Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քանդակազարդ հարդարանքով (Վինձորի Սենտ–Ջորջ, 1474–1528, Լոնդոնի Վեստմինստերի Հենրիխ VII-ի, 1503–19, կապելլաները, կոլեջներ, ճաշկերույթի սրահներ), հաստոցային, այդ թվում՝ դիմանկարային գեղանկարչության սկզբնավորմամբ։ Առանձնապես նրբագեղ են միջնադարյան գործվածքները, քանդակազարդ իրերը, ասեղնագործության, գորգագործության, ոսկերչության նմուշները։ Ռեֆորմացիան անգլ․ մշակույթին տվել է զուտ աշխարհիկ բնույթ։ Վերածննդի դարաշրջանում ձևավորվել է դաստակերտ–տան տիպը, որը պահպանվել է մինչև մեր օրերը՝ շնորհիվ հատակագծի և հորինվածքի հարմարությունների։
XVI–XVII դդ․ գեղանկարչության մեջ հիմնականը դիմանկարն էր։ 1526–28-ին Մ․ Բ-ում ստեղծագործել է Հ․ Հոլբայնը, որի ավանդույթները զարգացրել են մանրանկարիչներ Ն․ Հիլիարդը, Ա․ Օլիվերը, Ս․ Կուպերը։ XVII դ․ արիստոկրատական դիմանկարի՝ Մ․ Բ-ում վերաբնակած Ա․ վան Դեյքի, Դ․ Նելլերի շնորհիվ մուտք գործած տիպը անգլիացի հետևորդներ Ու․ Դոբսոնի, Ջ․ Ռայլի աշխատանքներում ձեռք է բերել ավելի պարզություն ու վավերականություն։ XVII–XVIII դդ․ անգլ․ կլասիցիզմի զարգացումն սկսվել է Ի․ Ջոնսի շինություններով (ճաշկերույթի սրահ Լոնդոնում, 1619–22), որը հենվում էր Պալադիոյի ժառանգության վրա։ Ստեղծվել են քաղաքային անսամբլներ (Գրինվիչի հոսպիտալը, 1616-1728, ճարտ․ Կ․ Ռեն և ուրիշներ, Ֆիցրոյ–սքվերը, մոտ 1790–1800, ճարտ․ Ռ․ և Ջ․Ադամ, Լոնդոնում, Շառլոտայի հրապարակը Էդինբուրգում, 1792–1807, ճարտ․ Ռ․ Ադամ), եկեղեցիների (Ս․ Պողոսի տաճարը, 1675–1710, 1666-ի հրդեհից հետո Կ․ Ռենի կառուցած 52 եկեղեցիները Լոնդոնում), հասարակական շենքերի (Ռեդկլիֆի գրադարանը Օքսֆորդում, 1737–1749, ճարտ․ Ջ․ Դիբս), դաստակերտային և սեկցիոն (2–3-հարկանի բնակարաններով) քաղաքային տների, գյուղական կոտեջների կոմպոզիցիաներ։ Մ․ Բ․ կեղծ գոթիկայի ռոմանտիկական հոսանքի և «անգլիական» բնանկարային զբոսայգիների հայրենիքն է (Ու․ Քենտ, Ու․ Չեյմբերս)։ XVIII դ․ անգլ․ արվեստի ծաղկումն սկսվել է Ու․ Հոգարթի ստեղծագործությամբ։ Դիմանկարիչներ Ջ․ Ռեյնոլդսը, Թ․ Դեյնսբորոն, Հ․ Ռեբյոռնը հմտորեն զուգակցել են հորինվածքի ցուցադրական ազդեցիկությունն ու կերպարի մտերմիկ բնականությունը, սոցիալական ու անհատական բնութագիրը։ Տպավորիչ դիմանկարների հեղինակներ են Ջ․ Ռոմնին, Ջ․ Հոփները, Թ․ Լորենսը։ Ձևավորվել են բնանկարի (Դեյնսբորո, Ռ․ Ուիլսոն, Ջ․ Կրոմ) և ժանրային գեղանկարչության (Ջ․ Մոռլենդ, Ջ․ Ռայթ) ազգային դպրոցները։ XVIII դ․– XIX դ․ 1-ին կեսին կարևոր դեր է խաղացել քաղ․ ու կենցաղային ծաղրանկարչությունը (Ջ․ Դիլրեյ, Թ․ Ռոուլենդսոն)։ Թ․ Բյուիքը հորինել է կտրվածքավոր փայտափորագրությունը։ XVII–XVIII դդ․ դեկորատիվ արվեստի բարձր զարգացման վկայություններն են Թ․ Չիփենդեյլի, Ջ․ Հեփլոսսյթի և Թ․ Շերաթոնի շքեղ ու հարմար կահույքը, բյուրեղապակու և հախճապակու գյուտն ու արտադրությունը (Ջ․ Ուեջվուդի մանուֆակտուրայի կերտվածքները Զ․ Ֆլաքսմենի ռելիեֆներով), Մորտլեյքի շպալերային մանուֆակտուրայի, Բոուի, Չելսիի, Վուստերի, Դերբիի ճենապակու գործարանների արտադրանքը, նուրբ դրվագված արծաթյա իրերի պատրաստումը։ Արդ․ հեղաշրջումը Մ․ Բ-ի քաղաքները վերածեց վիթխարի ինդուստրիալ–առևտրական կենտրոնների, որոնք զանգվածաբար սկսել են կառուցապատվել գերբնակեցված աղյուսե անշուք տների երկար շարքերով։ Կամուրջների և ծածկերի մետաղե բարդ կոնստրուկցիաների մշակումը (ինժեներներ՝ Թ․ Թելֆորդ, Ռ․ Ստիվենսոն), Ջ․ Պակսաոնի կառուցած «Բյուրեղապակե պալատի» (1851) ապակե լրացումներով հավաքովի մետաղե հիմնակմախքը նախապատրաստեցին նորագույն ճարտ․ ռացիոնալ մեթոդները։ Սակայն գլխավոր ջանքերն ուղղված էին քաղաքային կենտրոնների և բուրժ․ թաղամասերի կառուցապատմանը։ Կլասիցիզմին ու XIX դ․ սկզբին էկզոտիկայով ռոմանտիկորեն հրապուրվելուն (Ջ․ Նեշ) շուտով փոխարինեցին նեոկլասիկան (Լոնդոնի Բրիտանական թանգարանը, 1823–57, ճարտ․ Ռ․ և Ս․ Սմյորկ) և նեոգոթիկան (պառլամենտը Լոնդոնում, 1840–68, ճարտ․ Չ․ և Է․ Բերրի, Օ․ Փյուջին, եկեղեցիներ՝ Ջ․ Գ․ Սքոթի նախագծերով), իսկ հետո՝ բացահայտ էկլեկտիկան։ XIX դ․ 1-ին կեսին ֆանտաստ–ռոմանտիկների՝ գրաֆիկ Ու․ Բլեյքի և բնանկարիչ Ու․ Թյոռների կողքին ստեղծագործում են ռեալիստական բնանկարի հիմնադիր Ջ․ Կոնստեբլը, Ռ․ Պ․ Բոնինգթոնը, բնանկարի (ջրաներկ) վարպետներ Ջ․ Ս․ Կոտմենը և Դ․ Կոքսը, ժանրային նկարների վարպետ Դ․ Ուիլքին։ XIX դ․ կեսին սալոնային–ակադեմիական արվեստի (Ֆ․ Լեյթոն, Լ․ Ալմա–Թադեմա) գերիշխանության ֆոնի վրա առանձնանում են Ֆ․ Մ․ Բրաունի և «Նախառաֆայելականների եղբայրության» (առաջացել է 1848-ին, Դ․ Գ․ Ռոսետտի, Ջ․ Է․ Միլլես, Հ․ Հանտ) փորձը՝ վերադառնալու միջնադարյան և վաղվերածննդյան արվեստի անմիջականությանը։ Ուշ շրջանի նախառաֆայելականները (Ու․ Մորիս, Է․ Բյոռն–Ջոնս, Ու․ Կրեյն) ձգտում էին կենցաղ ներմուծել գեղագիտական սկզբունքներ, մեքենայական արդյունաբերությանը հակադրել ձեռքի արհեստը (գեղարվեստա–արդ․ արհեստանոցներ, գրքի ձևավորում)։ Զուգահեռ կատարվում էին մենատների ռացիոնալության, պարզության ու հարմարավետության որոնումներ (Բ․ Սքոթ, Ն․ Շո, Չ. Ֆ․ Վոյզի)։ XIX դ․ 2-րդ կեսին Ջ․ Մ. Ուիսթլերը Մ․ Բ-ի գեղանկարչություն է ներմուծել իմպրեսիոնիզմի սկզբունքները, որոնք զարգացրել են «Անգլիական գեղարվեստական նոր ակումբի» (ստեղծվել է 1885–86-ին) հիմնադիրները՝ Ու․ Սիքերտը և Ու․ Սթիրը։
XX դ․ քաղաքների անկանոն աճը, ետնախորշերի ու սակավահարկ տների առատությունը արվարձաններում, երևան հանեցին քաղաքաշինական բազմաթիվ առաջարկներ․ Է․ Հոուարդը և Ռ․ Անուինը առաջին անգամ հանդես եկան պարտեզ–քաղաքների (Լեջուորդ, սկսվել է 1902-ին) և արբանյակ–քաղաքների նախագծերով, իսկ Պ․ Գեդեսն ու Լ․Պ․ Աբերքրոմբին առաջ քաշեցին արդ․ ամբողջական շրջանների կոմպլեքսային հատակագծման գաղափարը։ XX դ․ սկզբին, նեոկլասիկայի (Է․ Լաչենս) և նեոգոթիկայի (Ջ․ Հ․ Սքոթ Կրտսեր) ավանդույթները շարունակողների կողքին հանդես են եկել «մոդեռն» ոճի և ռացիոնալիզմի նախաձեռնողները (Չ․ Ռ․ Մակինտոշ, Չ․ Հոլդեն), իսկ 1920–1930-ական թթ․՝ ֆունկցիոնալիստները (Մ․ Ֆրայ, Օ․ Ուիլյամս)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերակառուցվել են պատերազմի ժամանակ ավերված քաղաքային շրջանները (Քովենթրի քաղաքի կենտրոնը, 1946-ից, ճարտ․ Դ․ Գիբսոն, Ա․ Լինգ, Ս․ Պողոս տաճարի շրջանը Լոնդոնում, 1956-ից, ճարտ․