Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 4 շքանշաններով։
Գրկ. Ղազախեցյան Վ․ Ն․, Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը, Ե․, 1965։ Նաումով Մ․ Ի․, Անդունդի վրայով, Ե․, 1971։
ՄԻԿՈՌԻԶ (< հուն․ μύκης – սունկ և ρίζα – արմատ), սնկարմատ, սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատի փոխշահավետ համակեցություն։ Տարբերում են արտաքին՝ էկտոտրոֆ, և ներքին՝ էնդոտրոֆ Մ.: Էկտոտրոֆ Մ–ի դեպքում բույսերի (կաղնի, եղևնի, տխլենի, հնդկացորեն ևն) երիտասարդ արմատները սովորաբար ճյուղավորվում են, վերջավորությունները լայնանում, արմատների աճող մասերը շրջապատվում են սնկային հաստ, խիտ պատյանով, որից կեղևի մի քանի շերտի խորությամբ արմատի մեջ են թափանցում սնկի հիֆերը և առաջացնում, այսպես կոչված, Հարտիգի ցանց, ընդ որում արմատային մազիկները մահանում են։ Էնդոտրոֆ Մ․ բնորոշ է հապալասենուն, խոլորձին ևն, որոնց արմատները չեն ձևափոխվում, արմատային մազիկները սովորաբար չեն մահանում, սնկային պատյան և Հարտիգի ցանց չեն առաջացնում։ Սնկի հիֆերը արմատի բջիջներում, երբեմն սերմերում կծիկներ են գոյացնում, որոնք հետագայում յուրացվում են բույսի կողմից։ Էկտոտրոֆ Մ․ են առաջացնում հիմենոմիցետները, գաստերոմիցետները, էնդոտիոֆ՝ ֆիկոմիցետները, անկատար բազիդիավոր սնկերը։ Մ․ բարերար ազդեցություն է ունենում բույսերի վրա։ Սունկը մեծացնում է արմատի կլանող մակերեսը, հավանաբար քայքայում բույսի համար անմատչելի որոշ օրգ․ միացություններ և արտադրում վիտամիններ ու աճումը խթանող նյութեր։ Իր հերթին սունկը որոշ նյութեր է վերցնում արմատից։
Անտառատնկումների ժամանակ խորհուրդ է տրվում կատարել հողի միկոռիզացիա։
ՄԻԿՍԱԹ (Mikszdth) Կալման (1847-1910), հունգարացի գրող։ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1889-ից)։ 1887-ից պառլամենտի դեպուտատ՝ կառավարական լիբերալ կուսակցության կողմից։ Գրական ասպարեզում հաջողության է հասել «Հայրենակից սլովակներ» (1881) և «Բարի պալոցներ» (1882) պատմվածքների ժողովածուներով, որոնցում համակրանքով ու հումորով է պատկերել գյուղացիների կենցաղը։ Հրատարակվել են Մ–ի «Ասպետներ» (1897), «Բեստերցեի պաշարումը» (1896) նովելները և «Ընտրություններ Հունգարիայում» (1893–97), «Տարօրինակ ամուսնություն» (1900) երգիծական տարրեր բովանդակող վեպերը, որոնցում մերկացված է բուրժուա–ազնվականական հասարակությունը։
ՄԻԿՐՈ․․․ (< հուն, μικρός – փոքր), 1․ բարդ բառերի բաղադրիչ մաս, որ ցույց է տալիս որևէ բանի փոքր չափերը (ի հակադրություն մակրո․․․ նախածանցի)։ Օրինակ, միկրոկլիմա, միկրոռելիեֆ, միկրոլուսաչափ։ 2․ Ելակետային միավորից միլիոն անգամ փոքր միավորի անվանումը կազմելու համար գործածվող նախածանց։ Կրճատ նշանակվում է մկ (միջազգային նշանակումը՝ μ)։ Օրինակ, 1 մկվրկ (միկրովայրկյան)=10-6 վրկ։
ՄԻԿՐՈ– ԵՎ ՄԱԿՐՈԷԿՈՆՈՄԻԿԱ, հասկացություններ, որ օգտագործվում են տնտեսական հետազոտությունների ոլորտներն ու տնտեսագիտության մեթոդները տարբերակելու համար։ Մակրոէկոնոմիկան ուսումնասիրում է ժողովրդատնտեսական մասշտաբով դրվող պրոբլեմները՝ կապված հասարակական ամբողջական արդյունքի, ազգային եկամտի, վերջնական արդյունքի վերարտադրության, ինչպես նաև կուտակման ու սպառման ֆոնդերի, նյութական արտադրության և ծառայությունների ոլորտների, հասարակական արտադրության ստորաբաժանումների համամասնությունների ևն լուծման հետ։ Մ․ և մ․ հասկացությունները ոչ միշտ են խիստ տարբերում։ Մակրոէկոնոմիկան պայմանավորվում է տնտ․ օբյեկտների հետազոտության մակրոմոտեցումով և իրականացվում մակրոմոդելավորման (ամբողջ ժողովրդատնտեսական պրոցեսների ամփոփ մոդելավորում), մակրոցուցանիշների, մակրոհամամասնությունների օգտագործման միջոցով։ Միկրոէկոնոմիկան, հիմքում ունենալով տնտ․ պրոցեսների ու երևույթների հետազոտման միկրոմոտեցումը, մշակում է տնտ․ համակարգի տեղային (լոկալ) տարրերի մոդելները։ Դրանք ժողովրդատնտեսական համալիրի կամ ձեռնարկության պլանավորման, կառավարման, տնտ․ առանձին օղակների և սոցիալ–տնտեսական բջիջների մոդելներն են, որոնք հարաբերականորեն առանձնացված են իրացման միջավայրից։ Ի տարբերություն մակրոէկոնոմիկայի, միկրոէկոնոմիկան բնութագրվում է մասնատված ցուցանիշներով։ Երբեմն միկրոէկոնոմիկայի օբյեկտ են հանդիսանում տնտեսության վերացական մոդելները, որոնք կառուցվում են փոփոխուն մեծությունների և կառուցվածքային պարամետրերի առավելագույն հնարավոր ապախմբավորումով (դեզագրեգացիայով)։
ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՌԱԴԻՈՍՊԵԿՏՐՈՍԿՈՊԻԱ, տես Ռադիոսպեկարոսկոպիա:
«ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ», գործարան Լենինականում, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1958-ին։ Արտադրում է (ՍՍՀՄ–ում առաջինը) ՄԴ–54 և ՈԴ–09 տիպատեսակների փոքր հզորության էլեկտրաշարժիչներ։ 1969-ից մտնում է «Հայէլեկտրաշարժիչ» արտադրական միավորման կազմի մեջ։
ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ, ֆիզիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի առանձին բջիջներում ու թելիկներում տեղի ունեցող էլեկտրական երևույթները։ Մ–ի առաջընթացի համար կարևորագույն նշանակություն է ունեցել առանձին բջիջների էլեկտրական պոտենցիալների գրանցման, հատկապես միկրոէլեկտրոդների (ապակյա և մետաղյա) պատրաստման մեթոդների կատարելագործումը։ Տարբերում են նեյրոնների էլեկտրական պոտենցիալների գրանցման ներ– և արտաբջջային եղանակներ։ Ներբջջային եղանակով բոլոր բջիջներում հայտնաբերված է մշտապես գոյություն ունեցող պոտենցիալների անդրթաղանթային տարբերություն (թաղանթային կամ հանգստի պոտենցիալ), որը հասնում է մի քանի տասնյակ միլիվոլտի։ Բջջում դրդումն առաջանում է հանգստի պոտենցիալը մինչև որոշակի կրիտիկական (շեմքային)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/543
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ