Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՅՍԵԼ 455

սյուժեներում, իբրև կանոն, միահյուսվում են պատմա–սոցիալական և անձնական դրամայի գծեր։ Չնայած խոցելի կողմերին (պատմական անցքերի վիճելի մեկնաբանում, ոճի որոշ էկլեկտիկություն, վիրտուոզային և բեմադրական էֆեկտների չարաշահում), Մ–ի երկերը (շուրջ 16 օպերա) վոկալ, անսամբլային, խմբերգային և բալետային համարների բազմազան օգտագործման, մելոդիկայի ու հարմոնիայի արտահայտչականության և վառ գործիքավորման շնորհիվ զգալիորեն հարստացրին XIX դ․ ռոմանտիկական օպերան։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1943-ին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։
Գրկ․ Кремлев Ю. А., Джакомо Мейербер, [Л.1] 1936; Соллертинский И. И., Джакомо Мейербер, 2 изд., М., 1962; CookI. F., Meyerbeer, Philadelphia, 1929.Ա․ Բուդաղյան ՄԵՅԵՐԽՈԼԴ Վսեվոլոդ (իսկական անունը՝ Կարլ–Թեոդոր–Կազիմիր) Էմիլևիչ [28․1(9․2)․ 1874, Պենզա – 2․2․1940, Մոսկվա], սովետական ռեժիսոր, դերասան, հասարակական գործիչ։ Հանրապետության ժող․ արտիստ (1923)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է գերմանացի խոշոր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Սովորել է նախ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում (1895-96), ապա՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի ղեկավարած Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա–դրամատիկական ուսումնարանում։ 1898-ին Նեմիրովիչ–Դանչենկոն հրավիրել է ՄԳԹ–ի նորաստեղծ խումբ, ուր Մ․ աշխատել է մինչև 1902-ը։ Աչքի է ընկել սուր բնութագրային դերերով (Տրեպլյով, Տուզենբախ՝ Չեխովի «Ճայ», «Երեք քույր», Վասիլի Շույսկի, Իվան Ահեղ՝ Ա․ Տոլաոոյի «Ֆյոդոր Իոաննովիչ արքան», «Իվան Ահեղի մահը», Պյոտր՝ Մ․ Գորկու «Քաղքենիներ»)։ 1903–06-ին իր կազմակերպած «Նոր դրամա» խմբով հանդես է եկել նաև Թիֆլիսում ու Բաքվում, ուր «Կատյուշա Մասլովա» բեմադրությամբ առաջին անգամ արժանացել է հայ մամուլի բարձր գնահատականին։ 1905-ին Հաուպտմանի «Մենակ մարդիկ» պիեսի մի ներկայացում է տվել հօգուտ հայկական կոտորածից տուժածների։ Այս շրջանում էլ ձևավորվել է Մ–ի գեղարվեստական ծրագիրը՝ թելադրված սիմվոլիզմի պոետիկայով։ 1906–07-ին գլխավորել է Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի թատրոնը, ուր նկարիչ Վ․ Սուրենյանցի համագործակցությամբ բեմադրել է Հ․ Հեյբորգի «Սիրո ողբերգություն» դրաման։ Նախահեղափոխական շրջանի լավագույն բեմադրությունները կապված են (1908-ից) Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի (Մոլիերի «Դոն Ժուան», Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», Լերմոնտովի «Դիմակահանդես»), ինչպես և (1914-ից) Բորոդինսկու ստուդիայի (Ա․ Բլոկի «Անծանոթուհին», «Բալագանչիկ») հետ։ Սովետական տարիներին կյանքի է կոչել «Թատերական հոկտեմբերի» ծրագիրը՝ իր իսկ կազմակերպած թատրոնում (ТИМ, Մեյերխոլդի անվ․ թատրոն, 1923–38), ստեղծելով վառ–հանդիսանքային և քաղաքական մեծ շնչի ներկայացումներ՝ Մայակովսկու «Միստերիա բուֆը», «Փայտոջիլը», «Բաղնիքը», Վերհառնի «Արշալույսները», Վիշնևսկու «Վերջին վճռականը», ռուս դասականներից՝ Ա․ Օստրովսկու «Անտառը», Գոգոլի «Ռևիզոր»–ը, Ա․ Գրիբոյեդովի «Վայ խելքին» («Խելքից պատուհաս»)։ Թիֆլիսի հյուրախաղերի (1927) ժամանակ Մ–ի արվեստը բարձր գնահատելով, հայկ․ մամուլում Հ․ Սուրխաթյանը նշել է․ «Մեյերխոլդյան թատրոնում ռեժիսորի դերը գրեթե հավասար է դրամատուրգի դերին»։ Մ․ մեծ հետք է թողել արվեստի համաշխարհային գործիչներից Ս․ Էյզենշտեյնի, Ի․ Բերգմանի, Բ․ Բրեխտի, Է․ Պիսկատորի, Պ․ Բրուկի ստեղծագործության վրա։
«Մեյերխոլդը տվել է ապագա արվեստի արմատները, ապագան էլ կհատուցի նրան»․ այսպես է գնահատել Վախթանգովը Մ–ի արվեստը։ Հայազգի գործիչներից Մ․ համագործակցել է նաև Գ․ Յակուլովի, Վ․ Բեբուտովի հետ։ Միաժամանակ Մ–ի ուժեղ ազդեցության տակ են եղել հայ ռեժիսորներ Ա․ Բուրջալյանը, Վ․ Աճեմյանը, Ա․ Գուլակյանը, Տ․ Շամիրխանյանը, Թ․ Սարյանը։
Երկ․ Статьи. Письма․ Речи. Беседы, ч․ 1-2, М․, 1968․

Գրկ․ Տերյան Վ․, Պայմանական թատրոն, Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1975։ Волков Н., Мейерхольд, т. 1–2, М․ Л․ 1929; Встречи с Мейерхольдом, Сб․ воспоминаний, М., 1967; Рудницкий К․ Л., Режиссер Мейерхольд, [М., 1969]; Творческое наследие В․ Э․ Мейерхольда, М., 1978; Гладков А․ К., Театр։ Воспоминания и размышления, М., 1980․

Լ․Խալաթյան

ՄԵՅՁԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, Մեյձի իսին [Մեյձի բարենորոգում, Մեյձի անվանվում է կայսր Մուցուհիտոյի կառավարման ժամանակաշրջանը (1867–1912)], լայն իմաստով՝ հասարակական–տնտեսական վերափոխումներ Ճապոնիայում (XIX դ․ 2-րդ կես), նեղ իմաստով՝ չավարտված բուրժ. հեղափոխություն։ XIX դ․ կեսին Ճապոնիայում ֆեոդալական հասարակարգի ճգնաժամի պայմաններում կատարված հեղափոխության (1867–68) հետևանքով վերացվեց սյռգունների (ռազմաֆեոդալական կառավարիչների) տիրապետությունը, իրականացվեցին բուրժ․ վերափոխումներ (վերացվեց ֆեոդալական դասային համակարգը, հռչակվեց հողի ազատ առևտուր, ֆեոդալական բազմաթիվ հարկերը փոխարինվեցին միասնական դրամական հարկով հօգուտ պետության ևն), ձևավորվեց բուրժուա–կալվածատիրական կենտրոնացված պետություն։
ՄԵՅՈԶ (< հուն. μείωσις – նվագում, պակասում), ռեդուկցիոն բաժանում, սեռական բջիջների բաժանման ձև, որի հետևանքով տվյալ օրգանիզմի բջիջների քրոմոսոմների թիվը նվազում է երկու անգամ, և մեկ դիպլոիդ բջջից առաջանում է չորս հապլոիդ բջիջ։ Քրոմոսոմների դիպլոիդ թիվը վերականգնվում է բեղմնավորման միջոցով։ Մ․ ժառանգականության և փոփոխականության կարևոր մեխանիզմներից է։ Օրգանիզմների առանձին խմբերում Մ․ տեղի է ունենում զարգացման տարբեր աստիճաններում և բաղկացած է երկու իրար հաջորդող բաժանումներից։ Նախքան առաջին բաժանումը բջջում դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) քանակը կրկնապատկվում է։ Ինչպես միտոզը, այնպես էլ մեյոտիկ առաջին բաժանումն անցնում է պրո–, մետա–, անա– և տելոֆազի փուլերով։ Վերջին 3 փուլերն արագ հաջորդում են միմյանց, իսկ պրոֆազը, ի հակադրություն միտոզի պրոֆազի, բարդ և երկարատև է (մարդու մոտ 22,5, շուշանի՝ 8–10 օր)։ Այն բաժանվում է 5 փուլի, լեպտոտենա՝ քրոմոսոմները առանձին թելիկների տեսքով են, զիգոտենա՝ քրոմոսոմները հաստանում են, սկսվում է հարակցումը, հոմոլոգ քրոմոսոմները փոխադարձաբար ձգվում են և շարվում դեմ դիմաց, պախիտենա՝ հոմոլոգ քրոմոսոմները կազմում են զույգեր՝ բիվալենտներ, որոնց քանակը հավասար է քրոմոսոմների հապլոիդ թվին, կրոսինգովեր, դիպլոտենա՝ հոմոլոգ քրոմոսոմները սկսում են վանվել իրարից, բայց խիազմներով մնում են իրար հետ կապված (2–3 կետում)։ Դիակինեզ՝ քրոմոսոմներն առավել հաստ ու կարճ են և շարունակում են վանվել միմյանցից։ Դրանով պրոֆազն ավարտվում է․ արագ իրար են հաջորդում առաջին բաժանման հաջորդ փուլերը։ Հետևում է կարճ ինտերկինեզը, որը համապատասխանում է միտոզի ինտերֆազին, առանց ԴՆԹ–ի կրկնապատկման։ Մ–ի երկրորդ բաժանումը քրոմոսոմների հապլոիդ հավաքով բջիջների միտոզ է։ Մեյոտիկ բաժանման հետևանքով առաջանում են չորս հապլոիդ գամետներ (սպերմատոգենեզ) կամ մեկ հապլոիդ ձվաբջիջ և 1–3 բևեռային մարմնիկներ։ Մ–ի այս ընդհանուր սխեման ունի որոշ բացառություններ․ Մ․ կարևոր դեր է կատարում ժառանգական ինֆորմացիայի բաշխման և տեսակային հատկանիշների պահպանման գործում։
ՄԵՅՍԵԼ Մաքսիմ Նիկոլաևիչ (ծն․ 1901) սովետական մանրէաբան և բջջաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1960)։ ՍՄԿԿ