Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փայտամշակման, կահույքի արտադրություն, քիմ․ արդյունաբերություն։ Մ–ում է կենտրոնացած հանրապետության պոլիգրաֆարդյունաբերության 50%–ը։ Գործում են պոլիգրաֆկոմբինատը և ֆաբրիկան, 6 տպարան։ Էլեկտրաէներգիա ստանում է Բելոռուսական միասնական էներգահամակարգից, գազ՝ Դաշավայից և Տորժոկից։ Կառուցվում է մետրոպոլիտեն (1979-ից)։ Մ–ով անցնում են միութենական և միջազգային բազմաթիվ ավիագծեր։
Ճարտարապետությունը։ Պահպանված ճարտ․ հուշարձաններից են բարոկկո ոճի մենաստանները (XVII դ․), Պետրոպավլովսկի եկեղեցին (1622)։ Մ–ի ժամանակակից կերպարը կազմավորվել է սովետական շրջանում։ 1920–30-ական թթ․ կառուցվել են Վ․ Ի․ Լենինի անվ․ գրադարանը (1930–32, ճարտ․ Գ․ Լավրով), Բելոռուսական ՍՍՀ Կառավարական տունը (1930–33), Բելոռուսական ՍՍՀ ԳԱ գլխավոր մասնաշենքը (1935–39, երկուսն էլ՝ ճարտ․ Ի․ Լանգբարդ), «Բելոռուս» հյուրանոցը (1938, ճարտ․ Ա․ Վոինով) ևն։ Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի տարիներին Մ–ի բնակելի ֆոնդի 74%–ը ավերվել է։ Ետպատերազմյան տարիներին Մ․ վերականգնվել և վերանորոգվել է գլխավոր հատակագծի համաձայն (նախագիծն ավարտվել է 1946-ին, ճարտ․ Մ․ Անդրոսով, Ն․ Տրախտենբերգ և ուրիշներ, ճշտվել է 1952-ին, 1958-ին, 1959-ին, 1962-ին, 1964-ին)։ 1950–60-ական թթ․ ստեղծվել է Մ–ի նոր հասարակական կենտրոնը՝ Լենինի, Կենտրոնական, Հաղթանակի, Յակուբ Կոլասի հրապարակների անսամբլներով, որոնք միմյանց են կապվում Լենինի պողոտայով։ Ըստ 1965-ի գլխավոր հատակագծի (ճարտ․ Լ․ Գաֆո, Ե․ Զասլավսկի և ուրիշներ) կառուցվում են օղակաձև, նոր մայրուղիներ, խոշոր բնակելի շրջաններ (Չիժովկա, Սերեբրյանկա, Վոստոկ)։ 1960-ական թթ․ նշանավոր կառույցներից են քաղգործկոմի շենքը (1964, ճարտ–ներ՝ Ս․ Մուսինսկի, Գ․ Սիսոև), Տոլբուխին փողոցի բնակելի զանգվածը (1966, ճարտ․ Յու․ Շպիտ և ուրիշներ), Սպորտի պալատը (1966, ճարտ–ներ՝ Ս․ Ֆիլիմոնով, Վ․ Մալիշև), Ջրասպորտի պալատի համալիրը (1965–69, ճարտ․ Օ․ Լադիգինա), «Հոբելյանական» հյուրանոցը (1968, ճարտ․ Գ․ Բենեդիկտով և ուրիշներ)։ Մ–ում են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, 1933, քանդակագործ՝ Մ․ Մանիզեր, ճարտ․ Ի․ Լանգբարդ), Հաղթանակի մոնումենտ (գրանիտ, 1954, ճարտ–ներ՝ Գ․ Զաբորսկի, Վ․ Կորոլ, քանդակագործներ՝ Զ․ Ազգուր, Ա․ Բեմբել, Ա․ Գլեբով, Ս․ Սելիխանով), Յակուբ Կոլասի (բրոնզ, 1972, քանդակագործ՝ Զ․ Ազգուր), Յանկա Կուպալայի (բրոնզ, 1972, քանդակագործ՝ Ա․ Անիկեյչիկ և ուրիշներ) հուշարձանները։
1977–78-ին Մ–ում գործում էին 177 հանրակրթական դպրոց, 31 պրոֆտեխնիկական ուսումնարան, 23 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 14 բուհ (այդ թվում՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ համալսարանը), 400 նախադպրոցական հիմնարկ; 1978-ին կար 8 թանգարան (այդ թվում՝ Հայրենական պատերազմի պատմության թանգարան և ՌՍԴԲԿ համագումարի տուն–թանգարանը), 50 ակումբային հիմնարկ, 25 կինոթատրոն, 5 թատրոն։ Մ–ում է Բելոռուսական ՍԱՀ ԳԱ, որը միավորում է 32 գիտական հիմնարկ։ Կա 9 հրատարակչություն։ Հրատարակվում է հանրապետական 11 թերթ։
1978-ին Մ–ում կար 22 հիվանդանոցային հիմնարկ՝ 12745 մահճակալով, աշխատում էր 7971 բժիշկ, 14607 միջին բուժաշխատող։
«ՄԻՆՍԿ» (թվանշանային հաշվողական մեքենա), ունիվերսալ էլեկտրոնային ԹՀՄ–ների սերիայի անվանումը։ Մշակվել է էլեկտրոնային հաշվողական մեքենաների ԳՀԻ–ում (նախկինում՝ Մինսկի էլեկտրոնային հաշվողական մեքենաների կոնստրուկտորական բյուրո)։ Թողարկվում է 1959-ից։ «Մ–1» առաջին սերնդի ԹՀՄ–ների ընտանիքի բազային «Մ․» էր և նախատեսված էր ինժեներական և գիտական խնդիրների լուծման համար։ «Մ–2» (1963) ՍՍՀՄ–ում առաջին սերիական մեքենան էր՝ հիմնված կիսահաղորդչային տարրերի վրա (երկրորդ սերունդ), և նախատեսված էր գիտատեխնիկական և պլանատնտեսական խնդիրների լուծման համար։ Տնտ․ խնդիրների արդյունավետ