատեղի (XVII դ․), եկեղեցի (XVII–XIX դդ․) և գերեզմանոց։
ՂԱՐԱՓՈՒՂԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ 1914-ին ուներ 17 ընտանիք հայ բն․, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, հայ ժողովրդի ինքնապաշտպանական կռիվներից մեկը։ Տեղի է ունեցել մայիսի 24–28-ին, հայկ․ և թուրք. զորքերի միջև, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական)