Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵԶՈՖԻՏՆԵՐ (մեզո․․․ և հուն․ φυτόν – բույս), բույսեր, որոնք աճում են բավարար խոնավություն ունեցող հողերում։ Միջանկյալ խումբ է քսերոֆիտ և հիգրոֆիտ բույսերի միջև։ Հիմնականում աճում են բարեխառն գոտու արևադարձային և մերձարևադարձային անտառներում։ Մ․ են տերևաթափ ծառերը և թփերը, մարգագետնային (երեքնուկ, սիզախոտ ևն), անտառային (հովտաշուշան ևն) խոտաբույսերի մեծ մասը։ Երբեմն նաև Մ․ են կոչվում տափաստանային և անապատային միամյա ու երկամյա վաղ գարնանային բույսերը, ինչպես նաև գյուղատնտ․ որոշ կուլտուրաներ ու մոլախոտեր։
ՄԵԶՊՈՒՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1865-ին, Կ․ Պոլսի Գում Գափու թաղամասում, Մկրտիչ Մեզպուրյանի նախաձեռնությամբ։ Սկզբում եղել է երկսեռ, նախակրթարանի մակարդակով։ 1879-ին տեղափոխվել է Սկյուտար և վերածվել աղջիկների երկրորդական (միջնակարգ) ուս․ հաստատության։ Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ուսուցչուհիներ։ Ուներ երեք բաժանմունք՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան։ Ավանդվել են հայերեն (գրաբար, աշխարհաբար), ֆրանս․, թուրք․, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, բնագիտություն, երաժշտություն, ձեռագործ ևն։ Դասավանդել են Մ․ Մեզպուրյանը, Զ․ Խանջյանը, Ս․ Գաբամաջյանը, Հ․ Ոսկանը, Գ․ Մալաթյանը և ուրիշներ։ 1896-ին վարժարանը փակվել է միջոցների սղության պատճառով։ 1900-ին Հ․ Փալագաշյանի և նրա քույրերի աջակցությամբ, Մ․ վ–ի հիման վրա, Գատը գյուղում ստեղծվել է Փալագաշյան գիշերօթիկ երկսեռ դպրոցը։Ա․ Իգնատյան ՄԵԶՐԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսեի գավառում։ 1909-ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՄԵԹԱՆ, ճահճագազ, հանքագազ, , հագեցած ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչը։ Անգույն, անհոտ գազ է, հեղուկացման ջերմաստիճանը –164,5°С, պնդացմանը՝ –182,5°С։ Օդից թեթև է մոտ 1,8 անգամ։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Ամենակայուն ածխաջրածինն է, լավ վերականգնիչ, օդում այրվում է համարյա անգույն բոցով (այրման ջերմությունը՝ 50,08 Մջ/կգ կամ 11954 կկալ/կգ)։ Օդի և Մ–ի (5–16 ծավ․%) խառնուրդները պայթուցիկ են։ Մ․ օգտագործվում է որպես վառելագազ և օրգ․ նյութերի արտադրության հումք։ Մ–ի քլորացումից ստացվում է մեթիլքլորիդ, մեթիլեն քլորիդ, քլորոֆորմ, քառաքլորածխածին, կատալիտիկ օքսիդացումից՝ ացետիլեն և մրջնալդեհիդ, ծծմբի հետ՝ ծծմբածխածին, ամոնիակի հետ՝ կապտաթթու։ Մ–ից ստանում են նաև ջրածին, մուր և ջրագազ։ Մ․ բնական գազերի (77–99 ծավ․ %), նավթագազերի (31–90%) և հանքագազի (34– 40%) հիմնական բաղադրիչն է։ Առաջանում է օրգ․ նյութերի նեխումից։ Պարունակվում է նավթանյութերի ջերմային մշակման (10–57 ծավ․ %) և ածխի կոքսացման ու հիդրման (24–34%) գազերում։
ՄԵԹԱՆԹԵՆԿ, մեթանթանկ (մեթան և անգլ․ tank – բաք), մեծ տարողության (մինչև մի քանի հզ․ մ³) երկաթբետոնե ռեզերվուար, նախատեսված է բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների օգնությամբ անաերոբ պայմաններում (առանց օդի մուտքի) կեղտաջրերի նստվածքի օրգ․ մասի կենսբ․ վերամշակման (խմորման) համար։ Օրգ․ նյութերի քայքայումը ընթանում է երկու փուլով։ Առաջինում ածխաջրերից, ճարպերից և սպիտակուցներից առաջանում են ճարպաթթուներ, ջրածին, ամինաթթուներ ևն։ Երկրորդ փուլում տեղի է ունենում թթուների քայքայում՝ առավելապես մեթանի և ածխաթթու գազի առաջացումով։ Մ․ է լցվում սովորաբար հում (թարմ) նստվածքի խառնուրդ՝ առաջնային պարզարաններից, և ավելցուկային ակտիվացված տիղմ՝ երկրորդային պարզարաններից։ Մ–ում խմորվող զանգվածը տաքացվում է և խառնվում։ Տարբերում են մեզոֆիլ (30–35°C) և ջերմաֆիլ (50–55°C) խմորում։ Վերջին դեպքում քայքայման պրոցեսն ավելի արագ է ընթանում, բայց խմորված նստվածքը դժվարությամբ է ջրազրկվում։ Խմորման ժամանակ անջատվող գազերի խառնուրդը բաղկացած է մեթանից (մինչև 70%) և ածխաթթու գազից (մինչև 30%)։ Մեթանը օգտագործվում է նստվածքը տաքացնող գոլորշի ստանալու նպատակով։
ՄԵԹԱՆՈԼ, տես Մեթիլալկոհոլ։
ՄԵԹԻԼԱԼԿՈՀՈԼ, մեթիլսպիրտ, մեթանոլ, փայտի սպիրտ, , հագեցած միատոմ սպիրտների պարզագույն ներկայացուցիչը։ Թույլ սպիրտային հոտով, անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ –97,88°С, եռմանը՝ 64,5°С, խտությունը՝ 792,4 կգ/մ³ (20°С)։ Մ–ի գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (6,72–35,5 ծավ․ %), որոնց բոցավառման ջերմաստիճանն է 15,6°С։ Անսահման քանակներով լուծվում է ջրում և բազմաթիվ օրգ․ լուծիչներում։ Ունի միատոմ սպիրտների բոլոր հատկությունները։ Արդյունաբերության մեջ ստացվում է ածխածնի (II) օքսիդից և ջրածնից։ Մրջնալդեհիդի, էսթերների (օրինակ, դիմեթիլ–տերեֆտալատ), ալկիլհալոգենիդների և այլ նյութերի արտադրության հումք է։ Մ․ ուժեղ թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5–10 մլ Մ․ խմելու դեպքում առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ–ի դեպքում՝ մահ։
ՄԵԹԻԼԱԿՐԻԼԱՏ, , ակրիլաթթվի մեթիլ էսթերը։ Անգույն հեղուկ է, եռ․ ջերմաստիճանը՝ 80,2°С։ Քիմ․ հատկություններով նման է մեթիլմետակրիլատին։ Ազատ ռադիկալների ներկայությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմեթիլակրիլատներ։ Օգտագործվում է համապոլիմերներ (օրինակ, ստիրոլի հետ) ստանալու համար։ Արդ․ ստացման եղանակներից է ացետիլենի կարբոնիլացումը մեթանոլի առկայությամբ։ Թունավոր է, գրգռում է լորձաթաղանթը։
ՄԵԹԻԼԱՑՈՒՄ, մեթիլում, մոլեկուլում ջրածնի, հալոգենի կամ մետաղի ատոմի մեթիլ խմբով՝ տեղակալումը։ Մ․ իրականացվում է մեթիլ յոդիդով՝ , երկմեթիլ սուլֆատով՝ , մեթանոլով՝ , օրգ․ սուլֆոթթուների մեթիլային էսթերներով և մեթիլող այլ նյութերով։ Արոմատիկ ածխաջրածինները հեշտությամբ մեթիլացվում են մեթիլքլորիդով կամ դիմեթիլեթերով՝ -ի ներկայությամբ։ Մ․ լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ՝ օրգ․ սինթեզում։ Մ–ման միջոցով ստանում են անալգին, ամիդոպիրին, մեթիլանիլին ևն։
ՄԵԹԻԼԵՆԱՅԻՆ ԿԱՊՈՒՅՏ, մեթիլենային երկնագույն, քինոնիմինային (թիազինային) ներկանյութ։
Լույսի նկատմամբ կայուն է։ Բյուրեղները մուգ կանաչ գույնի են, լավ լուծվում են ջրում, սպիրտում։ Ջրային լուծույթը կապույտ է։ Օգտագործվում է թուղթը, բամբակը, մետաքսը ներկելու, մատիտների, պոլիգրաֆիական ներկերի պատրաստման համար, վերլուծական քիմիայում, բժշկության մեջ՝ որպես հականեխիչ (այրվածքների դեպքում), հյուսվածքների մանրադիտակային ուսումնասիրություններում, որոշ թույների (օրինակ՝ կապտաթթվի) վնասազերծման և այլ դեպքերում։
ՄԵԹԻԼՄԵՏԱԿՐԻԼԱՏ, -մետակրիլաթթվի մեթիլ էսթերը։ Անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ – 48°С, եռմանը՝ 101°С։ Խտությունը՝ 936 կգ/մ³։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթերում։ Գոլորշիները (4,9–12,5 ծավ․ %) օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Ջրում հիդրոլիզվում է դանդաղ, թթուներում և հիմքերում՝ արագ։ Կրկնակի կապի հաշվին տալիս է միացման ռեակցիաներ (, մերկապտաններ ևն)։ Պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմեթիլմետակրիլատ։ Պոլիմերումը կանխում են ծծումբը, պղնձի աղերը, հիդրոքինոնը ևն։ Օգտագործվում է պլաստմասսաներ, հատկապես օրգ․ ապակի ստանալու համար։ Արդյունաբերության մեջ ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Թունավոր է, ունի նարկոտիկ հատկություն, գոլորշիները գրգռում են լորձաթաղանթը։ Օդում թույլատրելի պարունակությունը 0,05 մգհ է։
ՄԵԹԻԼՏԵՍՏՈՍՏԵՐՈՆ (Methyltestosteronum, Androral), արական սեռական հորմոնի (տես Տեստոստերոն) սինթետիկ պատրաստուկ։ Ի տարբերություն տեստոստերոն–պրոպիոնատի, ներքին ընդունման ժամանակ պահպանում է ակտիվությունը։ Հաբերի ձևով օգտագործվում է ներզատիչ գեղձերի որոշ ֆունկցիաների խանգարման դեպքում, որպես օժանդակ միջոց՝ չարորակ ուռուցքների բուժման նպատակով։
ՄԵԹԻՈՆԻՆ, ամինա – մեթիլթիոկարագաթթու, , ծծումբ պարունակող մոնոկարբոնային ամինաթթու։ Անջատվել է կազեինի թթվային հիդրոլիգի արգասիքներից (1922)։ Կաթնասունների և մարդու օրգանիզմում մեթիլ խմբերի դոնորի դեր է կատարում,