Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են հաղորդել Է. Շանտրը, Ռ. Էրկերտը, Ի. Պանտյուխովը, Ա. Իվանովսկին, Դ. Անուչինը, Է. Էրիկսոնը, Օ. Վիլլերովան, Ե. Սեմենսկայան ևն: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ֆ. ֆոն Լուշանը նշեց մի շարք ընդհանուր մարդաբանական գծեր խեթերի (ըստ պատկերագրական նյութի) և արդի հայերի միջև, հանգեց այն եզրակացության, որ հայերը կազմում են յուրահատուկ մարդաբանական տիպ, որը նա անվանեց արմենոիդ: Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների հիմքը դրեց Վ. Վ. Բունակը, նշելով հայերի մարդաբանական տիպի աոանձնահատուկ տեղը եվրասիական և եվրաֆրիկյան ժողովուրդների ու ցեղերի մեջ՝ առաջարկելով այդ տիպը անվանել «պոնտոզագրոսյան»: Հետագայում, Սևանի ափերին հայտնաբերված երկաթի դարաշրջանի պեղածո գանգերի հիման վրա, նա տեղի բնակչության մարդաբանական տիպը կապեց եվրոպեոիդ ռասայի հս. ճյուղի հետ: Գ. Ֆ. Դեբեցը, անդրադառնալով հայերի Մ–յան հարցերին, եզրակացրեց, որ Հայաստանի և Արևելյան Վրաստանի բնակչությունը պատկանում է առաջավորասիական Մ–ական տիպին: 1950-60-ական թթ. Հայկ., Վրաց. և Ադրբ. ՍՍՀ–ների մի շարք շրջանների հայերին մարդաբանորեն ուսումնասիրեց Դեբեցի աշակերտ Մ. Գ. Աբդուշելիշվիլին:
Հայերից առաջինը հայ Մ–յամբ զբաղվել է Աս. Ալթունյանը (Շանտրի հետ), 1882 և 1884-ին կատարելով չափագրություններ, որոնք 1907-ին հրատարակեց բժիշկ Վ. Մինասյանը (վերջինս փորձել է ապացուցել, որ Հայկական լեռնաշխարհի բնակչության մարդաբանական տիպը մոտ է ալպիականին, իսկ հայերը խեթերի ժառանգորդներն են): Հայերի Մ–յամբ զբաղվել է նաև ֆրանսահայ մարդաբան Ռ. Քերումյանը, որը մերժելով Լուշանի և Բունակի կարծիքները, գտնում էր, որ արմենոիդ և բալկանյան դինարյան տիպերը նույն ռասայի տարբերակներ են: Սկսած 1960-ական թթ. մարդաբանական տվյալների հիման վրա դեմքի պլաստիկ վերականգնման աշխատանքներ է կատարում պրոֆեսոր Ա. Ճաղարյանը: ՍՍՀՄ–ում հայերի Մ–յամբ զբաղվում են Մոսկվայի Մ–յան ինստի-ում, ՍՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվ. ազգագրության ինստի-ի Մ–յան սեկտորում, ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ-ի Մ–յան լաբորատորիայում (1970-ից):
Գրկ. Մինասյան Մ., Ծագումն ու նկարագիր հայ ազգին, հ. 1, Ֆրեզնո, 1922: Էսապալյան Պ., Հայերը մարդախոսական տեսակետն, «ՀԱ», 1934, 5-12, 1935, № 1-2: Абдушелишвили М. Г., Антропология древнего и современного населения Грузии, Тб., 1964; Рогинский Я. Я., Левин М. Г., Антропология, 3 изд., перераб. и доп., М., 1978; Kherumian R. A., Introduction al՝ Antropologie du Caucasse. Les Armeniens, P., 1943; Martin R., Lehrbuch бег Anthropologie in systematischer Darstellung, 3 Aufl., Bd 1-2, Stuttgart, 1956-60.Է. Սիմոնյան, Ն. Քոչար ՄԱՐԴԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, անթրոպոմորֆիզմ, կենդանի և անկենդան բնության երևույթներին, առասպելական էակներին (ոգիներին, աստվածներին) մարդկային հոգեկան և այլ հատկանիշներ վերագրելը: Մ. աշխարհայացքի նախասկզբնական ձև է և երևույթներին հաղորդել է գործելու, հուզվելու, ապրելու, մեռնելու և մարդկային այլ ունակություններ (երկիրը քնած է, երկինքը մռայլվում է): Այսպիսի Մ., որպես մտածողության եղանակ, ներկայումս հատուկ է միայն երեխայի հոգեկանին: Նման պարզունակ դոգմատիկական Մ. բնորոշ է մարդկային հասարակության զարգացման վաղ փուլերին և աստիճանաբար վերաճում է կրոնական Մ–յան, որը դրսևորվում է աստվածների և գերբնական էակների մասին դիցաբանական և կրոնական պատկերացումներում: Մ. հատուկ է նաև ժող. ստեղծագործությանը, պոեզիային, արվեստին:
Գիտության զարգացման ընթացքում Մ. տեղը զիջում է գիտական աշխարհայացքին, թեև որոշ բնագավառներում շարունակում է գոյատևել (օրինակ, կենդանահոգեբանությունում): Արդի գիտ., տեխ. և կիբեռնետիկական գրականության մեջ հասկացությունների մարդակերպային գործածման (մեքենան «հիշում է», «խնդիր է լուծում» ևն) հիմքում ընկած է այն, որ մեքենան ընդօրինակում և կատարում է մարդուն բնորոշ գործողություններ:
ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մարդու միս ուտելու երևույթ, կաննիբալիգմի (միևնույն տեսակի կենդանիների՝ միմյանց ուտելու երևույթը (ֆրանս. cannibale, իսպ. canibal — մարդակեր)) տարատեսակ: Անցյալում տարածված է եղել մի շարք ցեղերի ու ժողովուրդների մոտ: Գոյություն են ունեցել կենցաղային (իբրև զուտ սննդի միջոց) և կրոնա–հմայական Մ.: Կենցաղային Մ. գործնականում կիրառվել է քարի դարի հնագույն շրջանում: Շատ ցեղերի ու ժողովուրդների մոտ տարածված կրոնա–հմայական Մ. արտահայտվել է սպանված թշնամիների, ռազմագերիների, մեռած ցեղակիցների մարմնի զանազան մասերն ուտելով: Նման սովորույթը հիմնված է եղել այնպիսի համոզման վրա, ըստ որի, սպանվածի ուժը և այլ հատկանիշներ, իբր փոխանցվում էին նրա միսն ուտողին: Մ–յան վերապրուկային արտահայտությունը պահպանվել է ժամանակակից խոշոր կրոնների որոշ ծեսերում (օրինակ՝ հացով և գինով հաղորդությունը քրիստոնեության մեջ, որն ունի Քրիստոսի միսն ու արյունը ճաշակելու խորհուրդ):
ՄԱՐԴԱՀԱՄԱՐ, տարվա որևէ կոնկրետ պահին երկրի, նրա վարչական առանձին միավորների տարածքում բնակվողներից յուրաքանչյուրի ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, կրթական, էթնիկական և այլ հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես: Մ. անցկացնելու նպատակով մշակվում է միասնական ծրագիր, ուր արտահայտվում են յուրաքանչյուր բնակչի ժողովրդագրական (սեռ, տարիք, ընտանեկան դրություն), տնտ. (զբաղմունք, տնտ. գործունեության ասպարեզ, կապիտալիստական երկրներում՝ նաև անհատի դիրքը զբաղմունքի մեջ, երբեմն՝ գործազրկությունը), էթնիկական (ազգություն, լեզու, դավանանք) հատկանիշները, կրթությունը (գրագիտության աստիճան, դպրոց հաճախելը), սոցիալական դրությունն ու անձը բնութագրող այլ հատկանիշներ (քաղաքացիություն, ծննդավայր, բնակավայրի փոփոխություն, ֆիզիկական և հոգեկան արատներ, մասնակցություն պատերազմին ևն): Կարևորվում են նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանելությունը բնութագրող հատկանիշները: Բնակչության առանձին խմբերի համար ծրագիրն առավել ընդարձակ է, իսկ որոշ հարցեր կրում են ընտրանքային բնույթ: Մ. անցկացվում է կարճ ժամկետում (մի քանի օր կամ շաբաթ), բայց բոլոր տեղեկությունները հավաքվում են սովորաբար հաշվեգրման նախօրյակի կեսգիշերի դրությամբ, այդ պահից առաջ մահացածները կամ հետո ծնվածները չեն հաշվառվում: Տեղեկությունները հավաքում են հատուկ հրահանգավորված հաշվառները՝ բնակարանները շրջելով: Հաշվառման թերթիկները լրացնում են հաշվառները՝ բանավոր հարցմամբ, կամ բնակիչները: Տեղեկությունների հիմքը բնակչի բանավոր պատասխաններն են, այլ ոչ թե փաստաթղթերը: Անձանց վերաբերյալ անհատական տեղեկություններ հրապարակելը, հաշվառումից դուրս թողնելը կամ կրկնահաշվառումը բացառվում են: Մ–ի նյութերը մշակվում են ԷՀՄ–ով, առավել կարևոր տվյալները հաշվառվում են նախապես, երբեմն ընտրանքային մեթոդով: Նյութերի լրիվ մշակումը տնում է մի քանի տարի:
Ռուսաստանում XVIII-XIX դդ. բնակչության հաշվառումն անց էր կացվում վերստուգման ընթացքում, աշխատանոցային (կամերալային) ցուցակագրությամբ (1806-ին, 1832-ին, 1873-ին, իսկ 1886-ին՝ ընտանեկան ցուցակագրությամբ) գրանցվում էին բնակավայրը, նրա ծխերի ու շնչերի թիվը, բնակիչների սեռատարիքային կազմը: Բնակչությանը հարկելու նպատակով ցուցակագրում էին միայն տղամարդկանց, այդ պաաճաոով հաշվառման տվյալները բնակչության իրական թվին չէին համապատասխանում: Համընդհանուր Մ. Ռուսաստանում իրականացվել է միայն 1897-ին: Մ. է կատարվել նաև միջնադարյան Հայաստանում (աես Աշխարհագիր): Արևելյան Հայաստանում աշխատանոցային ցուցակագրությունը կատարվել է 1829-32-ին, առանձին վայրերում այն տևել է մինչև 1934-ը: Որոշ տվյալներ ճշտելու համար ցուցակագրություն է կատարվել նաև 1842-ին:
ՍՍՀՄ–ում Մ–ներն անցկացվել են 1920-ին, 1923-ին (միայն քաղաքային բնակչության), 1926-ին, 1937-ին (նյութերը խոտանվել են), 1939-ին, 1959-ին, 1970-ին և 1979-ին: Դրանք իրականացվում են հիմնականում տասնամյակի իններորդ տարվա սկզբին, քանի որ ստացված նյութերը դառնում են ժողտնտեսության զարգացման և կուլտուրական շինարարության գալիք հնգամյակների գիտական պլանավորման հիմք:
Արտասահմանում կանոնավոր Մ–ները սկսվել են XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին (ԱՄՆ–ում՝ 1790-ին, Շվեդիայում՝ 1800-ին, Մեծ Բրիտանիայում՝ 1801-ին