ՍՍՀՄ–ում գոյություն ունի Մ. ա–ների 3 տիպ. արհմիութենական (արդ. ձեռնարկությունների, գյուղատնտ. հիմնարկների և ուսումնական հաստատությունների բարձր նվաճումների հասած ֆիզկուլտուրային կոլեկտիվներ մտնում են համապատասխան մարզական ընկերությունների մեջ), զինված ուժերի (ԲՄԱ, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության ինքնուրույն զինվորական հիմնարկներ) և ԴՕՍԱԱՖ–ի (ավտոմոտո–, ռադիո–, հրաձգային, ծովային, ավիա- և այլ ակումբներ, համարվում են ուսումնա–մարզական կազմակերպություններ):
Հայտնի են «Ուրալմաշ»-ը (Սվերդլովսկ), «Տորպեդո»-ն (Մոսկվա), «Մետալուրգ»-ը (Զապորոժիե), «Զարյա»-ն (Վորոշիլովգրադ), «Արաքս»-ը (Երևան), «ՎԵՖ»-ը (Ռիգա), ԲԿՄԱ–ն, Ռոստովի, Լենինգրադի, Խաբարովսկի ԲՄԱ–ները, ՍՍՀՄ կենտրոնական ավտոմոտո–, Չկալովի անվ. ավիա- և այլ ակումբներ: Սոցիալիստական երկրների Մ. ա-ներից են «Դուկլա»-ն, «Շկոդա»-ն (Չեխոսլովակիա), «Գուռնիկ»-ը (Լեհաստան), «Ռապիդ»-ը (Ռումինիա), «Ցրվենա զվեզդա»-ն, «Պարտիզան»-ը (Հարավսլավիա), «Վաշաշ»-ը, «Ֆերենցվարոշ»-ը (Հունգարիա), «Սլավիա»-ն (Բուլղարիա), «Ֆորվերտս»-ը (ԳԴՀ) ևն: Կապիտալիստական երկրներում լայն տարածում ունեն պրոֆեսիոնալ ակումբները: Հնագույններից են «Արսենալ»-ը, «Սելթիկ»-ը (Մեծ Բրիտանիա), «Մյունխեն»-ը, «Համբուրգ»-ը (ԳՖՀ), «Սանթոս»-ը (Բրազիլիա), «Միլան»-ը (Իտալիա) ևն: Գործում են նաև մունիցիպալ, համալսարանական, բանվորական և այլ սիրողական Մ. ա–ներ:
ՄԱՐԶԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, մասնագիտացված ուսումնա–դաստիարակչական հիմնարկներ, որոնք պատրաստում են բարձր որակավորման մարզիկներ: ՍՍՀՄ–ու մ. դ. ստեղծվում են լուսավորության ու հաղորդակցության ճանապարհների մինիստրությունների, արհմիությունների, ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեների և այլ կազմակերպությունների համակարգում և լինում են 3 տեսակի, մանկապատանեկան մարզական դպրոցներ (ՄՊՄԴ), օլիմպիական ռեզերվի մասնագիտացված Մ. դ. և մարզական բարձրագույն վարպետության դպրոցներ (ՄԲՎԴ): Առաջին մանկական մարզական դպրոցը բացվել է 1934-ին, Մոսկվայում, 1940-ին ՍՍՀՄ–ում կար 262 ՄՊՄԴ, 1977-ին՝ ավելի քան 6000 Մ. դ., այդ թվում՝ 5400 ՄՊՄԴ, 600 օլիմպիական ռեզերվների ն 71 ՄԲՎԴ:
Հայաստանում գործում են պատանի մարմնամարզիկների, բռնցքամարտիկների, հնգամարտիկների, ֆուտբոլիստների, շախմատիստների, ըմբիշների, մարզական պարերի, գեղարվեստական մարմնամարզության, մարզական վարպետության բարձրացման դպրոցներ՝ շրջկենտրոններում բացված մասնաճյուղերով: Երևանում կա նան մարզական թեքումով միջնակարգ դպրոց (№ 10): Մարզիչ–մանկավարժներից միջազգային ճանաչում ունեն Հ. Շահինյանը, Ա. Ազարյանը, Վ. Ենգիբարյանը, Ի. Նովիկովը, Հ. Գասպարյանը, Ն. Մուշեղյանը, Ա. Ազնավուրյանը և ուրիշներ:
Որոշ սոցիալիստական երկրներում տարածված են գիշերօթիկ Մ. դ. (կրթության և մարզաձևերի ուսուցման միասնության), կապիտալիստական երկրներում, որպես կանոն, Մ. դ. ստեղծվում են մարզական ակումբներին կից:
ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, աշխատավորների և սովորող երիտասարդության մարզական կամավոր մասսայական միավորումներ, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը: Գործում են համամիութենական 7 («Բուրեվեսանիկ» «Վոդնիկ», «Դինամո», «Զենիթ», «Սպարտակ», «Լոկոմոտիվ», «Աշխատանքային ռեզերվներ»), հանրապետական 30 (որից 15-ը միավորում են արդ. ձեռնարկությունների, 15-ը՝ գյուղական ֆիզկուլտուրային կոլեկտիվները): Խոշորագույններից են «Տրուդը»-ը՝ ՌՍՖՍՀ–ում, «Ավանգարդ»-ը՝ Ուկրաինայում, «Սևան»-ը և «Աշխատանք»-ը՝ Հայաստանում ևն: Արտասահմանյան երկրներում (այդ թվում՝ և սոցիալիստական) տարածված են մարզական ակումբները:
ՄԱՐԶԱԿԱՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ, ալպինիզմի ձև: ՍՍՀՄ–ում սկզբնավորվել է 1930-ական թթ.: Համամիութենական առաջնություններն անց են կացվում 1947-ից, Ղրիմում կամ Կրասնոյարսկի մոտակայքում (մինչև 100 մ բարձրության թեք ժայռերի վրա, փոքր մասշտաբի մրցությունները՝ ցանկացած բարձրության ժայռերի վրա): Ծրագիրն ընդգրկում է. անհատական (առանց հարմարանքի) և թիմային (երկու փոխներգործող մարզիկ՝ հատուկ հանդերձանքով ու հարմարանքներով) մրցումներ: Մ. ժ. 1966-ից մտնում է համամիութենական միասնական մարզական դասակարգման մեջ: Տարածված է ՉՍՍՀ–ում, ԼԺՀ–ում, ԲԺՀ–ում և այլն: ՀՍՍՀ–ում անց են կացվում հանրապետական, համամիութենական մրցումներ:
ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, առանձին շենքեր և համալիր կառույցներ, որոնք նախատեսված նն կազդուրիչ և ուսումնամարզական պարապմունքների, տարբեր մարզաձևերի մրցումների համար: Մ. կ–ի նախատիպ են անտիկ պալեստրաներն ու գիմնասիոնները, ստադիոնները, ձիարշավարաններն ու կրկեսները: Հին Հռոմի ամֆիթատրոններում արտահայտվեց ստադիոնի ու կրկեսի միավորման գաղափարը, իսկ հին հուն. պալեստրաների տաքացվող ջրով լողարաններն իրենց զարգացումն ստացան հին հռոմեական թերմերում: Քրիստոնեության տարածումով, որը մերժում էր ներդաշնակ զարգացած մարդկային մարմնի պաշտամունքը, Մ. կ–ի շինարարությունը փաստորեն դադարեց և վերսկսվեց միայն XIX դ.: 1828-30-ին կառուցվեցին առաջին արհեստական լողավազանները, իսկ դարակեսին՝ մարմնամարզական դահլիճները: Մ. կ–ի շինարարության ծավալմանը նպաստեց օլիմպիական խաղերի վերածնունդը (1896): Ժամանակակից Մ. կ. սպասարկում են ավելի քան 50 մարզաձևերի: Բաղկացած են հիմնական (մարզասրահ, դաշտ, հրապարակ) և օժանդակ (հանդերձարան, ցնցուղարան, խաղավարների սենյակներ, գույքի պահասենյակներ ևն), հանդիսատեսներին սպասարկող (տրիբունա, ճեմասրահ, բուֆետ, սանհանգույցներ ևն) և ինժեներական սարքավորումների (ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման ևն) շահագործման տեխ. կառույցներից:
Մ. կ. լինում են բաց և ծածկած: Առանձին՝ մեկ կամ մի քանի մարզաձևերի սպասարկելու համար (օրինակ, մարմնամարզության և մարզական խաղերի ունիվերսալ սրահներ), և համալիր՝ բաղկացած նույն տարածքում գտնվող մի քանի մասնագիտացված կառույցներից՝ տարբեր մարզաձևերի համար: Առանձին բաց Մ. կ. են թեթևաթլետիկական ու մարզախաղերի դաշտերը, հրապարակները, լողավազանները, թիավարության ջրանցքները, դահուկային ու սահնակային ուղիները, սահադաշտերը, հրաձգարանները, հեծանվահրապարակները, ցատկահարթակները ևն: Համալիր բաց կառույցներն են. մարզադաշտերը՝ խաղադաշտով ու խաղահրապարակներով, ձիասպորտային բազաները ևն: Ծածկած առանձին Մ. կ. են. տարբեր մարզասրահները, թեթևաթլետիկական ու մարզական խաղերի մանեժները, ջրավազանները, սահադաշտերը, կորտերը ևն: Ծածկված համալիր Մ. կ–ից են բազմասրահ մասնաշենքերը, ունիվերսալ մարզասրահները, ծածկած մարզադաշտերը (Մոսկվա, Լենինգրադ) ևն: 1960-70-ական թթ. ստեղծվեցին համակցված բաց և ծածկած, ինչպես նաև փոխակերպվող (ամառը բաց և ձմեռը ծածկած) կառույցներ:
ՍՍՀՄ–ում լայն տարածում են ստանում ունիվերսալ մարզասրահները, որոնցում, բացի մարզական մրցումներից ն ելույթներից, կարելի է անցկացնել հանդիսավոր ժողովներ, միտինգներ, կազմակերպել համերգներ, կինոցուցադրումներ, ներկայացումներ ու մասսայական այլ միջոցառումներ: Հայկ. ՍՍՀ–ում գործում է 23 մարզադաշտ, բասկետբոլի 502, վոլեյբոլի 535, ձեռքի գնդակի 120, թենիսի 28 խաղահրապարակ, ֆուտբոլի 91 խաղադաշտ, 75 հրաձգարան, 45 լողավազան, 1120 մարզասրահ, որից 885-ը՝ դպրոցներում: Խոշորներից են Երևանի «Հրազդան» և Ծաղկաձորի համամիութենական համալիրները, «Դինամո», «Արաքս» մարզասրահները: Երևանում կառուցվում է ժամանակակից պահանջներին համապատասխանող ունիվերսալ համերգային մարզապալատ:
ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ, տրվում է միջազգային, ազգային և այլ պաշտոնական մրցումների արդյունքների, միասնական մարզական դասակարգման նորմաների ու պահանջների կատարման, մարզական ու մանկավարժական բեղմնավոր և մրցավարական ակտիվ գործունեության համար՝ ցմահ: ՍՍՀՄ–ում սահմանված Մ. կ–ներն են (շնորհում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն), սպորտի վաստ. վարպետ (1934-ից), ՍՍՀՄ վաստ. մարզիչ (1956-ից), պատվավոր մրցավար (1972-ից), համամիութենական կարգի մրցավար (1934-ից), ՍՍՀՄ սպորտի վարպետ (1935-ից), ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1965-ից), ՍՍՀՄ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/311
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ