Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գերիշխանության տակ, ի թիվս այլ երկրների, ընկել են Մ. և Հայաստանը: Մարերը հաճախ ապստամբել են Աքեմենյանների դեմ. մասնավորապես Դարեհ Ι-ի օրոք (մ. թ. ա. 522-486) բռնկել է մարերի, հայերի և այլ ցեղերի ու ժողովուրդների միաժամանակյա ապստամբություն: Ապստամբության ճնշումից հեաո, Դարեհ Մ. և Հայաստանը թուլացնելու նպատակով նրանց տարածքների մի մասում ստեղծել է XVIII սատրապությունը:
Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին նախկին Մ–ի հս–արմ. մասում մարերը ստեղծել են նոր պետություն Ատրոպատենեն կամ Ատրպատականը, որը հետագայում կոչվել է Փոքր Մ.: Հայ–մարական առնչություններն այնուհետև կապվում են Հայաստանի ու Ատրպատականի փոխհարաբերությունների հետ:
Մ. կարևոր տեղ է գրավում հին աշխարհի քաղ., տնտ. և մշակութային պատմության մեջ: Մ. այն երկրներից էր, ուր լայն տարածում էին գտել զրադաշտականությունը և նրա հետ կապված ուսմունքները: Ենթադրվում է, որ Փոքր Մ–ում է համակարգվել «Ավեստան»:
Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971: Մանանդյան Հ., Երկ., հ.1, Ե., 1977: Дьяконов И. М. История Мидии…, М.-Л., 1956.Գ. Տիրացյան ՄԱՐԱՏ (Marat) Ժան Պոլ (1743-1793), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, գիտնական, հրապարակախոս: Ծնվել է Շվեյցարիայում: 1759-ից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլ. գիտությունները, կրել լուսավորիչներ Ժ. Ժ. Ռուսոյի և Շ. Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը: 1765-ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, զբաղվել բնական գիտություններով և բժշկությամբ: 1775-ին Էդինբուրգի համալսարանը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտ. աստիճան: 1775-ին Ամստերդամում լույս է տեսել Մ–ի «Մարդու մասին…» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին Դ. Դիդրոն և Վոլտերը, նրանում արտահայտված հակամատերիալիստական ուղղության համար: Մ–ի առաջին քաղ. երկը՝ «Ստրկության շղթաները» (անգլ.), լույս է տեսել 1774-ին, որտեղ հեղինակը քննարկել է հեղափոխության անխուսափելիության և հեղափոխական պայքարի հարցերը: Այդ առաջավոր գաղափարները նա զարգացրել է քաղաքական–իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» (1780) աշխատության մեջ: 1776-ից վերադարձել է Փարիզ, զբաղվել է բժշկությամբ ն ֆիզիկայով: Հեղափոխությունը սկսվելուն պես նա թողել է գիտությունը և նվիրվել ապստամբ ժողովրդի գործին: 1789-ի սեպտեմբերից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» թերթը, որի էջերում հետևողականորեն պաշապանել է հեղափոխության զարգացման խնդիրները, մերկացրել նրա դավաճաններին (Ժ. Նեկկեր, Օ. Միրաբո, Մ. Լաֆայետ), ինչպես նաև ժիրոնդիստների քաղաքականությունը: Հալածվելով իշխանություններից՝ 1790-ից անցել է ընդհատակ:
Հիմնական խնդիր ունենալով քաղ. հարցերը՝ Մ. մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, հետևողականորեն պաշտպանելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերը, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն: 1792-ին ընտրվել է Կոնվենտում: Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մ. «Ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը հանուն հանրապետության փրկության: Ժիրոնդիստները չընդունեցին Մ–ի առաջարկները և 1793-ի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մ–ին ձերբակալեցին (հակառակ նրա դեպուտատական անձեռնմխելիության) ն հանձնեցին հեղափոխական տրիբունալին, որտեղ Մ. արդարացվեց և հաղթականորեն վերադարձավ Կոնվենտ: Ռոբեսպիերի հետ (երկուսով գլխավորում էին յակոբինյաններին) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիսաների 1793-ի մայիսի 31-ի–հունիսի 2-ի ժող. ապստամբության նախապատրաստությունը: Սակայն ծանր հիվանդությունը թույլ չտվեց Մ–ին ակտիվորեն մասնակցել Կոնվենտի գործունեությանը յակոբինյան դիկտատուրայի հաստատումից հետո: Բայց հիվանդ Մ. շարունակել է հրատարակել իր թերթը: Սպանվել է ժիրոնդիստների դրդմամբ՝ Շարլոտ Կորդեի ձեռքով: Մ–ի թաղումը վեր է ածվել քաղ. մեծ ցույցի:
Գրկ. Манфред А. З., Марат, М., 1962.
ՄԱՐԲՈՒՐԳՅԱՆ ԴՊՐՈՑ, տես Նեոկանտականություն:
ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐ, բիոգեոցենոզ, որի բուսակացքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին): Բնական Մ. առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային Մ.: Մայրցամաքային Մ. տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս) և լինում են անջրդի հովիտների ու ցածրավայրերի Մ.: Ողողվող Մ. տարածված են տունդրայից մինչև անապատներ (հատկապես անտառային և անտառատափաստանային գոտիներում): Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային Մ.: Լեռնային Մ. տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում (ՍՍՀՄ–ում՝ Կարպատներում, Կովկասում, Տյան Շանում, Ալթայում, Ուրալում), անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան Մ.) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային Մ.): Մ. չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Խոտակացքը բաղկացած է հացազգի և բակլազգի խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ բոշխերից ու մամուռներից: Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը:
1978-ին ՍՍՀՄ–ում Մ–ի տարածությունը կազմել է 370 մլն հա, որից խոտհարքներ՝ 53 մլն, արոտավայրեր՝ 317 մլն հա: ՀՍՍՀ–ում համապատասխանաբար՝ 985 հզ., 137 հզ. և 848 հզ. հա: ՀՍՍՀ–ում Մ–ները տարածված են հիմնականում Արագածի, Գեղամա լեռնաշղթայի, Կապուտջուղի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին (ծ. մ. 2200 մ և ավելի բարձրության վրա): ՀՍՍՀ–ում խոտհարքների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափաստանային և ետանտառային գոտիներում: Մ–ի միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց/հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց/հա: Տես նաև Մարգագետնաբուծություն:Հ. Սմբատյան ՄԱՐԳԱԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1. գյուղատնտեսության ճյուղ (բուսաբուծության բաժին), զբաղվում է բնական ն ցանովի խոտհարքներում ու արոտավայրերում խոտի, խոտալյուրի հումքի, կանաչ և այլ կերերի արտադրությամբ: 2. Գիտություն. մշակում է Մ–յան տեսական հիմունքները: