42 ՂՐԻՄ
այդ կոթողներում առկա են բիբլիական և ավետարանական թեմաներով վաղ շրջանի որմնանկարներ, որոնց բնորոշ է գունա–գրաֆիկական պարզ ընկալումը։ Ճարտ․ հարդարանքում կիրառվել է նաև գրաֆիկական լուծում ու շեշտված նյութականություն ունեցող հարթաքանդակը (օրինակ, «Հոր աստվածը նիզակահարում է կոկորդիլոսին», քար, IV դ․, Լուվր, Փարիզ), որտեղ պարզորոշ դրսևորվել է հին եգիպտական ու քրիստոնեական քանդակագործության զուգորդման ձգտումը։ Զարգացած է փայտի և ոսկրի փորագրությունը։ Համաշխարհային համբավ են վայելում ղպտիական գեղարվեստական գործվածքները, որոնց վրա մեծ մասամբ պատկերված են հուն. և եգիպտական դիցաբանական (IV դ․), ավելի ուշ (VI դարից)՝ քրիստոնեական կերպարներ։ Դրանք ստեղծված են հեռանկարի ու լուսաստվերի օրենքների հմուտ կիրառմամբ, երիզված են ծաղկանկար կլոր շրջանակով։ Ղ–ի արվեստը նոր ծաղկում է ապրել XVII դ․։ Ղ–ի եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը Հովհաննեսն է (Հաննա էլ Արմանի) ու նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը։ Սրանց ստեղծագործություններում զուգորդվել են բյուգանդական ու արաբ. գեղագիտական սկզբունքները։ Ղ–ի արվեստի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Եգիպտոսի ղպտիական եկեղեցիներում և Ղպտիական արվեստի թանգարանում։ Ղպտիական գործվածքների հարուստ հավաքածու ունեն Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարանն ու Լենինգրադի Էրմիտաժը։
Գրկ. Мате М., Ляпунова К. Художественные ткани Коптского Египта, М.-Л., 1951․
ՂՐԻՄ, Ղրիմի թերակղզի, թերակղզի ՍՍՀՄ եվրոպական մասի հարավում։ Տարածությունը 25,5 հզ․ կմ2 է։ Արմ-ում և հվ–ում ողողվում է Սև, արլ–ում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղ–ի արլ–ում գտնվում են Կերչ, արմ–ում՝ Թարխանկուտ․ թերակղզիները, հս–արլ․ ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։ Թերակղզու հս․ մասը հարթավայր է (Տափաստանային Ղրիմ), հվ–ինը Ղրիմի լեռներն են (Ռոման Կոշ լ․, 1545 մ)։ Գլխավոր լեռնաշղթայի ստորոտի երկայնքով ձգվում է ափամերձ շերտը (տես Ղրիմի հարավային ափ), որտեղ ծովեզերքին տեղ–տեղ հանդիպում են մագմատիկ ապարների ելքեր՝ լակոլիթներ (Այուդաղ լ․) և հրաբխային հնագույն զանգվածներ (Կարադաղ լ․)։ Օգտակար հանածոներից կան երկաթի հանքաքար, աղեր ու բուժիչ ցեխեր, կրաքարեր, կավեր, մերգելներ։ Ղ–ի հս․ մասի կլիման չափավոր տաք է, հունվարի միջին ջերմաստիճանը 1–2°C է, հուլիսինը՝ 24°C։ Ղ–ի հվ․ ափի կլիման միջերկրածովյան է, հուլիսի միջին ջերմաստիճանը 24°C է, հունվարինը՝ 4°C։ Տարեկան տեղումները լեռների արմ–ում 1000–1200 մմ են, թերակղզու արլ–ում՝ 500–700 մմ, հս–ում՛՝ 300–500 մմ։ Ղ–ի գետերը (Սև, Բելբեկ, Ալմա, Սալգիր) սակավաջուր են․ Սալգիրի վրա կառուցվել է Սիմֆերոպոլի ջրամբարը։ Կան աղի լճեր։ Ղ–ի հս․ մասը գրեթե ամբողջապես հերկված է․ տեղ–տեղ պահպանվել է տափաստանային բուսականությունը։ Լեռնալանջերը անտառապատ են (կաղնի, հաճարենի, սոճի)։ Ղ–ի հվ․ ափի բուսականությունը միջերկրածովյան տիպի է։ Կան զբոսայգիներ, պտղատու և խաղողի այգիներ, ծխախոտի պլանտացիաներ։ Տես նաև Ղրիմի մարզ։
Պատմական տեղեկանք։ Ղ–ի տարածքում հայտնաբերվել են հին քարի դարի մարդկային կացարաններ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում այստեղ ապրել են կիմերները, տավրերը [այստեղից էլ՝ Ղ–ի լեռնային և ծովափնյա հատվածի հնագույն Տ ա վ ր ի կ ե (հուն․ Ταυρίκη) անունը] և սկյութները։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ հիմնադրվել են հին հուն. գաղութները՝ Թեոդոսիան, Պանտիկապեոնը, Խերսոնեսը են։ Մ․ թ․ ա․ V դ․ Կերչի թերակղզում կազմավորվել է Բոսպորի, մ․ թ․ ա․ III դ․ տափաստանային մասում՝ Սկյութների պետությունը։ Մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ III դ․ ծովափի մի հատվածին տիրել են հռոմեացիները։ Մ․ թ․ սկզբին Ղ․ ներթափանցեցին ալանները, III–IV դդ․՝ գոթերը և հոները, IV–V դդ․՝ բյուզանդացիները։ I հազարամյակի 2-րդ կեսից կազմավորվել են ֆեոդալական հարաբերություններ։ Թերակղզու հվ–արմ․ հատվածում առաջացել են նոր պետություններ, որոնցից առավել մեծը Թեոդորո իշխանությունն էր (XIII–XV դդ․)։ Ղ–ի արլ․ մասը X դ․ մտնում էր Տմուտարականի իշխանության մեջ։ Այս ժամանակաշրջանում Ղ–ի ազգաբնակչությունը կազմված էր սկյութների, տավրերի, գոթերի, սարմատների, ալանների, խազարների, պեչենեգների են հետնորդներից, իսկ ծովափում՝ նաև սլավոններից ու հույներից, XI դարից՝ նաև հայերից։ XIII դ․ Ղ․ ներխուժեցին մոնղոլ-թաթարները, ստեղծեցին Ոսկե հորդայի Ղ–ի ուլուսը։ XIII–XV դդ․ Ղ–ում կային ջենովացիների առևտրական կենտրոններ։ 1443-ին կազմավորվեց Ղրիմի խանությունը, որը 1475-ին դարձավ Թուրքիայի վասալը։ 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Ղ․ գրավեցին ռուսները, որոնք 1774-ին անկախ հայտարարված խանության տարածքը միացրեցին (1783) Ռուսաստանին։ XIX դ․ 60-ական թթ․ ռեֆորմները նպաստեցին կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը հատկապես գյուղատնտեսության մեջ։ XX դ․ սկզբին Ղ–ում առաջացան ս–դ․ կազմակերպություններ։ 1905–07-ի հեղափոխության տարիներին ապստամբություններ բռնկվեցին Սևծովյան նավատորմում, երկաթուղային բանվորները մասնակցեցին 1905-ի համառուսաստանյան քաղ․ գործադուլին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ղ–ում ուժեղացան թաթար մանրբուրժուական կուսակցությունները, որոնք «Ղրիմը ղրիմցիներին» լոզունգով աշխատեցիև երկրամասը կտրնլ հեղափոխական Ռուսաստանից։ Դեկտ․ 16(29)-ին Սևաստոպոլում իշխանությունն անցավ ռազմահեղափոխական կոմիտեին։ Սովետական իշխանությունը ամբողջ Ղ–ում հաղթանակեց 1918-ի հունվարին։ Մարտի 21-ին ստեղծվեց ՌՍՖՍՀ–ի կազմում Տավրիկյան ՍՍՀ, որի տարածքը ապրիլի կեսին գրավեցին գերմանացիները։ Նոյեմբերին ափ դուրս եկան Անտանտի զորքերը։ 1919–20-ին Ղ․ գրավեցին Դենիկինի և Վրանգելի սպիտակգվարդիական զորքերը, 1920-ի նոյեմբերին Ղ․ ագատագրվեց։ 1921-ի հոկտ․ 18-ին ստեղծվեց Ղրիմի ԻՍՍՀ։ Սոցիալիստական շինարարության տարիներին ձեռք բերվեցին զգալի հաջողություններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) Ղ․ դարձավ գերմանա–ֆաշիստական զորքերի դեմ պայքարի ռազմաբեմ։ 1941-ի հոկտեմբեր–1942-ի հուլիսին շարունակվեց Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունը։ Արյունալի մարտերով ուղեկցվեց 1941–42-ի Կերչ–Թեոդոսիայի դեսանտային օպերացիան։ 1944-ի մայիսին սովետական բանակը ազատագրեց Ղ․ (տես Ղրիմի օպերացիա 1944)։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացան 126 մարդ, ավելի քան 3000 պարտիզաններ և ընդհատակայիններ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Ղ–ի ավերված տնտեսությունը արագորեն վերականգնվեց։ 1945-ի ՌՍՖՍՀ–ի Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղրիմի ԻՍՍՀ–ն վերակազմավորվեց Ղրիմի մարզի, որը 1954-ին՝ Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի առթիվ անցավ ՈւՍՍՀ–ին։
Հայերը Ղրիմում։ Ղ–ի հետ հայերի առաջին կապերը վերաբերում են Տիգրան Բ Մեծի և Միհրդատ Եվպատորի ժամանակներին։ Ղ–ի մասին առաջին տեղեկություններից մեկը հաղորդում է «Աշխարհացոյց»-ը (VII դ․)։ VIII դ․ սկզբին Խերսոնեսում էր հաստատվել իշխան Վարդանը, որը տեղի ապստամբների օգնությամբ 711-ին տապալեց Հուստինիանոս II-ին և հռչակվեց Բյուզանդիայի կայսր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/42
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է