անդամ, 1970-ից՝ ՃԿԿ ԿԿ Նախագահության նախագահ։
ՄԻՅՈ (Milhaud) Դարիուս (4․9․1892, Էքսան–Պրովանս – 22․6․1974, Ժնև), ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ։ Ֆրանս․ Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ (1956)։ «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ 1920-ական թթ․ հանդես է եկել որպես դիրիժոր (1926-ին՝ Մոսկվայում և Լենինգրադում)։ 1936-ից մասնակցել է «Ժողովրդական երաժշտական ֆեդերացիա»-ի աշխատանքներին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1940–44) ապրել է ԱՄՆ–ում։ 1945-ից Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր՝ շարունակելով մանկավարժական գործունեությունը ԱՄՆ–ի երաժշտական ուսումնական հաստատություններում։ Հեղինակ է «Ցուլը տանիքի վրա» (1919), «Երկնագույն ճեպընթաց» (1924), «Քրիստափոր Կոլումբոս» (1928), «Բոլիվար» (1943) և այլ օպերաների, «Կրակե դղյակ» կանտատի (1954), 12 սիմֆոնիաների, 18 լարային կվարտետների, կինոֆիլմերի երաժշտության, ֆրանս․, բրազ․, նեգրական, հրեական երգերի մշակումների, ինչպես և գրքերի («Հուշագրություններ») ու հոդվածների։
ՄԻՆ, կայսերական դինաստիա Չինաստանում 1368–1644-ին։ Հիմնվել է մոնղ․ Յուան դինաստիան տապալելուց հետո։ Մ–ի դինաստիայի կայսրերը XV դ․ սկզբին վարել են նվաճողական քաղաքականություն; 1407-ին չին․ զորքերը գրավել են Վիետնամը, ծովային 7 արշավախումբ է ուղարկվել հվ․ ծովեր և Հնդկական օվկիանոս։ Կայսր Ու–ցզունը 1521-ին արգելել է եվրոպացիների մուտքը Չինաստան և փակել նրանց համար բոլոր նավահանգիստները՝ բացի Մակաոյից։ Սոցիալական հակասությունների սրումը և դասակարգային պայքարի վերելքը XVII դ․ 20-ական թթ․ հանգեցրել են ապստամբության։ Ապստամբները 1644-ին գրավել են մայրաքաղաք Պեկինը և տապալել Մ–ի դինաստիան։ Մ–ի դինաստիայի կառավարման վերջին շրջանում առաջին հարաբերություններն են հաստատվել Ռուսաստանի և Չինաստանի միջև։
ՄԻՆԱՆԳԿԱԲԱՈՒՆԵՐ, ժողովուրդ։ Բնակվում են Սումատրա կղզու արմ․ և կենտրոնական, ինչպես նաև Ինդոնեզիայի մի շարք այլ շրջաններում ու նրա սահմաններից դուրս (Մալայզիայում)։ Թիվը՝ ավելի քան 4 մլն (1973)։ Լեզուն մոտ է ինդոնեզերենին, պատկանում է մալայա–պոլինեզյան լեզուներին։ Դավանում են մահմեդականություն։ Այժմյան Սումատրայի ժողովուրդների զգալի մասը ծագմամբ կապված է Մ–ի հետ։ XIX դ․ 1-ին կեսին Մ․ պայքարում էին հոլանդացիների ներխուժման դեմ։ Հիմնականում զբաղվում են բրնձի մշակությամբ, XX դ․ սկզբից՝ տեխ․ կուլտուրաների (կաուչուկ են) արտադրությամբ, անասնապահությամբ ու զանազան արհեստներով։ Մ–ի մոտ բուռն թափով զարգացել են կապիտալիստական հարաբերությունները, միաժամանակ պահպանվում են համայնքն ու մայրատոհմային կարգերի շատ գծեր։ Մ․ խոշոր դեր են կատարում Ինդոնեզիայի քաղ․ և մշակութային կյանքում։
ՄԻՆԱՍ (ծն․ և մահ, թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ 1248-ին կառուցել է Հաղարծինի վանքի սեղանատունը (շինարարական արձանագրությունը շենքի հվ․ մուտքի շրջակալին է)։ Ճարտարապետի անունը փորագրված է սեղանատան արմ․ երդիկի հս–արլ․ անկյունում, իսկ անվանատառը՝ շենքի երեսապատման քարերի վրա։ Հաղարծինի սեղանատունը (ինչպես և նույն դարի Հաղպատի սեղանատունը) ունի ինքնատիպ, միայն Հայաստանում հանդիպող, ժող․ բնակելի տան ձևերից բխող հորինվածք, այն հայկ․ շինարվեստի լավագույն ստեղծագործություններից է, և նրա հեղինակ Մ․ իրավամբ դասվում է միջնադարյան հայ ականավոր ճարտարապետների շարքը։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Халпахчьян Օ. X., Гражданское зодчество Армении, М., 1971․
ՄԻՆԱՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV դարի հայ մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Բնակության հիմնական վայրը հավանաբար եղել է Արճեշը, սակայն նա շրջագայել է նաև Վասպուրականի այլ քաղաքներում ու վանքերում։ Ենթադրվում է, թե Մ․ եղել է Վասպուրականի առաջին «պրոֆեսիոնալ» նկարիչը, որը նկարազարդել է միայն ձեռագրեր։ Նրա մոտ ձեռագրեր են բերել Խառաբսատավանքից, Վանից, Արծկեից, Կտուցից, Արգելանից, Ոստանից և ուրիշ վայրերից։ Մ․ իր ժամանակին մեծ հռչակ է վայելել (հորջորջվել է «հռչակավոր և անվանի նկարիչ», «քաջ նկարող» ևն)։ Մ–ի առաջին աշխատանքը թվագրվում է 1433, վերջինը՝ 1483։ Նրա ծաղկազարդած մատյաններից 19 գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ավետարաններ, ճաշոցներ, ճառընտիրներ, հայսմավուրքներ, շարակնոցներ ևն)։ Ձեռագրերի հիշատակարաններում Մ․ տեղեկություն է թողել իր ուսուցիչների (Մկրտիչ Գերապետ, Թումա) և աշակերտների (Կարապետ և Մուրադ Աղթամարցիներ) մասին։ Մ–ի ստեղծագործություններով նոր փուլ է սկսվել Վասպուրականի մանրանկարչության դպրոցում։ Նախկին գծամաներային, փոքր–ինչ պարզունակ, ազատ փոխակերպումները իրենց տեղը զիջում են կանոնիկ, մշակված ձևերին։ Մ․ դիմել է բարդ հորինվածքների, գունազարդային հարուստ արտահայտչամիջոցների (օգտագործել է նաև ոսկի), որոնց շնորհիվ հասել է խորը բանաստեղծականության։
Գրկ․ Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական, Ե․, 1978, էջ 245։
ՄԻՆԱՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ նկարիչ։ Ծնվել է Նոր Ջուղայում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Հալեպում։ Մերժելով Սեֆի I շահի պալատական նկարիչ դառնալու հրավերը՝ ստեղծագործել է հայրենի քաղաքում։ Ձևավորել է ապարանքներ (պահպանվել են հատվածներ)։ Հեռանալով մանրանկարչության դասական սկզբունքներից՝ Մ․ մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերով հարուստ մոտիվներին, որոնք ընդգրկել են կենցաղային տեսարաններ։ Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք այդ ժանրերի առաջին օրինակներն էին հայ իրականությունում, արլ արվեստի շքեղության կնիքն ունեն։ Ժանրային սահմանազատումները, հաստոցային նկարչության սկզբունքները Մ–ի ստեղծագործություն են մուտք գործել եվրոպական արվեստից և ստացել տեղական գունա–պլաստիկական արտահայտչականություն։ Մ–ի ստեղծագործությունում զգալի տեղ է գրավում դիմանկարը։ Պահպանվել են Ոսկան և Հակոբջան Վելիջանյանների դիմանկարները (Նոր Ջուղա, Ամենափրկիչ վանքի թանգարան), որոնք աչքի են ընկնում հոգեվիճակների զուսպ արտահայտչականությամբ և գունապատկերի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/553
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ