են եկեղեցի (XIX դ․, հին եկեղեցու տեղում), գերեզմանոց (XVII–XVIII դդ․)։
ՄԵԼԻՔ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Գերասիմ Առաքելի [29․1(11․2)․1883, Վերին Ագուլիս – 1974, Երևան], Անդրկովկասում սովետական կարգերի համար մղված պայքարի մասնակից։ ՀՍՍՀ վաստ․ բժիշկ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1902-ից։ Ավարտել է Խարկովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում, Թիֆլիսում, Խարկովում և Լոռու «Չեզոք գոտում»։ Բազմիցս կատարել է Ս․ Շահումյանի, Բ․ Կնունյանցի, Ս․ Սպանդարյանի և Կամոյի կուսակցական հանձնարարությունները։ Որպես պրոպագանդիստ–ագիտատոր բանվորական խմբակներում կազմակերպել է հեղափոխական թռուցիկներ տպագրելու և տարածելու գործը։ Նրա բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի ընդհատակյա աշխատանքների կազմակերպման, կուսակցական գործիչների հանդիպման վայր։ Հեղափոխական գործունեության համար արգելափակվել է Թիֆլիսի (1904), Խարկովի (1913) և Լոռու «Չեզոք գուոու» (1920) բանտերում։ 1921–48-ին Ալավերդում, Կիրովականում և Լենինականում եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ 1948–59-ին՝ Երևանում սանիտարա–էպիդեմիոլոգիական կայանի պետ։ ՀՍՍՀ IV–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ XXII համագումարի պատգամավոր: 1959-ից՝ միութենական կարգի կենսաթոշակառու։ Պարգևատրվել է Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԵԼԻՔ–ԵԳԱՆՅԱՆՆԵՐ, Մելիք–Ավանյաններ, մելիքական տուն Արցախի Դիզակ գավառում։ Ենթադրվում է, որ սերում էին IX դ․ Արցախի իշխան Եսայի Ապումուսեի տոհմից։ XVI դ․ 1-ին քառորդում Դիզակի ֆեոդալական իշխանության (տես Դիզակի մելիքություն) տեր Եգանը կարևոր դեր է կատարել Արցախում մղված ազատագրական կռիվներում։ Դիզակի տերերը Մ–Ե․ են կոչվել նրա անունով։ Մ–Ե–ի աթոռանիստն էր Տող (Դոդ) ավանը։ Արցախը Ռուսաստանին միացվելուց (1813) հետո Մ–Ե․ զրկվել են մելիքական իրավունքներից և ռուս. կամավարությունից ստացել տոհմիկ ազնվականների իրավունքներ։
ՄԵԼԻՔ–ԹԱՆԳԻԵՎ Զավեն Իվանի (20․8․1905, Շուշի – 14․7․1966, Բաքու), հայ սովետական ինժեներ–տեխնոլոգ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստ–ը (1930)։ 1938-ից եղել է «Ազնեֆթեպրոյեկտ» ինստ–ի գլխավոր ինժեները։ Մասնակցել է համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծված «Նավթային քարեր» քաղաքատիպ ավանի նախագծմանը և կառուցմանը։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Կասպից ծովի նավթարդյունահանման նավատորմի նավերից մեկը կրում է Մ–Թ–ի անունը։
ՄԵԼԻՔ–ԹԱՆԳՅԱՆ Ներսես (Նիկողայոս) [16(28)․3․1866, գ․ Բռնակոթ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում) – 26․9․1948, Թավրիզ], հոգևորական գործիչ, բանասեր։ 1886-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1900-ին՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1907-ին հակացարական գործունեության համար աքսորվել է Ղրիմ։ 1909-ից հոգևորական պաշտոններ է վարել Էջմիածնում։ 1912–48-ին եղել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը։ Հրատարակվել են նրա «Աշխարհաբարի քերականությունը» (1893), «Մշակ» և «Նոր դար» կուսակցություններ և մի քանի խնդիրներ» (1894), «Հայոց եկեղեցական իրավունքը» (գիրք 1–2, 1903–05) գրքերը։
ՄԵԼԻՔ–ԹԵՓԵ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Սամսոն գավառի Ունիե գավառակում։ 1915-ին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին կարտոֆիլի և եգիպտացորենի մշակությամբ, անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Դպրոցահասակ երեխաները հաճախում էին հարևան Փելիթ–Յաթաղ գյուղի քառամյա վարժարանը։ Բնակիչները բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ՄԵԼԻՔԻՇՎԻԼԻ Գեորգի Ալեքսանդրի (ծն․ 30․12․1918, Թիֆլիս), վրաց սովետական արևելագետ, կովկասագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1954), պրոֆեսոր (1956), Վրաց․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (I960), գիտ․ վաստ․ գործիչ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Թբիլիսիի պետ․ համալսարանը (1939)։ 1965-ից Վրաց․ ՍՍՀ ԳԱ Ի․ Ա․ Ջավախիշվիլու անվ․ պատմության, հնագիտության և ազգագրության ինստ–ի դիրեկտորն է։ 1967–71-ին միաժամանակ եղել է Վրաց․ ՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Վրաց․ ՍՍՀ ԳԱ «Լրաբեր» մատենաշարի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների։ Զբաղվում է Հին Արևելքի (գլխավորապես Ուրարտուի) և Հին Անդրկովկասի (գլխավորապես Հին Վրաստանի) պատմությամբ։ Առանձնապես աչքի են ընկնում ուրարտ․ սեպագիր արձանագրությունների լիակատար ժողովածուն՝ տեքստերի գիտական տառադարձումներով, թարգմանություններով, քերականությամբ, բառարանով ևն, ինչպես նաև Ուրարտուի ժամանակագրության, քաղ․ ու սոցիալ–տնտեսական պատմության, տեղագրության, բնակչության էթնիկական կազմի մեկնաբանության, խուռի–ուրարտացիների և Անդրկովկասի հնագույն ժողովուրդների՝ հայերի ու վրացիների մշակույթների պատմական աղերսների բացահայտման վերաբերյալ աշխատությունները։ Այդ բնագավառում գիտական ներդրումների համար 1957-ին Մ․ արժանացել է լենինյան մրցանակի։ Վերջին շրջանում Մ․ իր հետազոտություններում զգալի տեղ է հատկացնում Հին Վրաստանի պատմության, վրաց ժողովրդի էթնոգենեզի ուսումնասիրությանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ. Наири–Урарту, Тб․, 1954; К истории древней Грузии, Тб․, 1960; Урартские клинообразные надписи, М․, I960.
ՄԵԼԻՔԻՇՎԻԼԻ, Մելիքով, Պյոտր Գրիգորի [29․6(11,7)․1850, Թիֆլիս — 23․3․1927, Թիֆլիս], սովետական քիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1927)։ 1872-ին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը (1895–1917-ին՝ նույն համալսարանի պրոֆեսոր)։ 1918-ին հիմնադրված Թիֆլիսի համալսարանի առաջին ռեկտորը։ 1873–91-ին հայտնագործել և ուսումնասիրել է օրգ․ միացությունների նոր դաս՝ գլիցիդային թթուներ։ 1897–1913-ին Լ․ Պիսարժևսկու հետ սինթեզել է -ի գերթթուները։ Առաջինն է ստացել ամոնիումի գերօքսիդ և նատրիումի գերբորատ։ Առաջարկել է վերլուծական նոր մեթոդներ։
ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Սուրեն Սամսոնի [29․9․1908, գ․ Վերին Արտաշատ (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում) – 12․3․1975, Երևան], հայ սովետական բժիշկ, վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1970)։ Ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետը (1933), աշխատել Վեդիի և Եղեգնաձորի շրջանային հիվանդանոցներում՝ որպես վիրաբույժ և գլխավոր բժիշկ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944–45-ին գործուղվել է Իրան, եղել սովետական հիվանդանոցի դիրեկտոր և գլխավոր վիրաբույժ։ 1945-ից Մ–Ի․ աշխատել է Երևանի բժշկ․ ինստ–ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրաբուժական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/387
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԵԼԻՔ 387