526 ՄԻԱՎՈՐՎԱԾ
Միավորների միջազգային համակարգի հիմնական և ածանցյալ միավորները
Մեծություն | Միավորի անվանումը |
Նշանակումը միջազգային |
Նշանակումը հայերեն |
---|---|---|---|
Հիմնական միավորներ | |||
Երկարություն | մետր | m | մ |
Զանգված | կիլոգրամ | kg | կգ |
Ժամանակ | վայրկյան | s | վրկ |
Էլեկտրական հոսանքի ուժ |
ամպեր | A | ա |
Թերմոդիմիկայի ջերմաստիճան |
կելվին | K | K |
Լույսի ուժ | կանդելա | cd | կդ |
Նյութի քանակ | մոլ | mol | մոլ |
Լրացուցիչ միավորներ | |||
Հարթ անկյուն | ռադիան | rad | ռադ |
Մարմնային անկյուն |
ստեռադիան | sr | ստեո |
Ածանցյալ միավորներ | |||
Մակերես | քառակուսի մետր |
m2 | մ2 |
Ծավալ, տարողություն |
խորանարդ մետր |
m3 | մ3 |
Հաճախակա- նություն |
հերց | Hz | հց |
Արագություն | մետրը վայրկյանի |
m/s | մ/վրկ |
Արագացում | մետրը քառակուսի վայրկյանի |
m/s2 | մ/վրկ2 |
Անկյունային արագություն |
ռադիանը վայրկյանի |
rad/s | ռադ/վրկ |
Անկյունային արագացում |
ռադիանը քառակուսի վայրկյանի |
rad/s2 | ռադ/վրկ2 |
Խտություն | կիլոգրամը խորանարդ մետրի |
kg/m3 | կգ/մ3 |
Ուժ | նյուտոն | N | ն |
Ճնշում, մեխանիկական լարում |
պասկալ | Pa | պա(ն/մ2) |
Կինեմատիկա- կան մածուցի- կություն |
քառակուսի մետրը վայրկյանի |
m2/s | մ2/վրկ |
Դինամիկա- կան մածուցի- կություն |
պասկալ վայրկյան |
Pa․s | պա․վրկ |
Աշխատանք, էներգիա, ջերմության քանակ |
ջոուլ | J | ջ |
Հզորություն | վատտ | W | վտ |
Էլեկտրականու- թյան քանակ |
կուլոն | С | կ |
Էլեկտրական լա- րում, էլեկտրա- շարժ ուժ |
վոլտ | V | վ |
Էլեկտրական դաշտի լար- վածություն |
վոլտը մետրի |
V/m | վ/մ |
Էլեկտրական դիմադրություն |
օհմ | Ω | օհմ |
Էլեկտրահադոր- դականություն |
սիմենս | S | սիմ |
Էլեկտրաունա- կություն |
ֆարադ | F | ֆ |
Մագնիսական հոսք |
վեբեր | Wb | վբ |
Ինդուկտի- վություն |
հենրի | H | հն |
Մագնիսական ինդուկցիա |
տեսլա | T | տլ |
Մագնիսական դաշտի լարվա- ծություն |
ամպերը մետրի |
A/m | ա/մ |
Մագնիսաշարժ ուժ |
ամպեր | A | ա |
Էնտրոպիա | ջոուլը կելվինի | J/K | ջ/К |
Տեսակարար ջերմունակու- թյուն |
ջոուլը կիլոգրամ կելվինի |
J/(kg․K) | ջ/(կգ.К) |
Ջերմահաղորդա- կանություն |
վատտը մետր կելվինի |
W/(m․K) | վտ/(մ․K) |
Ճառագայթման ինտենսիվու- թյուն |
վատտը ստեռադիանի |
W/sr | վտ/ստեռ |
Ալիքային թիվ | մեկը մետրի | m-1 | մ-1 |
Լուսային հոսք | լյումեն | lm | լմ |
Պայծառություն | կանդելան քառակուսի մետրի |
cd/m2 | կդ/մ2 |
Լուսավոր- վածություն |
լյուքս | lx | լք |
Օգտագործվում է նաև որպես ՄԱԿ–ի կրճատ անվանում։
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԿ), միջազգային կազմակերպություն, որը հիմնադրվել է ժողովուրդների միջև խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, պետությունների համագործակցությունը զարգացնելու նպատակով։ ՄԱԿ–ի հիմնադրումը նախաձեռնել են հակահիտլերյան կոալիցիայի գլխավոր երկրները՝ ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա։ Միջազգային նոր կազմակերպություն ստեղծելու հարցը արծարծվել է 26 պետությունների Վաշինգտոնյան դեկլարացիայում (1942-ի հունվար), արտաքին գործերի մինիստրների մոսկովյան դեկլարացիայում [ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի մասնակցությամբ (1943)], միջազգային մի շարք կոնֆերանսների (տես Թեհրանի կոնֆերանս 1943, Դումբարտոն–Օկսի կոնֆերանս, Ղրիմի կոնֆերանս 1945, Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսներ 1945, 1951) որոշումներում։ ՄԱԿ–ի կանոնադրությունը սկզբնապես ստորագրվել է 1945-ի հունիսի 26-ին՝ 50 հիմնադիր պետությունների կողմից և ուժի մեջ մտել հոկտ․ 24-ին (որը և նշվում է որպես ՄԱԿ–ի օր)։ ՄԱԿ–ի կանոնադրությամբ ճանաչվում է նրա բոլոր անդամների իրավահավասարությունը, նախատեսվում է միջազգային վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն, միջազգային հարաբերություններում ուժի գործադրումից կամ գործադրման սպառնալիքից հրաժարում, ՄԱԿ–ի անդամ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն։ ՄԱԿ–ի անդամ կարող են ընտրվել խաղաղասեր բոլոր այն պետությունները, որոնք ի վիճակի են և ցանկություն են հայտնում կատարել նրա կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։ ՄԱԿ–ի անդամ ընդունվում են ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ։
1981-ի նոյեմբ․ 1-ի դրությամբ ՄԱԿ–ի անդամ էր 157 պետություն։ Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՄԱԿ–ը պարտավոր է ձեռնարկել խաղաղությանն սպառնացող վտանգի վերացման, ագրեսիայի ակտերն ու խաղաղության դեմ ուղղված մյուս գործողությունները ճնշելու կոլեկտիվ և գործուն միջոցներ, իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու նպատակով ձեռնարկել այլ համապատասխան միջոցներ՝ զարգացնել սոցիալ–մշակութային և հումանիտար խնդիրների իրականացման միջազգային համագործակցությունը, խրախուսել մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգումը՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից և կրոնից (ՄԱԿ–ի կանոնադրություն, հոդված 1-ին)։ ՄԱԿ–ի գործունեությունն իրականացնող գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, խնամակալության խորհուրդը (տես Միջազգային խնամակալություն), Միջազգային դատարանը, ՄԱԿ–ի քարտուղարությունը։ Նրա գործունեությունն ամբողջացնում են ՄԱԿ–ի մասնագիտացված հաստատություններն ու այլ հիմնարկները։
ՄԱԿ–ի գործունեությունը տարբեր փուլերում կախված է եղել իմպերիալիստական և հակաիմպերիալիստական ուժերի հարաբերակցությունից, ընթացել է նրանց միջև մղվող սուր պայքարի պայմաններում։ Այդ գործունեության դրական միտումների զարգացմանը խորապես նպաստել են ՍՍՀՄ և սոցիալիստական երկրների աճող հզորությունն ու հեղինակությունը, խաղաղության և դեմոկրատիայի համար պայքարող այլ ուժերի համագործակցությունը։ Խաղաղասեր պետությունների, այդ թվում առաջին հերթին, ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների