և պուլի ձև։ Աոաջինի շրջանակներում մասնակիցները պայմանավորվում են փոխադրումների ընդհանուր պայմանների, աշխատանքի շրջանների բաշխման, ծովային փոխադրումների գների, իսկ երկրորդում՝ բեռնա– և ուղևորափոխադրումների, եկամուտների բաշխման մասին ևն։ 1960–70-ական թթ․ ստեղծվել են կոնսորցիումի ձև ունեցող Մ․ կ–ներ։ Նավատիրական միևնույն ընկերությունը կարող է տարբեր ուղղություններում գործող միջազգային մի քանի կարտելների մասնակից լինել։ Նավագնացային կարտելները սովորաբար կրում են սպասարկվող շրջանի անունը (օրինակ՝ «Յունայթիդ Քինգդոմ Օսթրեյլիա քոնֆերենս»–«United Kingdom-Australia conference» ևն)։ Դրանք չեն վերացնում կապիտալիստական նավագնացության մեջ մղվող մրցապայքարը և բացասաբար են ազդում միջազգային, հատկապես զարգացող երկրների առևտրի վրա։
Մեքենաների ու սարքավորումների կարտելները, որոնք գլխավորապես բնորոշ են էլեկտրատեխնիկական արդյունաբերությանը ու տրանսպորտային մեքենաշինությանը։ Առավել խոշորը էլեկտրասարքավորումների կարտելն է (ստեղծվել է 1930-ին), որը 70-ական թթ․ սկզբին ընդգրկում էր տարբեր երկների պատկանող 40 ընկերություն և ըստ սարքավորումների տեսակների՝ ապրանքային 16 բաժանմունք։ Կարտելի գործունեությունը հիմնվում է գների, փոխհատուցումների և ծանուցումների (ինֆորմացիա կարտելի բոլոր անդամներին՝ ստացված պահանջների, պատվերների մասին ևն) վերաբերյալ կնքվող համաձայնագրերի վրա։ Պաշտոնական մասնակիցների մեջ առավել ուժեղ են անգլ․ ֆիրմաների դիրքերը։
Ռադիոսարքերի կարտելը (ստեղծվել է 1925-ին) միավորում է ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ջեներըլ էլեքթրիք» («General Electric»), «Սիմենս» («Siemens») ևն։ Էլեկտրոնային հաշվողական մեքենաների շուկայում իշխում են ամերիկյան մոնոպոլիաները։
1969-ին կարտելային համաձայնագիր է կնքվել ավտոմոբիլային երկու խոշոր մոնոպոլիաների՝ ամերիկյան «Քրայսլեր»-ի («Chrysler») և ճապոնական «Միցուբիսի հևի ինդասթրիս»-ի («Mitsubishi Heavy Industries») միջև, որով նախատեսվում է համագործակցել ավտոմեքենաների արտադրության ու հավաքման, նաև տեխնիկայի, առևտրի ու ֆինանսների բնագավառներում։ Գրեթե նմանատիպ համաձայնագիր է կնքվել նաև իտալ․ «ՖԻԱՏ»-ի («FIAT»), ֆրանս․ «Սիտրոյեն»-ի («Citroen») միջև։
Մի շարք դեպքերում մեքենաների միջազգային կարտելները հանդես են գալիս միջազգային ասոցիացիաների (ընդգրկում են մեծ թվով ֆիրմաներ), ֆեդերացիաների, բյուրոների կամ կոմիտեների ձևերով։
Պարարտանյութերի կարտելները։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը պարարտանյութերի համաշխարհային շուկայում առաջատար դեր էին խաղում կալիումի (առաջացել է 1926-ին), ազոտի (1928-ին), ֆոսֆատի (1933-ին) միջազգային կարտելները, որոնք միավորում էին պարարտանյութեր արտահանողներին։ Պատերազմից հետո առավելապես հզորացան ԱՄՆ–ի մոնոպոլիաները և սկսեցին վաճառահանման հիմնական շուկաներից դուրս մղել ԳՖՀ–ի, Ֆրանսիայի և Իտալիայի ընկերություններին։ 1962-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) ստեղծվեց միջազգային ազոտային կարտել, որը միավորում է Արևմտյան Եվրոպայի մայրցամաքային երկրների արտադրողներին։ Կարտելի կոորդինացման կենտրոնը «Նիտրեքս» («Nitrex A․ G․») բաժնետիրական ընկերությունն է, որը հավաքում է ազոտային պարարտանյութերի մատակարարման բոլոր պատվերները և դրանք բաշխում կարտելի մասնակիցների միջև։
Միջազգային կալիումական կարտելի ֆունկցիաներն իրականացնում են Բեռնի (Շվեյցարիա) միջազգային կալիումական ինստ–ը, որը ներկայացնում է հիմնականում արևմտաեվրոպական ընկերությունների շահերը, և ԱՄՆ–ի 2 կազմակերպությունները՝ Ամերիկյան կալիումական ինստ–ը և կալիումի միջազգային հետազոտությունների ֆոնդը։
Ֆոսֆատների միջազգային կարտելը ետպատերազմյան շրջանում տրոհվել է մի շարք ռեգիոնալ կարտելների, որոնք իրենց գործունեությունը կոորդինացնում են համաշխարհային շուկայի մասշտաբով։
Քիմիական ապրանքների կարտելներ։ Սոդայի կարտելն առաջացել է 1872-ին, մասնակիցներն են՝ բելգիական «Սոլվե» («Solvay») մոնոպոլիան, ԱՄՆ–ի «Ալկասսո» («Alkasso») ազգային արտահանման կարտելը, անգլ․ «Իմփերիըլ քեմիքըլ ինդասթրիս, ԻՔԻ» («Imperial Chemical Industries, ICI») և գերմ․ «Ի․ Դ․ Ֆարբենինդուսթրի» («I․ G․ Farbenindustrie*) քիմ․ տրեստները։ Կարտելը կարգավորում էր սոդայի արտահանումն աշխարհի բոլոր երկրներ։ Անիլինի ներկերի կարտելը (1927) վերահսկում էր կապիտալիստական աշխարհի օրգ․ սինթետիկ ներկերի արտադրության ավելի քան 90%–ը։ Կարտելում իշխում էր «Ի․ Գ․ Ֆարբենիդուսթրի»-ն, մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Ճապոնիայի ընկերությունները։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քիմ․ ապրանքների շուկայում մրցակցության ուժեղացման պատճառով, սկսեցին վերականգնվել մինչպատերազմյան կարտելները, և ստեղծվել նորերը։ Քիմ․ ապրանքների ընկերությունները միավորվել են միջազգային տարբեր ասոցիացիաներում, գիտահետազոտական կենտրոններում, ստանդարտացման բյուրոներում, ձեռնարկուական ընկերություններում (Թունաքիմիակատներ արտադրողների միջազգային կենտրոն, Լաքի–ներկերի արդյունաբերության ասոցիացիաների եվրոպական կոմիտե ևն)։
Գունավոր մետաղների կարտելներ։ Առավել հայտնի են ալյումինի և պղնձի կարտելները։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմն ալյումինի շուկայում գործում էր միջազգային երկու կարտել (1901–08 և 1913–1914), 1926-ին ստեղծվեց երրորդը, իսկ 1931-ին (99 տարի ժամկետով)՝ չորրորդը («Ալյանս ալյումինյում քամփընի»), որին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի ալյումինի առավել խոշոր ընկերությունները։ Դադարեց գործելուց երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։ 60-ական թթ․ սկզբին, ալյումինի համաշխարհային կապիտալիստական շուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության պատճառով, ալյումինի մոնոպոլիաները սկսեցին նորից միավորվել կարտելների մեջ։
Պղնձի միջազգային «Քոփփեր էքսպորտերս ինքորփորեյթիդ» (1926) կարտելը վերահսկում էր կապիտալիստական երկըրների պղնձի արտադրության 86%–ը և փաստորեն իշխում «Մետաղների լոնդոնյան բորսայի» վրա։ Կարտելի մեջ էին մտնում ամերիկյան և արևմտաեվրոպական առաջատար մոնոպոլիաները, այդ թվում՝ «Ամերիքըն մեթալ քլայմաքս ինքորփորեյթիդ» («American Metal Climax Incorporated»), «Ամերիքըն սմելթինգ էնդ ոիֆայնինգ քամփընի» («American Smelting and Refining Company») ևն։ Գոյությունը դադարել է 1929–33-ի տնտ․ ճգնաժամի շրջանում։ 1935-ին ստեղծվեց պղնձի նոր, եռամյա կարտել, որը վերահսկում էր այդ մետաղի արտադրության 75% –ը։ Այն ընդգրկում էր ամերիկյան, անգլ․ և բելգ․ կապիտալների հսկողության տակ գտնվող պղնձի խոշորագույն ընկերությունները։ 1957–58-ի ճգնաժամի հետևանքով պղնձի առաջարկը գերազանցեց պահանջարկը, և առաջատար ընկերությունները պայմանավորվեցին հավասարաչափ կրճատել արտադրությունը։ Սակայն հետագայում, պղնձի նկատմամբ պահանջարկի աճի հետևանքով, այդ համաձայնությունը վերացվեց (1966)։
Սև մետաղների կարտելներ։ 1937-ին ստեղծված «Պողպատի միջազգային կարտելը» (ՊՄԿ) իրեն էր ենթարկել պողպատի գրեթե ամբողջ կապիտալիստական շուկան։ 1953-ին Ֆրանսիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի մետալուրգիական մոնոպոլիաները ստորագրեցին «Պողպատի կարտել» կազմակերպելու համաձայնագիրը։ Նույն տարում դրան միացան ԳՖՀ–ի ու Նիդերլանդների, հետագայում՝ Բրազիլիայի ու Ավստրալիայի ֆիրմաները։
Սև մետաղների շուկայում կոնյունկտուրայի վատացումը պատճառ դարձավ 1967-ին «Թուջի և պողպատի միջազգային ինստ–ի» (ԹՊՄԻ) ստեղծման համար, որը կարտելի տիպի համաձայնություն է։ Պաշտոնական նպատակն է կապիտալիստական տարբեր երկրների պողպատ արդյունաբերողների միջև կապի ամրապնդումը, ինֆորմացիայի փոխանակությունը։
Բացի ընդհանուր կարտելներից կան նաև գլանվածքի առանձին տեսակների կարտելներ՝ խողովակի (գործել է 20-ական թթ․ մինչև 1935-ը, 1950-ից՝ որպես «ջենտլմենական» համաձայնություն), ռելսերի (կազմակերպվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո), սպիտակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/578
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ