սովորել է Տոկիոյում: 1945-ին ղեկավարել է Ճապոնիայի առաջադեմ նկարիչների միավորումը: Տոսիկո Մ., Տոսիկո Ակամացու՝ կինը (ծն. 11.2. 1912), ամուսնու հետ ստեղծել է «Հիրոսիմա» հակամիլիտարիստական նկարաշարը (տուշ, ջրաներկ, սկիզբը՝ 1947)՝ աշխարհի առաջադիմական արվեստի նշանավոր ստեղծագործություններից մեկը:
ՄԱՐՈՒՖ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում: 1909-ին ուներ 45 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՄԱՐՔԵ (Marquet) Ալբեր (1875-1947), ֆրանսիացի նկարիչ: Ֆրանսիական կոմկուսի անդամ (1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո): 1895-1898-ին սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, Գ. Մորոյի մոտ: 1905-07-ին հարել է ֆովիզմին, ստեղծել կենսահաստատ, սակայն առավել զուսպ բնանկարներ («Հուլիսի 14-ին՝ Հավրում», մասնավոր հավաքածու, Փարիզ) և դիմանկարներ: 1907-ից հետո Մ–ի աշխատանքներին բնորոշ են լակոնիկ գծանկարը, հորինվածքի պարզ կառուցվածքը, մեղմ ու գորշավուն գուներանգների նուրբ հարաբերումները («Սեն–Միշել կամուրջը Փարիզում», 1912, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա): Մ. ձգտել է բնության տևական ու հանգիստ վիճակների, լուսա–օդային միջավայրի վերարտադրմանը, լայնարձակ տարածականության ստեղծմանը:
Գրկ. Марке М., Альбер Марке, (пер. с франц.), М., 1969.
ՄԱՐՔԻԶ, մարկիզ (ֆրանս. marquis), 1.Կարոլինգների կայսրությունում մարկայի տեր, կառավարիչ: 2. Միջնադարյան Ֆրանսիայում և Իտալիայում (X դարից) խոշոր ֆեոդալ, որը հիերարխիայում զբաղեցրել է դուքսի և կոմսի միջև աստիճանը: 3. Մի շարք արևմտաեվրոպական երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) ժառանգական ազնվականական տիտղոս:
ՄԱՐՔՍ, Էվելինգ (Marx, Aveling), Էլեոնորա (1855-1898), անգլիական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Կ. Մարքսի կրտսեր դուստրը: 1884-ից՝ անգլ. սոցիալիստ Է. Էվելինգի կինը: Սոցիալիստական լիգայի (1884) և Անկախ բանվորական կուսակցության (1893) հիմնադիրներից է: Գլխավորել է Լոնդոնի դոկերների (1889) և գազի ձեռնարկությունների բանվորների (1889) գործադուլները: Մասնակցել է II Ինտերնացիոնալի I կոնգրեսի նախապատրաստմանը, եղել է 1891 և 1893-ի կոնգրեսների պատվիրակ: Հրատարակության է պատրաստել Կ. Մարքսի մի շարք աշխատություններ:
Գրկ. Վորոբյովա Օ. Բ., Սինելնիկովա Ի. Մ., Մարքսի դուստրերը, Ե., 1968:
ՄԱՐՔՍ (Marx) Ժեննի (ծննդյամբ՝ ֆոն Վեստֆալեն, von Westphalen, 1814-1881), Կ. Մարքսի կինը, ընկերն ու օգնականը: Խզելով բոլոր կապերն ազնվականական միջավայրի հետ, որում ինքը մեծացել էր, 1843-ին ամուսնացել է Կ. Մարքսի հետ: Կատարելով Մարքսի քարտուղարուհու պարտականությունները՝ արտագրել և տպագրության է պատրաստել նրա ձեռագրերը: Նամակագրական կապերի մեջ է եղել միջազգային բանվորական շարժման մի շարք գործիչների հետ: Տոկունորեն տարել է բոլոր հալածանքները, նրա չորս զավակների մահվան պատճառը դարձած տարագիր կյանքի զրկանքները:
Երկ. Беглый очерк беспокойной жизнн, в кн.: Воспоминания о Марксе и Энгельсе, М., 1956; (Письма), նույն տեղում, с. 240-54; (Письма), Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 27-34, Приложения.
ՄԱՐՔՍ, Լաֆարգ (Marx, Lafargue), Լաուրա (1845-1911), ֆրանսիական սոցիալիստական և բանվորական շարժման գործիչ: Կ. Մարքսի դուստրը: 1868-ից իր ամուսնու՝ Պ. Լաֆարգի հետ ապրելով Փարիզում՝ նպաստել է Ֆրանսիայում I Ինտերնացիոնալի գաղափարների տարածմանը: Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո ամուսնու հետ տարագրվել է Իսպանիա, 1872-ին՝ Մեծ Բրիտանիա: 1880-ին վերադարձել է Ֆրանսիա: Ֆրանսերենի է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի հիմնական աշխատությունները: Մասնակցել է II Ինտերնացիոնալի I կոնգրեսի (1889) նախապատրաստմանը:
Գրկ. Վորոբյովա Օ. Բ., Սինելնիկովա Ի. Մ., Մարքսի դուստրերը, Ե., 1968:
ՄԱՐՔՍ, Լոնգե (Marx, Longuet), Ժեննի (1844-1883), միջազգային սոցիալիստական շարժման գործիչ: Կ. Մարքսի ավագ դուստրը: 1872-ից՝ Շ. Լոնգեի կինը: Կատարել է Կ. Մարքսի հանձնարարությունները, որոնք կապված էին նրա գիտական և I Ինտերնացիոնալի ղեկավարման աշխատանքների հեա: 1869-70-ին հրապարակել է հոդվածների մի ամբողջ շարք իռլանդ. հարցի կապակցությամբ, որոնցում պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից պաշտպանել է իռլանդական հեղափոխականներին՝ ֆենիներին: Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո մեծ օգնություն է ցույց ավել տարագիր կոմունարներին: «Ժեննի Լոնգե, ծննդյամբ Մարքս» Մ–ին նվիրված մահախոսականում Ֆ. Էնգելսը գրել է. «Ի դեմս Ժեննիի պրոլետարիատը կորցրեց հերոսական մարտիկի» (Маркс К. и Энгельс Ф., Соч.., 2 изд. т. 19, с. 347):
Գրկ. Վորոբյովա О. Բ., Սինելնիկովա Ի. Մ., Մարքսի դուստրերը, Ե., 1968:
ՄԱՐՔՍ (Marx) Կարլ (5.5.1818, Տրիր, Գերմանիա – 14.3.1883, Լոնդոն), գիտական կոմունիզմի հիմնադիրը, միջազգային պրոլետարիատի առաջնորդ և ուսուցիչ: «Միայն Մարքսի փիլիսոփայական մատերիալիզմը պրոլետարիատին ցույց տվեց ելքը հոգևոր ստրկությունից… Միայն Մարքսի տնտեսագիտական տեսությունը պարզաբանեց պրոլետարիատի իսկական դրությունը կապիտալիզմի ընդհանուր կառուցվածքում» (Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող., հ. 23, էջ 55):
Մ. ծնվել է Գերմանիայի տնտեսապես և քաղաքականապես առավել զարգացած մասում՝ Հռենոսի մարզում, փաստաբան Հենրիխ Մարքսի և Հենրիետա Պրեսբուրգի ընտանիքում, ուներ երեք եղբայր և հինգ քույր: 1830-35-ին նա սովորել է Տրիբի գիմնազիայում: Գիմնազիայի ավարտական շարադրությունում (Պատանու խոհերը՝ մասնագիտություն ընտրելիս) գրել է, որ պետք չէ պարփակվել նեղ եսասիրական շրջանակներում, այլ որոնել մարդկանց ծառայելու ուղիներ և միջոցներ: Եթե մարդն աշխատում է իր համար, նա, հավանաբար, կարող է դառնալ նշանավոր գիտնական, իմաստուն, բանաստեղծ, բայց երբեք չի կարող դառնալ կատարյալ և մեծ մարդ: 1835-ի հոկտեմբերին ընդունվել է Բոննի համալսարանը՝ իրավաբանություն ուսումնասիրելու համար: Սովորել է երկու սեմեստր և տեղափոխվել Բեռլինի համալսարան, ուր դասախոսություններ էին կարդում իրավագիտության ասպարեզի ժամանակի ականավոր մասնագետները: 1843-ին տեղի է ունենում Մ–ի և իր մանկության տարիների ընկերուհի Ժեննի ֆոն Վեստֆալենի ամուսնությունը: Ժեննին իր ամբողջ կյանքում մնաց Մ–ի հավատարիմ ընկերը և անձնուրաց օգնականը:
Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելու հետ մեկտեղ Մ. Բեռլինում հիմնովին ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի դիալեկտիկական մեթոդը: Հարել է երիտհեգելականներին, որոնք կատարում էին աթեիստական և քաղ. արմատական եզրակացություններ: 1841-ին «Դեմոկրիտի բնափիլիսոփայության և Էպիկուրի բնափիլիսոփայության տարբերությունը» թեմայով դիսերտացիայի համար Մ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Չնայած դիսերտացիայում Մ. դեռես մնում էր իդեալիստ, հեգելական, բայց արդեն հանդես էր գալիս բացահայտ աթեիստական հայացքներով և հռչակում իրականության նկատմամբ փիլիսոփայության ակտիվ վերաբերմունքի սկզբունքը: Մ–ի վրա մեծ ազդեցություն են գործել Լ. Ֆոյերբախի երկերը («Քրիստոնեության էությունը», «Ապագայի փիլիսոփայության հիմնական դրույթները»), որոնք նպաստեցին նրա անցմանը մատերիալիզմին:
1842-ի մայիսից Մ. աշխատակցում է բուրժ. օպոզիցիոն շրջանների՝ Քյոլնում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/355
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ