Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վերապահված բոլոր հարցերը, բացառությամբ ՍՍՀՄ Գերագույն սովետին ու նրա Նախագահությանը վերապահված հարցերի։ ՍՍՀՄ Մ․ խ․ ապահովում է ժող․ տնտեսության և սոցիալ–կուլտուրական շինարարության ղեկավարումը․ մշակում և իրականացնում է միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճն ապահովելու, գիտությունն ու տեխնիկան զարգացնելու, բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և պահպանելու, դրամական և վարկային համակարգն ամրապնդելու, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական քաղաքականություն վարելու, պետ․ ապահովագրություն ե․ հաշվառման ու վիճակագրության միասնական համակարգ կազմակերպելու ասպարեզում, կազմակերպում է արդ․, շինարարական, գյուղատնտ․ ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների, բանկերի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։ ՍՍՀՄ Մ․ խ․ միջոցառումներ է իրականացնում պետության շահերը պաշտպանելու, սոցիալիստական սեփականությունն ու հասարակական կարգն ամրապնդելու, քաղաքացիների իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները, պետ․ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իրականացնում է զինված ուժերի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշում է իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովում է արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը ևն։ ՍՍՀՄ Մ․ խ․ ՍՍՀՄ օրենքների, Գերագույն սովետի ու նրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակում է ՍՍՀՄ ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգում դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում է ՍՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ ՍՍՀՄ Մ․ խ․ միավորում և ուղղություն է տալիս ընդհանուր միութենական և միութենական–հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ՍՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք ունի կասեցնել միութենական հանրապետությունների Մ․ խ–ների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել ՍՍՀՄ մինիստրությունների, ՍՍՀՄ պետ․ կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը (տես Սահմանադրություններ սովետական, հոդվածներ 128–136)։
Մ․ խ․ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։ ՀՍՍՀ Մ․ խ․ հանրապետության պետ․ իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմինն է։ Նրա կառուցվածքն ու իրավասությունները (էությամբ նման ՍՍՀՄ Մ․ խ–ի կառուցվածքին ու իրավասություններին) սահմանված են ՀՍՍՀ սահմանադրությամբ (հոդվածներ 116–124) և հանրապետության Մ․ խ–ի մասին 1978-ի դեկտ․ 15-ի օրենքով։
ՀՍՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի (1946-ից՝ Մ․ խ–ի) նախագահներ են եղել Ա․ Մյասնիկյանը (1921–22), Մ․ Լուկաշինը (1922–25), Մ․ Համբարձումյանը (1925–28), Մ․ Տեր–Գաբրիելյանը (1928–1935), Ա․ Գուլոյանը (1935–37), Մ․ Դանիելյանը (1937–38), Ա․ Փիրուզյանը (1938–43), Ա․ Սարգսյանը (1943–1947), Ս․ Կարապետյանը (1947–52), Ա․ Քոչինյանը (1952–66), Բ․ Մուրադյանը (1966–72), Գ․ Արզումանյանը (1972–1976)։ Ֆ․ Սարգսյանը ՀՍՍՀ Մ․ խ–ի նախագահն է 1977-ից։Ա․Լալայան ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ, տես Կառավարություն։
ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ, պետական կառավարման կենտրոնական մարմին, որն իրականացնում է կառավարման որոշակի ճյուղի ղեկավարությունը։ Մ–ները ստեղծվել են Արեմտյան Եվրոպայում՝ XVI–XVII դդ․, Ռուսաստանում՝ Ալեքսանդր I-ի օրոք։ ՍՍՀՄ–ում Մ․ (մինչև 1946-ը՝ Ժողովրդական կոմիսարիատ) ապահովում է գիտատեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության համակողմանի զարգացումը, աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերը, պետ․ պլանային առաջադրանքների կատարումը և կարգապահության պահպանումը, բարձրորակ արտադրանքի թողարկումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, ֆինանսական միջոցների օգտագործման բարելավումը, միասնական տեխ․ քաղաքականության իրականացումը, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների, առաջավոր փորձի արմատավորումը ևն։ ՍՍՀ Միության Մ․, հաշվի առնելով ՍՍՀՄ, միութենական հանրապետությունների և երկրի տնտ․ շրջանների ժողտնտեսության կոմպլեքսային զարգացման պահանջները, գիտական հիմունքներով ապահովում է ճյուղի պլանային ղեկավարումը։ Մ–ների իրավական վիճակը որոշվում է ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդների մասին օրենքներով, 1967-ի հուլիսի 10-ին հաստատված ՍՍՀՄ մինիստրությունների մասին ընդհանուր կանոնադրությամբ, առանձին Մ–ների կանոնադրություններով և այլ ակտերով։ Ըստ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մասին օրենքի, Մ․ կազմում է Գերագույն սովետը։ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը միավորում և ուղղություն է տալիս ընդհանուր միութենական և միութենական–հանրապետական Մ–ների աշխատանքին (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 135)։ ՍՍՀՄ–ում Մ–ները լինում են ընդհանուր–միութենական, միութենական–հանրապետական և հանրապետական։ Ընդհանուր–միութենական Մ–ները ՍՍՀՄ–ի ամբողջ տերիտորիայում իրենց հանձնարարված կառավարման ճյուղերը ղեկավարում են անմիջականորեն իրենք կամ իրենց մարմինների միջոցով։ Միութենական–հանրապետական Մ–ները, որպես կանոն, իրենց հանձնարարված կառավարման ճյուղերը ղեկավարում են միութենական հանրապետությունների համապատասխան մինիստրությունների և այլ մարմինների միջոցով, իսկ միութենական ենթակայության առանձին ձեռնարկություններն ու միավորումները՝ անմիջականորեն։ Հանրապետական Մ–ները իրենց հանձնարարված ճյուղերը ղեկավարում կամ միջճյուղային կառավարումն իրականացնում են՝ ենթարկվելով միութենական հանրապետության Մինիստրների խորհրդին։ Մ–ները ղեկավարում են մինիստրները, որոնք կառավարության անդամ են։
Սոցիալիստակաև երկրներում Մ–ները, որպես կանոն, կազմում են պետ․ իշխանության բարձրագույն մարմինները, միանձնյա պրեզիդենտ ունեցող երկրներում՝ պրեզիդենտները, իշխանության բարձրագույն մարմնի հաստատմամբ։ Չեխոսլովակիայում գործում է պետ․ քարտուղարի հաստիք, որը փաստորեն ֆեդերալ Մ–յան համաղեկավարն է։ Հարավսլավիայում Մ–ները վերացվել են, նրանց փոխարինում են ֆեդերալ պետ․ և միութենական քարտուղարությունները։
Բուրժ․ երկրներում Մ–ները իրագործում են գործադիր ֆունկցիաներ և ղեկավարում կառավարման առանձին ճյուղեր։ Որոշ երկրներում կառավարության օրենքների կամ ակտերի հիման վրա Մ–ները կազմվում են օրենսդրական բարձրագույն մարմինների (օրինակ, Ֆրանսիայում) կամ պետության գլխի ակտով (օրինակ, Մեծ Բրիտանիայում)։ Մ–ների անձնակազմն ունի բնորոշ առանձնահատկություն․ մի մասը անփոփոխ պրոֆեսիոնալ աստիճանավորներն են, մյուս մասը (որպես կանոն, մինիստրության ղեկավարները՝ մինիստր, պետ․ քարտուղար ևն), այսպես կոչված, քաղ․ վարչարարները, որոնք փոխվում են կառավարության հետ մեկտեղ։ Մինիստրներին նշանակում և ազատում են պետ․ իշխանության կամ կառավարության գլուխները (ԱՄՆ–ում և Ֆրանսիայում՛՝ պրեզիդենտները, Մեծ Բրիտանիայում՝ պրեմիեր մինիստրը)։ Որոշ երկրներում մինիստրը պետք է լինի պառլամենտի անդամ (օրինակ, Մեծ Բրիտանիայում), այլ երկրներում այդ իրավունքը բացառվում է։ Մ–ների ներքին կառուցվածքը չափազանց բազմազան է կախված մեծությունից, գործունեության ծավալից և բնույթից։ Ա․ Լալայան ՄԻՆԿՈՎՍԿԻ (Minkowski) Հերման (1864–1909), գերմանացի մաթեմատիկոս և ֆիզիկոս։ Բոննի (1893-ից), Քյոնիգսբերգի (1894-ից), Ցյուրիխի (1896-ից), Գյոթինգենի (1902-ից) համալսարանների պրոֆեսոր։ Մշակել և զարգացրել է թվերի երկրաչափությունը, որում օգտագործվում են թվերի տեսության բարդ հարցերի լուծման երկրաչափական մեթոդներ։ Մ–ու աշխատանքների կարևոր մասն են կազմում բազմանիստների, ուռուցիկ մարմինների, ինչպես նաև մաթ․ ֆիզիկայի, հիդրոդինամիկայի տարբեր հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Մ․ հայտնի է որպես հարաբերականության հատուկ տեսության երկրաչափական մեկնաբանության մշակող, մտցրել է քառաչափ կամ եռաչափ ֆիզիկական և ժամանակի միավորումը հանդիսացող տարածությունը (Մինկովսկու տարածությունը