Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

486 ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ
փիլ–յան Մ․, Է․ Հուսեոլի ֆենոմենոլոգիան, Ն․ Հարտմանի «նոր գոյաբանությունը», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանությունը» ևն), որքանով որ մարդկային ճանաչողությունից սկզբունքորեն անբացառելի է մտահայեցողությունը, որպես գիտությունների աշխարհայացքային սինթեզի միջոց։ Այս իմաստով «Մ․» տերմինը երբեմն օգտագործվում է որպես «փիլիսոփայության» համանիշ։ XIX դ․ գերմ․ դասական իդեալիզմի ոգով մետաֆիզիկական համակարգեր են ստեղծել Պ․ Էմմանուելյանը և Ա․ Դուրգենյանը (տես նաև Գոյաբանություն)։ 2․ Դիալեկտիկային հակադիր մեթոդ։ «Մ․» տերմինը հակադիալեկտիկայի իմաստով գործածել է Գ․ Հեգելը՝ նկատի ունենալով XVIII դ․ Մ–ի, հատկապես Ք․ Վոլֆի համակարգի առանձնահատկությունները։ Մարքսիզմի դասականները, մատերիալիստական դիալեկտիկան մշակելով պատմության մատերիալիստական ըմբռնման և բնագիտության արդյունքների ընդհանրացման հիման վրա, այն հակադրել են Մ–ին որպես մտածողության այնպիսի եղանակի, որը հավակնում է նախապես ընտրված սխեմայի միջոցով տալու աշխարհի մեկընդմիշտ ավարտուն պատկերը։ Մ․ բացառում է հակասությունները, աշխարհի որակական բազմազանությունը կա՛մ համարում է կողք–կողքի տրված, առանց անցումների [բույսերի և կենդանիների տեսակների անփոփոխականության, բնության և մարդկության պատմության «շրջապտույտի» և «հավերժական վերադարձի», կատակլիզմների (կատաստրոֆների) տեսություններ են], կա՛մ էլ հանգեցնում է մեկ ընդհանուր հիմքի (մեխանիցիզմ, պրեֆորմիզմ, ֆիզիկալիզմ են)։ Սրա վրա է հիմնված զարգացման մետաֆիզիկական ըմբռնումը որպես միայն քանակական փոփոխություններով կատարվող սահուն էվոլյուցիայի։ Իմացաբանության մեջ Մ․ դրսևորվում է իբրև ճանաչողության որևէ կողմի (զգայությունների կամ վերացական մտածողության, փորձի կամ տեսության) բացարձակացում, նրա ընթացքի միակողմանի ըմբռնում, երբ նկատի չեն առնվում որակական անցումները գիտելիքի ստացման և պատմական զարգացման մեջ, ճանաչողությունը դիտվում է որպես վերջնական, ավարտուն ճշմարտությունների գումար (դոգմատիզմ) կամ, ընդհակառակը, բացարձակացվում է գիտելիքի հարաբերականությունը (ռելյատիվիզմ)։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Սուրբ ընտանիք․․․, Ե․, 1967։ Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Ե․, 1967։ Նույնի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969 (ըստ առարկայացանկի)։ Լենին Վ․ Ի․, Փիլիսոփայական տետրեր․ Երկ․, հ․ 38։ Շաքարյան Հ․, Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Ե․, 1967։ Аристотель, Метафизика, Соч․, т․ 1, кн․ 4, гл․ 1, 2, М․, 1976; Декарт Р․, Начала философии. Избр․ произведения, М., 1950; Его же, Метафизические размышления, там же; Лейбниц Г․, Рассуждение о метафизике․ Избр․ философские соч․, М., 1890; Кант И., Критика чистого разума, Соч․, т․ 3, М., 1964, с․ 86-100, 680–692; Гегель Г․, Наука логики․ §§ 26-36; Նույնի Энциклопедия философских наук, т. 1, М., 1974; Wundt М., Geschichte der Metaphysik, В., 1931; Popper К., The Logic of Scientific Discovery, N. Y., 1959, ch. 1, § 4; Նույնի, Conjectures and Refutations, L., 1969, ch. 8; DeGeorge R․ T., Classical and Contemporary Metaphysics, N․ Y., 1962․Հ․ Գևորգյան ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, տես Մատերիալիզմ։
ՄԵՏԱՖՈՐ (< հուն. μεταφορά – փոխադրում, պտույտ), տես Փոխաբերություն։
ՄԵՏԵՈՐ (< հուն. μετέωρα – երկնային երևույթ), տես Ասուպ։
«ՄԵՏԵՈՐԱ», գիտական, հասարակական և գրական կիսամյա հանդես։ Լույս է տեսել 1880–81-ին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Գ․ Մսերյան։ Նպաստել է արևմտահայ լուսավորական–դեմոկրատական շարժմանը, անդրադարձել հայ ժողովրդի արմ․ հատվածի պատմական ճակատագրին, մատնանշել ինքնօգնությունը և հավաքական գործունեությունը, որպես ազատագրության ուղի։ Մեծ տեղ է հատկացրել կաթոլիկ եկեղեցու և նրա միսիոներների դեմ մղվող պայքարին։ Պրոպագանդել է գիտության նվաճումները, ընդգծել նրա դերն ու նշանակությունը հասարակության առաջընթացի ճանապարհին։ Տպագրել է Պ․ Փիշարի, Է․ Լիթրեի, Է․ Զոլայի աշխատությունները՝ խմբագրի առաջաբաններով։ Գրական և հայագիտական նյութերի շարքում արժեքավոր են Գյոթեի «Ֆաուստի» անդրանիկ թարգմանությունը, Խ․ Պաղտասարյանի «Վարդի վեպ» պոեմը, Ք․ Պատկանյանի «Խուզարկություն հայ լեզվի կազմության վրա» ուսումնասիրությունը։ «Մ․»-ին աշխատակցել են Մ․ Նուպարյանը, Գ․ Խորասանճյանը, Ա․ Ոսկանյանը (Օրպել), Գ․ Կոստանդյանը (Տայտր) և ուրիշներ։Մ․ Հակոբյան ՄԵՏԵՈՐԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ, տես Ասուպների հոսք։
ՄԵՏԵՈՐԻՏՆԵՐ, տես Երկնաքարեր։
ՄԵՏԵՌԼԻՆԿ (Maeterlinck) Մորիս (1862-1949), բելգիացի գրող։ Գրել է ֆրանսերեն։ Ուսումնասիրել է իրավաբանություն (Փարիզում)։ 1896-ից ապրել է Ֆրանսիայում։ Ի հակադրություն բուրժ․ պոզիտիվիզմի, նրա նատուրալիստական արվեստի՝ Մ․ վաղ շրջանում ունեցել է իդեալիստական սիմվոլիստական հայացքներ, որոնք շարադրված են «խոնարհների գանձը» (1896) փիլ․ էսսեում։ Հրատարակել է «Ջերմոցներ» (1889), «12 երգ» (1896, 1900-ին՝ «15 երգ») բանաստեղծությունների ժողովածուները, «Իշխանուհի Մալենը» (1889, հայ․ հրտ․ 1972), «Քույր Բեատրիսը» (1900), «Մոննա Վաննան» (1902, հայ․ թրգմ․ և բեմ․ 1902), «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» (1903, հայ․ թրգմ․ և բեմ․ 1922), «Սթիլմոնտի քաղաքապետը» (1919, հայ․ հրտ․ 1922) և այլ պիեսներ։ «Կապույտ թռչուն» (1908, հայ․ հրտ․ «Մահը և կապույտ թռչունը», 1914) հեքիաթ–պիեսը լի է բնության ուժերի, սովի, պատերազմի նկատմամբ մարդու հաղթանակի հավատով։ «Իմաստունն ու ճակատագիրը» (1898) գրքով սկսվել է Մ–ի ճանաչողական ու էթիկական բնույթի էսսեների շարքը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) դատապարտել է գերմ. միլիտարիզմը («Նշանադրություն», 1918)։ Գրել է նաև «Տարածության կյանքը» (1928), «Աստծո առջև» (1937) միստիցիզմով հագեցած տրակտատները, «Մեղուների կյանքը» (1901), «Ծաղիկների բանականությունը» (1907), «Մրջյունների կյանքը» (1930) բնափիլիսոփայական գրքերը։ Մ․ 1940-ին մեկնել է ԱՄՆ, Ֆրանսիա է վերադարձել 1947-ին։ Նրա 1896–1918-ի շրջանի հումանիստական պիեսները մտել են համաշխարհային թատրոնի խաղացանկը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1911)։Ա․ Գասպարյան ՄԵՏԵՌՆԻՒ, Մետեռնիխ–Վիննեբուրգ (Mettemich-Winneburg), Կլեմենս Վենցել Լոտար (1779–1859), իշխան, ավստրիական պետական գործիչ և դիվանագետ։ 1809–21-ին եղել է արտաքին գործերի մինիստր և փաստորեն ավստ․ կառավարության ղեկավարը, 1821–48-ին՝ կանցլեր։ Մ․ ջանացել է Ավստրիային վերադարձնել նապոլեոնյան պատերազմներում կորցրած հողերը։ 1812-ին Ֆրանսիայի (որը պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի) հետ կնքել է դաշնակցային պայմանագիր։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո հանդես է եկել «հաշտարար միջնորդության» առաջարկով՝ ձգտելով այդ միջնորդությունն օգտագործել ի շահ հաբսբուրգների։ Մեծ դեր է խաղացել Վիեննայի կոնգրեսում (տես Վիեննայի կոնգրես 1814–15)։ Մ․ Սրբազան դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Այսպես կոչված մետեռնիխյան սիստեմը ուղղված էր բոլոր երկրներում հեղափոխական, լիբերալ և ազգային–ազատագրական շարժման դեմ։ 1848–49-ի հեղափոխության սկզբին Մ․ փախել է Ավստրիայից, 1851-ին վերադարձել է, սակայն ակտիվ մասնակցություն չի ունեցել քաղ․ կյանքին։
ՄԵՏԻՍՆԵՐ (ֆրանս․, եզակի թիվը՝ metis, < ուշ լատ․ misticius – խառը, < լատ․ misceo – խառնել), միջռասայական ամուսնություններից սերվածները։ Մարդաբանորեն գրավում են միջանկյալ դիրք խառնասերվող ռասաների միջև։ Ամերիկայում Մ․ են անվանում սպիտակամորթների ու հնդկացիների ամուսնություններից սերածներին։
ՄԵՏՆԵՐ Նիկոլայ Կարլովիչ [24․12․1879 (5․1․1880), Մոսկվա – 13․11․1951, Լոնդոն], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։ 1900-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ա․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904-ից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։ 1909–10-ին և 1915–21-ին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921-ին մեկնել է արտասահման, 1936-ից հաստատվել Լոնդոնում։ 1927-ին համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մ․ ռուս. դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։ Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ