հակամարտ հակասություններն ու անհամամասն զարգացումը։ Այն երկրներում, որտեղ Մ․ ա․ տնտեսության համընդհանուր ձև չէ, սոցիալիստական հեղափոխության ընթացքում ստեղծվում է սոցիալիզմին համապատասխան նյութատեխնիկական բազա, կատարվում ինդուստրացում: Սոցիալիստական Մ․ ա․ զարգանում է պլանաչափորեն, նպատակը հասարակության բոլոր անդամների նյութական և կուլտուրական աճող պահանջմունքների բավարարումն է։ Իր զարգացմամբ այն նպաստում է հասարակական արտադրության ինտենսիվացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Սոցիալիստական Մ․ ա․ կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման հիմքն է։
Գրկ․ Ուռուտյան Ռ․ Լ․, Կիբեռնետիկան և լեզվաբանությունը, Ե․, 1978։
ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ԿԻԹ, տես Կիթ։
ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ արտադրության, ձեռքի աշխատանքի միջոցների մասնակի կամ լրիվ փոխարինում մեքենաներով, մեխանիզմներով ու սարքերով։ Ընդգրկում է նաև մտավոր աշխատանքի ոլորտը (տես, օրինակ, Հաշվառման մեքենայացում)։ Մ–ման գլխավոր նպատակը աշխատանքի արտադրողականության բարձրացումը և ծանր, աշխատատար ու հոգնեցուցիչ օպերացիաներ կատարելուց մարդուն ազատելն է։ Այն նպաստում է հումքի, նյութերի, էներգիայի ռացիոնալ օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը, ինքնարժեքի իջեցմանը։ Մ․ տեխ․ առաջընթացի գլխավոր ուղղություններից է, արտադրության արդյունավետության բարձրացման և արտադրողական ուժերի զարգացման նյութական հիմքը։ Տարբերում են մասնակի ու համալիր Մ․։ Մասնակիի դեպքում մեքենայացվում են արտադրական առանձին օպերացիաներ կամ աշխատանքներ (առավել աշխատատար), բայց պահպանվում է ձեռքի աշխատանքի զգալի մասը։ Համալիր Մ–ման ժամանակ տեխնոլոգիական պրոցեսի բոլոր հիմնական օպերացիաներում և օժանդակ աշխատանքներում ձեռքի աշխատանքի միջոցները փոխարինվում են մեքենաներով։ Համալիր Մ–ից հետո արտադրական պրոցեսի զարգացման հաջորդ աստիճանն արտադրության ավտոմատացումն է (տես նաև Ավտոմատ, Ավտոմատ գիծ, Ավտոմատ կառավարում)։ Մ․ գնահատվում է տարբեր ցուցանիշներով․ աշխատանքի Մ–ման գործակից (մեքենայացված ու ձեռքի աշխատաժամանակների հարաբերություն), արտադրության Մ–ման գործակից (մեքենայական եղանակով թողարկված արտադրանքի և արտադրանքի ընդհանուր ծավալների հարաբերություն), աշխատանքի մեքենազինվածություն (արտադրական մեքենաների ու մեխանիզմների արժեքի ու բանվորների թվի հարաբերություն), աշխատանքի էներգազինվածություն կամ, երբեմն՝ էլեկտրազինվածություն (մեխանիկական և էլեկտրական էներգիայի ու բանվորների թվի հարաբերություն) ևն։
Հասարակական արտադրության Մ․ սկսվել է XVIII դ․ վերջերին։ Այն ընթացել է աշխատաձևերի ու աշխատամիջոցների զարգացման, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծման, մեքենաների ու մեխանիզմների կիրառման ուղիով, որի շնորհիվ հեղաշրջում է կատարվել արդյունաբերության մեջ (տես Արդյունաբերական հեղաշրջում), և բոլոր զարգացած երկրներում լայն տարածում է ստացել մեքենայական արտադրությունը։ Աստիճանաբար կիրառվել է ներքին այրման շարժիչը, ստեղծվել են բանող ու տրանսպորտային մեքենաներ, էներգիայի փոխակերպման նոր եղանակներ, էլեկտրական հոսանքի գեներատորներ, էլեկտրաշարժիչներ ևն։ Մ–յան հետագա առաջընթացը կապված է տեխ․ նվաճումների ու գիտական հայտնագործությունների ներդրման հիման վրա արտադրական պրոցեսների առավելագույն ինտենսիվացման, արտադրական ցիկլի կրճատման, համալիր Մ–յան, մեքենաների ավտոմատ գծերի, ավտոմատ արտադրամասերի ու գործարանների ստեղծման հետ։ Գիտատեխնիկական առաջընթացի և աշխատանքի նոր միջոցների ստեղծման առավել կարևոր ուղղություններն են՝ սինթեզի հետագա զարգացումը, էներգիայի ուղղակի փոխակերպումը, հումքի բազմակողմանի մշակումը, շրջակա միջավայրի պահպանումը։ Մ–ման տեխ․ միջոցների զարգացման նախապայմաններն են՝ ա․ նոր, բարձրարդյունավետ մեքենաների, մեխանիզմների, հատկապես անընդհատ գործողության մեքենաների ու սարքերի, մեքենակոմբայնների ու ավտոմատների ստեղծում, աշխատանքային ու տրանսպորտային առավել բարձր արագություն ունեցող Մ–ման միջոցների նախագծերի մշակում, բ․ մեքենաների հզորության ավելացման հետ՝ դրանց նյութատարության ու էներգատարության կրճատում, գ․ ժողտնտեսության տարբեր ճյուղերի համար միասնականացված, փոխարինվող սարքեր ունեցող մեքենաների ստեղծում, արտադրության մեջ լայն անվանացանկի շարժուն մեքենա–գործիքների (հատկապես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/501
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ 501