Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՐ 489

և արհեստական օդափոխման համակարգերը։ Գնացքների երթևեկության անվտանգությունը (առանձին հատվածներում արագությունը հասնում է 90 կմ/ժ) ապահովվում է ԱԿՈԻ (ազդանշանում, կենտրոնացում, ուղեկապում) համակարգով։ Լայն կիրառում է ստանում գնացքների ավտոմատ կառավարումը։
1860–63-ին Լոնդոնում կառուցվել է 3․6 կմ երկարությամբ առաջին արտափողոցային երկաթուղին՝ շոգեքարշով գնացքների համար։ Եվրոպական մայր ցամաքի հնագույն Մ–ներից են Բուդապեշտի (1896) և Փարիզի (1900) Մ–ները։ Հետագայում Մ–ներ են կառուցվել Բեռլինում (1902), Ֆիլադելֆիայում (1907), Համբուրգում (1912), Բուենոս Այրեսում (1913), Մադրիդում (1919), Տոկիոյում (1927), Բարսելոնում և Օսլոյում (1928), Աթենքում (1930), Ստոկհոլմում (1933), Մոսկվայում (1935) և Լենինգրադում (1955)։
ՍՍՀՄ առաջին՝ Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվ․ Մ–ի կառուցումը սկսվել է 1932-ին։ 1935-ին շահագործման են հանձնվել 11․6 կմ ընդհանուր երկարությամբ առաջին գծերը՝ 13 կայարաններով։ 1980-ին Մոսկվայի Մ–ի գծերի երկարությունը 184 կմ է (երկգիծ հաշվարկումով), կայարանների թիվը՝ 115։ Օրական ուղևորահոսքը կազմում է ավելի քան 6 մլն մարդ։
Երևանի Մ–ի՝ ՍՍՀՄ ութերորդ Մ–ի շինարարությունն սկսվել է 1972-ին։ Նրա նախագիծը մշակվել է «Հայպետտրանսնախագիծ» (տրանսպորտային կառուցվածքները) և «Երևաննախագիծ» (տրանսպորտային սխեման և կայարանային կառուցվածքները) ինստ–ներում։ Առաջին հերթը (գծի երկարությունը՝ 11,47 կմ, փոխադրաունակությունը՝ ժամում 32,6 հզ․ մարդ) կապում է կենտրոնի բնակելի շրջանները քաղաքի հվ․ արդյունաբերական մասի հետ (մինչև երկաթուղային կայարան)։ Այն շահագործման է հանձնվել 1981-ի մարտի 7-ին, ունի հինգ կայարան՝ «Բարեկամություն» (ճարտ․ Ֆ․ Դարբինյան), «Սարալանջի» (ճարտ․ Ս․ Կնտեղցյան, Ա․ Զուրաբյան), «Երիտասարդական» (ճարտ․ Ս․ Քյուրքչյան), «Լենինի հրապարակ» (ճարտ․ Ջ․ Թորոսյան, Մ․ Մինասյան), «Սասունցի Դավիթ» (ճարտ․ Բ․ Արզումանյան, Ս․ Ներսիսյան, Ա․ Իսրայելյան)։ Այս ուղին նախատեսված է շարունակել մինչև Սպանդարյանի հրապարակ՝ մի կողմից և «ԵրԱԶ» ավտոգործարան՝ մյուսից։ Մշակված է Երևանի Մ–ի զարգացման հեռանկարային սխեման (ճարտ–ներ՝ Է․ Պապյան, Ֆ․ Մարկոսյան, ինժեներ՝ Է․ Ստեպանով), ըստ որի Մ–ի ցանցը կլրացվի դեպի Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա, Նորքի զանգված տանող ուղիներով (տես նաև Ստորգետնյա կառույցներ
Գրկ․ Пекарева Н. А., Московский метрополитен им․ В․ И․ Ленина, М․, 1958; Краткий обзор метрополитенов мира, М., 1958; Волков В. П․, Наумов С․ Н., Пирожкова А. Н․, Тоннели и метрополитены, М․, 1964; Пикуль B․ C․, Резниченко Е․ Д․, Стародубцева М․ С․, Метростроение в СССР, М., 1967․Լ․ Հարությունով, Մ․ Միքայելյան ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ (Metropolitan Museum of Art) Նյու Յորքում, ԱՄՆ–ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։ Հիմնադրվել է 1870-ին, բացվել 1872-ին։ Գտնվում է Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ–Թրայոն զբոսայգում։ Էքսպոզիցիան հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Մ․ թ–ում կան հետևյալ բաժինները, ամերիկյան գեղանկարչության և քանդակագործության, զենքերի, Հեռավոր Արևելքի և Մերձավոր Արևելքի հին արվեստի, հին եգիպտական արվեստի, հին հուն. և հին հռոմ․ արվեստի, իսլամական արվեստի, միջնադարյան արվեստի (մասնաճյուղ), երաժշտական գործիքների, փորագրության և վիմագրության, եվրոպական գեղանկարչության, XX դ․ արվեստի, գրքի թանգարան, մանկական թանգարան, զգեստի ինստ․։ Համաշխարհային արվեստի գլուխ–գործոցներից Մ․ թ–ում են Եվֆրոնիոսի «Սարպեդոնի պատկերով կրատեր»-ը, Ռաֆայելի «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», Էլ Գրեկոյի «Տոլեդոյի տեսարանը», Ռեմբրանդի «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու առջև»-ը ևն։ Մ. թ–ում պարբերաբար հրատարակվում են «The Bulletin»-ը «Calender of Events»-ը ևն։
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ՕՊԵՐԱ» (Metropolitan Opera), առաջատար օպերային թատրոն ԱՄՆ–ում։ Բացվել է 1883-ին, Նյու Յորքում՝ Շ․ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփընի» բաժնետիրական ընկերության միջոցներով։ Ֆինանսավորում են խոշոր ֆիրմաները, ընկերությունները, մասնավոր անձինք։ Շենքը կառուցվել է ճարտ․ Ջ․ Ք․ Քեյդիի նախագծով (հանդիսասրահը՝ 3625 տեղով)։ «Մ․ օ» ԱՄՆ–ում միակ մշտական օպերային թատրոնն է (գործում է տարեկան 7 ամիս)։ Երգչախումբը, նվագախումբը, օժանդակ կոլեկտիվները կայուն են, առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով (սկզբունքը վերջնականապես հաստատվել է 1910-ական թվականներից)։ Ամերիկյան և այլ երկրների ժամանակակից կոմպոզիտորների երկեր հազվադեպ են բեմադրվում։ Երկացանկը կազմում են դասական երկեր՝ Ջ․ Վերդիի, Ջ․ Պուչչինիի, Գ․ Դոնիցետտիի, Ռ․ Վագների, Շ․ Գունոյի, Ժ․ Բիզեի, Վ․ Ա․ Մոցարտի, Ռ․ Շտրաուսի և այլոց օպերաները։ Ներկայացվել են ռուս կոմպոզիտորներ Մ․ Պ․ Մուսորգսկու («Բորիս Գոդունով») և Պ․ Ի․ Չայկովսկու («Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») օպերաները։ «Մ․ օ․»-ի բեմում հանդես են եկել ականավոր երգիչներ Մ․ Առնոլդսոնը, Է․ Կարուզոն, Ֆ․ Շալյապինը, Է․ Դեստինովան, Լ․ Բորին, Բ․ Ջիլին, Ա․ Գալլի–Կուրչին, Տ․ Ռուֆֆոն, 1930–40-ական թթ.՝ Է․ Պինցան, Յու, Բյոռլինգը, Զ․ Միլանովան, Մ․ Լոուրենսը, 1950–70-ական թթ․՝ Ն․ Գեդդան, Տ․ Գոբբին, Լ․ Փրայսը, Ն․ Գյաուրովը, Լ․ Դելլա Կասսան, Մ․ Դել Մոնակոն, Մ․ Կաբալեն, Մ․ Կալլասը, Ֆ․ Կոսսոտտոն, Բ․ Նիլսոնը, Զ․ Սաթերլենդը, Ռ․ Սկոտտոն, Ռ․ Տեբալդին, Է, Շվարցկոպֆը, նաև սովետական երգիչներ Պ․ Լիսիցյանը (Վերդիի «Աիդա», 1960), Մ․ Բիեշուն (Լեոնկավալլոյի «Պայացներ», 1971)։ Ներկայացումները ղեկավարել են խոշորագույն դիրիժորներ Ֆ․ Մոտլը, Գ․ Մահլերը, Ա․ Տոսկանինին, Դ․ Միտրոպուլոսը, Կ․ Բյոմը, Լ․ Ստոկովսկին, Լ․ Բեռնսթայնը, Զ․ Մետան, Հ․ Կարայանը և ուրիշներ։ 1966-ի սեպտեմբերին թատրոնը տեղափոխվել է «Լինկոլն–սենթր»-ում գտնվող նոր շենքը (ճարտ․ Ու․ Ք․ Հարրիսոն), որ սարքավորված է նորագույն տեխնիկայով։ Հանդիսասրահը (3800) տեղով աչքի է ընկնում առաջնակարգ ակուստիկայով։
«Մ․ օ․»-ում հանդես են եկել հայ երգիչներ Պաոլո Անանյանը, Սյուզան Սիմոնեն, Շաքե Վարթենիսյանը, Կարպիս Բոյաջյանը։ Նշանակալի է այդ թատրոնում Արման Թոքաթյանի, Լիլի Չուգասզյանի, Լուսին Ամարայի, Արա Բերբերյանի ներդրումը։
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՏԱՐԱԾՔՆԵՐ» (Standard «Metropolitan Areas), վիճակագրական հաշվառման համար ԱՄՆ–ում ընդունված տերիտորիալ միավոր, որի կազմի մեջ մտնում է մեկ կամ մի քանի կոմսություն (անկախ դրանց նահանգային պատկանելությունից), եթե դրանցից թեկուզ մեկում կա ավելի քան 100 հզ․ բնակիչ ունեցող քաղաք, իսկ մյուս բնակավայրերն էլ այդ քաղաք միջուկի հետ ունեն սոցիալական և տնտ․ սերտ կապեր։ 1970-ի մարդահամարի տվյալներով առանձնացված 247 «Մ․ս․տ․»-ում կենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան 2/3-ը։Ս․ Քեշիշյան ՄԵՏՐՈՊՈԼԻՏՈՒԹՅՈՒՆ, եկեղեցական կազմակերպություն։ Գլխավորում է Մետրոպոլիտի իրավասությանը ենթակա շրջանների հոգևոր–եկեղեցական գործերը։
ՄԵՏՑԻԳ (Maetzig) Կուրտ (ծն․ 1911, Բեռլին), գերմանացի կինոռեժիսոր (ԳԴՀ)։ Գերմ․ արվեստի ակադեմիայի անդամ։ 1935-ին ավարտել է Բարձրագույն տեխ․ դպրոցը։ 1933-ից աշխատում է կինոյում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդունվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ ԳԴՀ կինոարդյունաբերության կազմակերպիչներից, 1946-ից՝ «ԴԵՖԱ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Մ–ի կինոնկարներն աչքի են ընկնում հակաֆաշիստական ուղղվածությամբ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ամուսնություն ստվերում» (1947), «Աստվածների խորհուրդը» (1950), «Էռնեստ Թելմանն իր դասակարգի որդին է» (1954), «Էռնեստ Թելմանն իր դասակարգի առաջնորդն է» (1955) ևն։ 1954-ին Բաբելսբերգում կազմակերպել է Գերմանական բարձրագույն կինոդպրոցը (այժմ՝ Կինոյի և հեռուստատեսության գերմ․ բարձրագույն դպրոց)։ 1955-ից պրոֆեսոր։ Արժանացել է ԳԴՀ Ազգային մրցանակների (1949, 1950, 1954, 1959)։
ՄԵՐ (ֆրանս․ maire, < լատ․ major – ավագ), տես Քաղաքագլուխ։
«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ», գրական, հասարակական հանդես։ Լույս է տեսել 1910–12-ին, Աստրախանում (24 համար)։ Խմբագիր–հրատարակիչ՝