Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կից կամ շինության հետ ամբողջություն կազմող աշտարակ, որտեղից մոլլաները մահմեդականներին աղոթքի են հրավիրում։ Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներին բնորոշ են բարձր, դեպի վեր նեղացող, կլոր կամ բազմանկյուն հատակագծով Մ–ները՝ զարդարված աղյուսի ձեավոր շարվածքով, փորագրություններով, ջնարակած խեցեղենով, ցանցկեն պատշգամբների հարկերով։ Հատակագծում քառակուսի Մ–ները բնորոշ են Սիրիային և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։ Թուրք․ Մ–ները առանձնանում են բազմանկյուն, բարակ բնով ու սայրաձև ավարտով։
ՄԻՆԳԵՉԱՈՒՐ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Գտնվում է Կուրի ափերին։ 63 հզ․ բն․ (1980)։ Կան ճանապարհաշինական մեքենաների, մեքենանորոգման, մալուխի, ապակեթելի, ռետինատեխնիկական իրերի, «Էլեկտրոիզոլիտ», երկաթբետոնե իրերի, խոշոր պանելային տնաշինական, փայտամշակման գործարաններ, տեքստիլ և մսի կոմբինատներ, պոլիտեխնիկում, բժշկ․ ուսումնարան, պատմահայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1945-ին, Մինգեչաուրի ՀԷԿ–ի համալիրի կառուցման կապակցությամբ։ Քաղաք է 1948-ից։
ՄԻՆԳԵՉԱՈՒՐԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, կառուցվել է Կուր գետի վրա, Մինգեչաուր քաղաքի մոտ (Ադրբ. ՍՍՀ)։ Շինարարությունն սկսվել է 1945-ին։ Շահագործման է հանձնվել 1955-ին։ Տեղակայված հզորությունը 359 Մվտ է (6 տուրբին)։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 1350 մլն կվտ•ժ։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են հողային ջրաբերուկ ամբարտակը՝ 80 մ բարձրությամբ (այս տիպի ամբարտակներից աշխարհում ամենաբարձրը), 1550 մ երկարությամբ և 15․6 մլն մ3 ծավալով, մակերևութային և հատակային ջրնետները, ջրընդունիչը, առբերիչ ջրտարները, ամբարտակային տիպի ՀԷԿ–ը, ջրտար ջրանցքը։ Ամբարտակը առաջացնում է Մինգեչաուրի ջրամբարը։ Էլեկտրաէներգիան հաղորդվում է 330, 220 և 110 կվ լարման գծերով։ ՀԷԿ–ը մտնում է Անդրկովկասի միացյալ էներգահամակարգի մեջ։
ՄԻՆԳՐԵԼՍԿ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Մաղավուզի սովետական տնտեսության հետ։ Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Գ․ Հայրապետյանը։
ՄԻՆԴԱՆԱՈ (Mindanao), կղզի Ֆիլիպինյան արշիպելագում։ Տարածությունը 94․6 հզ․կմ2 է, բն՝․ 7,5 մլն (1978)։ Ափագիծը կտրտված է։ Ռելիեֆում հերթագայվում են հրաբխային զանգվածներն ու դաշտավայրերը։ Կան գործող հրաբուխներ (Ապո լեռ, 2954 մ, Ֆիլիպինների ամենաբարձր կետը)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան քարածխի, երկաթի և գունավոր մետաղների հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հվ–ում՝ հասարակածային։ Խոշոր գետերն են Մինդանաոն և Ագուսան։ Տարածված են արևադարձային և մուսսոնային անտառները։ Մշակում են բրինձ, մանիլյան կանեփաթել, արքայախնձոր, կոկոսյան արմավենի։ Մ–ում են Դավաո, Զամբոանգա քաղաքները։
ՄԻՆԴԵԼԻ ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄ, մինդել [Դանուբի վտակ Մինդել (Mindel) գետի անվամբ], Ալպերի ամենախոշոր սառցապատումներից մեկը։ Սահմանել են գերմանացի գիտնականներ Ա․ Պենկը և Է․ Բրիկները։ Տես նաև Անթրոպոգենի ժամանակաշրջան։
ՄԻՆԴՈՎԳ, Մինդաուգաս (ծն․ թ․ անհտ․ – 1263), լիտվական մեծ իշխան (1230-ական թթ․ վերջ – 1263)։ Միավորել է լիտվ․ մի շարք հողեր, իրեն ենթարկել ռուս. քաղաքներ Նովգորոդոկը, Սլոնիմը, Վոլկովիսկը, արշավել է Լիվոնյան օրդենի դեմ և պարտվել։ 1250-ին փոխզիջման է գնացել օրդենի հետ, ընդունել կաթոլիկություն (1251) և թագադրվել պապի անունից։ Բայց, պատրաստվելով նոր մարտերի օրդենի դեմ, մոտ 1253-ին պայմանագիր է կնքել Գալիցիայի իշխան Դանիլի հետ, վերականգնել և ամրապնդել կապերը Վլադիմիր–Սուզդալյան մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու հետ։ 1260-ին լիտվ․ զորքերը Մ–ի առաջնորդությամբ Դուրբե լճի մոտ պարտության են մատնել Լիվոնյան և Տևտոնյան օրդենների զորքերին ու նրանց դաշնակիցներին։ Մ․ հրաժարվել է կաթոլիկությունից։ Սպանվել է դավադիր ֆեոդալների ձեռքով։
ՄԻՆԵՐԱԳՐԱՖԻԱ ( < ուշ լատ․ minera – հանքանյութ և ․․․գրաֆիա), միներալոգիայի բաժին, ուսումնասիրում է հանքանյութերի և հանքային միներալների բաղադրությունն ու կառուցվածքը մի շարք յուրահատուկ մեթոդների (ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ) օգնությամբ։ Դրանք են՝ անդրադարձվող լույսի օգտագործման վրա հիմնված (անդրադարձման ունակության և պտտման հատկությունների հետազոտման), ֆիզիկական (միկրոկարծրության, մագնիսականության որոշման), քիմ․ (միկրոքիմ․ փորձարկումների, ստրուկտուրային կերագծման, դրոշմային) մեթոդները։ Տերմինն առաջարկել է Ուայթհեդը (Whitehiad)՝ 1917-ին։
ՄԻՆԵՐԱԼ (ֆրանս․ mineral, < ուշ լատ․ minera – հանքանյութ), քիմիապես և ստրուկտուրայով անհատականացված բնական մարմին, որն իր քիմիական կազմությամբ և ֆիզիկական հատկություններով մոտավորապես համասեռ է․ արդյունք է երկրակեղևում անընդհատ կատարվող բարդ ֆիզիկաքիմիական պրոցեսների։ Մ–ներ են երկրակեղևը կազմող ապարների, հանքանյութերի և բազմաթիվ այլ միներալային մարմինների բաղկացուցիչ մասերը։ Մ–ներն առավելապես կարծր բյուրեղային մարմիններ են՝ կազմված մոլեկուլներից․ նրանց քիմ․ և ֆիզիկական հատկությունները պայմանավորված են քիմ․ կազմությամբ և բյուրեղային ցանցի կառուցվածքով։ Մ–ների շարքում հանդիպում են տարասեռ սիստեմներ (կարծր կոլոիդներ), փոփոխական կազմության մարմիններ (կարծր լուծույթներ, իզոմորֆ խառնուրդներ), ինչպես նաև հեղուկ մարմիններ (օրինակ, բնածին ծծումբը)։ Առանձին միներալային տարատեսակներ են համարվում այն մարմինները, որոնք ունեն տարբեր քիմ․ կազմություն, ինչպես նաև նույն քիմ․ կազմության բազմաձև տարբերակներ (օրինակ, ալմաստ և գրաֆիա)։ Այսպիսով, միներալային տեսակների միջև գոյություն ունեցող սահմանները որոշվում են Մ–ների հիմնական հատկությունների (կազմության, ստրուկտուրայի ֆիզիկական հատկանիշների) խիստ փոփոխություններով։ Ընդհակառակը, Մ–ների շատ իզոմորֆ շարքեր, որոնցում կազմությունն ու հատկանիշները փոփոխվում են աստիճանաբար, պատկանում են միևնույն միներալային տեսակին (օրինակ, վոլֆրամիտի, կոլումբիտի շարքը ևն)։ Միներալային տարբերակների շարքին են պատկանում այն Մ–ները, որոնց քիմ․ կազմության հարաբերությունները չեն հանգեցնում ստրուկտուրայի կամ ֆիզիկական հատկությունների խիստ տարբերության։ Սովորաբար քիմիզմի փոփոխության հետ դիտվում է գույնի, ձևի, փայլի, օպտիկական հատկանիշների աստիճանական փոփոխություն (օրինակ, լեռնային բյուրեղապակի, ամեթիստ, խալցեդոն, ագատ և քվարցի ուրիշ տարբերակներ)։ Բնության մեջ հայտնի են մոտ 2000 միներալային ձև։ Ամենատարածվածներն են սիլիկատների կարգի Մ–ները (միներալների հայտնի քանակի մոտ 34 %), օքսիդները և հիդրօքսիդները (մոտ 25 %), սուլֆիդային միացությունները և նրանց նմանակները կազմում են մոտ 20 %։ Բնության մեջ քիմ․ միացությունների մնացած տիպերին բաժին է ընկնում 21 %։
Յուրաքանչյուր բյուրեղային Մ․ ունի մոտավոր միատարր քիմ․ կազմություն, որը կարող է արտահայտվել օքսիդների կամ ստրուկտուրային ֆորմուլի ձևով և արտացոլել բյուրեղային ստրուկտուրան, ինչպես նաև այն կազմող ատոմների միջև գոյություն ունեցող կապի տեսակը (մետաղական, ատոմային, իոնային)։ Այդ կապը որոշվում է ռենտգենակառուցվածքային վերլուծության և հետազոտությունների այլ մեթոդների օգնությամբ։ Բնական Մ–ների շարքում հանդիպում են ինչպես ազատ ատոմներից բաղկացած բյուրեղային գոյացումներ, բնածին մետաղներ (օրինակ, բնածին պղինձ, արծաթ, ոսկի ևն), այնպես էլ տարբեր տիպերի քիմ․ միացություններ՝ պարզ և բարդ օքսիդներ (օրինակ, Cu2Օ, կուպրիտ), աղեր (օրինակ, NaCl), սուլֆիդներ (օրինակ, Cu2S) ևն։ Մ–ների մեջ շատ կարևոր դեր է կատարում ջուրը։ Մ–ների ֆիզիկական հատկությունների (գույնը, փայլը, կարծրությունը, խտությունը), քիմ․ կազմության և ստրուկտուրայի միջև գոյություն ունի սերտ կապ։ Մ–ների օպտիկական հատկանիշներից առաջնային նշանակություն ունեն թափանցիկությունը, փայլը և գույնը, իսկ ֆիզիկական հատկություններից՝ հերձումը, կարծրությունը, խտությունը, մագնիսականությունը, էլեկտրահաղորդականությունը, ռադիոակտիվությունը, լուծելիությունը, համը, հոտը։
Մ–ների բյուրեղների արտաքին տեսքը, անջատման ձևը, նրանց ագրեգատների բնույթը, հերձումը կարևոր են Մ–ների ներքին ստրուկտուրան, առաջացման պայմանները և այլ հատկանիշներ որոշելու