ֆիզիկայի համար։ Հիմնական դիֆերենցիալ վարիացիոն սկզբունքներից են հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, Դ՚ Ալամբեր–Լագրանժի սկզբունքը, Գաուսի սկզբունքը, Հերցի սկզբունքը։ Ինտեգրալ վարիացիոն սկզբունքներից են փոքրագույն գործողության սկզբունքները։
Մ․ վ․ ս․ կիրառվում են մեխանիկական համակարգի շարժման պարզ տեսքի հավասարումներ կազմելու և այդ շարժումների ընդհանուր հատկություններն ուսումնասիրելու համար։ Հասկացությունների համապատասխան ընդհանրացումներ անելիս Մ․ վ․ ս․ կիրառվում են նաև հոծ միջավայրերի մեխանիկայում, թերմոդինամիկայում, էլեկտրադինամիկայում, քվանտային մեխանիկայում և հարաբերականության տեսության մեջ։
Գրկ․ Вариационные принципы механики, [Сб․ ст․], под․ ред․ Л․ П․ Полака, М․, 1959; Бухгольц Н․ Н․, Основной курс теоретической механики, 5 изд․, ч․ 2, М․, 1969; Голдстейн Г․, Классическая механика, пер․ с англ․, М․, 1957․
ՄԵԽԱՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, տես Մեխանիցիզմ։
ՄԵԽԱՆԻՑԻԶՄ, աշխարհըմբռնում և մտածողության եղանակ, ըստ որի բնության բազմազան երևույթների հիմքում ընկած են մեխանիկական շարժման օրենքները, ուստի և դրանք հանգեցնելի են այդ օրենքներին, բացատրելի են դրանցով։ Մ․ բնորոշ է եղել նոր ժամանակի բնագիտությանը և փիլիսոփայությանը, որոնց դասական ներկայացուցիչները (Ռ․ Դեկարտ, Գ․ Գալիլեյ, Ի․ Նյուտոն, Պ․ Լապլաս, Ֆ․ Բեկոն, Թ․ Հոբս, ֆրանս․ մատերիալիստներ) հնարավոր էին համարում բնության բոլոր երևույթներն արտածել մեխանիկայի օրենքներից և ներկայացնել մաթ․ հավասարումների տեսքով։ Այս մտածելակերպին համապատասխանում է մեխանիկական պատկերացումը մատերիայի ներքին կառուցվածքի մասին, երբ բոլոր մարմինները դիտվում են որպես հեռավորութան վրա անմիջականորեն փոխազդող նյութական կետերի հավաքականություն (ագրեգատ)։ Համապատասխանաբար, աշխարհի ընդհանրական պատկերը ներկայանում է որպես ներփակ մեխանիկական համակարգ, որի վիճակների նկարագրության համար միանգամայն բավարար է մեխանիկական պատճառականության սկզբունքը (այսպես կոչված, լապլասյան դետերմինիզմ)։ Սակայն մեխանիկայի սկզբունքների տարածումը որակական նոր բնագավառների վրա՝ ջերմային, էլեկտրամագնիսական, քիմ․ երևույթների մեխանիկական տեսությունների կառուցումը, պահանջում էր մուծել փորձնական հաստատում չգտնող մտակառույց էություններ (եթեր, ֆլյուիդներ ևն), իսկ դա հակասում էր փորձնական բնագիտության աշխարհայացքային և մեթոդաբանական ելակետային սկզբունքներին։ Ուստի, XIX դ․ վերջին դասական մեխանիկայի քննադատության հետ միասին Մ․ իջավ ասպարեզից։ Ներկայումս «Մ․» անվանում են ամեն մի մոտեցում, ըստ որի առհասարակ մատերիայի շարժման բարձր ձևերը հանգեցնելի են ավելի ցածր ձևերին (հասարակական երևույթները՝ կենսաբանական–հոգեբանական օրինաչափություններին, գիտակցությունն ու մտածողությունը՝ նյարդային գործունեության ֆիզիոլոգիային, կենսբ․ երևույթները՝ ֆիզիկական և քիմ. օրինաչափություններին ևն)։ Ժամանակակից Մ–ին առանձնապես սնում են մարդու վարքի, գործունեության, մտածողության կիբեռնետիկական մոդելավորման հաջողությունները։ Աշխարհի որակական բազմազանության իր մեկնաբանությամբ՝ վերլուծման և հանգեցման (ռեդուկցիայի) մտածելակերպով, Մ․ մետաֆիզիկայի, որպես հակադիալեկտիկայի, առաջացման և գոյության նախապայմաններից է։
Գրկ․ Էնգելս Ֆ., Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Նույնի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969 (ըստ առարկայացանկի)։ Болцьман Л․, Статьи и речи, пер․ с нем․, М․, 1970, с․ 136–162; Вислобоков А․ Д․, Марксистская диалектика и современный механицизм, М․, 1962․
ՄԵԽԱՆՈԼԱՄԱՐԿԻԶՄ, տես Նեոլամարկիզմ։
ՄԵԽԱՆՈՏՐՈՆ (< հուն․ μηχανικός – մեխանիկական և․․․ տրոն), էլեկտրավակուումային սարք, որում էլեկտրոնային կամ իոնային հոսանքի ուժի կառավարումը կատարվում է էլեկտրոդների անմիջական մեխանիկական տեղաշարժով։ Նախատեսված է մեխանիկական մեծությունները էլեկտրականի փոխակերպելու համար և լայնորեն կիրառվում է իբրև տվիչ (փոխակերպիչ)՝ փոքր տեղափոխությունների (0,01-ից մինչև 100 մկմ) ու ճիգերի (1 մկն–ից մինչև 1 ն, նկ․ ա), ճնշումների (0,1 ն/մ²-ուց մինչև 1 Մն/մ², նկ․ բ), արագացումների (0,001-ից մինչև 100 մ/վրկ²), մինչև 10 կհց հաճախականության թրթռումների (նկ․ գ) չափման դեպքում։ Մ–ի բնորոշ առանձնահատկությունը մեկ կամ մի քանի շարժական էլեկտրոդներն են, որոնց տեղաշարժով (անշարժ կաթոդի նկատմամբ) փոփոխվում է էլեկտրոդների միջև եղած էլեկտրական դաշտը, հետևաբար և անոդային հոսանքի ուժը։ Էլեկտրոդների թիվը կարող է լինել 2 (դիոդ), 3 (տրիոդ) կամ 4 (տետրող)։ Տարածված է դիոդային Մ․ (անշարժ կաթոդ և 2 շարժական անոդ), որը միացվում է կամրջակային չափիչ սխեմային։ Մեխանոտրոնային փոխակերպիչների հիմնական առավելություններն են բարձր զգայնությունն ու կայունությունը, ցուցմունքների հուսալիությունը, կառուցվածքի ու միացման սխեմաների պարզությունը, ոչ մեծ չափերն ու զանգվածը։
ՄԵԽԻԿԱԼԻ (Mexicali), քաղաք Մեքսիկայի հյուսիս–արևմուտքում, ԱՄՆ–ի սահմանագլխին։ Ստորին Կալիֆոռնիա նահանգի վարչական կենտրոնը։ 346 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց է, ոռոգվող հողագործության կենտրոն (մշակում են բամբակենի, ցորեն ևն)։ Կան բամբակազտիչ, մետաղամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
ՄԵԽԻԿՈ (Mejico, Mexico), Մեքսիկայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կարևոր կենտրոնը։ Գտնվում է Մեքսիկական բարձրավանդակի հվ․ մասում, միջլեռնային իջվածքում, 2240 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային է, հունվարին՝ 11,6°C, հուլիսին՝ 16°C միջին ջերմաստիճաններով և տեղումներով։ Հաճախակի են երկրաշարժերը։ Բնակչությունը՝ մոտ 14 մլն․ (արվարձաններով, 1980)։ Արվարձանների հետ կազմում է ֆեդերալ օկրուգ, որը կառավարում է Մեքսիկայի պրեզիդենտի կողմից նշանակվող նահանգապետը։
Պատմական տեղեկանք։ Մ․ հիմնադրվել է ացտեկների Տենոչտիտլան քաղաքի (հիմնվել է 1325-ին) տեղում՝ 1521-ին, իսպանացիների կողմից այն զավթելուց ու ավերելուց հետո և դարձել է Նոր Իսպանիա գաղութի մայրաքաղաքը։ 1624-ին և 1692-ին Մ–ում ժող․ ապստամբություններ են բռնկել իսպանական գաղութային լծի դեմ։ 1821-ից անկախ Մեքսիկայի մայրաքաղաքն է։ 1846–48-ի ամերիկա–մեքսիկական պատերազմի ժամանակ Մ․ զավթել են ԱՄՆ–ի (1847-48), 1861-67-ի մեքս․ արշավանքի ժամանակ՝ ֆրանս․ (1863–67) զորքերը։ 1910–17-ի Մեքսիկական հեղափոխության ժամանակ Մ․ գրավել են (1914) գյուղացիական պարտիզանական ջոկատները։ XX դ․ քաղաքը դարձել է երկրի տնտ․ և քաղ․ կարևոր կենտրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո, արդ․ նոր ճյուղերի առաջացման հետևանքով, Մ․ արագորեն աճում է։
Տնտեսությունը։ Մ․ երկաթուղային և ավտոխճուղային հանգույց է, միջազգային օդային հաղորդակցության կենտրոն։ Արդ․ արտադրանքի արժեքում ֆեդերալ օկրուգի բաժինը կազմում է շուրջ 2/5 մասը։ Կան ավտոհավաքման, էլեկտրատեխնիկական, տեքստիլ, քիմ,, սննդի, մետալուրգիական, նավթի և գազի վերամշակման (ստացվում են խողովակաշարերով՝ Մեքսիկական ծոցի ափից) ձեռնարկություններ։ Լատինական Ամերիկայի առևտրական և բանկային խոշորագույն կենտրոններից է։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/401
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ