հետո (1917-ին) Մ. ստացան ինքնավարություն և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ: Մ. աշխատում են գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ:
«ՄԱՐԻՆԵՐ» («Mariner»), Արեգակնային համակարգի մոլորակների (Վեներա, Մարս, Մերկուրի) և միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների և նրանց մշակման ու արձակման ծրագրերի անվանումը: «Մ.» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960-ին: «Մ.»-ի վրա տեղադրված են. ռադիոտեխնիկական սարքավորում, ծրագրա–ժամանակային հարմարանք, կողմնորոշման և կայունացման համակարգ, էներգետիկական տեղակայանք, ջերմակարգավորման համակարգ, ճշգրտող շարժիչային տեղակայանք, հեռուստատեսային խցիկներ և բազմաթիվ գիտական սարքեր:
ՄԱՐԻՆՈ (Marino) Ջամբատիստա (1569-1625), իտալացի բանաստեղծ: Նրա անունով է բարոկկո պոեզիայի ուղղություններից մեկը՝ մարինիզմը, որը տարածում է գտել XVII դ. իտալ. գրականության մեջ: Մ–ի աշխարհզգացողության մեջ հեդոնիզմը զուգակցվում է ամենայն գոյի անցավորության և տիեզերքի աններդաշնակության պատկերացման հետ: Նրա ամենանշանավոր գործը ութնյակներով գրված «Ադոնիս» (1623, 20 երգ) պոեմն է:
ՄԱՐԻՈՆԵՏ (< ֆրանս. Marion, Marionnete, սկզբնապես՝ կույս Մարիամի ոչ մեծ ֆիգուրների անվանումը տիկնիկներով ներկայացվող միջնադարյան միստերիաներում), թատերական տիկնիկի տարատեսակ: Մ–ի առանձնահատկությունն այն է, որ կրկնում է մարդու անատոմիան և շարժման մեջ դրվում մարմնամասերին ամրացված թելերով: Կան Մ–ի և այլ տեսակներ (տես Տիկնիկային թատրոն): Փոխաբերական իմաստով՝ մարդ, կառավարություն, պետություն, որ ուրիշի հլու գործիքն է:
ՄԱՐԻՈՍ Գայոս (Gaius Marius) (մ, թ. ա. մոտ 157—86), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ: 119-ին ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115-ին՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107-ին՝ կոնսուլ: Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին (տես Յուգուրթական պատերազմ մ. թ. ա. 111-105): Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ. թ. ա. 104-101) Մ–ին ընտրել կոնսուլ: 102-ին ջախջախել է տևտոններին, 101-ին՝ կիմբրերին: 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ: 107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը: 88-ին ժող. ժողովը Մ–ին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն Սուլլայի կողմից Հռոմը գրավելուց հետո Մ. փախել է Աֆրիկա: Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մ. Էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87): 86-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է:
ՄԱՐԻՈՏ (Mariotte) Էդմ (1620-1684), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ հիմնադրման օրից (1666): Եղել է Դիժոնի շրջակայքում գտնվող վանքի քահանա: Աշխատանքները վերաբերում են գազերի և հեղուկների մեխանիկային, ինչպես նաև օպտիկային: 1676-ին արտածել է գազի ծավալի և ճնշման հակադարձ համեմատականության օրենքը (տես Բոյլ-Մարիոտի օրենք): Առաջինն է օգտագործել այդ օրենքը բարոմետրի ցուցմունքով տեղանքի բարձրությունը որոշելու համար: 1668-ին հայտնաբերել է աչքի կույր բիծը: Նկարագրել է շատրվանների գործողությունը, հեղուկների հոսքը խողովակներով: Հետազոտել է նաև մարմինների հարվածի երևույթը, Արեգակի և Լուսնի շուրջը երևացող գունավոր օղակները:
ՄԱՐԻՉ ՀՈՍՔԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ջրահարներում կամ ջրնետ կառույցներից հետո՝ բիեֆի ներքին հատակի ամրակապումների սահմաններում կառուցվող հարմարանք՝ ջրի ավելցուկային կինետիկ էներգիայի մարման, հոսքի արագությունների փոքրացման և վերաբաշխման համար: Տարբերում են Մ. հ. է–ի մի քանի տեսակներ, ջրահար հորի կամ պատի տեսքով կառուցված մարիչների կոնստրուկցիաներում օգտագործվում է ջրածածկ հիդրավլիկական թռիչքի երևույթը, իսկ ցցանքային մարիչները ջրի հոսքը մասնատում են տարբեր ուղղություններով առանձին շիթերի: Ստորին բիեֆի հունի լայնությամբ կենտրոնացված հոսքի տարածման լավագույն պայմաններ ստեղծելու համար կիրառվում են մարիչ–տարածիչներ և ջրահար շեմքեր: Հոսքի մեծ արագությունների դեպքում մրրիկների առաջացման և ճնշումների բաբախման հետևանքով Մ. հ. է–ի մակերևույթի վրա կարող են առաջանալ տեղային կավիտացիոն քայքայումներ (տես Կավիտացիա), ուստի մարիչները կառուցվում են մեծ ամրության նյութերից, օրինակ, երկաթբետոնից:
ՄԱՐԻՏԵՆ (Maritain) Ժակ (1882-1973), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, նեոթոմիզմի ներկայացուցիչ: Եղել է Ա. Բերգսոնի աշակերտը: 1906-ին ընդունել է կաթոլիկություն: 1914-ից՝ մի շարք երկրների ինստ-ների և համալսարանների պրոֆեսոր: Միջնադարյան աշխարհըմբռնմանը վերադառնալը Մ. համարում էր հավատի (Մ. Լյութեր), մտքի (Ռ. Դեկարտ) և զգացմունքի (Ժ. Ժ. Ռուսո) ոլորտում իր կարծիքով նոր ժամանակի սուբյեկտիվիզմի առաջացրած բարոյական ու սոցիալական քաոսը հաղթահարելու ուղի: Մ. «քրիստոնեական դեմոկրատիայի» և «հումանիզմի» դիրքերից քննադատել է արդի կապիտալիզմը և բուրժ. դեմոկրատիան, ժխտել է հասարակության սոցիալական վերափոխումը: Հայտնի է նաև արվեստի և մանկավարժության վերաբերյալ աշխատություններով:
Գրկ. Кузнецов В. Н., Французская буржуазная философия 20 в., М., 1970, с. 173-201; Ярошевский Т. М., Личность и общество, пер. с польского, М., 1973.
ՄԱՐԻՑԱ, գետ Բալկանյան թերակղզում: Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 54 հզ. կմ²: Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով: Սնումը անձրևային է: Ամռանը ծանծաղում է: Օգտագործվում է ոռոգման համար: Մ–ի վրա կան ՀԷԿ–եր: Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը: Մ–ի ափին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները:
ՄԱՐԻՈՒՊՈԼ, Ուկրաինական ՍՍՀ Դոնեցկի մարզի Ժդանով քաղաքի նախկին (մինչև 1948-ը) անվանումը:
ՄԱՐԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառում: 1907-ին ուներ 78 տուն (586 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները զոհվել են 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով:
ՄԱՐԽԼԵՎՍԿԻ (Marchlewski, ծածկանունը՝ Կարսկի, Կույավսկի) Յուլիան (1866-1925), լեհական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է XIX դ. 80-ական թթ. որպես լեհ. առաջին հեղափոխական կուսակցության՝ «Պրոլետարիատ»-1-ի անդամ: 1891-ին բանտարկվել է, 1893-ին տարագրվել Շվեյցարիա: Լեհ. թագավորության ս–դ–ի հիմնադիրներից: 1896-ից աշխատակցել է լեհ. և գերմ. ս–դ. մամուլին: Օգնել է Վ. Ի. Լենինին «Իսկրա»-ի կազմակերպման գործում: 1905-ին վերադարձել է Վարշավա, մասնակցել 1905-07-ի հեղափոխությանը: ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան) համագումարի (1907) պատգամավոր, ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու: Եղել է II Ինտերնացիոնալի Ցյուրիխի և Շտուտգարտի կոնգրեսների պատգամավոր: 1909-ից հիմնականում աշխատել է գերմ. ս–դ. կուսակցությունում, հանդիսանալով նրա ձախ թևի ղեկավարներից, մասնակցել է «Սպարտակ միության» կազմակերպմանը: 1916-ին բանտարկվել է: Ազատվել է 1918-ին, սովետական կառավարության պահանջով և ուղարկվել Ռուսաստան: 1918-ից՝ Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ: Մասնակցել է Կոմինտերնի ստեղծմանը: 1919-ից՝ Գերմանիայի կոմկուսի ԿԿ անդամ, 1920-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ–ին կից Լեհական բյուրոյի անդամ, Լեհաստանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահ: 1921-1922-ին կատարել է դիվանագիտական աշխատանք: 1922-ից՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծած ՄՕՊՌ–ի նախագահ: Գրել է միջազգային հեղափոխական շարժման, Լեհաստանի պատմության վերաբերյալ աշխատություններ և Վ. Ի. Լենինի մասին հուշեր:
ՄԱՐԽՎԻՑԱ (Marchwitza) Հանս (1890-1965), գերմանացի գրող (ԳԴՀ): Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) զինվոր, Գերմանիայի կոմկուսի անդամ 1920-ից: 1933-46-ին՝ տարագիր (Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ): Իսպանիայում 1936-39-ի ազգային–հեղափոխական պատերազմի մասնակից: «Էսսենի գրոհումը»
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/322
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ