Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

444 ՄԵՀԹԻՇԵՆ
եղել են երկու տիպի գրադարաններ՝ թագավորական, որոնցում պահվել են արքունական դիվանի փաստաթղթերը, և տաճարային կամ մեհենական՝ կրոնական, պատմական և այլ կարգի գրականությամբ։ Հայ մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու, վկայություններից (գլխավորապես գրքերի ոչնչացման մասին) հետևում է, որ Հայաստանի Մ․ գ․ երբեմն մեծաքանակ գրականություն են ունեցել։ Մ․ գ–ի գրականության լեզվի մասին տեղեկություններ չկան, չի բացառվում, որ հուն․, պահլավերեն, արամեերեն գրքերի հետ նրանցում եղել են նաև մեհենական գրով հայերեն շարադրված նյութեր։
Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։Ռ․ Իշխանյան ՄԵՀԹԻՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 10 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Բալլուջայի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո, ակումբ, կապի բաժանմունք։ 1828-ից Մ–ում բնակություն են հաստատել Խոյից եկած նախկին ղարաբաղցի հայերը։ Մ–ի շրջակայքում պահպանվել են Երեք որմնափակ խաչքարերը (XII դ․), Բոշնին նահատակ, Ս․ Հովհաննես (XIII–XIX դդ․) եկեղեցիները, «Ծերա նահատակ», «Օծկան» վանքերը (XIII դ․)։
ՄԵՀՅԱՆ, հեթանոսական տաճար։ Ենթադրվում է, որ սկզբնապես Մ․ են կոչվել Միհր աստծու տաճարները, հետագայում ստացել հեթանոսական տաճար ընդհանուր իմաստը։ Մ–ում դրված էին լինում հեթանոսական որևէ աստվածության արձանը և զոհասեղան, որոնք կոչվել են բագին։ Երբեմն Մ․ նույնպես կոչվել է բագին։ Ագաթանգեղոսը հեթանոսների մասին ասում է, որ նրանք դիցապաշտ կախարդությամբ Մ–ներ էին կառուցում և նրանց մեջ երկրպագության պատկերներ (արձաններ) կանգնեցնում։ Մովսես Խորենացու վկայությամբ, Վաղարշակ թագավորը կարգելով հայոց նախարարությունները՝ «այս բոլորից հետո Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիներին» (Պատմություն Հայոց, 1968, էջ 140)։ Պատմահայրն այնուհետև հաղորդում է, որ Երվանդ Դ թագավորը մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխելով արևմուտք՝ Արաքսի ափը, որտեղ «ընդդեմ Ախուրեանն հոսի գետ», նոր մայրաքաղաքից ոչ հեռու, Ախուրյանի ափին շինել է Բագարան (աստվածների բնակավայր) փոքր քաղաքը, այնտեղ փոխադրել բոլոր կուռքերը Արմավիրից և Մ–ներ կառուցելով, իր եղբորը՝ Երվազին կարգել քրմապետ (նույն տեղում, էջ 166)։
Հին Հայաստանում հեթանոսական դիցաբանի բոլոր աստվածներին նվիրված Մ–ներ էին կառուցված։ Երկնքի և երկրի արարիչ, բոլոր աստվածների հայր համարվող Արամազդի Մ․ գտնվում էր Եփրատի ափի Անի ամրոցում։ Առավել նշանավոր էր երկրի և նրա մայրաքաղաքի հովանավոր, կեցուցիչ ու բարերար «մեծի Անահտայ տիկնոջ» Մ․, որը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում։ Անահիտի մյուս Մ–ները կառուցված էին Արմավիրում, Բագարանում, Արտաշատում, Տարոնի Աշտիշատ ավանում և Աղձնիքի Դարբնաց քար կոչվող վայրում։ Տիր աստծու Մ–ները գտնվում էին Արմավիրում, Բագարանում, նաև Արտաշատի մոտ՝ ճանապարհի վրա։ Միհրի Մ․ Դերջան գավառի Բագահառիճ ավանում էր, Վահագնի Մ.՝ Աշտիշատում, Նանե աստվածուհու Մ․՝ Թիլ ավանում, ասորական (սիրիական) ծագում ունեցող Բարշամինա աստծու Մ.՝ Թորդան ավանում, Աստղիկի Մ–ները՝ Աշտիշատում, Վանա լճի ափի Արտամատ քաղաքում, Գիսանե և Դեմետր աստվածների Մ–ները՝ Տարոնի Իննակյան կոչվող վայրում՝ Աշտիշատի մոտ։ Գառնիի հեթանոսական տաճարը նվիրված է եղել հավանաբար Արեգ–Հելիոս–Միհր արևի աստծուն։ Ագաթանգեղոսը, պատմելով քրիստոնեություն ընդունելուց հետո հեթանոսական Մ–ների ավերման մասին, բազմիցս նշում է, որ նրանք ընդարձակ տիրույթներ և գանձեր ունեին։ Օրինակ՝ Արտաշատում Անահիտ դիցուհու և նրա մոտ գտնվող Տիր աստծու Մ–ները ավերելու առիթով ասում է, որ նրանց մթերյալ գանձերը գրավեցին, բաժանեցին աղքատներին, իսկ դաստակերտները (Մ–ներին պատկանող քաղաքատիպ ավանները), նրանց սպասավոր քրմերով, հողերով և սահմաններով նվիրվեցին եկեղեցուն։ Համանման վկայություններ պատմիչը հաղորդում է նաև Բարշամինայի, Արամազդի, Անահիտի, Նանեի, Միհրի Մ–ների, ինչպես և Վահագնի, Աստղիկի և Անահիտի Աշտիշատում գտնվող Մ–ների կործանման առթիվ։ Մ–ներում պահվում էին նաև մեհենական նշանագրերն ու գրականությունը, գեղարվեստական ձևավորմամբ մեծարժեք ծիսական սպասք, իրեր, առարկաներ՝ տարբեր նյութերից, նաև ազնիվ մետաղներից։ Մ–ները կրոնա–պաշտամունքային, տնտ․ և մշակութային կենտրոններ էին։ Հայաստանում քրիստոնեական դավանանք ընդունելու ժամանակներում հեթանոսական աստվածությունների Մ–ները հիմնահատակ ավերվել են և նրանց ճարտ–յան մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Պահպանվել է միայն Գառնիի արքայական ամրոցի հունա–հռոմեական տիպի հեթանոսական տաճար–մեհյանը, որին վերագրվել է հովանոցի աշխարհիկ նշանակություն։
Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909, էջ 33, 404–406, 408–410, 412, 422։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941, էջ 79։ Периханян А․ Г․, Храмовые объединения Малой Азии и Армении, М., 1959․Բ․ Աոաքելյան «ՄԵՀՅԱՆ», գրական–գեղարվեստական միամսյա հանդես։ Լույս է տեսել 1914-ին (7 համար), Կ․ Պոլսում։ Տնօրեն–խմբագրապետ՝ Կ․ Զարյան, խմբագիրներ՝ Գ․ Բարսեղյան, Հ․ Քյուֆեճյան (Օշական)։ Արևմտահայ իրականության մեջ 1910-ական թթ․ ծագած, այսպես կոչված, հեթանոսական գրական շարժման (մեհենական հոսանք) ներկայացուցիչների հրատարակություն։ Ձգտել է բարձրացնել գրականության դերը ժողովրդի բարոյական նկարագրի ձևավորման գործում, նպաստել հայ ժողովրդի տարանջատված հատվածների հոգևոր միասնությանը, մերժել է «ռուսահայ», «թրքահայ», «կովկասահայ» հասկացությունները գրական ասպարեզում։ Անդրադարձել է Ռ․ Զարդարյանի, Գ․ Տեր–Կարապետյանի, Հ․ Մնձուրու, Հ․ Նազարյանի, Տ․ Չրաքյանի (Ինտրա), Լ․ Շանթի, Վրթ․ Փափազյանի և ուրիշների ստեղծագործություններին։ Քննադատական հոդվածներով բարձրացրել է գրական արժեքների վերագնահատման հարցը։ Աշխատակցել են Դ․ Վարուժանը, Վ․ Թեքեյանը, Հ․ Սիրունին, Լ․ Էսաճանյանը, Ռ․ Շիշմանյանը և ուրիշներ։Գ․ Գույումջյան ՄԵՀՐԱԲՅԱՆ Անդրանիկ Համբարձումի (ծն․ 25․6․1904, գ․ Շուլավեր, այժմ՝ Շահումյան, Վրաց․ ՍՍՀ), հայ սովետական հոգեբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1941), պրոֆեսոր (1942), ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ 1929-ին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս–Կովկասյան համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1933–41-ին եղել է տեղի բժշկ․ ինստ–ի ասիստենտ, ապա՝ դոցենտ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–44)։ 1944-ից Երևանի բժշկ․ ինստ–ի հոգեբուժության ամբիոնի վարիչն է, 1946–48-ին եղել է ինստ–ի դիրեկտորի տեղակալ գիտական գծով։ Գիտական աշխատանքները նվիրված են վարակական (հատկապես մալարիային) պսիխոզների, շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, գլխուղեղի վնասվածքների, ալկոհոլամոլության, նարկոմանիաների կլինիկական ընթացքի, հոգեախտաբանության դասակարգման և բուժման հարցերին։ Մ․ լուսաբանել է գիտակցության և անձի (բնականոն և ախտաբանական վիճակներում), հոգեկան օտարացման, զգայախաբությունների, զառանցական մտքերի և ապաանհատականացման խնդիրները։ 1944-ից Մ․ ՀՍՍՀ նյարդախտաբանների, հոգեբույժների և նյարդավիրաբույժների ընկերության նախագահն է։
Երկ․ О природе индивидуального сознания, Е․, 1959; Деперсонализация, Е., 1962; Общая психопатология, М․, 1972; Личность и сознание, М․, 1978․
ՄԵՀՐԱԲՅԱՆ Հմայակ Բեյբութի [2․7․1901, գ․ Վերին Աղդան (այժմ՝ Գանձաքար, ՀՍՍՀ Իջևանի շրջանում) – 2․7․1942, Սևաստոպոլ], սովետական բանակի գնդապետ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1922-ից։ Մասնակցել է սովետական կարգերի հաստատմանը Հայաստանում։ 1923-ին ավարտել է Հայկ․ դիվիզիային կից ռազմաքաղաքական