538 ՄԻԼԻՑԻԱ
դեմ։ Մ–ի հեա է կապված արտաքին քաղաքականության և ռազմա-քաղաքական մի շարք դոկտրինաների («սաոը պատերազմի», «ուժի դիրքերից» ևն) տարածումը։ Բոլոր այդ տեսություններն ու դոկտրինաները ծառայում են հակակոմունիզմի (ժամանակակից Մ–ի «գաղափարական» հիմքի) քաղաքականության իրականացմանը։ Իմպերիալիստական խմբավորումների մասնակիցները զարկ են տալիս սպառազինությունների անզուսպ մրցավազքին՝ ավելացնելով ռազմ. բյուջեները, օրինակ, ԱՄՆ–ի ռազմ. ծախսերը 1970-ին կազմել են 76․5 մլրդ, 1973-ին՝ 85,1 մլրդ, 1980–81 ֆինանսական տարում՝ 171,4 մլրդ դոլլար։ Անշեղորեն աճել են նաև ՆԱՏՕ–ի ռազմ. ծախսերը (1949-ին՝ 18,7 մլրդ, 1959-ին՝ 61․6 մլրդ, 1969-ին՝ 106 մլրդ, 1980-ին՝ մոտ 200 մլրդ դոլլար)։ Զենքի արտադրության հետ կապված մոնոպոլիստական կապիտալը հսկայական շահույթներ է կորզում ռազմ. պատվերներից։ Միաժամանակ Մ․ կրճատում է աշխատավորների բաժինը ազգային եկամտի մեջ՝ պակասեցնելով բնակարանային շինարարության, ժող․ կրթության, բժշկ․ սպասարկման համար ծախսերը, առաջ բերում կապիտալիստական երկրների վալյուտայի տատանումներ։ Բացառիկ վտանգ է ներկայացնում միջուկային զենքի կուտակումը։ Խաղաղասեր ուժերը և, առաջին հերթին Սովետական Միությունն ու սոցիալիստական համագործակցության երկրները, անդուլ պայքար են մղում Մ–ի դեմ՝ մշտապես հանդես գալով հանուն սպառազինությունների ու զինված ուժերի սահմանափակման և զինաթափման։
ՄԻԼԻՑԻԱ (լատ․ militia – զորք), ՍՍՀՄ–ում պետության վարչական–գործադիր մարմին, որը կոչված է հանցավոր ոտնձգություններից ու այլ հակահասարակական գործողություններից պաշտպանել հասարակական կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը։ Ստեղծվել է բանվորական միլիցիայի մասին ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողկոմատի որոշմամբ, 1917-ի հոկտ․ 28 (նոյեմբ․ 10)-ին՝ բանվորների ու զինվորների դեպուտատների բոլոր սովետներում։ Սկզբնական շրջանում Մ–ին վերապահված էր ապահովել հասարակական կարգը, աշխատանքային կարգապահությունը, հացի հայթայթումը, հոգալ անապաստան երեխաների մասին։ Ի տարբերություն բուրժ․ ոստիկանական մարմինների, որոնք ծառայում են բուրժ․ վերնախավի շահերին, սովետական Մ․, որպես բանվորա–գյուղացիական մարմին, կոչված էր պաշտպանելու սոցիալիստական հեղափոխության նվաճումները։ 1921–1931-ին Մ․ գտնվում էր տեղական սովետների, 1931–41-ին՝ ներքին գործերի ժողկոմատների կազմում։ 1946-ից Մ․ ներքին գործերի մինիստրության (1962–78-ին հասարակական կարգի պահպանության մինիստրություն) մարմին է։ Նրա կազմակերպման ու գործունեության հիմքերը սահմանված են «Հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարում սովետական միլիցիայի հիմնական պարտականությունների ու իրավունքների մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1973-ի հրամանագրով, ինչպես նաև «Սովետական միլիցիայի մասին» կանոնադրությամբ։ ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությունը ղեկավարում է միութենական և ինքնավար հանրապետությունների Մ–ի բոլոր ծառայությունների գործունեությունը։ Մ–ի և ներքին գործերի մարմինները ենթարկվում են համապատասխան սովետներին և ներքին գործերի վերադաս մարմիններին։ Մ–ի պարտականություններից են հանցագործությունների նախազգուշացումն ու կանխումը, հանցագործությունների կամ այլ իրավախախտումների դեմ պայքարը։ Մ–ի մարմիններն իրավունք ունեն յուրաքանչյուրից պահանջել հասարակական կարգի ու սոցիալիստական օրինականության հարգում։ Հանցագործներին հետապնդելու նպատակով Մ–ի աշխատակիցներին իրավունք է վերապահված մուտք գործել քաղաքացիների բնակարաններ, պետ․ ու հասարակական հաստատություններ, ստուգել անձնագրային ռեժիմի պահպանումը, իրավասությունների սահմաններում կատարել անհետաձգելի քննչական գործողություններ, հետաքննություն։ Մ–ի մարմինները հսկում և ուղեկցորդում են կալանավորներին ու կասկածյալներին, հետախուզում են պատասխանատվությունից խուսափողներին ու անհայտ կորածներին։ Նրանք ի կատար են ածում աքսորի ու արտաքսման մասին դատավճիռները։ Մ–ի պետավտոտեսչության ծառայողները ապահովում են ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգությունը, հսկում են տրանսպորտի միջոցների տեխ․ վիճակը ևն։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ նախատեսված հիմքերով և կարգով Մ–ի աշխատակիցներին, բացառիկ դեպքերում, թույլատրվում է օգտագործել զենք։ ՍՍՀՄ–ում գործում է հասարակայնության ակտիվ աջակցությամբ։ ՀՍՍՀ–ում Մ․ ստեղծվել է հանրապետության հեղկոմի որոշմամբ (12 դեկտ․ 1920)՝ ներքին գործերի ժողկոմատի կազմում։ Այդ որոշման հիման վրա հանրապետության ներքին գործերի ժողկոմի հրամանով (13 դեկտ․ 1920) տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է, և ստեղծվել բանվորագյուղացիական Մ․։ 1920-ի դեկտ․ 15-ին (Մ–ի հիմնադրման օրը ՀՍՍՀ–ում) ստեղծվել են Մ–ի առաջին ջոկատները։
ՄԻԼԼԵ (Millet) Ժան Ֆրանսուա (1814–1875), ֆրանսիացի նկարիչ։ Սովորել է Փարիզում (1837–38), Պ․ Դելառոշի մոտ։ 1830–40-ական թթ․ ստեղծել է էկլեկտիկ նկարելակերպով դիմանկարներ, Ֆ․ Բուշեի արվեստի ոգով պատկերներ, դիցաբանական կոմպոզիցիաներ։ 1840-ական թթ․ վերջին մերձենալով բարբիզոնի դպրոցի ներկայացուցիչներին, սկսել է պատկերել գեղջկական կյանքը, խորը ռեալիզմով ցույց տվել գյուղացու ծանր աշխատանքը, ձգտել բանաստեղծականորեն մարմնավորել մարդու և բնության անխզելի կապը («Հասկ հավաքողները», 1857, «Անժելյուս», 1859, երկուսն էլ՝ Լուվր, Փարիզ)։ Գյուղացիների կերպարները, ինչպես և բնությունը, Մ–ի նկարներում վեհորեն պարզ են, թախծոտ։ 1850–1860-ական թթ․ աշխատանքներին բնորոշ են հորինվածքի հստակությունը, մոնումենտալությունը, վալյորների նուրբ համադրումները, կոլորիտի ծանր, հողագույն երանգները։ Այդ շրջանի մի շարք աշխատանքներ քննադատական ուղղվածություն ունեն, միաժամանակ նահապետական կենցաղը ջատագովելու որոշ միտում։ 1850-ական թթ․ կեսերից Մ․ ստեղծել է բազմաթիվ օֆորտներ, կավճաներկով կատարված գործեր։
Պատկերազարդումը տես 624-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Замятина А. Н., Милле, М, 1959․
ՄԻԼԼԵՍ (Milles) Կարլ (1875–1955), շվեդացի քանդակագործ։ Սովորել է Փարիզում (1897–1904) և Մյունխենում (1905–1906)։ 1920–31-ին Ստոկհոլմի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ 1931-ից ստեղծագործել է ԱՄՆ–ում։ 1910-ական թթ․ վերջերից ստեղծել է դեկորատիվ–մոնումենտալ քանդակներ (հիմնականում շատրվանների) ոչ սակավ՝ սալոնային էֆեկտներով։ Մ–ի շատրվանային կոմպոզիցիաները (հիմնականում դիցաբանական սյուժեներով) առանձնանում են գեղանկարչությամբ, որի ստեղծման համար մեծ դեր են կատարում ջրաշիթերը («Պոսեյդոն», 1930, Գյոտեբորգ, «Օրփեոս», 1936, Ստոկհոլմ, «Ջրերի հանդիպումը», 1940, Սենտ Լուիս, ԱՄՆ, բոլորը՝ բրոնզ)։
ՄԻԼԼԵՐ (Miller) Արթուր (ծն․ 1915, Նյու Յորք), ամերիկացի դրամատուրգ։ Ծնվել է հրեա մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Ավարտել է Միչիգանի համալսարանը (1938)։ «Մարդը, որի բախտը բերում էր» (1944) պիեսը և «Աճպարարություն» (1945) վեպը որոշեցին Մ–ի գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը՝ շարքային մարդու բարոյական արժանապատվությունը, անհատի վարքագիծն ու
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/538
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ