Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է Ջ․ Դանան՝ 1872-ին) և պրոտերոզոյի (առանձնացրել է Է․ Էմոնսը՝ 1888-ին)։ Դրանց միջև եղած սահմանը, արդի պատկերացումներով, համընկնում է ծալքավորության և գրանիտացման խոշոր փուլի հետ, որը տեղի է ունեցել 2600–3000 մլն տարի առաջ։ ՍՍՀՄ–ում պրոտերոզոյը սովորաբար բաժանվում է ստորինի, միջինի և վերինի (տես աղյուսակը)։ Վերին պրոտերոզոյը հաճախ զատում են «ռիֆեյ» («ինֆրաքեմբրի», «սինիյ») անվանումով և ստորաբաժանումով չորս մասի ըստ օրգ․ մնացորդների կազմի։ Ռիֆեյի վերին ստորաբաժանումը, որն ավելի վաղ վերագրվում էր պրոտերոզոյից պալեոզոյին անցման շերտերին, առանձնացվում է «վենդ» («յուդոմի», «էոքեմբրի») անունով։

Մինչքեմբրիի ստորաբա ժանումները Ստորաբաժանումների ավարտը մլն տարի
Պրոտերոզոյ Վերին (ռիֆեյ) Վենդ 570
վերին 670
միջին 1000
PR ստորին 1400
Միջին 1600
Ստորին 1700
Արխեյ AR Վանդակի տեքստ 2600-3000

Մ–ի նստվածքները տարածված են բոլոր մայր ցամաքների հին պլատֆորմների սահմաններում։ Վաղ Մ–ի զգալիորեն մետամորֆացված առաջացումները կազմում են հին պլատֆորմների հիմքը և մերկանում դրանց բյուրեղային վահանների (Բալթիական, Ալդանյան, Կանադական) շրջանում։ Ապարների շերտերում եղած ընդհատումների ու աններդաշնակությունների և մետամորֆիզմի աստիճանի կտրուկ փոփոխությունների հիման վրա Մ–ում բացահայտված են բարձր տեկտոնամագմատիկ ակտիվության մի շարք փուլեր։ Մ–ի նստվածքներում բացակայում է կմախքային ֆաունան, որը հիմք է ծառայում ֆաներոզոյի շերտագրական սանդղակի կազմման համար։ Այնուամենայնիվ օրգ․ կյանքի զանազան հետքերը բավական շատ են։ Ստրոմատոլիտները և օնկոլիտները հաջողությամբ օգտագործվում են առանձին ռեգիոնների սահմաններում վերին պրոտերոզոյի նստվածքային հաստվածքների համադրման և նույնիսկ միջմայրցամաքային համահարաբերակցման համար։ Առավել հարուստ և բազմազան է վենդի կենդանական աշխարհը, որը մանրամասն ուսումնասիրվել է Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում արված պեղումների օգնությամբ։ Հայտնաբերված բոլոր ձևերը զուրկ են կարծր կմախքային մասերից, և նրանց դրոշմները կարող են պահպանվել միայն բացառիկ դեպքերում։ ՍՍՀՄ–ում վաղ Մ–ի նստվածքները մեծ տարածում ունեն։ Ամենից լավ նրանք ուսումնասիրված են Բալթիական վահանում և Արևելյան Սիբիրում։ Վերին Մ–ի ապարները տարածված են Ուրալում և Տիմանում։ Միջին Ասիայի, Ղազախստանի, Հեռավոր Արևելքի ծալքավոր համակարգերում նույնպես հայտնի են Մ–ի նստվածքներ։ ՀՍՍՀ տարածքում Մ–ի ապարևերը (ամֆիբոլիտներ, բյուրեղային թերթաքարեր, ֆիլիտներ, պորֆիրոիդներ) մերկանում են հիմնականում Ծաղկունյաց լեռնաշղթայի առանցքային գոտում՝ Արզական, Բջնի, Ապարան և Հալավար բնակավայրերի միջև ընկած 500 կմ² տարածության վրա։ Մ․ շատ հարուստ է օգտակար հանածոներով։ Նրա հետ են կապված երկաթի համաշխարհային պաշարների 70%-ը, մանգանի հանքաքարի 63%–ը, կոբալտի 93%–ը, ուրանի և ոսկու 66%-ը ևն։ Մ–ի պեգմատիտները կարևոր աղբյուր են փայլարների (մուսկովիտ), խեցեգործական հումքի և հազվագյուտ մետաղների ստացման համար։ Մ–ի ամենավերին գոյացումներին են հարում նավթի հնագույն հանքավայրեր (ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզ)։ ՀՍՍՀ–ում Մ–ի ապարների հետ են կապված երկաթի, տիտանի, հազվագյուտ մետաղների, ոսկու, ինչպես նաև դոլոմիտի, մարմարի, գրաֆիտի, տուրմալինի և տալկի մի շարք հանքավայրեր ու երևակումներ։
Գրկ․ Стратиграфия и хорреляция докембрия, М-–Л․, 1960 (Труды XXI Международного геологического конгресса․ Доклады советских геологов. Проблема 9); Стратиграфия СССР, т․ 1–2, М., 1963; Геология Армянской ССР, т․ 2, Е., 1964; Паффенгольц К. Н․, Докембрий Кавказа, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, սերիա գիտություններ Երկրի մասին», 1967, № 5–6։
ՄԻՆՍԿ, Բելոռուսական ՍՍՀ մայրաքաղաքը (1919-ի հունվարի 1-ից), Մինսկի մարզի վարչական կենտրոնը։ ՍՍՀՄ քաղ․, արդ․, գիտական և մշակութային կարևոր կենտրոններից է, տրանսպորտային հանգույց։ Գտնվում է Մինսկի բարձրության վրա, Սվիսլոչ գետի ափերին։ Տարածությունը 184 կմ² է, բնակչությունը՝ 1,308 հզ․ մարդ (1980)։ Բաժանվում է 9 շրջանի։ Կլիման չափավոր ցամաքային է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 5,4°C, հունվարինը՝ –6-ից մինչև –9°C, հուլիսինը՝ 17,8°C, տարեկան տեղումները՝ 646 մմ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966-ին), 1974-ի հունիսի 26-ին արժանացել է հերոս քաղաքի կոչման։
Պատմական տեղեկանք։ Առաջին անգամ Մ․ հիշատակվում է 1067-ին, որպես ամրոց։ XII դարից եղել է Մինսկի իշխանության կենտրոնը, XIV դարից՝ Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1499-ին քաղաքին տրվել է մագդեբուրգյան իրավունք, XIV դարից դարձել է Մինսկի վոյեվոդության կենտրոնը։ 1793-ից, Ռեչ Պոսպոլիտայի 2-րդ բաժանումից հետո, մտել է Ռուսական կայսրության մեջ, 1796–ից Մինսկի նահանգի կենտրոնն էր։ 1898-ի մարտի 1–3-ը Մ–ում կայացել է ՌԱԴԲԿ I համագումարը։ 1903-ին ստեղծվել է ՌՍԴԲԿ Մինսկի խմբակը։ Մ–ի աշխատավորներն ակտիվորեն մասնակցել են 1905–07-ի հեղափոխությանը։ 1915-ից՝ մերձճակատային քաղաք, ուր տեղավորված էր Արևմտյան ռազմաճակատի շտաբը։ Սովետական իշխանություն Մ–ում հաստատվել է 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին։ 1941-ի հունիսի 28-ից 1944-ի հուլիսի 9-ը օկուպացրել են գերմ․ ֆաշիստները։ 1946–50-ին Մ․ վերականգնվել է։
Տնտեսությունը։ Մ–ի արդ․ համախառն արտադրանքի ծավալը 1976-ին 1940-ի համեմատ աճել է 66 անգամ։ Այն կազմում է հանրապետության արդ․ արտադրանքի մոտ 25%–ը; Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մետաղամշակությունն ու մեքենաշինությունը (տալիս են Մ–ի արդ․ համախառն արտադրանքի 61%–ը, 1977)։ Խոշոր ձեռնարկություններից են՝ ավտոմեքենաների, տրակտորների, առանցքակալների, մոտորների, հաստոցաշինական, ավտոմատ գծերի, գործիքաշինական, սարքաշինական, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, մոտոհեծանվային, ժամացույցի, ռադիո, սառնարանների, ճանապարհային մեքենաների, ջեռուցման սարքավորման, վագոնաշինական գործարանները։ Թեթև արդյունաբերությունը տալիս է հանրապետության արդ․ համախառն արտադրանքի 1/4-ը (1977)։ Զարգացած է բրդյա գործվածքների (բրդեղենի, մահուդի կոմբինատներ), պատրաստի հագուստեղենի, կոշիկի, կաշվի-գալանտերեայի, տրիկոտաժի արտադրությունը։ Սննդի արդյունաբերության (տալիս է քաղաքի արդ․ արտադրանքի 10,9%-ը) ձեռնարկություններից են մսի և կաթի կոմբինատները, մսի մշակման, մարգարինի, հրուշակեղենի, պահածոների, հացի, գարեջրի գործարանները, ծխախոտի ֆաբրիկան։ Կա նաև շինանյութերի,