Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՇՏՐՈՎԻՉ 465

է, լայնությունը՝ 4,5 մ, խորությունը՝ 1,5 մ, ջրի հոսանքի արագությունը՝ 3 մ/վրկ։ Այն սկիզբ է առնում Հայոց ձոր գավառի հվ․ կողմում, Վերին Մժնկերտ գյուղի մոտ, ուր ժայռաշղթայի տակից բխում են ջրառատ բազմաթիվ աղբյուրներ։ Այստեղ նրա ջրերով աշխատում են 40 ջրաղացներ։ Մ․ ջ–ից ճյուղավորվում են բազմաթիվ մանր ջրանցքներ ու առուներ, որոնք ոռոգում են ընդարձակ տարածություններ Վանա լճի արլ․ ափին։ Մ․ ջ–ի տնտ․ նշանակությունը այնքան մեծ է եղել, որ նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն այժմ ոռոգում է 25 գյուղերի ցանքատարածություններ ու այգիներ։ Սկսած Ներքին Մժնկերտ գյուղի մոտից (ուր գտնվում է ջրանցքի կառուցման վերաբերյալ առաջին արձանագրությունը) Մ․ ջ–ի երկարությամբ տեղադրված են ուրարտ․ 14 արձանագրություն։ Մ․ ջ․ իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից է ոչ միայն Ուրարտուի, այլև Հին Արևելքի ոռոգման համակարգում։
Ըստ առասպելաբանության (որը պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկում և ժող․ բանահյուսության մեջ) Մ․ ջ–ի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել Շամիրամի ջրանցք։
Գրկ․ Տեր–Ավետիսյան Ս․, Ուրարտական թագավոր Մենուաս Առաջինի կառուցած Շամիրամի ջրանցքը, «Տեղեկագիր ՍՍՌՄ ԳԱ հայկ․ ֆիլիալի», 1941, № 3–4։ Пиотровский Б․ Б., Ванское царство, (Урарту), М., 1959; Арутюнян Н. В., Земледелие и скотоводство Урарту, Е., 1964.Գ․ Արեշյան ՄԵՆՈՒԵՏ (ֆրանս․ menuet, < menu – փոքր, մանր), ֆրանսիական պար։ Առաջացել է Պուատու գավառի ժող․ պարերգերից։ XVII դ․ դարձել է պալատական պարահանդեսների հիմնական պարերից մեկը։ Չափը եռամաս է։ Կատարվում է սահուն քայլերով, հանդիսավորությամբ, շարժումները կազմված են հիմնականում խոնարհ ողջույններից ու ռևերանսներից։ XVIII դ․ Մ․ փոփոխություններ է կրել, արագացել է տեմպը, բարդացել շարժումները, օգտագործվել են նաև ցատկեր, պարել են մի քանի զույգերով։ XVII դարից մուտք է գործել օպերա–բալետային ստեղծագործությունների մեջ։ Տարածված և ընդունված է եղել Արևմտյան Եվրոպայում, XVIII դարից՝ Ռուսաստանում։ Մ․ որպես նվագարանային երաժշտության ինքնուրույն ձև, տարբեր կոմպոզիտորների կողմից օգտագործվել է պարային սյուիտներում (Յո․ Ս․ Բախ, Գ․ Ֆ․ Հենդել), սոնատներում, կվարտետներում, սիմֆոնիաներում (Յո․ Հայդն, Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն) և այլ ստեղծագործություններում (Պ․ Չայկովսկի, Ս․ Պրոկոֆև, Կ․ Դեբյուսի, Մ․ Ռավել, Բ․ Բարտոկ և ուրիշներ)։Ժ․ Խաչատրյան ՄԵՆՈՒՀԻՆ (Menuhin) Իեհուդի (ծն․ 22․4․1916, Նյու Յորք), ամերիկյան ջութակահար։ Ջութակ նվագել սովորել է 4 տարեկանից՝ Զ․ Անկերի մոտ։ Կատարելագործվել է Շվեյցարիայում՝ Ա․ Բուշի, Ռումինիայում և Ֆրանսիայում՝ Ջ․ Էնեսկուի մոտ։ Մ․ արդի խոշորագույն ջութակահարներից է։ Համերգացանկում տեղ են գրավում դասական, նաև ժամանակակից կոմպոզիտորների (Ու․ Ուոլտոն, Ջ․ Էնեսկու, Է․ Բլոխ) երկեր։ Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ–ի Միջազգային երաժշտական խորհրդի պրեզիդենտ (1971–75)։ Հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ՍՍՀՄ–ում առաջին անգամ՝ 1945-ին)։ Ելույթ է ունենում քրոջ՝ դաշնակահարուհի Հեֆցիբա Մ–ի (ծն․ 20․5․1920, Սան Ֆրանցիսկո) հետ։
ՄԵՇԱՔԵՆԴ (մինչև 1978-ը՝ Յանըղփայա), գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, շրջկենտրոնից 33 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
ՄԵՇՉԱՆԻՆՈՎ Իվան Իվանովիչ (1883–1967), սովետական լեզվաբան, հնագետ։ Փոքր Ասիայի և Կովկսաի մեռած լեզուների, հատկապես ուրարտ․ (խալդերենի) մասնագետ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Եղել է ՍՍՀՄ ԳԱ լեզվի և մտածողության ինստ–ի դիրեկտոր (1935–1950), գրականության և լեզվի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1934–50) և ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ։
1926–31-ին հնագիտական պեղումներ է կատարել հս․ մերձսևծովյան շրջաններում և Անդրկովկասի տարբեր վայրերում (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևան, Կիրովաբադ)։ Նրա գիտական հայացքների ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել Ն․ Յա․ Մառը։ Մ․ սկզբնավորել է տարբեր համակարգ ունեցող լեզուների շարահյուսության տիպաբանությունը, քննել է լեզուների զարգացման հիմնական փուլերը, ստեղծել լեզուների շարահյուսության տիպաբանության տեսություն, մշակել նախադասության տեսության խնդիրները։ Մեծ են Մ–ի ծառայությունները Հյուսիսի և Կովկասի գիր չունեցող ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունը կազմակերպելու գործում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1943, 1946)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Երկ․ Эламские древности, П., 1917; Халдоведение. История древнего Вана, Баку, 1927; Язык Ванской клинописи, Л., 1935; Общее языкознание, Л., 1940; Члены предложения и части речи, М–Л, 1945; Грамматический строй урартского языка, ч. 1–2, Д․, 1958–62; Эргативная конструкция в языках различных типов, Л., 1967․Ա․ Մարության ՄԵՇՉԵՐՍԿԻ Իվան Վսեվոլոդովիչ (1859–1935), սովետական մեխանիկ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882), 1890-ից՝ մեխանիկայի ամբիոնի դոցենտ։ 1902-ից՝ Պետերբուրգի (այնուհետև Լենինգրադի) պոլիտեխնիկական ինստ–ի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են փոփոխական զանգվածով մարմինների մեխանիկայի հարցերին և կազմում են ռեակտիվ տեխնիկայի, երկնային մեխանիկայի պրոբլեմների մշակման տեսական հիմքը։ Կազմել է «Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու»-ն (1911, հայ․ հրտ․ «Տեսական մեխանիկայի խնդիրներ», 1971), որը բազմիցս հրատարակվել է ՍՍՀՄ–ում և արտասահմանում։
ՄԵՇՉՈՐԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Մեշչորայի ցածրավայր, գտնվում է Կլյազմա, Մոսկվա, Օկա, Սուդոգդա և Կոլպ գետերի միջև, Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի մարզերի սահմաններում։ Ալյուվիալ հարթավայր է՝ 80–130 մ բարձրությամբ։ Չորրորդական սառցապատման հալոցքային ջրերի և գետերի գործունեության հետևանք է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Գետերը դանդաղահոս են, հովիտները ճահճացած։ Կան շատ լճեր ու ճահիճներ։ Հողերը պոդզոլային են։ Տարածքի 50% –ից ավելին ծածկված է խառն անտառներով (ավազուտները՝ սոճուտներով), Կլյազմայի և Օկայի հովիտները՝ մարգագետիններով։ Արդյունահանվում է տորֆ, քվարցային ավազ։ Մ․ դ–ում տարվում են ճահիճների չորացման աշխատանքներ։ Կա մսակաթնատու անասնապահություն և թռչնաբուծություն։
ՄԵՇՏՐՈՎԻՉ (Mestrovic) Իվան (15․8․1883, Վրպոլե – 16․1․1962, Սաութ Բենդ, ԱՄՆ), հորվաթ քանդակագործ։ 1901–1904-ին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, 1903-ից մասնակցել «Վիեննական Սեցեսսիոնի» ցուցահանդեսներին։ 1941-ին ձերբակալվել է ուստաշերի ոստիկանության կողմից։ 1942-ից ապրել է Հարավսլավիայի սահմաններից դուրս, 1947-ից՝ ԱՄՆ–ում։ Կրելով Օ․ Ռոդենի, Է․ Ա․ Բուրդելի և «մոդեռն» ոճի ազդեցությունը, ձգտել է ստեղծել ազատագրական գաղափարներով տոգորված ազգային արվեստ [Կոսովոյի ճակատամարտ 1389-ին նվիրված տաճարի (չի իրագործվել) քանդակները, մարմար, բրոնզ, գիպս, 1907–12, մեծ մասը ժողովրդական թանգարանում, Բելգրադ]։ Զբաղվելով արվեստների համադրման խնդիրներով, հանդես է եկել նաև որպես ճարտարապետ (Գեղեցիկ արվեստների տուն, այժմ՝ ժողովրդական հեղափոխության թանգարան Զագրեբում, 1934–38)։