Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂԱՓԱՆ 33

մասնագետներից մեկը Սովետական Միությունում։ Ղ–ի հայկ․ և վրաց․ մանրանկարչության, կիրառական արվեստի հնագույն նմուշների կրկնօրինակումները տպվել են Հայաստանում և Վրաստանում հրատարակված մենագրություններում։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ Ղարիբջան Ալեքսանդրի (15․10․1896, Իգդիր – 27․9․1969, Լենինգրադ), հայ սովետական կուրորտաբան, տրավմատոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1954)։ Բժշկ․ ծառայության գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ 1914-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1924-ին՝ Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1934-ին զորակոչվել է կարմիր բանակ և նշանակվել Հեռավոր Արևելքի ռազմածովային հոսպիտալի պետ․, այնուհետև՝ Լենինգրադի Ս․ Կիրովի անվ․ ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկայի ղեկավար։ Մասնակցել է Մոնղոլիայում ճապոն. զավթիչների (1938), սպիտակ ֆինների դեմ մղված (1939–40) և Հայրենական մեծ պատերազմներին, եղել բանակի գլխավոր վիրաբույժ։ 1960-ից աշխատել է Լենինգրադի տարբեր բուժհիմնարկներում։ Մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանի առողաջապահության կազմակերպման և բժշկ․ կադրերի պատրաստման գործին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I և II աստիճանների, Կարմիր աստղի շքանշաններով։
Երկ․ Огнестрельные повреждения тазобедпенного сустава.
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ (մինչև 1935-ը՝ Ալեքսանդրովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևմուտք։ Ղ–ով է անցնում Լենինական-Հոկտեմբերյան ավտոճանապարհը, մոտով՝ Լենինական–Կարս երկաթուղին։ 1928-ին կազմակերպվել է կոմունա, 1930-ից դարձել կոլտնտեսություն, որն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Անվանվել է ի պատիվ Բ․ Ղարիբջանյանի։
ՂԱՐՂՈՒՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառի Վարզաղ գավառակում։ Հիմնել են Փերիայի մյուս գյուղերի բնակիչները XVII դ․ 2-րդ կեսին։ 1970-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում են երկրագործությամբ անասնապահությամբ։ Ղ–ում կա եկեղեցի (Ս․ Նշան)՝ կից վարժարանով։ Եկեղեցում պահվում է երկու ձեռագիր ավետարան։ Գյուղն ունի չորս ջրաղաց, բաղնիք, քրիստոնեական ուխտատեղի։
ՂԱՐՏԱՇ ԿԱԶՄՈՂ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դ․ հայ քարգործ վարպետ։ Նրա կերտած երեք խաչքարերը գտնվում են Գնդեվանքում (Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղ)։ Առաջինը սպիտակավուն քարից է՝ ագուցված եկեղեցու արմ․ մուտքի վերին մասում, խորշի մեջ։ Խաչքարը բաժանված է 14 քառակուսիների, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է տարբեր մոտիվների քանդակներով (Աստվածածին, Հովսեփ, կենդանապատկերներ են)։ Խաչքարի ներքևի մասի կենտրոնում կազմողի հիշատակագրությունն է։ Երկրորդը փոքր խաչքար է, նույնպես սպիտակավուն քարից, մեջտեղից կիսված, զարդաքանդակներով։ Երրորդ խաչքարը ագուցված է վանքի հվ․ պարսպի ներսի կողմում։ Սրան ագուցված են երեք փոքր խաչքարեր։ Բոլոր խաչքարերն էլ թվագրված են 1573։
ՂԱՈՒՐՄԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում։ Ունի 797 (146 ընտանիք) բնակիչ (1975)։ Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում է ութամյա դպրոց։ Ղ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից։
ՂԱՓԱՄԱ, Խափամա, հայկական կերակուր։ Գառան կամ ուլի փորոտիքի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5–6 ժ եփում են թոնրում՝ բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփված (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ։ Ղ․ եփում են նաև դդումով, կեղևը մաքրում են, վերևի մասը կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք, եփում կավե ամանի մեջ՝ փռում կամ թոնրում։ Լ․ Պետրոսյան ՂԱՓԱՆ (անունը կապված է Կապան քաղաքի անվան հետ, որը գտնվում էր այժմյան Ղ–ից մոտ 10 կմ արմ․, Ողջիի աջ ափին), քաղաք (1938-ից) Հայկական ՍՍՀ–ում, Ղափանի շրջանի վարչական կենտրոնը։ Հեռավորությունը Երևանից 320 կմ է։ 36000 բն․ (1976)։ Գտնվում է Զանգեզուրի հվ․ մասում, Խուստուփ լեռան հս․ ստորոտին, մոտ 705 մ բարձրության վրա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,5°C է, հունվարինը՝ 0°C, հուլիսինը՝ 23°C, առավելագույնը՝ 38°C, նվազագույնը՝ –27°C, տեղումները՝ 572 մմ։ Սառնամանիքները հազվադեպ են։ Ղ–ի միջով հոսում է Ողջի գետը, որը քաղաքում ընդունում է Վաչագան ու Կավարտիջուր վտակները։
Ղ․ Հայկական ՍՍՀ արդ․ կարևոր կենտրոններից է։ Տնտեսության առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է։ Ղ–ի պղնձահանքերը հայտնի էին դեռևս միջին դարերում, սակայն նրա արդ․ օգտագործումն սկսվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ ֆրանսիացիների կողմից, որոնք այստեղ կառուցեցին ձուլարաններ։ Ղ․, Ալավերդու հետ միասին, պղնձի արդյունահանությամբ ցարական Ռուսաստանում գրավում էր 2-րդ տեղը։Սովետական կարգեր հաստատվելուց հետո հետամնաց բանվորական ավանը դարձավ ՍՍՀՄ պղնձարդյունաբերության կենտրոններից մեկը։ Արդյունաբերության առաջնեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (տես Պղնձամոլիբդենային արդյունաբերություն)։ Քաղաքում կան լուսատեխնիկական, ավտոնորոգման, պահածոների, կաթի, հացի, լիմոնադի, գարեջրի գործարաններ, տրիկոտաժի, կահույքի, թռչնաբուծական ֆաբրիկաներ, մսի, շինարարական իրերի, կենցաղսպասարկման կոմբինատներ, շինարարական 7 կազմակերպություն, ճանապարհների շահագործման և շինարարության տեղամաս, ջերմոցային տնտեսություն, ՏԷԿ։ Ղ–ում է «Էլեկտրոն» արտադրական միավորման մասնաճյուղը, «Սյունիք» կաթնաանասնապահական, բանջարաբուծական և պտղաբուծական սովետական տնտեսությունը։
1978–79-ին գործում էին 18 միջնակարգ և ութամյա, նկարչական, երաժշտական, մարզական և գիշերօթիկ դպրոցներ, կինոթատրոններ, լեռնամետալուրգիական և շինարարական տեխնիկում, բժշկ․, երաժշտական և պրոֆտեխնիկական ուսումնարաններ, մսուր–մանկապարտեզներ, լեռնագործների և շինարարների կուլտուրայի տներ, ակումբային հիմնարկներ, գրադարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, տուրիստական հանգրվան, կապի, ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կայաններ, տպարան։ Ղ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ հաշվիչ կենտրոնի Զանգեզուրի հարմարվող համակարգերի և երկրաբանական ինստ–ի Ղափանի մետալուրգիական լաբորատորիաները, գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա–տնտեսական ԳՀԻ–ի Ղափանի բաժանմունքը։
Ղ․ տրանսպորտային հանգույց է։ Ղափան–Մինջևան երկաթուղով կապվում է Երևանի ու Բաքվի հետ։ Շրջանի գյուղերի, ինչպես նաև Երևանի, Գորիսի, Քաջարանի և Ստեփանակերտի հետ ունի ավտո-