Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

34 ՂԱՓԱՆ
բուսային կապ։ Կա օդանավակայան, որով կապ է պահպանում Երևանի, ամռանը՝ նաև Սոչիի հետ։ Ղ–ում աշխատում են 124 բժիշկ, 401 միջին և կրտսեր բուժաշխատող։ Քաղաքում գործում են 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 2 դիսպանսեր, 3 դեղատուն, 19 առողջապահական կայան, շտապ բժշկ․ օգնության և սանէպիդ կայաններ, սանլուս տուն։
Ղ․ ունի զարգացման մեծ հեռանկարներ, նախատեսվում է նոր ձեռնարկությունների կառուցում, բնակչության զգալի աճ, կատարվում են քաղաքաշինական աշխատանքներ։ Ղ–ի շրջագծի մեջ են մտել Աշոտավան, Կավարտ, Բարաբաթում, Բաղաբուրջ, Վաչագան, Ներքին Վաչագան, Բեխ, Շահարջիկ, Շահումյան, Աչախլու, Արփիկ, Լենինյան հանքեր բանավաններն ու գյուղերը։ Կառուցվել են նոր թաղամասեր․ քաղաքը գազիֆիկացված է։ Բնակելի ֆոնդը 25 հզ․ մ2-ից (1940) հասել է 300 հզ․ մ2 (1978)։ Ղ-ի կենտրոնական զբոսայգում կանգնեցվել են քաղաքացիական պատերազմում զոհվածների, Ղ–ի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության ղեկավար Բագրատ Հարությունյանի, Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանները։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակի առթիվ կառուցվել է Դավիթ Բեկի հուշարձան կոթողը։ Ղ–ում են ծնվել ՍՍՀՄ ԳԱ իսկական անդամ Ա․ Ա․ Արզումանյանը, ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր Տ․ Անտոնյանը։
Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1949-ին (ճարտ․ Հ․ Իսաբեկյան)։ 1960-ին մշակվել է նոր գլխավոր հատակագիծ 1985-ի հաշվարկային ժամկետով (ճարտ․ Զ․ Զախարյան և ուրիշներ)։ 1970-ից մշակվում է մեծ Ղափանի գլխավոր հատակագիծը (ճարտ․ Պ․ Թումանյան, Լ․ Էյվազովա, Է․ Տաշյան և ուրիշներ), իսկ 1977-ից՝ քաղաքի մանրամասն հատակագծման նախագիծը։ Քաղաքի բնակելի շինարարությունը զարգանում է հիմնականում Ղ․–Քաջարան և Ղ–ից հս․ ձգվող ավտոմայրուղու ուղղություններով։ Ղ․ կառուցապատված է բազմահարկ շենքերով և 1–2-հարկանի առանձնատներով։ Հայաստանում առաջին անգամ Ղ–ում է իրականացվել սարալանջերի թեք հարթությունների վրա բազմահարկ շենքերի կառուցումը (մինչև 14 հարկ, ճարտ․ Պ․ Թումանյան, Ա․ Վարդանյան և ուրիշներ)։ Ղ–ի հաս․ կառույցներից են կապի հանգույցի շենքը (1959), շրջան, և քաղաք, սովետների գործադիր կոմիտեների շենքը (1965), «Կապան» ռեստորանը (1968), հյուրանոցը (1970), երաժշտ․ դպրոցի շենքը (1972), մշակույթի պալատը (1977) են։ Ղ–ում են Վ․ Ի․ Լենինի, Հ, Ավետիսյանի, Դավիթ Բեկի հուշարձանները (բոլորը՝ քանդակագործ Ս․ Բաղդասարյանի)։ Ս․ Կարապետյան, Վ․ Ագշեհիրլյան
Պատկերազարդումը տես 40-րդ էջից հետո՝ ներդիրում։
«ՂԱՓԱՆ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Ղափանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Ղափանի շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Լույս է տեսնում 1930-ից, Ղափանում (1930– 1935-ին՝ «Պայքար պղնձի համար», 1936 1941-ին, 1946–79-ին՝ «Պղնձի համար», 1979-ից՝ «Ղափան»)։ Լուսաբանում է շրջանի ու քաղաքի աշխատավորության, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը տնտ․ ու կուլտուրական շինարարության մեջ, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Ուշադրության կենտրոնում է պահում արդ․ ձեռնարկությունների, կոլտնտեսությունների ու սովետական տնտեսությունների աշխատանքները, սոցիալիստական մրցության, արտադրանքի որակի բարելավման հարցերը։ «Ղ․» տեղեկություններ է հաղորդում նաև ՍՍՀՄ, Հայկական ՍՍՀ և արտասահմանյան երկրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, ծանոթացնում քաղաքի ու շրջանի մշակութային, մարզական կյանքին, տալիս գրական էջեր։Վ․ Մաղալյան ՂԱՓԱՆԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼ 1907, Ղափանի բանվորների մասսայական կազմակերպված ելույթ։ Տեղի է ունեցել մարտի 22–29-ը։ Կազմակերպել են ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի ներկայացուցիչներ Ա․ Վարդանյանը, Ա․ Մարտիրոսյանն ու Շաթալին։ Գործադուլային կոմիտեն մշակել և հանքատերերին է ներկայացրել բանվորների պահանջները, որոնք հիմնականում տնտ․ բնույթի էին (ութժամյա աշխատանքային օր, աշխատավարձի բարձրացում, տուգանքների վերացում, ձրի բուժսպասարկում, գիշերային հերթափոխի վերացում են)։ Ձեռնարկատերերը ոստիկանության օգնությամբ փորձել են ճնշել գործադուլը։ Ձերբակալվել են գործադուլի ղեկավարներից մի քանիսը։ Սակայն բանվորները շարունակել են գործադուլը և պահանջել արձակել ձերբակալված ընկերներին։ Մարտի 29-ին ձեռնարկատերերը հարկադրված են եղել բավարարել բանվորների պահանջների մի մասը։ Ղ․ բ․ գ․ մեծ ազդեցություն է ունեցել շրջակա գյուղերի գյուղացիության վրա և հեղափոխական պայքարի հանել նրանց։
ՂԱՓԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հարավ–արևելքում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Սիսիանի, Գորիսի, Մեղրու շրջաններին, Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 1345 կմ² է, բն․ 22,5 հզ․ մարդ (առանց Ղափան քաղաքի, 1981)։ Վարչական կենտրոնը՝ Ղափան։
Քարտեզը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում։
Բնությունը։ Ղ․ շ․ գտնվում է Զանգեզուրի հվ․ մասում, Ողջիի ավազանում։ Մասնատված ռելիեֆով լեռնային շրջան է։ Բնորոշ են ռելիեֆի էրոզիոն և տեղատարված ձևերը։ Կան քարացրոններ։ Շրջանի հս․ մասում ձգվում է Բարգուշատի, հվ–ում՝ Մեղրու լեռնաշղթան, արմ–ում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հվ․ մասը, արլ–ում՝ Խուստուփ–Կատարի (Խուստուփ լեռ, 3202 մ) աղեղնաձև լեռնաշղթան։ Վերջինս Ողջիի անտեցեդենտ հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար մասերի, որոնք ժայռոտ քարափներով իջնում են դեպի շրջակա հովիտները։ Շրջանի ամենաբարձր կետը 3904 մ է (Կապուտջուղ)։ Նշանավոր են նաև Սիսակատար (3827,2 մ), Նահապետ (3509 մ) և այլ գագաթները։ Արլ–ում, Բարգուշատի և Խուստուփ–Կատարի լեռնաշղթաների միջև, Ողջիի միջին հոսանքում, տեղադրված է Ղափանի գոգավորությունը։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են կիրճերը (Հալիձոր են), լեռնանցքները (Դուբագի, Մազրայի են)։ Փոքրիկ հարթ տեղամասերը (Նարգիզների դաշտ են) զբաղեցնում են տարածքի 25%–ը։ Ղ․ շ․ ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի հումքի գլխավոր բազան է, որտեղ գտնվում են Քաջարանի պղնձամոլիբդենային, Ղափանի պղնձի և Շահումյանի անվ․ բազմամետաղային հանքավայրերը։ Կան նաև կրաքարի, բազալտի, կաոլինիտի ոչ մեծ հանքավայրեր, գիպսի, անհիդրիդի շերտեր։ Հետախուզական աշխատանքներ են կատարվում Շիկահողի և Գեղիի հանքատար տեղամասերում։ Ղ․ շ․ ՀՍՍՀ ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Հայտնի են 1931-ի և 1967-ի երկրաշարժերը։ Ղ․ շ–ի ցածրադիր վայրերին բնորոշ է չոր մերձարևադարձային, բարձրադիր վայրերին՝ ցուրտ կլիման։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 12°C է, բարձրադիր վայրերում՝ –4°C, հունվարինը՝ համապատասխանաբար 0°C, –14°C, հուլիսինը՝ 22°C, 6°C, առավելագույնը՝ 40°C, 22°C, նվազագույնը՝ –26°C, –42°C։ Տարեկան տեղումները 500 մմ են, լեռների գագաթնամերձ գոտում՝ 850 մմ։ Շրջանի տարածքով են հոսում Ողջի (Գեղի, Զեյվա, Վաչագան,