Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28 Ղարագյուլյան
նակի Ղարաբաղ–Զանգեզուրի, գործերի ժամանակավոր արտակարգ լիազոր։ 1921–22-ին եղել է ՀՍՍՀ ժողտնտխորհի նախագահ, իսկ ապա՝ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1922-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողկոմխորհի նախագահ։ 1930–34-ին ղեկավար աշխատանք է կատարել ՍՍՀՄ ջրային տնտեսության ժող․ կոմիսարիատում։ 1934-ից Ղ․ Ադրբեջանի բամբակագործական տրեստի կառավարիչն էր։ Ընտրվել է կուսակցության Հայաստանի, Ադրբեջանի Կենտկոմների, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի, Անդրֆեդերացիայի երկրկոմի, ԱՍՍՀ, ԱՍՖՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների կազմում։
ՂԱՐԱԳՅՈԻԼՅԱՆ Արշավիր Հարությունի (26․12․1889, Կարս – 9․5․1969, Երևան), հայ սովետական դրամատուրգ, թարգմանիչ։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի երաժշտական դպրոցում (1904–07)։ Աշխատել է տարբեր բնագավառներում (մանկավարժ, ջութակահար, բուժակ, խմբագրական աշխատող ևն)։ Գրել է դրամաներ («Կոմսոմոլ Աստղիկը», 1929, «Շուշանաձորում», 1930, «Փոքրիկ թյուրիմացություն», 1936, «Գաղտնի գործիչ», 1959), որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկ․ թատրոններում։ Թարգմանել է Բ․ Գորևի «Օգյուստ Բլանկի» (1939), Վ․ Կատաևի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1948) երկերը։
Երկ․ Պիեսներ, Ե․, 1966։
ՂԱՐԱԴԱՂԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին (առանձին խոսվածքներ պատկանում են «ում» ճյուղին), ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման Ղարաբաղի բարբառի ենթաբարբառներից է։ Թե՛ բառապաշարով, թե՛ քերականությամբ միջին դիրք է գրավում Մեղրու և Ղարաբաղի բարբառների միջև։ Խոսվում է Իրանում՝ Արաքս գետի մերձափնյա գյուղերում։ Ունի եռաստիճան անտեղաշարժ բաղաձայնական համակարգ։ Շեշտը վերջընթեր է։ Բացի գրական հայերենի հնչույթներից, առկա են քմային ա**, օ**, ու**, միջին շարքի ըէ, ը ձայնավորները, գյ, կյ, քյ բաղաձայնները, չունի ֆ։ Ղ․ բ–ում գրաբարի ձայնավորների և երկբարբառների հնչյունափոխություններից են․ ա>է (բան>բեն), ա>ա** (ծափ>ծա**փ), ե>ըէ, ը (տաշեղ >տաշըէղ, աներ>հանըր), ե>ի (թել>թիլ, ես>իս), ի>է, ըէ (վիզ>վէզ, միս>մըէս), ո>ու (կեղտոտ>յէխտուտ), ո>վօ, վըէ, վը (որդի>վօրթի, որս> վըէրս, որ>վըր), ու>օ (տուն > տօն), ու>ու** (բուրդ>բու**րթ), այ>է (այծ>էծ), իւ, ոյ>ու** (արիւն>արու**ն, բոյն>բու**ն)։ Հոգնակիակերտ մասնիկներն են՝ ըէր, ըր, էր (բէրցըէր, հացըր, ջիրէր), նէ, օտենքյ (խրնձօ**րնէ, վըխչըրօտէնքյ)։ Ունի 5 հոլովաձև (քար, քարու|/քարեն, քարէն անէ, քարավ, քարըմը), բայի 2 լծորդություն՝ ի, ա։ Անցյալի ձևերը կազմվում են լա**լ մասնիկով (գյօ**լիս ըմ լա**լ), ապառնի դերբայը՝ ական ածանցով (ըսըլական ըմ)։ Վաղակատար ժամանակաձևերն արտահայտվում են հարակատար դերբայով (գյիրա**ծ ըմ)։ Անցյալ կատարյալի պարզ ձևերը բացակայում են․ նրա իմաստն արտահայտվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով (նըստալ ըմ)։ Ըղձական և պայմանական եղանակների անցյալ ժամանակաձևերը կազմվում են անորոշ դերբայի օգնությամբ (մընալ ըմ լալ), պարզ բայաձևերի ժխտականը՝ ետադաս վըչ մասնիկով (ասըմ վըչ)։ Հարկադրականի եղանակիչներն են պետկյա, պէտքյա**մ, պետա**, արգելական հրամայականի մասնիկն է մին (մէքյ), որն ավելանում է անորոշ դերբային (մընալ մին, մընալ մէք)։
Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Ա․ Խաչատրյան ՂԱՐԱԴԱԴԻ ԼԵՌՆԵՐ, Հայկական լեռներ, Իրանի հյուսիս–արևմուտքում, Միշոուդաղ լեռնային համակարգի կենտրոնական հատվածը Արաքսի աջ ափին, Ուրմիա լճից հյուսիս–արևելք։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասով ուղղված դեպի հվ․։ Բարձրությունը մինչև 2941 մ է (Սուրաջար թեփե լեռ)։
ՂԱՐԱԴԱՂՑԻ Պողքս, Ներսիսյան Պողոս Ղարադաղցի, Ղարաբաղցի Պողոս, Պողոս Սևակիր Արեվելցի, Պողոս Վարդապետ [մոտ 1790, գ․ Մուժումբար (Թավրիզի մոտ) - մոտ 1850–60], հայ մանկավարժ։ Նախնական կրթությունն ստացել է Ղարաբաղի Գանձասար վանքում՝ Հովսեփ Տեր–Ավագյան Արցախեցու մոտ, ապա սովորել է Տաթևի վանքում, 1810–17-ին՝ Կ․ Պոլսում։ 1818-19-ին դասավանդել է Էջմիածնի վանքի դպրոցում, 1821–22-ին մասնավոր դասեր է տվել Շուշի քաղաքում։ 1822-ի սեպտեմբերին Ներսես Աշտարակեցու խորհրդով փոխադրվել է Թիֆլիս և ուսուցչություն արել սկզբում՝ Տափիթաղի վանքի խցերում, իսկ 1824–27-ին՝ Ներսիսյան դպրոցում։ Հաջորդ 5 տարիներն անց է կացրել Շուշիում, որտեղ դասավանդել է Բազելյան քարոզիչների դպրոցում։ 1829-ին Շուշիում լույս է տեսել նրա «Համառօտութիւն հայկական քերականութեան» ձեռնարկը։ Այնուհետև Ղ․ ուսուցչություն է արել Թավրիզում, Ագուլիսում։ Եղել է առաջադեմ ու ճանաչված մանկավարժ։ Դասավանդել է հայոց լեզու, ճարտասանություն, տրամաբանություն։ Նրա աշակերտներից են Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Առաքել Արարատյանը։ ՂԱՐՍԻՍԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Իլմազլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ղ–ից արմ․ պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։
ՂԱՐԱԼԱՐ (1978-ից՝ Արալեզ), գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսակայան, բուժկայան։ Հիմնադրել են Վանի Լեզք գյուղից գաղթածները, 1915-ին։
ՂԱՐԱՂԱԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Իլմազլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոց (միջնադար), գյուղատեղիներ, մատուռ, դամբարաններ (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), քարայրեր, կամուրջ, ջրաղացներ, գերեզմանոց։
ՂԱՐԱՂԱՅԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Գյուլլիդուզի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։
ՂԱՐԱՂԱՅԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում։ 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՂԱՐԱՂԱՅԱ, գյուղ Հայկական ՄՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Գետիկի ձախ ափին,