ՄԻԲ–ի ղեկավար մարմիններն են Խորհուրդը և Վարչությունը։ Խորհուրդը կառավարման բարձրագույն կոլեկտիվ մարմինն է, որտեղ մեկ ձայնի իրավունքով ներկայացվում են բոլոր անդամ–երկրները։ Վարչությունը գործադիր մարմին է և իրականացնում է բանկի գործունեության անմիջական ղեկավարումը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, միջպետական վեճերը կարգավորելու միջոց, որի դեպքում կողմերը դիմում են երրորդ անձանց՝ իրավարարների կամ միջնորդ դատավորների։ Տարբերում են կամավոր (երբ կողմերը վեճը իրավարարությանը հանձնում են կամավոր, համաձայնում վեճի առարկայի, իրավարար ընտրելու կամ նշանակելու կարգի, կիրառվող իրավունքի աղբյուրների շուրջը են) և պարտադիր (երբ պետությունները որոշակի կատեգորիայի վեճեր իրավարարությանն են հանձնում նախօրոք կնքված համաձայնագրի համաձայն)։ Իրավարարությունը, որպես միջազգային վեճերը խաղաղ կարգավորելու միջոց, նախատեսված է ՄԱԿ–ի կանոնադրությամբ (հոդված 33) և երկկողմ ու բազմակողմ պայմանագրերով։ Սովետական տնտ․ կազմակերպությունների ու արտասահմանյան ֆիրմաների միջև առաջացած վեճերի լուծման համար ՍՍՀՄ–ում գործում են երկու մարմիններ՝ ծովային իրավարարական հանձնաժողովն ու արտաքին առևտրական իրավարարական հանձնաժողովը։
Մ․ ի–յան ինստ–ի զարգացմանը, սկսած նրա սկզբնավորման շրջանից, նպաստել է նաև Հայաստանը։ Դեռևս Տիգրան Բ Մեծի օրոք հայերը Մ․ ի–յան միջոցով վեճեր են լուծել։ Տիգրան Բ-ի և նրա որդու միջև եղած վեճը, որպես միջնորդ, լուծել է Պոմպեոսը՝ որդուն հանձնելով Կորդուքն ու Ծոփքը, հորը՝ Հայաստանի մնացյալ տարածքը։ Մ․ ի–յան օգնությամբ է լուծվել նան․ հայ–պարթեական վեճը Կորդուքի և Հյուսիսային Միջագետքի վերաբերյալ։ Պոմպեոսի առաջարկով վեճի քննարկումը հանձնվել է Մ․ ի–յանը, որը վիճելի տարածությունը հանձնել է հայերին։ Գագիկ Ա թագավորի որդիների՝ Աշոտի և Սմբատի միջև ծագած վեճը լուծել է Աբխազական և վրացական Գեորգ թագավորը։ Պետությունների հետ կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու, Մ․ ի․ օգտագործելու հնարավորություններ է փնտրել նաև Կիլիկիայի հսյկ․ պնաությունը: Պահպանվել են իրավարարական ակտիվ գործունեություն վարելու մասին բազմաթիվ փաստաթղթեր (այդ թվում նամակներ՝ ուղղված Հռոմի պապին)։ Իրավարարական պրակտիկան Հայաստանում, ավանդույթ դառնալու շնորհիվ, շարունակել է նաև պետականության կորստից հետո։ Մասնավորապես, պետականությունը վերականգնելու վերաբերյալ տարբեր նախագծերում Մ․ ի․ դիտվել է որպես վեճերը խաղաղ կարգավորելու միջոց։ Ռուս–հայկական հարաբերությունների մասին 1790-ին ձևակերպած փաստաթղթերից մեկի համաձայն, Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն, իր դեսպանն էր ունենալու Պետերբուրգում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ առաջանալիս Գերմանիան լինելու էր երկու կողմերի իրավարարը։ 1919–20-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսում դաշնակից երկրների Գերագույն խորհրդի, ապա Սևրի հաշտությունը կնքող պետությունների որոշմամբ ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ․ Վիլսոնին էր հանձնվել հայ–թուրքական սահմանի որոշումը (տես Վիլսոնի իրավարարական ոեժիմ)։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ հանրային, միջպետական հարաբերությունները կարգավորող իրավական սկզբունքների և նորմերի ամբողջություն։ Մ․ ի–ի համակարգի մեջ են մտնում նաև միջազգային մասշտաբով ճանաչված տեղային (լոկալ) կամ մասնավոր (պարտիկուլյար) նորմերը, որոնք գործում են պետությունների սահմանափակ շրջանակի հարաբերություններում։ Մ․ ի–ի նորմերը ձևավորվում են բացահայտ (տես Պայմանագիր միջազգային) կամ լուռ (տես Միջազգային սովորույթ) համաձայնությամբ։ Մ․ ի–ի սուբյեկտները պետությունները, ազգերն ու միջպետական կազմակերպություններն են, որոնք ի վիճակի են ձեռնարկել ինքնուրույն գործողություններ։ Մ․ ի․ ձևավորվել է պետությունների միջև տնտ․, քաղ․ և մշակութային կապերի ձևավորման հետ և զարգացել միջպետական հարաբերությունների բովանդակությանն ու մակարդակին համապատասխան։ Պետության պատմական տիպերին համապատասխան, ձևավորվել են Մ․ ի–ի ստրկատիրական, ֆեոդալական, բուրժ․ տիպերը։ Մ․ ի–ի մի շարք նորմեր (անձեռնմխելիություն, արտերկրայնություն, իրավարարություն ևն) ձևավորվել են ստրկատիրական հասարակարգում։ Ֆեոդալիզմի դարաշրջանում Մ․ ի–ի զարգացման գործում խոշոր դեր են ունեցել Կիլիկյան Հայաստանը, Վենետիկը, Ֆլորենցիան, Ջենովան և այլ պետություններ, որոնց միջազգային–իրավական դերը հատկապես ակնառու էր միջազգային ծովային առևտրի, միջազգային ծովագնացության ասպարեզում (տես «Կոնսոլատո դել մարե», Ծովահենություն, Կապերություն)։ XV դ․, որպես մշտական մարմիններ, հաստատվեցին դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները (տես Դիվանագիտության, Հյուպատոսություն հոդվածները)։ Պակտա Սունտ սերվանդա, սուվերենություն և Մ. ի–ի մի շարք այլ առանցքային սկզբունքներ կյանքի են կոչվել միջնադարում: Բուրժ․ հեղափոխությունների շրջանում ձևավորվեցին իրավահավասարության, տերիտորիալ անձեռնմխելիության, ուրիշի ներքին գործերին չմիջամտելու, ավելի ուշ՝ պետությունների ճանաչման, իրավահաջորդության, բարի ծառայության և այլ սկզբունքները։
Արդի Մ․ ի․ կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու շրջանի իրավունք է, որի շրջանակներում ընդարձակվել են սոցիալիստական Մ․ ի–ի նորմերը։ ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների ներգործությամբ կիրառություն են գտնում նոր առաջադիմական սկզբունքներ՝ ուժի գործադրման կամ գործադրման սպառնալիքի արգելումը միջազգային հարաբերություններում, ազգերի ու ժողովուրդների ինքնորոշումը, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման պարտավորությունը, պետ․ սուվերենության հարգումը, պետությունների ներքին գործերին չմիջամտելը ևն (տես Խաղաղ գոյակցություն): Մ. ի.-ի դեմոկրատական սկզբունքներին համապատասխան, պետություններն իրավունք ունեն սուվերեն իրավահավասարության սկզբունքով հարաբերություններ հաստատել ուրիշ պետությունների հետ, այդ երկրներում ունենալ դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններ, կնքել միջազգային պայմանագրեր, լինել միջազգային բաց կազմակերպությունների անդամ։ Նոր պետությունների ձևավորման արդի փուլում, Մ․ ի–ի համակարգում գործնական նշանակություն է ստացել իրավահաջորդությունը։ Մ․ ի–ի կարգավորման առարկա են քաղաքացիություն ձեռք բերելու կամ կորցնելու, արտասահմանցիների իրավական դրության, ապաստանի իրավունքի, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ապարտհեյդի, ցեղասպանության դեմ պայքարի իրավահարաբերությունները։ Մ․ ի–ի մեջ կարևոր նշանակություն ունեն ճանաչման, պետության տերիտորիալ անկախության, պետ․ սահմանների սահմանման կամ փոփոխման իրավունքները, չեզոքության սկզբունքը։ Մ․ ի–ի կարգավորման շրջանակը շարունակ ընդարձակվում է նոր ինստ–ների ու նորմերի հաշվին (շրջապատող միջավայրի պահպանման, զարգացող երկրների հետ առնչվող խնդիրների ու նոր տնտ․ կարգի հաստատման հետ կապված նորմեր ևն)։ Մ․ ի–ում շարունակ աճում է միջազգային կազմակերպությունների գործունեությամբ ձևավորված իրավունքը։ Արդի Մ․ ի․, մերժելով ագրեսիվ պատերազմներն ու ուժի գործադրումը՝ որպես քաղաքականության միջոց, նախատեսում է միջազգային վեճերի լուծման հետևյալ սկզբունքները՝ դիվանագիտական բանակցություններ, բարի ծառայություն և միջնորդություն, ռազմ. բախումների դեպքում պատերազմի օրենքների և սովորույթների միջոցով պետությունների հարաբերությունների կարգավորում։ Մ․ ի․ նախատեսում է խաղաղ բնակչության պաշտպանությունը, սահմանում է գերիների, վիրավորների ու հիվանդների, մշակույթի արժեքների պաշտպանության իրավական ռեժիմներ։ Մ․ ի–ի հիմնական սկզբունքներն ամրապնդված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում։ Նրա կոդիֆիկացման ու առաջադեմ սկզբունքների զարգացման հարցերը քննարկվում են ՄԱԿ–ի միջազգային իրավունքի հանձնաժողովում, որի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ՍՍՀՄ–ն ու սոցիալիստական մյուս պետությունները։ Մ․ ի–ի նորմերի խախտման համար պետությունները կրում են նյութական, իսկ անհատները՝ քրեական պատասխանատվություն։
Հայաստանը, րրպես Մ․ ի–ի սուբյեկտ, մշտապես մասնակցել է դրա ձևավորմանը, նպաստել նրա առաջադիմական սկզբունքների զարգացմանը։ Մ․ ի–ի որոշ նորմեր, որոնք կիրառել են հայերը, արտացոլվել են իրավունքի ազգային հուշարձաններում։ Հայաստանի միջազգային կապերին վերաբերող օտարերկրյա աղբյուրներում պահպանված փաստաթղթերի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/574
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ