Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

502 ՄԵՔԵՆԱՅԻ
բարձող–բեռնաթափող, շինարարական, տրանսպորտային, ճանապարհային ևն) օգտագործում, դ․ նոր, բարձրորակ նյութերի, արագությունների կարգավորման լայն ընդգրկում ունեցող հիդրավլիկ ու էլեկտրական ուղղակի փոխանցումների, աշխատանքի օպտիմալ ռեժիմների պահպանման համար ավտոմատ սարքերի, տարածության վրա ու ծրագրային կառավարման կիրառում, ե․ սպասարկող անձնակազմի աշխատանքի պայմանների բարելավում, զ․ արտադրական պրոցեսների համալիր Մ–ման ու ավտոմատացման պայմաններում արտադրանքի քանակի ու որակի հաշվառման Մ–ման միջոցների օգտագործում։
ՍՍՀՄ–ում Մ․ եղել է երկրի ինդուստրացման, գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման հիմքը և կանխորոշում է հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման տեմպերը։ Այն իրականացվում է արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը մեքենաներով, մեխանիզմներով ու սարքերով (մետաղահատ հաստոցներ, դարբնոցամամլիչ մեքենաներ, տուրբիններ, գեներատորներ, ամբարձիչներ են) համալրելու ուղիով։ ՍՍՀՄ–ում մեքենաների, մեխանիզմների ու սարքերի արտադրությունն առավել բարձր տեմպերով է զարգացել արդյունաբերության առաջատար ճյուղերում (էներգա– և էլեկտրամեքենաշինություն, հաստոցաշինություն, լեռնահանքային ու քիմ․ մեքենաշինություն)։ Աճի բարձր տեմպերը բնորոշ են նաև սարքաշինությանը, ռադիոսարքերի, ավտոմատիկայի ու հաշվողական տեխնիկայի միջոցների, կենցաղային էլեկտրասարքերի ու մեխանիզմների արտադրությանը։ Հասարակական աշխատանքի արտադրողականությունը ՍՍՀՄ ժողտնտեսության տարբեր բնագավառների տեխ․ վերազինման շնորհիվ 1940–79-ին աճել է 10,5 անգամ, այդ թվում արդյունաբերության մեջ՝ 7,5, գյուղատնտեսության մեջ՝ 4, երկաթուղային տրանսպորտում՝ 4,7, շինարարության մեջ՝ 6,3 անգամ։ 1976–1979-ին արդյունաբերության մեջ ներդրվել է մեքենաների ու սարքավորումների 10,8 հզ․ նմուշ, մոդեռնացվել արտադրական 646 հզ․ սարքավորում։ 1979-ին գործում էր մեքենայացված հոսքային ու ավտոմատ 160 հզ․ գիծ, համալիր մեքենայացված, ավտոմատացված մոտ 83 հզ․ տեղամաս, արտադրամաս ու արտադրություն։ 1940–79-ին արդյունաբերության մեջ աշխատանքի էներգազինվածությունն աճել է 7, էլեկտրազինվածությունը՝ 7,1 անգամ։ Բարձրացել է նաև գյուղատնտեսության մեքենայացման մակարդակը, էլեկտրիֆիկացվել են գրեթե բոլոր ձեռնարկությունները, 1940–79-ին դրանց էներգետիկ հզորությունն աճել է 12 անգամ, կազմել 579 մլն ձ․ ու․, լրիվ մեքենայացված են դաշտային բոլոր հիմնական աշխատանքները։ Երկաթուղային, ծովային, գետային տրանսպորտում բեռնման–բեռնաթափման աշխատանքների համալիր Մ–ման մակարդակը համապատասխանաբար կազմել է 91,0, 93,9 և 98,8%։ Շինարարության մեջ աշխատանքի մեքենազինվածությունը 1940–79-ին աճել է մոտ 21 անգամ։
Հայկ․ ՍՍՀ–ում արտադրությունը բարձր մեքենայացված է։ 1976–79-ին արդյունաբերության մեջ մոդեռնացվել է 5818 միավոր արտադրական սարքավորում, ստեղծվել նոր տիպի 263 մեքենա, սարքավորում, ավտոմատացման միջոց։ 1979-ի հուլիսի 1-ի դրությամբ արդյունաբերության մեջ կար մեքենայացված 1235, ավտոմատացված 212 հոսքային գիծ, համալիր մեքենայացված ու ավտոմատացված 527 տեղամաս, արտադրամաս, արտադրություն ու 30 ձեռնարկություն, ծրագրային կառավարմամբ 365 միավոր սարքավորում։ Մ–ման մակարդակը հատկապես բարձր է մեքենաշինության ու մետաղամշակման, թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերության մեջ։ 1979-ին, 1965-ի համեմատ, կրկնակի բարձրացել է գյուղատնտեսության էներգետիկ հզորությունը (կազմել 2493 հզ․ ձ․ ու․), մոտ 2,2 անգամ՝ յուրաքանչյուր աշխատողի էներգազինվածությունը (12,3 ձ․ ու․)։ 1979-ին մեքենայացված էին դաշտային բոլոր հիմնական աշխատանքները, իսկ տավարաբուծական, խոզաբուծական ու թռչնաբուծական ֆերմաներում ու համալիրներում համալիր մեքենայացված էին աշխատանքների համապատասխանաբար՝ 13, 45 և 42% –ը։ Երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառության մեջ բարձր է էլեկտրաքարշի օգտագործման (1979-ին՝ 99,6%), բեռնման-բեռնաթափման աշխատանքների (88,3%), շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալում՝ հողային (95%), բետոնե ու երկաթբետոնե կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքների (96%) համալիր Մ–ման աստիճանը։ ՀՍՍՀ ժողտնտեսության ճյուղերում արտադրության տեխ․ վերազինման շնորհիվ հասարակական աշխատանքի արտադրողականությունը 1970–79-ին աճել է 155,Հ%-ով, այդ թվում արդյունաբերության մեջ՝ 147, գյուղատնտեսության մեջ՝ 130, երկաթուղային տրանսպորտում՝ 126,1, շինարարության մեջ՝ 164,4% –ով։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին 1976–79-ին ստացվել է ազգային եկամտի հավելաճի 54,8% –ը, տնտեսվել ավելի քան 140 հզ․ մարդու աշխատանք։ Տես նաև ժողտնտեսության տարբեր ճյուղերին նվիրված հոդվածները։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, գլուխ 13, Ե․, 1954։ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 3։ Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ ՀԿԿ XXVII համագումարի նյութերը, Ե․, 1981։ Шаумян Г․ А․, Комплексная автоматизация производственных процессов, М., 1973; Развитие техники в СССР (1917–1977), М., 1978․Մ․ Վարդանյան ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՂ, տես Քսայուղեր։
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՏԱԼՆԵՐ, 1․ մեքենաների, հարմարանքների և սարքերի առանձին մասեր կամ դրանց պարզագույն միացումներ։ Ընդհանուր նշանակման Մ․ դ–ի դասին են պատկանում երկատվող (հեղուսային, պտուտակային, երիթային ևն) և չերկատվող (գամային, եռակցումային, մամլային ևն) միացումները, փոխանցումները (ատամնավոր, որդնակային, շղթայական, շփական ևն), լիսեռները, կցորդիչները, առանցքակալները, զսպանակները, զսպանները, խողովակաշարի տարրերը ևն։ 2․ Մ․ դ–ի տեսության, հաշվարկի և կառուցման մասին գիտական առարկա, որի հիմնական խնդիրը ռացիոնալ դետալների նախագծման եղանակների և նորմաների մշակումն է (տեսականորեն հիմնավորված և փորձով ստուգված)։ «Մ․ դ» գիտական առարկան կապված է տեսական մեխանիկայի, մեքենաների և մեխանիզմների տեսության, նյութերի դիմադրության, մետաղագիտության, մշակման և հավաքման տեխնոլոգիայի, ինչպես նաև տեխ․ գծագրության հետ։ Մ․ դ–ի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի ընտրությունը նախատեսում է ամուր, մաշակայուն դետալների ստեղծում։
Գրկ․ Детали машин. Атлас конструкций, под ред․ Д․ Н. Решетова, 3 изд․, М., 1968; Детали машин, Справочник, т. 1–3, М., 1968-69․
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գիտություն, մեքենաների ու մեխանիզմների հետազոտման և նախագծման ընդհանուր մեթոդների մասին։ Մեխանիզմների տեսությունն առավելապես ուսումնասիրում է բոլոր մեխանիզմների համար ընդհանուր հատկությունները։ Մեքենաների տեսությունում դիտարկվում են հետազոտման ու նախագծման մեթոդներ, որոնք ընդհանուր են տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող մեքենաների համար։
Մ․ և մ․ տ–յան հիմնական բաժիններն են՝ մեխանիզմների սինթեզը, մեքենաների ու մեխանիզմների դինամիկան և ավտոմատ մեքենաների տեսությունը, որը զբաղվում է ծրագրային կառավարման համակարգերի ստեղծմամբ, ինչպես նաև ռոբոտների նախագծմամբ։
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ, մեքենաների բարդ կոոպերացիա, միմյանց լրացնող տարասեռ մեքենաների շարք, որոնք իրականացնում են արդյունքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի հաջորդական փուլերը։ Դրանով Մ․ հ․ տարբերվում է մեքենաների պարզ կոոպերացիայից, որը համասեռ ու միաժամանակ գործող մեքենաների տարածական կենտրոնացում է։ Մ․ հ–ի կիրառման շնորհիվ խորացել է աշխատանքի տեխ․ ու հասարակական բաժանումը, ուժեղացել արտադրության հասարակական բնույթը, փոխվել բանվորի ֆունկցիոնալ դերը և էապես բարձրացել աշխատանքի արտադրողականությունը։
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ, պատրաստի հանգույցների, դետալների և ագրեգատների որոշակի հաջորդականությամբ միացում, որի հետևանքով ստացվում է սահմանված տեխնիկական պայմաններին լիովին բավարարող պատրաստի մեքենա կամ մեխանիզմ։ Տարբերում են հանգուցային Մ․ հ․, որի դեպքում առանձին դետալներից հավաքում են հանգույցներ և ագրեգատներ, և ընդհանուր, երբ հանգույցներից և ագրեգատներից մոնտաժում են մեքենաներ։ Մ․ հ․ կազմում է մեքենաների պատրաստման ընդհանուր աշխատատարության 40%։ Զանգվածային