են՝ «Մորնինգ սթար» («Morning Star», 1930-ից) թերթը, «Քոմենթ» («Comment», 1921-ից) շաբաթաթերթը, «Մարքսիզմ թուդեյ» («Marxism Today», 1957-ից), «Լեյբոր մանթլի» («The Labour Monthly», 1921-ից) հանդեսները։
Մ․ Բ-ի առաջատար ինֆորմացիոն–հեռագրական գործակալություններն են՝ Ռեյտեր (Reuter), Փրես ասոշիեյշըն (The Press Association) և Էքսչեյնջ թելեգրաֆ (The Exchange Telegraph)։ Ռադիոհաղորդումներն սկսվել են 1922-ին։ 1927-ից այդ բնագավառի մենաշնորհը պատկանում է կառավարության կողմից վերահսկվող Բրիտանական ռադիոհաղորդման կորպորացիային (Բի–Բի–Սի)։ Բի–Բի–Սին կանոնավոր հեռուստահաղորդումներն սկսել է 1936-ից։
XIII․ Գրականությունը
Անգլիացիների նախնիները՝ մայր ցամաքից եկած անգլո–սաքսերը, իրենց հետ բերել են գերմ․ առասպելներ ու ավանդազրույցներ, որոնք բերանացի հաղորդվել են սերնդե սերունդ և սկսել գրառվել քրիստոնեության ընդունումից հետո։ VII դ․ վերջին ստեղծված «Բեռվուլֆ» էպիկական պոեմը մեր օրերն է հասել X դ․ ձեռագրով։ VIII–X դդ․ բրիտ․ հողում երևան եկան անգլո–սաքսերի կրոնական, աստվածաբանական աշխատություններ, տարեգրություններ: Անգլիայի նորմանդական նվաճումից հետո, XI–XIII դդ․ սկսեց զարգանալ ֆեոդ. աշխարհի եռալեզու գրականությունը․ եկեղեցական գրականություն՝ լատիներեն, ասպետական բանաստեղծություններ ու պոեմներ՝ ֆրանսերեն, անգլ․ ավանդազրույցներ՝ անգլո–սաքսոներեն։ XIV դ․ կեսին ձևավորվեց համազգային անգլերենը։ Այդ շրջանում ազնվականական իդեալների արտահայտիչն էր Ջոն Գաուերը, գյուղացիությանը՝ Ու․ Լենգլենդը։ XIV դ․ վերջին երևան եկավ Ջ․ Չոսերի չափածո վիպակների ու նովելների ժողովածուն, որին բնորոշ էին հասուն ֆեոդալիզմի դարաշրջանի մշակույթի սինթեզը և վաղ Վերածննդի նախադրյալները։ Միջնադարյան սակավաթիվ հուշարձաններից է Թոմաս Մելորիի (XV դ․) «Արթուրի մահը» ավանդազրույցների արձակ շարադրանքը։ Հարուստ է եղել ժող․ պոեզիան՝ լեգենդար, պատմական, դրամատիկական բնույթի բալլադներ։
XVI դ․ սկզբին հանդես եկավ Թոմաս Մորը՝ «Ուտոպիա» գրքի հեղինակը։ XVI դ․ 2-րդ կեսին տիրապետող գաղափարական հոսանք դարձավ հումանիզմը։ Էպիկական պոեզիայի բարձրագույն նվաճումը եղավ Է․ Սպենսերի «Փերիների թագուհին» (1590) պոեմը։ Երևան եկան արկածային և խաբեբայապատում վեպեր, հովվերգական գրականություն։ XVII դ․ սկզբին հայտնվեց էսսեների (Ֆ․ Բեկոն) և բնութագրությունների (Տ․ Օվերբերի) ժանրը։ Բայց գեղարվեստական առավել բարձրության հասավ անգլ․ հասուն Վերածննդի դրամատուրգիան։ Եպիսկոպոս Ջ․ Բեյլի «Արքա Ջոնը» (1548) պատմական առաջին դրաման է։ XVI դ․ կեսին ակադեմիական շրջանակներում բեմադրվեցին անգլ․ առաջին դրամաները՝ գրված անտիկ ողբերգությունների նմանությամբ։ Ժող․ թատրոնում, որը բուռն զարգացում ապրեց XVI դ․ 2-րդ կեսին, առաջացավ ազգային ինքնատիպ դրամատուրգիան (Ք․ Մառլո, Ռ․ Գրին, Թ․ Քիդ)։ Հումանիստական դրաման ստեղծողների շարքն է դասվում նաև Ջ․ Լիլին (1554–1606)։ Սրանց գործունեությունը հող նախապատրաստեց մեծ դրամատուրգ Ու․ Շեքսպիրի (1564–1616) համար։ Տաղանդավոր դրամատուրգների համաստեղությանն են պատկանում Բ․ Ջոնսոնը (մոտ 1573–1637), Թ․ Հեյվուդը (մոտ 1574–1641), Թ․ Դեքերը (1609–66), Ֆ․ Բոմոնթը (մոտ 1584–1616), Ջ․ Ֆլեթչերը (1579–1625)։ Անգլ․ բուրժ․ հեղափոխությունը վերջ դրեց հումանիստական դրամայի զարգացմանը, պուրիտանների պահանջով 1642-ին փակվեցին բոլոր թատրոնները։ Բուրժ․ հեղափոխության ակտիվ գործիչ Ջ․ Միլթոնը (1608–1674) Ռեստավրացիայի շրջանում ստեղծեց «Դրախտ կորուսյալ» (1667) բիբլիական սյուժեով էպիկական պոեմը, որը բիբլիական կերպարների միջոցով արտացոլեց դարաշրջանի սոցիալական ուժերի տիտանական պայքարը։
1688–89-ի, այսպես կոչված, «Պանծալի հեղափոխությունը» սկզբնավորեց անգլ․ գրականության մի նոր շրջան, որի ուշադրության կենտրոնում կանգնեց նոր (բուրժ․) հասարակության շարքային մարդը։ XVIII դ․ գաղափարական առաջատար հոսանքը դարձավ լուսավորականությունը։ Գրականության մեջ առաջնությունը պոեզիայից անցավ արձակին։ Երևան եկավ բուրժ․ վեպը, որի ստեղծողն էր Դ․ Դեֆոն (1661–1731)։ Նրա «Ռոբինզոն Կրուզո» (1719) ստեղծագործության մեջ տրված է բնությունը նվաճող եռանդուն աշխատավորի իդեալականացված կերպարը։ Ջ․ Սվիֆթի (1667–1745) «Գուլիվերի ճանապարհորդությունը» (1726) գրքի երգիծանքը ոչնչացնող քննադատության է ենթարկում Անգլիան, որը ֆեոդալիզմից բուրժ․ կարգերին անցնելու շրջան էր ապրում։ Անգլ․ սոցիալական–ռեալիստական վեպը ազդեցություն գործեց եվրոպական ամբողջ գրականության վրա։
Դրամատուրգիայում լուսավորական կլասիցիզմն առավել արտահայտություն գտավ Ջ․ Ադիսոնի «Կատոն» (1713) և Ս․ Ջոնսոնի «Իրենա» (1749) ողբերգություններում։ Նոր ուղիներ նշեց Ռ․ Սթիլի «Ամաչկոտ սիրահարներ» (1722) սենտիմենտալ կատակերգությունը, սակայն դրամայի ասպարեզում իսկական հեղաշրջում առաջացրեց Ջ․ Լիլոն (1693–1739), որն ստեղծեց բուրժ․ առաջին ողբերգությունը («Լոնդոնցի վաճառականը», 1731)։ Անգլ. թատրոնում շատ ուժեղ էր երգիծանքը, որն իր բարձրակետին հասավ Ռ․ Բ․ Շերիդանի (1751–1816) ստեղծագործության մեջ։ Այդ շրջանում վերստին ուժեղացավ հետաքրքրությունը ժող․ պոեզիայի նկատմամբ, հանրաճանաչ դարձավ շոտլանդացի բանաստեղծ Ռ․ Բյոռնսը (1759–96)։
XVIII դ․ 90-ական թթ․ առաջացավ ռոմանտիզմը։ Ու․ Ուորդսուորդը (1770–1850), Ս․ Թ․ Քոլրիջը (1772-1834), Ռ․ Սաութին (1774–1843), որոնք երբեմն միավորվում են «լճային դպրոց» հասկացությամբ, կոչ էին անում վերադառնալ դեպի բնությունը, նահապետականությունը, կյանքի սովորական փաստերը պարուրում էին ռոմանտիկ խորհրդավորությամբ։ Անգլ․ ռոմանտիկների երկրորդ սերունդը՝ Ջ․ Բայրոնը (1788–1824), Պ․ Շելլին (1792–1822), Ջ․ Քիտսը (1795–1821), կտրականապես մերժեց «լճային դպրոցի» քաղ․ պահպանողականությունը։ Վ․ Սկոտը (1771–1832) ստեղծեց պատմավեպի ժանրը։
Անգլ․ գրականության նոր շրջանն սկսվեց XIX դ․ 30-ական թթ․։ 1830–60-ական թթ․ քննադատական ռեալիզմի ծաղկման շրջանն են։ Չ․ Դիքենսի (1812–70), Ու․ Մ․ Թեքերեյի (1811–63), Շ․ Բրոնտեի (1816–1855), Է․ Գասկելի (1810–65) վեպերում գունեղ կերպով պատկերված են բուրժուազիայի բոլոր խավերը և, որ նորություն էր, ցույց է տրված իր իրավունքների համար պայքարող բանվոր դասակարգը։ XIX դ․ վերջին անգլ․ վիպագրության ասպարեզում սուր հակասություն նկատվեց Ռ․ Լ․ Սթիվենսոնի (1850–94) նեոռոմանտիզմի և Թ․ Հարդիի (1840–1928) ու Ս․ Բաթլերի (1835–1902) խստաշունչ ռեալիզմի միջև։ Անգլ․ նատուրալիզմի ներկայացուցիչներ Ջ․ Մուրը (1852–1933) և Ջ․ Գիսսինգը (1857–1903) Է․ Զոլայի հետևորդներն էին։ XIX դ․ դրաման կյանքի ճշմարտացիությամբ և սոցիալական սրությամբ զգալիորեն զիջում է վեպին։
XIX դ․ 90-ական թթ․ սկսվում է անգլ․ նորագույն գրականության շրջանը (Օ․ Ուայլդ, 1854–1900, Ու․ Յիթս, 1865–1939)։ XIX դ, վերջին տասնամյակը և առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներն աչքի են ընկնում քննադատական ռեալիզմի խիստ զարգացումով․ Բ․ Շոու (1856–1950), Ջ․ Գոլսուորդի (1867–1933), Խ․ Գրենվիլ–Բարքեր (1877–1946), Հ․ Ուելս (1866–1946)։ Ավանդական ռեալիստական վեպի ու նովելի ուղիով են ընթացել նաև Ու․ Սոմերսեթ Մոեմը (1874–1965), Է․ Մ․ Ֆորսթերը (1879–1970), Ա․ Քոփարդը (1878–1957), Քեթրին Մենսֆիլդը (1888–1923) և ուրիշներ։ Առանձնակի է Ջ․ Ջոնրադը (1857–1924), որը ծովային ճանապարհորդությունների ռոմանտիկան և էկզոտիկ երկրների նկարագրությունները զուգակցեց նուրբ հոգեբանության հետ։ XIX դ․ վերջի – XX դ․ սկզբի պոեզիան ամենից ինքնատիպ ներկայացրել է Ռ․ Կիպլինգը (1865–1935)։
Առաջին համաշխարհային պատերազմը և ետպատերազմյան ճգնաժամը նկատելի փոփոխություններ մտցրին անգլ․ գրականության մեջ, որը զարգացման նոր շրջան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/416
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ