Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԵԴՆԻԿՅԱՆ Գրիգոր Հարությունի (26.9 1891, Մոզդոկ – 16.2.1974, Երևան), հայ սովետական դեղաբան։ Բժշկ. գիտ․ դ-ր (1935), պրոֆեսոր (1935), գիտ․ վաստ․ գործիչ։ 1917-ին ավարտել է Յուրևի (Տարտու) համալսարանի բժշկ. ֆակուլտետի դեղագործության բաժանմունքր, 1930-ին՝ Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետը։ 1919-22-ին աշխատել է Թիֆլիսում։ 1922-ից եղել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետի և անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի դեղաբանության, պոլիտեխնիկական ինստ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնների վարիչ։ 1937-44-ին եղել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվ. ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, 1944-55-ին՝ բժշկ. ստոմատոլոգիական և անասնաբույժների կատարելագործման ինստ–ների դեղագործության ամբիոնների վարիչ։ 1955-ից աշխատել է Երևանի հեմատոլոգիայի և արյան փոխներարկման, բժշկ., նուրբ օրգ. քիմիայի ինստ–ներում։ 1965-ին բժիշկների կատարելագործման ինստ-ում կազմակերպել է դեղագործների վերապատրաստման դասընթացներ և մինչև 1969-ը ղեկավարել այն։ Գիտական աշխատանքները վերաբերում են մի շարք դեղանյութերի, կենսաբանորեն ակտիվ, բնական ու սինթետիկ միացությունների, կենդանական թույների դեղաբանական հատկությունների, թունավոր նյութերի ազդեցության մեխանիզմների, թունավորման կանխարգելման և բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցների ուսումնասիրությանը։ Հետազոտել է նաև Հայաստանի հանքային ջրերի (Արզնի, Ջերմուկ) քիմ. ու դեղաբանական հատկությունները, որոշ դեղաբույսեր և դրանց աշխարհագրական տարածվածությունը։ Մ․ եղել է Հայաստանի դեղաբանների գիտական ընկերության պատվավոր նախագահ, դեղագործության համամիութենական գիտ․ ընկերության վարչության անդամ։
ՄԵԴՆՈԳՈՐՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Օրենբուրգի մարզում։ Երկաթուղային կայարան է։ Կան «Ուրալէլեկտրոմոտոր», երկաթբետոնե իրերի, կաթի, գարեջրի գործարաններ, ինդուստրիալ տեխնիկում, բժշկական ուսումնարան։ Հիմնադրվել է 1939 թվականին։
ՄԵԴՈՎԿԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, Մեդովայա լեռան արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 7 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղը զազիֆիկացված է։ Մ–ի շրջակայքում պահպանվել են ամրոց և գյուղատեղի։
ՄԵԴՐԵՍԵ (արաբ․ մադրասա, < դարասա — ուսումնասիրել), մահմեդական միջնակարգ և բարձրագույն դպրոց։ Պատրաստում է պաշտամունքի ծառայողներ մահմեդական տարրական դպրոցների՝ մեկթեբեների ուսուցիչներ, ինչպես նաև պետ. ապարատի աշխատողներ Մերձավոր ու Միջին Արևելքի և այլ երկրների համար։ XX դ․ 60-ական թթ․ իսլամական շատ երկրներում ձևավորվեց Մ–ների երկու հիմնական տիպ՝ աշխարհիկ բնույթի (մտնում է ժող. կրթության համակարգի մեջ) և Ղուրանի ընթերցման (պաշտամունքի ծառայողներ պատրաստող)։ Բոլոր աշխարհիկ Մ–ներում Ղուրանի ուսումնասիրումը պարտադիր է։ Մ–ի շրջանավարտները իրավունք ունեն ընդունվել համալսարան։ ՍՍՀՄ–ում գործում է (1973-ից) Բուխարայի Միրի–Արաբ Մ․, որ տալիս է միջնակարգ աստվածաբանական կրթություն (տես նաև Հոգևոր ուսումնական հաստատություններ
Մ․ որպես ճարտ․ կառույցի տիպ կազմավորվել է մահմեդական աշխարհի Արևելքում, X-XI դդ․ (Ֆարջեկ՝ Բուխարայում․ X դ․ չի պահպանվել), Նիզամիե՝ Խարգիրդում (Իրան, XI դ․): XII-XIII դարերից Մ–ներ են կառուցվել Մերձավոր Արևելքում, իսկ XIII-XIV դարերից՝ Աֆրիկայի հս–ում։ Մ–ի 1-2-հարկանի շենքն ընդգրկում է ուղղանկյուն բակի շուրջը դասավորված խուցեր, մզկիթ, լսարան։ Տիպաբանական ընդհանրություններով հանդերձ, տարբեր շրջանների Մ–ներին բնորոշ են հատակագծային և կունստրուկտիվ տարբեր լուծումներ։ Մ–ները զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, փորագրազարդ թրծակավով և ջնարակած սալիկներով։ Համաշխարհային ճարտ–յան լավագույն նմուշներից են՝ Բու–Ինանիա (XIV, Ֆես), Ուլուգբեկի (XV դ․, Սամարղանդ), Միրի–Արաբ (XVI դ․, Բուխարա) Մ–ները։
ՄԵԴՈՒԶԱՆԵՐ, ծովային աղեխորշավորների՝ սցիֆոիդների և հիդրոիդների մեծ մասի սեռական սերնդի հիմնականում ազատ լողացող անհատները։ Առաջանում են բողբոջմամբ, նստակյաց անսեռ սերնդի՝ պոլիպի վրա։ Կիսաթափանցիկ, դոնդողանման մարմինը հովանոցաձև է կամ զանգակաձև, մի քանի մմ–ից մինչև 2,3 մ տրամագծով, շոշափուկներով երիզված։ Բերանային անցքը հովանոցի ստորին մասում է, հաճախ շրջապատված բլթակներով։ Ստամոքսից ճյուղավորվում են աղիքանոթային համակարգի խողովակները։ Նյարդային համակարգն ավելի է զարգացած, քան պոլիպինը։ Ունեն տեսողական և հավասարակշռության զգայարաններ։ Մ․ բաժանասեռ են, սեռական արգասիքները մեծ մասամբ դրվում են ջրում, որտեղ և կատարվում է բեղմնավորումը։ Սաղմը զարգանալով կպչում է հատակին և վերաճում պոլիպի։ Որոշ տեսակների մոտ սերունդների հաջորդականությունը բացակայում է, և Մ․ զարգանում են ձվից։ Մ․ շարժվում են հովանոցի խոռոչից ջուրը դուրս հրելով։ Սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։ Որոշ Մ–ի խայթոցից կարող է այրուցք առաջանալ։
ՄԵԶ, կենդանիների և մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյութ։ Մ–ի միջոցով օրգանիզմից հեռանում են ավելցուկային ջուրը, աղերը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, ինչպես նաև օտար նյութերը։ Բնականոն Մ․ թափանցիկ, հարդագույն հեղուկ է, տեսակարար կշիռը 1,010-1,025 գ/սմ³ է, 4,8 ÷ 8,0։ Մ․ պարունակում է մոտ 96% ջուր, 1,5% աղեր, 2,5% օրգ. նյութեր (միզանյութ, միզաթթու ևն)։ Հասուն մարդն օրական արտազատում է 1000-1800 մլ Մ․ (տես Միզազատություն)։ Մ–ի քանակը և բաղադրությունը կախված են խմելու ռեժիմից, սննդի բնույթից, շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից են։ Մ–ի քննությամբ որոշում են երիկամների, ինչպես նան օրգաններում, հյուսվածքներում և ամբողջ օրգանիզմում կատարվող փոխանակության վիճակը։ Տես նան Արտաթորության համակարգ, Երիկամաբորբ։
ՄԵԶԵՆՔԻՄ (< մեզո․.․ և հուն. ἔγχυμα — լցված, այստեղ՝ հյուսվածք), բազմաբջիջ կենդանիների մեծամասնության և մարդու սաղմնային շարակցական հյուսվածք։ Զարգանում է առաջնային սաղմնային թերթիկներից անջատված բջիջներից։ Վաղ շրջանում բաղկացած է շարժուն ելուստավոր բջիջներից, որոնք հետագայում միանալով՝ ցանց կամ կուտակումներ են առաջացնում։ Ձևավորվում է էնտոդերմից, մեզոդերմից (էնտոմեզենքիմ) և էկտոդերմից (էկտոմեզենքիմ)։ Ողնաշարավորների և մարդու էնտոմեզենքիմից առաջանում են շարակցական հյուսվածքը, արյունատար անոթները, արյան ձևավոր տարրերը, հարթ մկանները, էկտոմեզենքիմից՝ ընդերային կմախքը, գունակային բջիջները և մաշկի շարակցահյուսվածքային շերտի մի մասը։ Երբեմն Մ․ են անվանում նաև ֆիբրոբլաստները և ցանցանման (ռետիկուլային) բջիջները։
ՄԵԶԻՏԻԼԻ ՕՔՍԻԴ, , ճարպային շարքի չհագեցած կետոն։ Դաղձի սուր հոտով, անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 128,3°С, հալմանը՝ –46,4°С, խտությունը՝ 854,8 կգ/մ³ (20°C-ում)։ Ջրի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ (65,2% Մ․ օ․, եռ.= 91,8°C)։ Լուծվում է օրգ. լուծիչներում։ Օգտագործվում է որպես լուծիչ նիտրոթաղանթանյութի, էթիլթաղանթանյութի, պոլիվինիլքլորիդի, կաուչուկի, բնական խեժերի և այլ նյութերի համար։ Օժտված է թույլ գրգռիչ և նարկոտիկ հատկություններով։
ՄԵԶԻՐԵ, Մեզերե, Մեզրե (արաբ․ Միզիրա՝ ցանքատեղ, ցանքադաշտ), թուրք. Էլյազըկ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդ քաղաքից 5 կմ հարավ–արևմուտք, 1878-ից նախկին Խարբերդի (այժմ՝ Էլյազըկ) վիլայեթի վարչական