Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կենդանու մարմնի բոլոր մասերը (մսեղիքը), բացառությամբ մաշկի, գլխի, վերջավորությունների ծայրանդամների ու ներքին օրգանների։ Բացի մկանունքից Մ–ի կազմության մեջ մանում են շարակցական, ճարպային, ինչպես նաև աննշան քանակով նյարդային հյուսվածքներ։ Մ–ի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը (50–65%) մկանային հյուսվածքն է։ Մորթած ոչ գեր կենդանիների մկանային հյուսվածքների քիմ․ կազմն է (%-ներով)․ ջուր՝ 73–77, սպիտակուցներ՝ 18–21, ճարպեր՝ 1–3, ազոտային էքստրակտային նյութեր՝ 1,7–2, ոչ ազոտային էքստրակտային նյութեր՝ 0,9–1,2, հանքային նյութեր՝ 0,8–1,0։ Մկանային հյուսվածքի հիմնական կառուցվածքային տարրը մկանաթելիկն է, որն արտաքինից պատված է առաձգական թաղանթով՝ սարկոլեմայով։ Սննդի համար կարևոր է ճարպային հյուսվածքը (15–30%), որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Մ–ի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ։ Ճարպերի ընդհանուր քանակը մսեղիքի մեջ կախված է կենդանու տեսակից, հասակից ու սնվածության աստիճանից։ Տարբեր կենդանիների ճարպի գույնը, հոտը, կոնսիստենցիան, հալման ու պնդացման աստիճանները տարբեր են։ Ոսկրային հյուսվածքը (5–32%) նույնպես շարակցական հյուսվածքի տարատեսակն է և կարևոր է սննդի համար։ Ոսկրերի սննդային արժեքը կախված է սպունգանյութի քանակից (դրանով հարուստ են սպունգավոր ոսկրերը)։ Ոսկրային հյուսվածքի չոր նյութը պարունակում է 26–52% օրգ․ և 48–74% հանքային նյութեր։
Ի տարբերություն բուսական ծագման սպիտակուցների, Մ–ինը լրիվ յուրացվում է մարդու կողմից։ Դրանք մեծ մասամբ գտնվում են մկանային հյուսվածքում և մտնում են սարկոպլազմայի (միոգենային խմբի սպիտակուցներ, գլոբուլին, միոալբումին, միոգլոբին), մկանաթելերի (ակտին, միոզին, տրոպոմիոզին) և բջջակորիզի (նուկլեոպրոտեիդներ) բաղադրության մեջ, ինչպես նաև սարկոլեմայի, փխրուն շարակցական հյուսվածքի և մկանաթելերը պատող շարակցահյուսվածքային գոյացությունների մեջ։ Մկանների սպիտակուցների գրեթե կեսը միոզինը (40% ) և ակտինն (10–15%) են։ Միոգենային խմբի սպիտակուցները 20% են։
Կենդանու սպանդից հետո որոշակի ջերմային պայմաններում (0–4°) և մոտ 72 ժ պահելիս Մ–ի համային հատկությունները փոխվում են, այն դառնում է բուրավետ, փափուկ և հյութալի։ Այս պրոցեսը կոչվում է հասունացում, որը տեղի է ունենում սեփական ֆերմենտների ազդեցությամբ։ Հասունացման ժամանակ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում նաև սպիտակուցների մեջ, որը պայմանավորված է ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) քանակական փոփոխությամբ։ Առաջացած թթուները արգելակում են նեխային միկրոֆլորայի գործունեությունը, փխրունացնում մկանաթելիկների թաղանթը։ Ըստ կենդանու տեսակի տարբերում են ոչխարի, այծի, խոզի, ուղտի, գոմեշի, եղջերվի, ձիու, ճագարի և թռչունի մսեղիքներ։ Ըստ կենդանու հասակի Մ․ լինում է՝ ա․ կաթնակեր կենդանիների, բ․ մատղաշ կենդանիների, գ․ հասակավոր կենդանիների։ Տարբերում են Մ–ի ոսկրոտ, ոսկրազատված և ջլազատված տեսակները։ Ըստ բտվածության տավարի, ոչխարի և այծի մսեղիքը լինում է 2 (I և II), սեռահասուն խոզերինը՝ 3 (ճարպոտ, բեկոնացու և մսացու), գյուղատնտ․ թռչուններինը (ըստ բտվածության, տեխնոլոգիական մշակման ու որակի)՝ 2 կարգի։ Տես նաև Մսի արդյունաբերություն։Վ․ Այրումյան ՄԻՍ ՎԱՆ ԴԵՐ ՌՈԵ (Mies van der Rohe) Լյուդվիգ (27․3․1886, Ախեն, այժմ՝ ԳՖՀ – 17․8․1969, Չիկագո, ԱՄՆ), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908–12) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926–32-ին եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930–33-ին՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվ․՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926, չի պահպանվել), Բարսելոնի գերմ․ տաղավարը (1929),