Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սրտամկանի ինֆարկտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Մ․ եղել է հանրապետական բժշկ․ ընկերության, առժողկոմատի բժշկ․ գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մ–ի անունով են կոչվում Երևանի բժշկ․ ինստ–ի հոսպիտալային թերապիայի կլինիկան և Երևանի փողոցներից մեկը։Վ․ Մարտիրոսյան ՄԵԼԻՔ–ԱՂԱՄԱԼՅԱՆ Աբրահամ Սահակի (ծն․ թ․ անհտ․ – 1811), հասարակական գործիչ, Երևանի հայ ազգաբնակչության մելիք, Կոտայքի գավառում տիրել է մի քանի գյուղերի և մեծ համարում է ունեցել խանական արքունիքում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը։ XVIII դ․ 80-ական թթ․ Արարատյան նահանգի հայերի անունից Ստեփան Դավթյանի միջոցով դիմել է ռուս. կառավարությանը՝ օգնություն հայցելով պարսկ․ լծից ազատագրվելու գործում։ 1804-ի Երևանյան առաջին արշավանքի ժամանակ Պ․ Ի․ Ցիցիանովի և վիրահայերի առաջնորդ Հովհաննես Գեղարդակրի հորդորանքով իրեն ենթակա բնակչության հետ գաղթել է ռուս․ սահմանները՝ Փամբակ։ Ռուս. կառավարությունը նրան շնորհել է ազնվականի կոչում։Վ․ Դիլոյան ՄԵԼԻՔ–ԱՂԱՄԱԼՅԱՆ Աղամալ Սիմոնի (1830, Երևան – 1906, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Լենինական), հայ թառահար (նվագել է նաև քամանչա և դափ)։ Մերձավորարևելյան, մասնավորապես իրանական երաժշտության քաջագիտակ, իր մրցակիցներին մշտապես գերազանցել է մուղամների և դաստգյահների իմացությամբ ու դրանց բարդ բովանդակությունը հարազատորեն հաղորդելու ունակությամբ։ Որպես ժամանակի վիրտուոզ թառահար արժանացել է Իրանի շահի պարգևին՝ պալատական հավաքածուից նվիրված թառի։ Կոմպոզիտոր Ն․ Տիգրանյանը Մ–Ա–ի կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է Բայաթի–Քուրդ, Բայաթի–Շիրազ, Հեյդարի, Շահնազ, Զատգյահ, Նովրուզ Արաբի, Նավա, Սեգյահ, Շյուշթար ևն մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդա–պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են։Մ․ Տերյան ՄԵԼԻՔ-ԱՂԱՄԱԼՅԱՆ Սահակ Աբրահամի (ծն․ թ․ անհտ․ —1834, Երևան), հասարակական գործիչ։ Ա․ Ս․ Մելիք–Աղամալյանի որդին։ 1804-ին հոր և բազմաթիվ հայ գերդաստանների հետ գաղթել է Փամբակ, սակայն հետագայում վերադարձել է Երևան և ստանձնել մելիքի պաշտոնը։ Երևանի վերջին սարդար Հյուսեին–Ղուլի խանի մերձավոր պաշտոնյաներից էր և խանության հայկ․ հետևազորի հրամանատարը։ 1826–28-ի ռուս–պարսկական պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ է մատուցել ռուս. զորքին։ Հայկ․ մարզի ստեղծումից հետո Մ–Ա․, որպես հայ բնակչության ներկայացուցիչ, անդամակցում էր մարզային վարչությանը։
ՄԵԼԻՔ–ԱՂԱՄԱԼՅԱՆՆԵՐ, մելիքական տոհմ Հայաստանում։ Տոհմի ներկայացուցիչները կառավարել են Երևանի խանության հայ ազգաբնակչությանը XVIIդ․ 2-րդ կեսից, Երևանի սարդարի ընդհանուր իշխանության ներքո։ Մ–Ա․ գլխավորում էին տեղական հայկ․ հետևակ զորքը։ Տոհմի նշանավոր դեմքերից էին Մելիք Աբրահամը (տես Մելիք–Աղամալյան Աբրահամ) և նրա որդի Մելիք Սահակը (տես Մելիք–Աղամալյան Սահակ), որոնք ունեցել են ընդգծված ռուս. կողմնորոշում։ Թիուլային իրավունքով Մ–Ա–ին էին պատկանում Կըրխբուլաղի մահալի մի շարք գյուղեր (Էլար, Ձագ, Աղվերան ևն)։ Երևանի խանությունը Ռուսաստանին միանալուց հետո Մ–Ա․ զրկվեցին մելիքական իշխանությունից:Վ․ Դիլոյան ՄԵԼԻՔ–ԱՂԱՄԻՐՅԱՆ Հմայակ Ռոսոոմի [17(29)․10․1887, գ․ Նորաշենիկ, Ղափանի շրջան], հայ սովետական քիմիկոս։ Ինժեներ–տեխնոլոգ, տեխ․ գիտ․ թեկնածու (1954)։ Ավարտել է Գրենոբլի համալսարանը (1913)։ Մասնակցել է Երևանի ձեթ–օճառ գործարանի (1924–1926-ին), Կիրովականի քիմ․ կոմբինատի (տեխ․ դիրեկտոր, 1928–34-ին) և Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի (տեխ․ դիրեկտոր, 1934-ից) կառուցմանը։ 1935–37-ին եղել է ՀՍՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1946-ից աշխատել է Կիրովականի քիմ․ կոմբինատում, 1957-ից՝ Երևանի լեռնամետալուրգիական ԳՀԻ–ում։ Զբաղվել է բազալտների թրծման և ձուլման ուսումնասիրությամբ։
Երկ․ Рождение завода, Е., 1978․
ՄԵԼԻՔԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 200 (40 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԵԼՒՔ–ԱՎԱԳՅԱՆ Գրիգոր Գևորգի (ծն․ 21․6․1920, Թիֆլիս), հայ սովետական կինոռեժիսոր և կինոդրամատուրգ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1974)։ 1951-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը, աշխատել Կիևի կինոստուդիայում, 1952-ին տեղափոխվել «Հայֆիլմ»։ Ստեղծել է «Սևանի ջրերը» (1952, Լ․ Վաղարշյանի հետ), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967), «Մի՛ ղողանջիր, զանգ, մի՛ ղողանջիր» (1963) և այլ վավերագրական ֆիլմեր։ Մ–Ա–ի գեղարվեստական կինոնկարներից են՝ «Սիրտն է երգում» (1956, Յու․ Երզնկյանի հետ), «Մոր սիրտը» (1958), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1959), «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963), «Անցյալի արձագանքը» (1970), «Կամոյի վերջին սխրանքը» (1973, Ս․ Կևորկովի հետ), «Պաղտասարը բաժանվում է կնոջից» (1975), «Մեռիր թամբի վրա» («Գայ», 1979)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։Է․ Մանուկյան ՄԵԼԻՔ–ԲԱԽՇՅԱՆ Ստեփան Տիգրանի (ծն․ 15․4․1924, Նախիջևան), հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1945)։ 1949-ից նույն ֆակուլտետում դասավանդում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատմություն և հայոց պատմության աղբյուրագիտություն։ Զբաղվում է Հայաստանի միջին դարերի պատմության հարցերով։ Գրել է «Պավլիկյան շարժումը Հայաստանում» (1953), «Հայաստանը VII–IX դարերում» (1968) աշխատությունները, կազմել «Հայոց պատմության աղբյուրագիտություն» (1979) բուհական ձեռնարկը, մասնակցել «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքերի (1963, 1975) ստեղծմանը։
ՄԵԼԻՔ-ԲԵԳԼԱՐՅԱՆՆԵՐ, մելիքական տուն Արցախի Խաչեն գավառում։ Տոհմի իշխանությունն առաջացել է XVII դ․ սկզբին, Ներքին Խաչենի իշխանության ճյուղավորումից։ Իշխանանիստը Գյուլիստան ամրոցն էր, նաև Թալիշ գյուղը (այժմյան Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում)։ Մ–Բ․ ունեցել են ռուս. կողմնորոշում, գործուն մասնակցություն ցուցաբերել XVIII դ․ 1-ին քառորդին Արցախում ծավալված ազատագրական կռիվներին։ Արցախը Ռուսաստանին միացվելուց (1813) հետո Մ–Բ–ի ժառանգները մտել են ռուս. ծառայության մեջ, իբրև տոհմիկ ազնվականներ։
Գրկ․ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։
ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում պահպանվել