նախագահ և փոխնախագահ (3 տարի ժամկետով), նշանակվում քարտուղար (7 տարի ժամկետով)։ Թեկնածուներ առաջադրում են միջնորդ դատարանի մշտական պալատի ազգային խմբերը կամ հատուկ նշանակված խմբերը։ Ըստ ստատուտի, դատարանի կազմում պետք է ապահովվի «քաղաքակրթության կարևորագույն ձևերի և աշխարհի հիմնական իրավական համակարգերի» ներկայացուցչությունը։ Կոչված է զբաղվելու միջպետական վեճերի կարգավորմամբ։ Նրա իրավասությունը սկզբունքորեն ֆակուլտատիվ է, կարող է վեճի քննարկումն ստանձնել միայն վեճի մասնակից բոլոր պետությունների համաձայնությամբ։ Բացի ստատուտում նշված հատուկ դեպքերից, դատարանը նիստեր է գումարում ամբողջ կազմով։ Աշխատանքային վեճեր, տրանզիտին և կապին վերաբերող գործեր քննելու համար կարող է ստեղծել մեկ կամ մի քանի պալատ (3 կամ ավելի թվով դատավորներով), որոնցից յուրաքանչյուրի կայացրած վճիռը համարվում է ամբողջ դատարանի վճիռը։ ՄԱԿ–ի անդամ պետություններն իրավունք ունեն այս կամ այն վեճը համարել դատարանին պարտադիր ենթակա կամ որոշ կատեգորիայի վեճերի քննարկման իրավունքը հանել նրա իրավասության շրջանակից։ ՍՍՀՄ–ը հայտարարություն չի արել դատարանի իրավասությունը պարտադիր համարելու մասին։ Միջազգային կոնվենցիաներին միանալիս ՍՍՀՄ–ը վերապահումով հայտնում է, որ կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման շուրջը ծագած վեճի կապակցությամբ հրաժարվում է ենթարկվել դատարանի իրավասությունը պարտադիր լինելու մասին բանաձևին։ Դատավարությունը բաղկացած է 2 մասից՝ գրավոր և բանավոր։ Մ․ դ–ում պաշտոնական լեզուները ֆրանսերենն ու անգլերենն են, սակայն վիճող կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ դատարանը պարտավոր է նրան իրավունք տալ հանդես գալու այլ լեզվով։ Դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն։ Նրան իրավունք է վերապահված ՄԱԿ–ի հաստատությունների հարցումներին տալ կոնսուլտատիվ եզրակացություն։ Մ․ դ–ի աշխատատեղին Հաագան է։
Գրկ․ Кожевников Փ.И., Шармазанашвили Г․ В․, Международный суд ООН, М., 1971.
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, միջազգային իրավունքի նորմերի և պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ։ Հնում և միջնադարում Մ․ ե․ էին թագավորի կամ նրա լիազորած անձի երդումը, պատանդներ վերցնելը, թանկարժեք իրեր կամ տերիտորիա գրավ դնելը ևն։ XIX դարից սկսած, որպես Մ․ ե․, լայնորեն կիրառվում է տերիտորիայի օկուպացիան։ Այժմ Մ․ ե–ի հիմնական ձևը մի քանի պետությունների միջև կնքվող երաշխիքային պայմանագիրն է, որով մասնակիցները պարտավորվում են պահպանել միջազգային հարաբերություններում արդեն ձևավորված կամ երաշխիքային պայմանագրով սահմանված դրությունը կամ ապահովել նրանց միջև կնքված պայմանագրի կատարումը մյուս պետությունների կողմից։ Անցյալում երաշխիքային պայմանագրեր կնքում էին մեծ տերությունները՝ թույլերի դեմ։ Երաշխավորման օբյեկտներ էին քաղ․ անկախությունը, տերիտորիալ ամբողջականությունը, ստատուս-քվոյի պահպանումը, մշտական չեզոքությունը ևն։ Այն պետությունները, որոնց իրավունքներն ու շահերը երաշխավորվում էին, երաշխիքային պայմանագրերի մասնակիցներ չէին։ XX դ․ երևան եկան փոխադարձ երաշխիքների մասին բազմակողմ պայմանագրեր (տես Լոկառնոյի պայմանագրեր 1925), զգալիորեն տարածվեց երաշխիքների ու չեզոքության մասին երկկողմ պայմանագրեր կնքելու պրակտիկան (օրինակ, ՍՍՀՄ–ի պայմանագրերը հարևան պետությունների հետ)։ ՍՍՀՄ պրակտիկայում Մ․ ե–ի ինստ․ օգտագործվում է ի շահ խաղաղության և ժողովուրդների անվտանգության ապահովման։ Մ․ ե․ է բովանդակում միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիր կնքելու (1968) կապակցությամբ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի ու Անգլիայի հայտարարությունը, որով պայմանագրի մասնակից ոչ միջուկային պետության դեմ քիմ․, միջուկային զենք կիրառելու կամ նման ագրեսիայի սպառնալիք ստեղծելու դեպքում, ՄԱԿ–ի կանոնադրության համապատասխան, առաջանում է տուժողին անհրաժեշտ օգնություն ցույց տալու պարտավորություն (տես նաև Պայմանագիր միջազգային)։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԵՐԿՐԱՖԻՋԻԿԱԿԱՆ ՏԱՐԻ (ՄԵՏ), 1957-ի հուլիսի 1-ից մինչև 1958-ի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը (18 ամիս), որի ընթացքում 67 պետություններ ամբողջ երկրագնդի տարածքում միասնական ծրագրով և մեթոդով կատարեցին երկրաֆիգիկական դիտարկումներ և հետազոտություններ։ ՄԵՏ–ը հաջորդեց երկու Միջազգային բևեռային տարիներին։ Նրա անցկացումը ղեկավարեց հատուկ կոմիտե։ 1959-ին ՄԵՏ–ը շարունակվեց որպես Միջազգային երկրաֆիզիկական համագործակցություն (ՄԵՀ)։ ՄԵՏ–ի ծրագրի մեջ, որը հարմարեցված էր արեգակի մաքսիմում ակտիվության ժամանակին, մտնում էին օդաբանական, օդերևութաբանական, օվկիանոսագիտական, սառցադաշտաբանական, մագնիսային, գրավիմետրական և սեյսմիկ դիտարկումներ։ Ուսումնասիրվեցին մթնոլորտի վերին շերտերը՝ բևեռափայլը, իոնոսֆերան, երկնաքարերը, ինչպես նաև տիեզերական ճառագայթները։ Դա մեծ ներդրում էր Արեգակ-Երկիր կապերի հետազոտման գործում։ Հատուկ նշանակություն ունեցավ Անտարկտիկայի ուսումնասիրությունը, որտեղ տարբեր երկրներ ստեղծել էին բազաներ դիտարկումների համար (օրինակ, սովետական «Միրնի» դիտակայանը)։ Բոլոր օվկիանոսներում կատարվեցին բազմաթիվ հիդրոգրաֆիական կտրվածքներ, մասնավորապես սովետական «Վիտյազ» և «Օբ» նավերով։ ՍՍՀՄ–ը և ԱՄՆ–ը Արկտիկայում մեծ սառցաբեկորների վրա տեղակայեցին մի քանի լողացող դիտակայաններ։ ՄԵՏ–ի անցկացման ժամանակ օգտագործվեցին նորագույն սարքեր և ուսումնասիրության միջոցներ (օրինակ, արձակվեցին մեծ քանակությամբ երկրաֆիզիկական հրթիռներ, Երկրի արհեստական արբանյակներ), և դրանց օգնությամբ տրվեցին մթնոլորտի խորության և ջերմաստիճանի առաջին գնահատականները 200 կմ–ից վեր շերտերում։ Բացահայտվեցին Երկրի ռադիացիոն գոտիները։ Հաջողվեց որոշել երկնաքարային նյութի խտությունը միջմոլորակային տարածությունում (որը կարևոր է տիեզերական թռիչքների անվտանգության ապահովման համար)։ ՄԵՏ–ի դիտարկումների նյութերով Անտարկտիդայում հայտնաբերվեց ցրտության Հարավային բևեռը մինչև –57°C միջին տարեկան ջերմաստիճաններով, որոշվեց Անտարկտիդայի ափերի մոտ ցիկլոնների առավել կրկնողության 6 մարզերի միջին դիրքը։ Երկնաքարերի լույս արձակող (լուսատու) հետքերի տեսողական ռադիոլոկացիոն դիտարկումները հնարավորություն ընձեռեցին որոշել քամու արագությունը և ուղղությունը մինչև 110 կմ բարձրության վրա։ Օվկիանոսի առավել խոր մասերում հայտնաբերվեցին բավական արագ հոսանքներ։ Սեյսմիկ դիտարկումները ցույց տվեցին, որ մայրցամաքների եզրերով ձգվող հրաբխային զոնաները կապված են նուրբ օվկիանոսային երկրակեղևից հզոր ցամաքայինի անցման հետ։ Նոր սառցադաշտային շրջաններ գտնվեցին Արևելյան Սիբիրում։ Բևեռափայլի սպեկտրի օգնությամբ ապացուցվեց հելիումի առկայությունը Երկրի վերին մթնոլորտում։ ՄԵՏ–ի առաջին գիտական արդյունքները ամփոփեցին 1958-ին, Մոսկվայում կայացած ՄԵՏ–ի ասամբլեայում։ ՄԵՏ–ի դիտարկումների բոլոր նյութերի կրկնօրինակները պահպանվում են տվյալների համաշխարհային կենտրոններում (ՏՀԿ)՝ Վաշինգտոնում, Մոսկվայում և մի քանի այլ կենտրոններում, օրինակ՝ Ժևևում, Լոնդոնում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԲԱՆԿ (ՄԻԲ), սոցիալիստական երկրների երկարաժամկետ (մինչև 15 տարի) և միջին ժամկետի (մինչև 5 տարի) վարկավորման բանկ։ Ստեղծվել է 1970-ին, սոցիալիստական տնտ․ ինտեգրացման, անդամ–երկրների տնտ․ համագործակցության առավել զարգացման ու խորացման, նաև կապիտալ շինարարության համար ռեսուրսների համակենտրոնացման ու դրանց օգտագործման փոխհամաձայնեցման նպատակով։ Բանկի անդամներն են Բուլղարիան, ԳԴՀ–ն, Լեհաստանը, Կուբան, Հունգարիան, Մոնղոլիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, ՍՍՀՄ–ը, Վիետնամը, 1974-ից համագործակցում է նաև Հարավսլավիան։ Կանոնադիր կապիտալը 1071,3 մլն փոխանակային ռուբլի է (1979)։ Անդամ–երկրների քվոտաները սահմանվում են ելնելով նրանց փոխադարձ առևտրում արտահանության ծավալից։ Ունի նաև ռեզերվային կապիտալ ու հատուկ ֆոնդեր։ Վարկերը կրում են պլանային, նպատակային, ժամկետային բնույթ և տրամադրվում են (տարեկան 4–6% վճարով) առաջին հերթին բարձր արդյունավետություն ապահովող օբյեկտների շինարարությանը։ 1971–78-ին վարկավորել է 61 օբյեկտ՝ տրամադրելով ավելի քան 3 մլրդ փոխանակային ռուբլի։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/573
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ