կենտրոնը։ 131 հզ․ բն․ (1975)։ Գործում են սննդի, թեթև արդյունաբերական ձեռնարկություններ, ունի օդանավակայան։ Մ․ հիմնադրել են խարբերդցի հայերը 1617-ին։ 1914-ին Մ․ ուներ 16 հզ․ խառը բնակիչ, որոնց կեսը՝ հայ։ Զբաղվում էին հիմնականում արհեստներով և առևտրով։ Քաղաքում կային արդյունաբերական ձեռնարկություններ։ Ֆաբրիկատուրյան եղբայրների հիմնադրած (1869) մետաքսի գործարանի արտադրանքը արդյունահանվում էր Մերձավոր Արևելքի շատ քաղաքներ։ Մ–ում գործում էին Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանը (հիմն․ 1892), Աղջկանց վարժարանը, Ֆրանս. կոլեժը (հիմն․ 1895), Գերմ․ կոլեջը (հիմն․ 1897), Կապուցին միաբանության հիմնարկությունը, նախակրթարաններ և մանկապարտեզներ։ Մ–ում կային եկեղեցիներ (Ս․ Սարգիս, հիմն․ 1832, Ս․ Աստվածածին Մայր եկեղեցի, հիմն․ 1870, հայ բողոքականների եկեղեցի, հիմն․ 1887, հայ կաթոլիկների եկեղեցի, հիմն․ 1889)։ Մ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։ Մ–ում է ծնվել գրող Վահան Թոթովենցը։
Գրկ․ Վահե Հայկ, Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, Նյու Յորք 1959։
ՄԵԶԻՐԵԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1892-ին, Մեզիրեում (Արևմտյան Հայաստան), տեղի կրթական միությունների ջանքերով։ Սկզբում արական էր, հետո՝ երկսեռ։ Ուներ 12 դասարան՝ 4 մանկարան, 4 նախակրթարան, 4 բարձրագույն։ Դասավանդվում էին հայերեն, ֆրանս․, անգլ․, թուրք․։ Աշակերտների թիվը հասնում էր 100-ի, ծախսերի մեծ մասը հոգում էր Ամերիկայի կրթասեր մեզիրեցիների միությունը։ Հրատարակում էր «Նոր գարուն» խմորատիպ օրաթերթը (1908-ից՝ «Ծովաց արծիվ»)։ Տեսուչներ են եղել Հ․ Սիմոնյանը, Ռ․ Զարդարյանը։ Վերջին տնօրենն ու դաստիարակն էր Երուխանը։ 1913-ին հաստատությանը կից բացվել է ճեմարան՝ 2 տարվա դասընթացով, որտեղ սովորում էին ուսումնարանն ավարտողները։ Շրջանավարտները ուսումը շարունակում էին համալսարաններում կամ դառնում ուսուցիչներ։ 1913-ին, հայ գրերի գյուտի 1500-ամյակի առթիվ, վարժարանը կոչվել է Հայկական ճեմարան։ Փակվել է 1915-ին, վերաբացվել՝ 1918-ին և գործել մինչև 1923-ը։
ՄԵԶՈ ․․․, մեզ.․․ (< հուն․ μέσος – միջին, միջանկյալ), բարդ բառերի սկզբնամաս, որ ցույց է տալիս միջին մեծություն կամ որևէ բանի միջանկյալ դիրքը (օրինակ, մեզոատոմ, մեզոդերմ, մեզոլիթ)։
ՄԵԶՈԱՏՈՄ [< մեզո․․(ն) և ատոմ], ատոմանման համակարգ, կազմավորվում է, երբ ատոմի միջուկի կուլոնյան դաշտը զավթում է թիրախի նյութի մեջ արգելակվող բացասական լիցքավորված մասնիկները ( մեզոններ ևն)։ Մ–ի գոյությունը կանխագուշակել է ամերիկացի ֆիզիկոս Ջ․ Ուիլերը, 1949-ին, մեզոնի հայտնագործումից հետո։ Ատոմի ուղեծրում մեզոնի տեղ գրավելը ուղեկցվում է արտաքին էլեկտրոններից մեկի հեռացմամբ, ուստի ատոմական համարով տարրի Մ․ բաղկացած է դրական էլեկտրական լիցքով միջուկից, բացասական մեզոնից և էլեկտրոնից։ Սովորաբար Մ․ կազմավորվում է գրգռված վիճակում։ Այնուհետև վրկ կարգի ժամանակամիջոցում տեղի է ունենում Մ–ի ապագրգռում ոչ ճառագայթային անցումների հետևանքով, այսինքն՝ զավթված մեզոնը հաջորդաբար անցնում է նվազ գրգռված վիճակի, իսկ էներգիայի ավելցուկը ծախսվում է ատոմից էլեկտրոնի դուրս մղման համար (Օժե–պրոցեսներ)։ Հետո սկսվում են ճառագայթային անցումները (մեզոնային -ճառագայթում), որոնք տևում են այնքան, մինչև մեզոնը հասնում է հնարավոր նվազագույն էներգետիկ վիճակին։ Հիմնական վիճակին հասած մեզոնը Մ–ում մնում է այնքան ժամանակ, քանի դեռ չի տրոհվել կամ զավթվել միջուկի կողմից։ Նշանակում է, Մ–ի կյանքի տևողությունը մեզոնի կյանքի տևողության կարգի մեծություն է։ Մ–ի շառավիղը հիմնական վիճակում մ սմ կարգի է (մ-ը և -ն մեզոնի և էլեկտրոնի բերված զանգվածներն են)։ Քանի որ Մ–ներում մեզոններն ավելի մոտ են գտնվում միջուկին, քան էլեկտրոնները, ուստի միջին և ծանր միջուկներում Մ–ի հիմնական վիճակում գտնվող մեզոնները կյանքի տևողության մեծ մասն անցկացնում են միջուկի ներսում։ Տարբեր Մ–ների հատկությունների ուսումնասիրությունը տեղեկություն է տալիս տարրական մասնիկների, դրանց փոխազդեցությունների, ինչպես նաև ատոմի միջուկի մասին։ Այսպես, -մեզոատոմի միջոցով հնարավոր է տեղեկություն ստանալ միջուկի ձևի և չափերի, միջուկի ծավալում էլեկտրական լիցքերի բաշխման մասին։ Մ–ի ռենտգենյան ճառագայթման սպեկտրները զգալիորեն հարուստ են սովորական ռենտգենյան սպեկտրից, իսկ դրանց կառուցվածքն էապես կախված է միացություն կազմող տարրերի քիմ․ և ֆիզիկական վիճակից։ Այդ սպեկտրների օգնությամբ կարելի է ուսումնասիրել Մ․ պարունակող մոլեկուլների էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը։ Հետազոտությունների այս ուղղությունն ստացել է մեզոնային քիմիա անվանումը։
Գրկ. Вайсенберг А. Օ., Мю-мезон, М․, 1964; Бархоп Э., Экзотические атомы, «Успехи физических наук», 1972, т․ 106, в․ 3․
ՄԵԶՈԴԵՐՄ (< մեզո․․․ և հուն, δέρμα — մաշկ), մեզոբլաստ (հուն․ βλαστος — սաղմ, ընձյուղ), բազմաբջիջ կենդանիների (բացի սպունգներից ու աղեխորշավորներից) և մարդու սաղմնային միջին թերթիկ։ Գտնվում է էկտոդերմի և էնտոդերմի միջև։ Անողնաշարավորների մեծամասնության Մ․ առաջանում է նշված շերտերի միջև առկա 2 խոշոր բջիջներից՝ տելոբլաստներից։ Որոշ անողնաշարավորների, քորդավորների և մարդու մոտ Մ․ սկզբնավորվում է էկտոդերմի և էնտոդերմի միջև կուտակված բջիջներից և ապա ներքաշվում սաղմի մեջ։ Սաղմի զարգացման պրոցեսում Մ․ տարբերակվում է առանցքային Մ–ի (որից գոյանում են սոմիտները) և կողմնային թիթեղիկների ու մեզենքիմի։ Վերջիններից ձևավորվում են շարակցական հյուսվածքը, մկանային, արյունատար, արտաթորության, սեռական համակարգերը և մարմնի երկրորդային խոռոչի ծածկույթը։
ՄԵԶՈԶՈՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ (< մեզո․․․ և հուն․ ζωή — կյանք), Երկրի շերտագրական սանդղակի նախավերջին խումբը և երկրաբանական պատմության նրան համապատասխանող դարաշրջանը։ Ընդգրկում է 230-ից մինչև 67 մլն տարի մ․ թ․ ա․։ Մ․ դ–ի տևողությունը մոտ 163 մլն տարի է։ Մ․ դ․ առաջին անգամ անջատել է անգլիացի երկրաբան Ջ․ Ֆիլիպսը, 1841-ին։ Բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ տրիասի ժամանակաշրջան, յուրայի ժամանակաշրջան և կավճի ժամանակաշրջան։ Մ․ դ–ի ընթացքում են ձևավորվել ժամանակակից մայր ցամաքների և, հավանաբար, օվկիանոսների իջվածքների մեծ մասի (բացառությամբ Խաղաղականի, որն, ըստ երևույթին, գոյություն է ունեցել ավելի վաղ) հիմնական ուրվագծերը։ Մ․ դ․ բնութագրվում է գլխավորապես մերկասերմ ու պտերային բուսականությամբ և այնպիսի ֆաունայով, որտեղ ողնաշարավորների մեջ գերակշռում են սողունները։ Բնորոշ է նաև ծածկասերմ բույսերի, կաթնասունների և թռչունների երևան գալը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում բոլոր հին պլատֆորմները բարձրանում են ծովի մակարդակից և գոտևորվում հերցինյան ծալքավորության հետևանքով առաջացած ծալքավոր լեռնային համակարգերով։ Հվ․ կիսագնդում էր գտնվում Գոնդվանա հնագույն վիթխարի մայր ցամաքը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում երկրակեղևի մայրցամաքային մարզերը հսկայական տարածություններ են գրավում։ Մեզոզոյից սկսվում է դրանց իջեցումը, որն ուղեկցվում է ծովի տրանսգրեսիաներով։ Գոնդվանան տրոհվում է առանձին մայր ցամաքների (Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա և Հնդստանի թերակղզու զանգվածը)։ Պերմի և տրիասի սկզբի արիդային պայմանները մեզոզոյում փոխվում են ավելի խոնավ կլիմայով։ Կավճի ժամանակաշրջանի կեսերին բուսականության կազմում կատարվում է կտրուկ փոփոխություն, ծածկասերմ բույսերը սկսում են տիրապետող դիրք գրավել, որը և պահպանվում է մինչև այժմ։ Մ․ դ–ի ընթացքում զգալիորեն փոխվում է նաև ծովերի ֆլորայի և ֆաունայի կազմը։ Պալեոզոյան սեռերը և տեսակները լրիվ անհետանում են տրիասի սկզբում և փոխվում նորերով։ Զարգանում են թերթախռիկավորներն ու փորոտանիները, իսկ ուսոտանիները, որ տիրապետում էին պալեոզոյում, ետին պլան են մղվում։ Գլխոտանիներից ծաղկման են հասնում ամոնիտները և բելեմնիտները, ձկներից գերիշխում են փշոտ տեսակները։ Մ․ դ–ի վերջում մահանում են խոշոր ծովային սողունները (իխտիոզավրերը), անողնաշարավորներից՝ ամոնիտները, բելեմնիտները ևն։ Մ․ դ–ի նստվածքների հետ կապված են մի շարք օգտակար հանածոների հանքավայրեր՝ քարածուխ (ՍՍՀՄ ասիական մաս, Չինաստան, ԱՄՆ), նավթ, երկաթ (ՍՍՀՄ, Ֆրանսիա), բոքսիտներ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/377
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ