Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետությունների հետ, 1856-ի Փարիզի դեկլարացիան, Հաագայի դեկլարացիաները (1890, 1907), Լոնդոնի 1909-ի դեկլարացիան, Լոնդոնի 1936-ի արձանագրությունը են]։ Մ․ ծ․ ի–ի նորմերը համակարգելու, նրա առաջադիմական զարգացումը խթանելու նպատակով, 1958-ին հրավիրվել է ՄԱԿ–ի Մ․ ծ․ ի–ի առաջին կոնֆերանսը Ժնևում, որտեղ ամրապնդվել է բաց ծովի ազատության սկզբունքը։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ստեղծել է ազգային իրավասությունից դուրս ծովերի և օվկիանոսների հատակը խաղաղ նպատակներով օգտագործելու գծով մշտական կոմիտե, որն զբաղվում է ծովի հատակի ռեժիմի հետ առնչվող միջազգային իրավական, տնտ․, տեխ․, ինչպես նաև ծովերի աղտոտման հետ կապվող հարցերի ուսումնասիրությամբ։ 1970-ին հիշյալ կոմիտեն ընդունել է ծովերի և օվկիանոսների ազգային իրավասությունից դուրս նրա ընդերքի ռեժիմը կարգավորող սկզբունքների դեկլարացիա։ Գլխավոր ասամբլեան ազգային իրավասությունից դուրս ծովերի և օվկիանոսների հատակը, ինչպես նաև այդ շրջանի ռեսուրսները հռչակել է համամարդկային սեփականություն։ Սոցիալիստական համակարգի ստեղծումը նպաստեց Մ․ ծ․ ի–ի առաջադիմական միտումների հետագա զարգացմանը՝ առաջին հերթին օվկիանոսի կենսաբանական ռեսուրսների օգտագործումն ընդլայնելու, կենդանական օբյեկտները պահպանելու, համաշխարհային օվկիանոսը խաղաղ նպատակներով օգտագործելու ուղղությամբ։ Մ․ ծ․ ի–ի առաջադիմական զարգացմանը նպաստել են նաև հայ վաճառական–ծովագնացները։ Նրանք պայքարել են ծովում գերիշխանություն հաստատելու փորձերի դեմ։ Անգլիայի, Ֆրանսիայի, Արևմուտքի և Արևելքի այլ պետությունների դատարաններում հայ վաճառականների հարուցմամբ քննվող գործերը դրվեցին առևտրական ծովագնացության սահմանափակումների դեմ մղվող պայքարի հիմքում (տես Ծովահենություն)։ Մ․ ծ․ ի–ի առաջադիմական նորմեր են պարունակել Մխիթար Գոշի և Աստրսխանի հայոց դատաստանագրքերը (տես Նավաբեկությունից առաջացած իրավունք)։ Միջազգային օրինականության, բոլոր ժողովուրդներին ծովագնացության հավասար իրավունք վերապահելու համար հայերի պայքարը, ազգային օրենքներում համապատասխան նորմերի ամրապնդումն էապես նպաստեցին Մ․ ծ․ ի–ի առաջադիմական սկզբունքների հաստատմանը։
Գրկ․ Волков А. А., Морское право, М., 1969; Актуальные проблемы современного морского права, М., 1972; Новое в международном морском праве, М․, 1972․ Յու․ Բարսեղով ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պետությունների կամ ազգային ընկերությունների (ասոցիացիաների) ոչ–կառավարական միավորումներ, որոնք հիմնադրվում են քաղ․, տնտ․, սոցիալական, գիտատեխնիկական, մշակութային և այլ բնագավառներում ընդհանուր նպատակի հասնելու համար։ Պետությունների բազմակողմանի համագործակցության ձևերից է։ Մ․ կ․ ստեղծելու առաջին փորձերն արվել են դեռևս հին դարերում։ Ժամանակակից ըմբռնմամբ Մ․ կ–ի ինստ․ հայտնի է XIX դ․ 2-րդ կեսից։ Մ․ կ–ի գործունեությունն սկսվել է պետությունների տնտ․ կապերի, դրանցից բխող նրանց բազմակողմանի համագործակցության զարգացման շնորհիվ։ Առաջին Մ․ կ․ (Միջազգային վարչական միություններ) զարգացել են կապիտալիզմի գերիշխանության պայմաններում՝ կրելով շուկաների և ազդեցության ոլորտների համար մղվող պայքարի, գաղութային և կախյալ ժողովուրդներին իրավազրկության մեջ պահելու և կապիտալի իշխանությամբ պայմանավորված այլ հարաբերությունների կնիքը։ Մշտական հիմքով միջազգային բազմակողմանի համագործակցությունը նախ և առաջ ծավալվել է այնպիսի հատուկ հարցերով, ինչպես տրանսպորտը, կապը ևն (Փոստի համաշխարհային միություն, Էլեկտրակապի միջազգային միություն)։ Պետությունների քաղ․ համագործակցության առաջին փորձը Մ․ կ–ի շրջանակում կատարվել է Ազգերի լիգայի հիմնադրմամբ (1919)։ Մ․ կ–ի զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել սովետական պետության, ապա սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առաջացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ․ կ–ի զարգացման մեջ կարևոր իրադարձություն էր սոցիալիստական պետությունների Մ․ կ–ի ստեղծումը (օրինակ, Տնտեսական փոխօգնության խորհուրդը
Գոյություն ունեն տարբեր բնույթի շուրջ 2,5 հզ․ Մ․ կ․, որոնք բաժանւիսմ են երկու հիմնական խմբերի՝ միջպետական և ոչկառավարական։ Միջպետական կազմակերպությունների անդամ կարող են լինել միայն պետությունները, ոչ–կառավարական կազմակերպությունների անդամ՝ ոչ–կառավարական ասոցիացիաներ, միություններ, միավորումներ, առանձին անձինք։ Կախված անդամների թվից, լինում են՝ համընդհանուր (ընդգրկում է բոլոր կամ գրեթե բոլոր պետությունների ներկայացուցիչներին), ռեգիոնալ (տվյալ աշխարհագրական շրջանի պետությունները), ենթառեգիոնալ (աշխարհագրական շրջանի մասը)։ Կան նաև անդամների թվով ավելի փոքր Մ․ կ․։ Ըստ անդամների կազմի, լինում են ընդհանուր (սոցիալ–քաղաքական տարբեր կարգ ունեցող պետությունների ներկայացուցիչների կազմով) և միատիպ։ Ըստ գործունեության ոլորտի, տարբերում են Մ․ կ․, որոնք միաժամանակ ընդգրկում են միջազգային համագործակցության տարբեր բնագավառներ (խաղաղության, անվտանգության, տնտ․, սոցիալական ևն հարցեր), և Մ․ կ․, որոնք համագործակցում են հատուկ նշանակության մեկ որոշակի բնագավառում։ Մ․ կ–ի ստեղծման և գործունեության հիմքում ընկած է հիմնադիր կանոնադրությունը, որը միջազգային պայմանագրի տեսակ է։ Սովորաբար Մ․ կ–ի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է (կոնֆերանսը), կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ նրա ղեկավար գործադիր խորհուրդը (գործադիր կոմիտե, նախագահություն ևն)։ Յուրաքանչյուր Միջազգային կազմակերպություն ունի մշտական քարտուղարություն՝ Գլխավոր քարտուղարի (դիրեկտորի) ղեկավարությամբ, խորհրդակցական բնույթի օժանդակ մարմիններ՝ հանձնաժողովներ, կոմիտեներ, խորհուրդներ ևն։ Խոշոր Մ․ կ․ (ՄԱԿ, ՏՓԽ, ԵՏՀ ևն) ունեն բարդ ենթահամակարգ, նախատեսվող ծրագրերի մշակման համար հատուկ օժանդակ մարմիններ, ԳՀԻ–ներ։ Մ․ կ․ լուրջ ավանդ են ներդնում միջազգային կարևորագույն հարցերի լուծման գործում։ Մ․ կ–ի գերակշռող մասի որոշումները (բացառությամբ որոշ կազմակերպությունների, օրինակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խաղաղության և անվտանգության հարցերով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության սանիտարական կանոնակարգերը, ՏՓԽ–ի հանձնարարականները ևն, որոնք պարտադիր կատարման ուժ ունեն) հանձնարարական բնույթի են, անդամների համար պարտադիր կատարման ուժ չունեն։ Միջպետական կազմակերպությունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Միավորված ազգերի կազմակերպությունը, որի անդամ են աշխարհի գրեթե բոլոր պետությունները։ Նշանակալի հեղինակություն ունեն Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիան, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան, Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան ևն․ իսկ ոչ–կառավարական կազմակերպությունների թվում՝ միջպառլամենտական կազմակերպությունները (տես Միջպառլամենտական միություն)։ ՍՍՀՄ ու սոցիալիստական մյուս երկրները աշխարհի բոլոր առաջադեմ ուժերի հետ ակտիվ պայքար են մղում Մ․ կ–ի արդյունավետ օգտագործման օգտին՝ հանուն խաղաղության, ժողովուրդների անվտանգության, միջազգային իրավահավասար համագործակցության։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՏԵԼ, առավելագույն շահույթ ստանալու նպատակով իրացման շուկաների և հումքի աղբյուրների բաժանման, մենաշնորհային գների սահմանման, արտոնագրերի օգտագործման և այլ միջոցառումների վերաբերյալ տարբեր երկրների պատկանող (բայց հաճախ մի ճյուղում գործող) մոնոպոլիաների կամ ֆիրմաների համաձայնություն (դաշինք)։ Միավորում է նաև ազգային կարտելներ ու մոնոպոլիստական դաշինքների այլ ձևեր։ Մ․ կ․ կապիտալի և արտադրության համաշխարհային համակենտրոնացման նոր աստիճան է, առաջացել է իմպերիալիզմի փուլում։ Արդեն 1950-ական թթ․ հաշվվում էին տասնյակ հազարավոր Մ․ կ–ներ, որոնք հանդես էին գալիս որպես սեփական և այլ երկրների աշխատավորների դեմ ուղղված կապիտալիստների միջազգային (մեծամասամբ գաղտնի) համաձայնություններ, իսկ պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացմամբ՝ կապիտալիստական առանձին երկրների համաձայնություններ՝ ընդդեմ տնտեսության համաշխարհային սոցիալիստական համակարգի։ Խոշոր Մ․ կ–ներից առավել հայտնի են․
Նավագնացության կարտելները, որոնք հիմնականում ունեն կոնֆերանսի