Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԹՆՈԼՈՐՏ 517

կոնտրակտացում, ՄՏԿ–ի բնավարձ և պետ․ գնումներ։ Կոնատրակտացման նախկին հիմնական ձևը պահպանվեց միայն բարձր ապրանքային հումքային կուլտուրաների (բամբակ, թեյ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ ևն) համար։ Հիմնական դաշտավարական մթերքների համար 1933-ին մտցվեցին հարկի ուժ ունեցող պարտադիր պետ․ հանձնումներ (մթերումներ)։ Դրանց չափը սահմանվում էր սկզբում ցանքերի, հետագայում՝ վարելահողի, իսկ անասնապահական մթերքների գծով՝ գյուղատնտ․ հողերի յուրաքանչյուր հա-ից (հեկտարային սկզբունքով)։
Մ․ գ․ ա․ մյուս հիմնական ձևը ՄՏԿ–ների կատարած աշխատանքի դիմաց տրվող բնավարձն էր, որի դրույքները կախված էին գյուղատնտ․ կուլտուրաների բերքատվությունից։ ՄՏԿ–ների աշխատանքի ծավալի ավելացման հետ բնավարձի չափերը գերազանցեցին հացահատիկի պարտադիր հանձնումները և դարձան պետ․ մթերումների հիմնական աղբյուրը։ 1958-ին, ՄՏԿ–ի վերացմամբ, Մ․ գ․ ա․ համակարգը փոխվեց, վերացվեցին պարտադիր հանձնումներն ու ՄՏԿ–ի բնավարձը, մթերումների միակ ձևը դարձավ արտադրանքի պետ․ գնումները։
ՍՄԿԿ Կենտկոմի 1965-ի Մարտյան պլենումի և կուսակցության հետագա որոշումներով նոր փոփոխություններ մտցվեցին Մ․ գ․ ա․ համակարգում։ 1966–70 և 1971–1975-ին հաստատվեցին հացահատիկի, ձիթատու կուլտուրաների սերմերի, կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի, բամբակ-հումքի, անասունների և թռչունի, կաթի, ձվի, բրդի և գյուղատնտ․ այլ մթերքների պետությանը վաճառելու կայուն առաջադրանքներ։ Պետ․ գնումների պլանները հաստատվեցին յուրաքանչյուր շրջանի և տնտեսության համար, հաշվի առնելով դրանց մասնագիտացումը և զարգացման հեռանկարները՝ սահմանվեց արտապլանային վաճառքի հավելյալ խրախուսագին, որը տնտեսապես խթանում է արտադրանքի ավելացումը ևն։
Եվրոպայի սոցիալիստական երկրներում Մ․ գ․ ա․ իրագործում են պետ․ և սպառողական կոոպերացիայի կազմակերպությունները, պետ․ պլանային առաջադրանքների և կոնտրակտացման պայմանագրերի ձևերով, որոնք կնքվում են գյուղատնտ․ ձեռնարկությունների (կոոպերատիվ կամ պետ․) և դրանց արտադրանքի սպառողների (վերամշակող, մթերող և առևտրական կազմակերպություններ ու ձեռնարկություններ) միջև։ Պայմանագրային ձևը գերակշռում է և նպաստում տնտ․ շահերի փոխադարձ հաշվառմանը։ Մթերող կազմակերպությունները չունեն վարչական իրավունքներ գյուղատնտ․ ձեռնարկությունների նկատմամբ, պայմանագրի մասնակիցների կապերը հիմնված են փոխշահավետության և իրավահավասարության վրա։ Ժամանակակից պայմաններում Մ․ գ․ ա․ մթերումների հիմնական ձևն է։ Կապիտալիստական երկրներում գյուղատնտ․ արտադրանքի գնումները կատարում են ֆերմերները, պետությունը և վերամշակող կամ իրացնող ձեռնարկությունները՝ պայմանագրային հիմունքներով, որոնք հաշվի են առնում ներքին և արտաքին շուկայի կոնյունկտուրան։ Պետ․ գնումները, որպես կանոն, կատարվում են տվյալ երկրի արտաքին վճարային հաշվեկշռի վատացման կամ երկրի ֆերմերներին օժանդակություն ցույց տալու համար, երբ նրանց արտադոանքը շուկայում չի իրացվում։
ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, գյուղատնտեսական արտադրանքի ու հումքի մթերման, պահպանման կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին։ Կազմակերպվել է 1969-ին՝ հացամթերքների ու համակցված կերերի արդյունաբերության պետ․ կոմիտեի բազայի վրա։ Բաղկացած է պետ․ 4 տեսչությունից (հացահատիկի և տեխ․ կուլտուրաների, պտղի, բանջարեղենի և կարտոֆիլի, անասնապահական մթերքների մթերումների, գյուղատնտ․ մթերքների որակի), 7 վարչությունից (էլևատորային արդյունաբերության, պլանային–տնտեսագիտական, հացաֆուրաժային մատակարարման և հացի պետ․ ռեզերվի, ալրաղաց և ձավարեղենի, համակցված կերերի, տրանսպորտի, հաշվապահական հաշվառման և հաշվետվության), 6 բաժնից (կապիտալ շինարարության, տեխ․, համալրման և նյութատեխնիկական մատակարարման, կադրերի, սորտային սերմերի, վարչատնտեսական), արտադրանքի որակի հսկման խմբից։ Մթերումների կազմակերպման աշխատանքներն իրականացնում է գյուղատնտ․ արտադրանքի մթերման և որակի շրջանային պետ․ տեսչությունների, իսկ հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների սորտային սերմերի, խոտի և խոտալյուրի պետ․ գնումները՝ հացաընդունման ձեռնարկությունների միջոցով։ Մինիստրությանը ենթարկվում են նաև Երևանի ալրաղաց գործարանը, էլևատորը, հացի իրացման բազան, Սևանի և Սպիտակի հացամթերման կոմբինատները, Երևանի ու Թալինի համակցված կերերի գործարանները, այլ օժանդակ ձեռնարկություններ։ 1969-ից մինիստրն է Օ․ Տ․ Հովակիմյանը։
ՄԹԻՍԿԱԼԹԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ։ Մ․ հիմնադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը, 1894-ին։
ՄԹԻՍՈՒԲԱՆԻ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Մ․ հիմնադրել են հույները, 1873-ին։ Հայերը եկել են Տրապիզոնից, 1896-ին։
ՄԹՆՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ 1909-ին ուներ 85 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԹՆՇԱՂ, տես Աղջամուղջ։
ՄԹՆՈԼՈՐՏ Երկրի, Երկիրը շրջապատող և նրա հետ պտտվող օդի թաղանթը։ Երկրի մակերևույթին մոտ Մ․ կազմված է ազոտից (78,1 ծավ․ %), թթվածնից (21 %), արգոնից (0,9 % ) և փոքր քանակներով ածխաթթու գազից, ջրածնից, հելիումից, նեոնից և այլ գազերից։ Մ–ի ստորին՝ 20 կմ հաստությամբ շերտում, կան նաև ջրային գոլորշիներ, որոնց քանակը երկրի մակերևույթի մոտ փոփոխվում է 2•10-5%-ից (Անտարկտիդա) մինչև 3% (արևադարձերում) և ըստ բարձրության արագ նվազում։ Մ–ի զանգվածը կազմում է Երկրագնդի զանգվածի մոտ 0,000001 մասը (5,15•1015 տ), որի մոտ կեսը կենտրոնացած է ներքին 5 կմ հաստությամբ շերտում։ Մ–ի խտությունն ու ճնշումը բարձրության հետ նվազում են։ Մ–ի վերին սահմանը որոշակի չէ, որովհետև նրա խտությունն ասիմպտոտորեն է ձգտում տիեզերական տարածության խտությանը, սակայն որպես Մ–ի վերին սահման պայմանականորեն ընդունված է 1000–1300 կմ բարձրությունը, որովհետև այդ բարձրության վրա դեռ կարելի է ֆոտոմետրական և սպեկտրալ նուրբ չափումների օգնությամբ հայտնաբերել Մ–ի շատ թե քիչ որոշակի հետքեր։
Ժամանակակից Մ․, ըստ երևույթին, ունի երկրորդային ծագում և առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո, նրա կարծր կեղևից անջատված գազերից։ Ժամանակի ընթացքում Մ․ մի քանի գործոնների (հրաբխային գործունեության, արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթման, Մ–ի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմ․ ռեակցիաների ևն) ազդեցության հետևանքով կրել է զգալի էվոլյուցիոն փոփոխություններ։ Մ–ի զարգացումը սերտորեն կապված է երկրբ․ և երկրաքիմիական պրոցեսների, ինչպես նաև կենդանի օրգանիզմների գործունեության հետ։
Մ․ մեծ դեր է խաղացել Երկրի կեղևի հողմահարման պրոցեսում։ Դրան զուգընթաց Մ․ պաշտպանում է Երկրի մակերևույթը նրա վրա ընկնող մետեորիտների և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման կործանարար ազդեցությունից։ Մ–ի կլիմայական գործոնները, հատկապես ջերմային և խոնավության ռեժիմները որոշակի ազդեցություն են գործում մարդու առողջական վիճակի վրա։
Մարդու գործունեությունն իր հերթին զգալի ազդեցություն է գործում Մ–ի կազմության և կլիմայական ռեժիմի վրա (տես Կլիմա)։ Հիմք ընդունելով ջերմաստիճանի և խտության բաշխումն ըստ բարձրության, Մ․ ստորաբաժանում են 5 հիմնական շերտի (ոլորտի), 1․ տրոպոսֆերա՝ տարածվում է մինչև 8–18 կմ բարձրություն (կախված աշխարհագրական լայնությունից) և աչքի է ընկնում ըստ բարձրության ջերմաստիճանի զգալի անկումով (մոտ 6° 1 կմ–ի վրա, հասնում է մինչև 210–220 K)։ Այստեղ է կուտակված Մ–ի զանգվածի մոտ 80 %–ը և համարյա ամբողջ ջրային գոլորշին։ Այդ շերտում են