Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


518 ՄԹՆՈԼՈՐՏ
զարգանում եղանակի բոլոր երևույթները (մթնոլորտային ճակատները, ամպամածությունը, տեղումները են)։ Տրոպոսֆերայի ներքին՝ 700–1500 մ հաստությամբ շերտը կոչվում է շփման շերտ, որում տուրբուլենտային տեղաշարժերը զգալի ազդեցություն են գործում քամու ձևավորման վրա։ Տրոպոսֆերայում առանձնացվում է նաև երկրամերձ շերտը 30–50 մ հաստությամբ, որը գտնվում է երկրի մակերեսի անմիջական ազդեցության տակ․ այդ շերտում են հիմնականում արտահայտվում միկրոկլիմայի առանձնահատկությունները։
2․ Ստրատոսֆերա՝ անջատվում է տրոպոսֆերայից մոտ 1 կմ հաստությամբ անցողիկ շերտով՝ տրոպոպաուզայով։ Ստրատոսֆերան տարածվում է մինչև 40 կմ բարձրություն և բնութագրվում ստորին մասում ջերմաստիճանի ըստ բարձրության հաստատուն դանդաղ, իսկ վերին մասում համեմատաբար արագ աճով (հասնում է մոտ 270 К-ի 50 կմ բարձրության վրա), որը հետևանք է օդի զգալի նոսրությամբ պայմանավորված փոքր ջերմունակության և ջրային գոլորշիների բացակայության պատճառով առաջացած ճառագայթային ջերմափոխանակության։ Ստրատոսֆերայի միջին (20–25 կմ բարձրության) մասում դիտվում է օզոնի զգալի համակենտրոնացում, որը կլանում է կենդանի օրգանիզմի համար վնասակար Արեգակի կարճալիք ճառագայթների մեծ մասը։
3․ Մեզոսֆերա՝ 40–80 կմ բարձրության շերտը։ Մեզոսֆերայում ջերմաստիճանի ըստ բարձրության անհավասարաչափ բաշխումը պայմանավորում է օդային զանգվածների տուրբուլենտության զգալի զարգացում։
4․ Ջերմոլորտ, անվանում են նաև իոնոսֆերա (երբ նկատի են ունենում նրա էլեկտրական հատկությունները), աչքի է ընկնում ջերմաստիճանի ըստ բարձրության անընդհատ աճով (գիշերը՝ մինչև 500 K, ցերեկը՝ 750 K)։ Գազերի իոնացման առավելագույն չափը նկատվում է 80–120 կմ և 200–400 կմ բարձրության շերտերում։
5․ Էկզոսֆերա կամ ցրման ոլորտ՝ թեթև գազերի դեպի տիեզերական տարածություն հոսելու զոնա, գտնվում է 800–1000 կմ բարձրության վրա։ Մ․ գտնվում է անընդհատ շարժման, մեջ (տես Մթնոլորտի շրջանառություն) և կատարում է ջերմության ու ջրի (գոլորշիների կամ կաթիլների ձևով) միակ փոխադրամիջոցի դեր։ Տես նաև Մթնոլորտ մոլորակների։
ՄԹՆՈԼՈՐՏ, ճնշման արտահամակարգային միավոր։ Նորմալ կամ ֆիզիկական Մ․ (նշանակվում է մթն, միջազգային նշանակումը՝ atm) 760 մմ բարձրության սնդիկի սյունով հավասարակշռվող ճնշումն է՝ 0°C–ի, սնդիկի 13595,1 կգ/մ3 խտության և ազատ անկման նորմալ արագացման (9,80665 մ/վրկ2) դեպքում։ Տեխնիկական Մ․ (նշանակվում է մթ, at) 1 սմ2 մակերեսով հորիզոնական հարթ մակերևույթի կրած ճնշումն է հավասարաչափ բաշխված 1 կԳ ուժի ազդեցությամբ։ 1 մթն=1,0332 մթ=101325 ն/մ2 (պա), 1 մթ=0,967841 մթն=98066,5 ն/մ2 (պա
ՄԹՆՈԼՈՐՏ ԱՍՏՂԵՐԻ, աստղերի արտաքին, անմիջականորեն դիտվող շերտ, որտեղ առաջանում է դրանց ճառագայթման սպեկտրը։ Մ․ ա․ պայմանականորեն բաժանում են մի քանի շերտի՝ լուսոլորտ, գունոլորտ (ստորին շերտը՝ շրջող շերտ) և պսակ։ Լուսոլորտը մթնոլորտի ամենախոր և ամենախիտ շերտն է, որտեղ առաջանում է աստղի անընդհատ սպեկտրը։ Այդ շերտի հաստությունը, սովորաբար, աստղի շառավղի համեմատությամբ շատ փոքր է (օրինակ, Արեգակի լուսոլորտի հաստությունը, մոտավորապես, 100–400 կմ է)։ Լուսոլորտից ցածր գտնվող և դիտումների համար անմատչելի շերտերում (դրանք պարունակում են էներգիայի աղբյուրներ) առաջացած էներգիան լուսոլորտի միջով տեղափոխվում է, հիմնականում՝ ճառագայթմամբ։ Էներգիայի աղբյուրների և կորուստների բացակայության հետևանքով հաստատուն պայծառության աստղերի լուսոլորտի յուրաքանչյուր տարրական ծավալի ճառագայթում կատարվում է այդ ծավալի կլանած էներգիայի հաշվին (ճառագայթային հավասարակշռություն)։ Լուսոլորտից վեր շրջող շերտն է, որտեղ առաջանում է աստղի գծային սպեկտրը։ Մ․ ա․ հասկացությունը երբեմն նույնացվում է շրջող շերտի հետ։ Այս շերտի և լուսոլորտի միջև խիստ սահման գոյություն չունի։ Մ. ա–ի տեսությունն ստեղծվել է XX դ․ սկզբին՝ Շվարցշիլդի, Միլնի, Էդինգտոնի հիմնարար աշխատանքներում։ Մ․ ա–ի մոդելների կառուցումը (ջերմաստիճանի, խտության, ճնշման և մթնոլորտի ֆիզիկական այլ բնութագրերի ըստ խորության ունեցած բաշխման հաշվումը) թույլ է տալիս տեսականորեն ստանալ աստղի ճառագայթման սպեկտրը։ Տեսական և դիտումներից ստացված սպեկտրների համեմատությունը ծառայում է որպես տեսության հիմքում ընկած ենթադրությունների արդարացիության չափանիշ, ինչպես նաև թույլ է տալիս եզրակացություններ անել աստղերի մթնոլորտում գոյություն ունեցող ֆիզիկական պայմանների մասին։ Աստղերի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը (քիմ․ բաղադրություն, շարժումներ մթնոլորտում, աստղերի պտույտ, մագնիսական դաշտեր) ստացված է սպեկտրների ուսումնասիրման միջոցով։ Աստղերի արտաքին շերտերում ամենատարածված քիմ․ տարրը ջրածինն է, դրան հետևում են հելիումը, ապա՝ ածխածինը, ազոտը և թթվածինը։ Բոլոր մետաղների ատոմների թիվը կազմում է ջրածնի ատոմների թվի մոտավորապես 0,0001 մասը։ Աստղերի մթնոլորտի քիմ․ բաղադրությունն ընդհանուր առմամբ նույնն է, սակայն դիտվում են նաև քիմ․ տարրերի անոմալ պարունակությամբ աստղեր։ Այդ շեղումները երբեմն պայմանավորված են քիմ․ բաղադրության տարբերությամբ, սակայն որոշ դեպքերում (մագնիսական աստղեր, կրկնակի աստղեր) անոմալիան մթնոլորտի վիճակի առանձնահատկությունների հետևանք է։ Մ․ ա–ի տեսության կարևորագույն հարցերից է անընդհատ սպեկտրում կլանման բնույթի բացահայտումը։ Ջերմ աստղերում ճառագայթային էներգիայի կլանումը հիմնականում ջրածնային է։ Ջերմաստիճանի հետագա բարձրացմանը զուգընթաց (շատ ավելի ջերմ աստղերում) էական են դառնում հելիումով պայմանավորված կլանումն ու ազատ էլեկտրոններով ցրումը։ Սառը աստղերում կլանում են, հիմնականում, ջրածնի բացասական իոնները։ Երկրին ամենամոտ աստղի՝ Արեգակի մթնոլորտում կարելի է առանձնացնել մթնոլորտային երկու շերտ ևս. գունոլորտը (մոտ 15000 կմ հաստությամբ), որը տալիս է առաքման գծային սպեկտր և արևապսակը (տարածվում է արեգակնային մի քանի շառավղի չափով), որը տալիս է ինչպես առաքման, այնպես էլ կլանման գծային սպեկտրներ։ Անընդհատ ճառագայթման առաջացման մեջ գունոլորտի և արևապսակի դերը չնչին է սպեկտրի տեսանելի տիրույթում, բայց ուլտրամանուշակագույն և ռադիոտիրույթներում դառնում է բավական մեծ։ Մյուս աստղերի մթնոլորտում գունոլորտ և պսակ անմիջականորեն չեն դիտվել, սակայն որոշ տվյալներ խոսում են դրանց գոյության մասին։
Գրկ․ Амбарцумян В. А․ и др․, Теоретическая астрофизика, М., 1952; Адлер Л. X., Астрофизика, пер․ с англ., т. 1-2, М․, 1955-57; Соболев В. В․, Курс теоретической астрофизики, 2 изд․, измен․, М․, 1975․Ա․ Նիկողոսյան ՄԹՆՈԼՈՐՏ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ, մոլորակները շրջապատող գազային թաղանթ։ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, բացառությամբ թերևս Պլուտոնի, ունեն մթնոլորտ։ Մթնոլորտ ունեն նաև Յուպիտերի և Սատուռնի արբանյակներից մի քանիսը։ Որոշ մոլորակների (օրինակ, Վեներա, Յուպիտեր) մթնոլորտի խտությունն այնքան մեծ է, որ դրանց մակերևույթներն անմիջականորեն չեն դիտվում։ Այդ դեպքում մոլորակները դիտվում են շնորհիվ Մ․ մ–ից արեգակնային ճառագայթման որոշ մասի անդրադարձման։ Նոսր մթնոլորտի դեպքում (օրինակ,