ողողվող անտառներ (տուգայներ)։ Բադխիզի արգելավայրում կան պիստակի պուրակներ և 60 տեսակ էնդեմիկ բույսեր։ Կենդանիներից անապատում հանդիպում են ջեյրան, գայլ, աղվես, բորենի ևն, Մուրղաբի հովտում՝ վագրակատու, Բադխիզի արգելավայրում՝ վայրի խոյ, ընձառյուծ ևն։ Բազմաթիվ են կրծողները, սարդանմանները, սողունները, թռչունները։
Բնակչությունը։ Մ․ մ–ում բնակվում են թուրքմեններ, ռուսներ, հայեր, ղազախներ, բելուջներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 7,5 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 33% (1980)։ Քաղաքներն են Մարին, Բայրամ Ալին, Թեջենը, Իոլոտանը, Կուշկան։
Տնտեսությունը։ Մ․ մ․ Թուրքմենական ՍՍՀ բամբակագործական և կարակուլաբուծական գլխավոր շրջանն է՝ զարգացած բամբակազտիչ, թեթև, սննդի արդյունաբերությամբ և նոր ձևավորվող գազաքիմիական համալիրով։ Էներգետիկան հիմնված է տեղական գազի վրա։ 1960-ական թթ․ հայտնաբերած նավթի, գազի խոշոր հանքավայրերի շնորհիվ մարզը դարձավ գազ արդյունահանող շրջան։ Գործում է Մարիի ՊՇԷԿ–ը։ Կան մեքենաշինական գործարան, շինանյութերի, մսի–կաթի արտադրություն, բամբակազտիչ, բրդի լվացման և մանածագործական–գործվածքային, կարի, կոշիկի, կաշվի, գորգագործական ձեռնարկություններ, յուղի–ճարպի կոմբինատ, գինեգործություն։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են բամբակագործությունը, կարակուլաբուծությունը, պտղաբուծությունը։ Հողագործությամբ զբաղվում են Մուրղաբի և Թեջենի ոռոգվող օազիսներում։ Մ․ մ–ում կա 116 կոլտնտեսություն, 21 սովետական տնտեսություն (1973)։ Անասնապահության մեջ գերակշռում են կարակուլաբուծությունը, ուղտաբուծությունը, մսակաթնատու անասնապահությունը և թռչնաբուծությունը։ Զարգացած է շերամապահությունը։ Երկաթուղիները ավելի քան 700 կմ են, ավտոճանապարհները՝ 2528 կմ (1972): 1972-73 ուս. տարում Մ․ մ–ում գործում էր 426 հանրակրթական դպրոց, 8 պրոֆտեխնիկական ուսումնարան, 4 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն։ 1972-ին կար 322 գրադարան, պատմահեղափոխական թանգարան, դրամատիկական թատրոն, 239 ակումբ, 184 կինոկայանք, պիոներների պալատ, հեռուստակայան, մարզային 2 թերթ։
1973-ին կար 87 հիվանդանոցային հիմնարկություն, 1000 բժիշկ։ Մ․ մ–ում է Բայրամ Ալի առողջարանը։
ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆ, տես Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն։
ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ (Ս․ Մարիանե, Ս․ Մարիամ), հայկական ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Աշտարակ քաղաքի հյուսիս–արևելքում։ Կառուցվել է 1281-ին, դարչնագույն սրբատաշ տուֆից։ Հատակագծում ներքուստ խաչաձև (արլ. երկու կրկնահարկ ավանդատներով, արմ. խաչաթևից բացվող զույգ սենյակներով), արտաքուստ ուղղանկյուն (11,45 մ x 8.88 մ) գմբեթավոր կառույց է։ Մուտքերը արմ–ից և հվ–ից են։ Մ․ ե․ ունի շեշտված վերձիգ համաչափություններ, ճակատների միանման, պարզ մշակում։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Առագաստային փոխանցումով գմբեթի թմբուկը ներքուստ շրջանաձև է, արտաքուստ՝ տասանիստ։ Հվ. խաչաթևի կտուրի զանգաշտարակը 1838-ի գործ է։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։
Գրկ. Աբրահամյան Վ․, Հայկական ԽՍՀ պատմական հուշարձանները, Աշտարակի շրջան, Ե․, 1940: Яралов Ю. С., Аштарак, М., 1947․
ՄԱՐԻՆԵԼՅՈ, Մարինելյո ի Վիդաուրրետա (Marinello у Vidaurreta), Խուան (1898-1977), Կուբայի քաղաքական ու հասարակական գործիչ, գրականագետ, հրապարակախոս։ Ավարտել է Հավանայի համալսարանը, 1962-ին նրա ռեկտորն էր։ 1937-ին եղել է հանրապետական Իսպանիայում, բանաստեղծ Գիլիենի հետ հրատարակել «Հանրապետական Իսպանիայի մարդիկ» ռեպորտաժների ժողովածուն։ 1938-ից կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել։ 1965-ից՝ Կուբայի կոմկուսի Կենտկոմի անդամ։ Մ․ եղել է կոնգրեսի դեպուտատ (1942-44), սենատոր (1944-46), սենատի փոխնախագահ (1946-48): 1950-ին լույս է ընծայել «Ճանապարհորդություն ՍՍՀՄ և ժողովրդական դեմոկրատիայի երկրներ» ուղեգրությունների գիրքը։ Մ–ի հիմնական ստեղծագործությունը գրաքննադատական հրապարակախոսությունն է։ Նա հանդես է եկել որպես Կուբայի և Լատինական Ամերիկայի արվեստի ազգային ինքնատիպության, սոցիալական ուղղվածության տեսաբան ու պրոպագանդիստ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Խ․ Մարտիի մասին գրած աշխատությունները։ «Ժամանակակիցներ։ Նոթեր և հուշեր․..» (1964) գրքում պատկերել է Լատինական Ամերիկայի և Եվրոպայի մշակույթի ականավոր գործիչների։ 1963-ից Կուբայի ներկայացուցիչն էր ՅՈԻՆԵՍԿՕ–ում։ 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի, 1966-ից՝ նրա նախագահության անդամ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։
ՄԱՐԻՆԵՏՏԻ (Marinetti) Ֆիլիպո Տոմազո (1876-1944), իտալացի գրող։ Ֆուտուրիզմի հիմնադիրն ու տեսաբանը եվրոպական գրականության և արվեստի մեջ։ Գրել է իտալ․ և ֆրանս․։ Սկսել է որպես ազատ ոտանավորի բանաստեղծ։ 1909-ին առաջին անգամ հրատարակել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը»։ Մ․ կոչ էր անում ազատագրվել անցյալի «մեռած մշակույթից», հումանիստական իդեալներից, ստեղծել «ապագայի դինամիկ գրականություն»՝ «futuro» (այստեղից էլ՝ ֆուտուրիզմ), որը գովերգեր մեքենայական տեխնիկան, պատերազմը՝ որպես «աշխարհի միակ հիգիենայի»։ Մ․ գովերգել է Աֆրիկայի բռնազավթումը («Մաֆարկա ֆուտուրիստը», վեպ, 1910), իտալա–թուրքական պատերազմը («Զանգ–տում–տում», բանաստեղծությունների ժողովածու, 1914)։ Որպես կամավոր մասնակցել է 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմին։ 1919-ից Մուսոլինիի համախոհ էր։ Ֆաշիստական տիրապետության տարիներին ընտրվել է ակադեմիկոս, եղել Իտալիայի գրողների միության նախագահը։
ՄԱՐԻՆԵՐ (նախկին անվանումը՝ չերեմիսներ), ժողովուրդ։ Բնակվում են գլխավորապես Մարիական, ինչպես նաև Բաշկիրական, Ուդմուրտական, Թաթարական ԻՍՍՀ–ներում: ՌՍՖՍՀ Կիրովի, Գորկու, Պերմի և Սվերդլովսկի մարզերում։ Բաժանվում են 3 տերիտորիալ խմբի՝ լեռնային (առավելապես՝ Վոլգայի աջ ափին), մարգագետնային (Վոլգայի ձախ ափին), և արլ. (Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում)։ Ընդհանուր թիվը՝ 622 հզ. (1979)։ Լեզուն մարիերենն է։ XVI դ․ Ռուս. պետության կազմի մեջ մտնելուց հետո սկսվեց Մ–ի քրիստոնեացումը, սակայն արևելյան և մարգագետնային Մ–ի փոքր խմբեր քրիստոնեություն չընդունեցին՝ մինչև XX դ․ պահպանելով նախկին հավատալիքները, հատկապես նախնիների պաշտամունքը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/321
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ