Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳՀԻ-ի Մարտունու փորձակայանը, բուսաբանական ինստ–ի Ծովինարի բարձրալեռնային անտառմելիորատիվ կայանը և տնկարանային տնտեսությունը։ Բնական գազից օգտվում են Մարտունի քտա–ն և Վաղաշեն գյուղը։ 1965-ից լույս է տեսնում «Թոիչք» շրջանային թերթը։
Մարտունու շրջանի բնակավայրերը․ Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Թազագյուղ, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Մարտունի, Յանըղ, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն։Տ․ Գրիգորյան, Դ․ Հովհաննիսյան Պատկերազարդումը տես 368-369-ըդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V։
ՄԱՐՑ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Մարց գետի (Դեբեդի վտակ) ափին, շրջկենտրոնից 16 կմ հարավ-արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժմանկաբարձական կայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Իգատակ», «Աղաքար դաշ», «Ղզադաձոր», «Արփա-Թալա», «Մոտկար» գյուղատեղիները (XIII-XVII դդ․), Իգատակի վանքը (1255 թ․), մատուռներ (XIII-XIV դդ․), խաչարձաններ (XIII դ․), գերեզմանոցներ խաչարձաններով (XIII-XVII դդ․), դամբարաններ (I հազարամյակ)։
ՄԱՐՑԻԳԵՏ, գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդի աջ վտակը, երկարությունը 29 կմ է, ավազանը՝ 252 կմ²։ Սկիգբ է առնում Գուգարաց լեռների Պաղակն լեռնագագաթի հվ․ լանջից, մոտ 2000 մ բարձրությունից։ Անտառապատ ձորով հոսում է դեպի հվ–արմ., ապա՝ հս–արմ.։ Թումանյան քտա–ի մոտ թափվում է Դեբեդի մեջ։ Սնումը խառն է՝ գարնանային հորդացումներով, ամառային վարարումներով։ Դիտվում են թույլ ակտիվության ջրաքարային սելավներ։ Տարեկան միջին ծախսը 2,46 մ³/վրկ է, հոսքը՝ 77,5 մլն մ³:
ՄԱՐՏԻՆՈՎՍԿԻ Եվգենի Իվանովիչ (1874-1934), սովետական վարակաբան, պարազիտաբան, համաճարակագետ։ ՌՍՖՍՀ գիտ․ վաստ. գործիչ (1934): 1899-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Եղել է Կենտրոնական բակտերիալոգիական ինստ-ի դիրեկտոր (1917-19): 1920-ին կազմակերպել և ղեկավարել է Տրոպիկական ինստ-ը (1934-ից Մ–ու անվ. պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստ.), միաժամանակ եղել է (1924-1930) Մոսկվայի II համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտաբանության, վարակիչ հիվանդությունների, համաճարակագիտության (հատկապես մալարիայի), առողջապահության կազմակերպման խնդիրներին։
ՄԱՐՈՒԹԱ ԼԵՌ, Մարաթուկ, Մարութկա սար (թուրք․ Մելեթո), գագաթ Սասնա լեռներում․ բարձրությունը՝ 2967մ։ Կազմված է պալեոզոյի հասակի նստվածքներից։ «Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է որպես հայոց սրբազան լեռներից մեկը Ս․ Աստվածածին վանքով՝ սասունցիների աղոթատեղին։
ՄԱՐՈՒԹՅԱՆ Լեմվել Մարտիրոսի (19.1. 1904, Վան – 10.2.1968, Երևան), հայ սովետական թարգմանիչ։ 1925-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Բնագրից թարգմանել է Օ․ դը Բալզակի հայերեն տասհատորյակի (1950-68) մեջ մտնող գործերի զգալի մասը՝ «Խորտակված պատրանքներ», «Տասներեքի պատմությունը», «Լքված տունը», «Երեսնամյա կինը», «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» և այլ գործեր։
ՄԱՐՈՒԹՅԱՆ Կոստանդին Հովհաննեսի (ծն. 29.11.1917, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական շինարար։ ՀՍՍՀ վաստ. շինարար (1957)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945): 1954-ից եղել է Աթարբեկյանի ՀԷԿ–ի շինարարության պետ, 1959-ից՝ Հայկ. ՍՍՀ ժողտնտխորհի շինարարության վարչության պետ։ 1961-65-ին՝ Հայկ. ՍՍՀ շինարարության մինիստր, 1966-ից՝ «Հայհիդրոէներգոշին» վարչության պետ, 1978-ից՝ Հայկ. ՍՍՀ շինարարական գործերի պետական կոմիտեի (ՀՍՍՀ Պետշին) նախագահ։ Ընտրվել է ՀՍՍՀ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1976-ից ՀԿԿ ԿԿ անդամ է։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԱՐՈՒԹՅԱՆ Մանվել Մարտիրոսի (ծն.. 1.1.1901, Վան), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։ Թատերական կրթությունն ստացել է Վ․ Միրզոյանի (Երևան) և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում։ Բեմ է բարձրացել Երևանում, 1917-ին՝ Հ․ Զարիֆյանի խմբում։ 1921-ին անցել է Իրան, մասնակցել Մ․ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Մ․ խաղացել է շուրջ 150 դեր․ լավագույններից են՝ Բարխուդար, Էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Պեպո, Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»)։ Հեղինակ է տասից ավելի պիեսների («Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» ևն)։ Եղել է Թեհրանի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ։ 1969-ին և 1971-ին Թեհրանում հրատարակվել են Մ–ի «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները։Բ․ Հովակիմյան ՄԱՐՈՒԹՅԱՆ Տիրան Հարությունի (ծն. 24.11(7.12). 1911, գ․ Ղշլաղ (այժմ՝ Կիրովական քաղաքի տարածքում)), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1961)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ի ճարտ․ բաժինը (1937): 1939-ից աշխատել է «Հայհիդրոնախագիծ» ինստ-ում (1952-ից՝ գլխավոր ճարտարապետական)։ Հեղինակ է Սևանի (վերերկրյա մասի), Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Երևանի, Տաթևի ու Բուի (Գանա, Աֆրիկա, վերջին երկուսը՝ Ռ․ Ա․ Յագուբովի և Ս․ Բ․ Պետրոսյանի հետ), Շամբի, Սպանդարյանի, Զարամագի I, II (Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ), նաև գյուղական շուրջ 10 ՀԷԿ–երի համալիրների ճարտ․ մասի։ Մ–ի նախագծերով ստեղծվել են 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ և ակումբներ, աղբյուր–հուշարձաններ, ուս. մանկական և առողջական հաստատություններ, բնակելի տներ (Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը, Մոսկովյան և Դեմիրճյան փողոցներում), մեծ թվով գյուղական և ավանային բնակավայրեր՝ Լուսավան (այժմ՝ Չարենցավան), Լուսակերտ, Արզնի (այժմ՝ Առողջարան №1), Գագարին, Գառնի ևն։
Երկ․ Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Ե․, 1963։ Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976։ Խորագույն Հայք, Ե․, 1978:
ՄԱՐՈՒԽԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Մեծ Կովկասյան լեռնային համակարգի Գլխավոր լեռնաշղթայում, 2739 մ բարձրության վրա։ Կապում է Մարուխ (Կուբանի ավազան) և Ացգարա գետերի հովիտները։
ՄԱՐՈՒԿԻ, ճապոնացի նկարիչ ամուսիններ։ Իրի Մ․ (ծն. 20.6.1901): 1922-33-ին