Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԻԱՎՈՐՎԱԾ 525

դեպքերում դաոնում էր գլխավոր և ապա՝ միակ աստվածը։ Արդի գիտությունը ժխտում է աստվածաբանների այն պնդումը, որ իբր Մ․ նախասկզբնական կրոնն է (այդ գադափարն է հիմնավորում նախամիասավածության տեսությունը), իսկ հավատալիքների մյուս ձևերը (անիմիզմ, ֆետիշիզմ, բազմաստվածություն են) լոկ շեղում են այդ «իսկական» կրոնից։
Գրկ․ Токарев С․ А., Религия в истории народов мира․ М․, 1964․
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ֆիզիկայում, հիմնական և ածանցյալ միավորների խմբեր, որոնք կազմվում են ընդունված սկզբունքների համաձայն և վերաբերում են մեծությունների որոշակի համակարգի։ Մ․ հ․ կառուցվում են ֆիզիկական մեծությունների կապն արտահայտող տեսությունների հիման վրա։ Համակարգի միավորները սահմանելիս ֆիզիկական առնչությունների հաջորդականությունն ընտրվում է այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ արտահայտություն պարունակի միայն մեկ նոր ֆիզիկական մեծություն։ Դա թույլ է տալիս ֆիզիկական մեծության միավորը սահմանել նախօրոք ընտրված միավորներով, այսինքն, վերջին հաշվով՝ համակարգի հիմնական (անկախ) միավորներով։ Առաջին Մ․ հ–ում հիմնական են համարվել երկարության և զանգվածի միավորները, օրինակ, Մեծ Բրիտանիայում՝ ֆուտը և անգլ․ ֆունտը, Ռուսաստանում՝ արշինը և ռուս. ֆունտը։ Այդ համակարգերի մեջ մտնում էին նույն մեծության՝ ինքնուրույն անվանում ունեցող բազմապատիկ միավորներ (յարդը և դյույմը՝ անգլիականում, սաժենը, վերշոկը և ֆուտը՝ ռուսականում), որոնք բարդացնում էին ածանցյալ միավորների կազմումը։ Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները հանգեցրին Չափերի մետրական համակարգի մշակմանը (XVIII դ․, Ֆրանսիա)։ Հետագայում, մինչև Միավորների միջազգային համակարգին անցնելը (1960), գործածվել են հետնյալ համակարգերը․
Միավորների MkGS (ՄկԳՎ) համակարգ, մեխանիկական մեծությունների հնացած և գործածությունից դուրս եկած համակարգ, որը նախկինում կիրառվել է տեխնիկայում՝ «տեխնիկական» ոչ պաշտոնական անունով։ Համակարգի հիսնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամ–ուժը (ուժի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՄկԳՎ համակարգը կոհերենտ (համաձայնեցված) չէ էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների հետ։
Միավորների MKSK (ՄԿՎԿ) համակարգ, շերմային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և կելվինը (թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր)։
Միավորների MSK (ՄՎՄ) համակարգ, լուսային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են մետրը (երկարության միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և մոմը (լույսի ուժի միավոր)։
Միավորների MKS (ՄԿՎ) համակարգեր, մեխանիկական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր, որոնք, իբրև բաղկացուցիչ մասեր, մտնում են Միավորների միջազգային համակարգի մեջ։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկ․ միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։
Միավորների MKSA (ՄԿՎԱ) համակարգ, էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և ամպերը (էլեկտրական հոսանքի ուժի միավոր)։
Միավորների CGS (ՍԳՎ) համակարգեր, մեխանիկական, էլեկտրական, մագնիսական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր։ Հիմնական միավորներն են՝ սանտիմետրը (երկարության միավոր), գրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՍԳՎ համակարգերում ինքնուրույն անվանումով գործածվում են հետնյալ միավորները, դինը (ուժի միավոր), էրգը (աշխատանքի և էներգիայի միավոր), ստոքսը (կինեմատիկական մածուցիկության միավոր), պուազը (դինամիկական մածուցիկության միավոր), միկրոբարը (ճնշման միավոր), մաքսվելը (մագնիսական հոսքի միավոր), գաուսը (մագնիսական ինդուկցիայի միավոր), գիլբերտը (մագնիսաշարժ ուժի միավոր), էրստեդը (մագնիսական դաշտի լարվածության միավոր)։ Էլեկտրական և մագնիսական մեծությունների համար կիրառում են ՍԳՎ համակարգերի 7 տեսակ, էլեկտրաստատիկական՝ CGSE (ՍԳՎԷ, վակուումի ղիէլեկտրիկ թափանցելիությունը այս համակարգում չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), էլեկտրամագնիսական՝ CGSM (ՍԳՎՄ, վակուումի մագնիսական թափանցելիությունը չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), սիմետրիկ կամ գաուսյան համակարգ՝ CGS (ՍԳՎ, էլեկտրական միավորները համընկնում են ՍԳՎԷ–ի էլեկտրական միավորներին, իսկ մագնիսական միավորները՝ ՍԳՎՄ–ի մագնիսական միավորներին), CGSε0 (ՍԳՎε0, չորրորդ հիմնական միավորը ε0–ն է՝ վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունը), CGSμo (ՍԳՎμo, չորրորդ հիմնական միավորը μo–ն է՝ վակուումի մագնիսական թափանցելիությունը), CGSF (ՍԳՎՖ, չորրորդ հիմնական միավորը ֆրանկլինն է՝ էլեկտրական լիցքի միավորը), CGSB (ՍԴՎԲ, չորրորդ հիմնական միավորը բիոն է՝ էլեկտրական հոսանքի ուժի միավորը)։ Էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների մասին տես նաև էլեկտրական և մագնիսական միավորների համակարգեր հոդվածը։
Միավորների գործնական համակարգերից բացի, ֆիզիկայում կիրառվում են նաև այնպիսի համակարգեր, որոնց հիմքը կազմում են ունիվերսալ ֆիզիկական հաստատունները, օրինակ, լույսի տարածման արագությունը վակուումում, էլեկտրոնի լիցքը, Պլանկի հաստատունը։
Գրկ․ Бурдун Г․ Д․, Единицы физических величин, 4 изд․, М․, 1967; Бурдун Г․ Д․, Марков Б․ Н., Основы метрологии, М., 1972; Сена Л. А., Единицы физических величин и их размерности, 2 изд․, перераб․ и доп․, М., 1977․Ա․ Դարբինյան ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել չափերին և կշիռներին նվիրված XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տես Չափագիտական ծառայություն): ՍՍՀՄ–ում գործածության մեջ է դրվել 1963-ի հունվ․ 1-ից։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ «Systéme International» անվանման սկզբնատառերի)։ Մ․ մ․ ե․ մշակվել է միավորների տարբեր համակարգերի բարդ համախմբությունը և Չափերի մետրական համակարգի հիման վրա կազմված առանձին արտահամակարգային միավորները փոխարինելու, ինչպես նան միավորներից օգտվելը հեշտացնելու նպատակով։ Մ․ մ․ հ–ի առավելություններն են՝ ունիվերսալությունը (ընդգրկում է գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները) և կոհերենտությունը, այսինքն՝ համեմատականության գործակից չպարունակող հավասարումների հիման վրա կազմվող ածանցյալ միավորների համաձայնեցվածությունը։ Վերջինիս շնորհիվ, հաշվարկներ կատարելիս, վերանում է բանաձևերի մեջ միավորների ընտրությունից կախված գործակիցներ մտցնելու անհրաժեշտությունը։
Աղյուսակում (տես հաջորդ էջը) բերված են Մ․ մ․ հ–ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա ևն)։
Գրկ․ Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М., 1971․
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐ, տերմին, որով ընդունված է կոչել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտած պետություններին և որոնք 1945-ին ստեղծեցին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)։