Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թատրոնի գլխավոր նկարիչը։ 1963-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ում (1963–77-ին արդ․ էսթետիկայի ամբիոնի վարիչ)։ Ձևավորել է Վ․ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940), Կ․ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945) բեմադրությունները Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Վերդիի «Ռիգոլետտո» (1940), «Օթելլո» (1942), Ա․ Տիգրանյանի «Անուշ» (1950), «Դավիթ Բեկ» (1956), Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Պ․ Ի․ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955), Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (1957) օպերաները, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1961) Երևանի օպերայի և բալետի թատրոնում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՄԻՐԶՈՅԱՆ Գարեգին Հովհաննեսի (ծն․ 1902, Թիֆլիս), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1953), ՀԱԱՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1923-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1931–38-ին աշխատել է բժշկ․ ինստ–ի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961–76-ին՝ ամբիոնի վարիչ, 1976-ից՝ գիտական խորհրդատու։ 1958–60-ին եղել է բժշկ․ ինստ–ի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մ․ Երևանի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀՍՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր նյարդախտաբանը։ 1945-ին 2-րդ կլինիկական հիվանդանոցում Մ․ կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք։
Մ․ հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումը և բուժումը» (1948, ռուս․), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։ Մ․ եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչ․ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄԻՐԶՈՅԱՆ Գուրգեն Լևոնի [12(25) ․1.1911, Թիֆլիս – 21․4․1975, Երևան], հայ քամանչահար, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում (Ս․ Օգանեզաշվիլու դասարան)։ Եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժող․ գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար (1929–31), Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժող․ գործիքների անսամբլ (1935–58)։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից (1933–1937) և Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտական (1945–51) ուսումնարանների ժող․ գործիքների բաժնում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով։
ՄԻՐԶՈՅԱՆ Գուրգեն Հովհաննեսի [20․5.(2․6)․ 1892, Թիֆլիս – 27․11․1976, Երևան], հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1950)։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, աշակերտել Գ․ Սյունուն։ 1924-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, դասատուներ՝ Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանով (ստեղծագործություն), Ք․ Մ․ Քուշնարյան (պոլիֆոնիա)։ 1937–39-ին ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժող․ գործիքների նվագախումբը, մասնակցել Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին։ 1941–43-ին եղել է Ռ․ Մելիքյանի անվ․ ուսումնարանի տեսական առարկաների դասատու, 1950–58-ին՝ նաև ուս․ մասի վարիչ։ Մ–ի նախաձեռնությամբ երաժշտ․ ուսումնարանում կազմակերպվել է արլ․ գործիքագիտության և գործիքավորման դասընթաց։ Գրել է սիմֆոնիկ («Էսքիզ», «Սյուիտ», 1944), դաշնամուրային («Մանրապատումներ», 1947, «Պրելյուդներ», 1949) երկեր, լարային կվարտետ (1950), կոնցերտ թառի (1954), ֆանտազիա քամանչայի (1956), ստեղծագործություններ ժող․ գործիքների նվագախմբի համար, երգեր, խմբերգեր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ․ Թոռջյան Խ․, Գուրգեն Միրզոյան, Ե․, 1970։
ՄԻՐԶՈՅԱՆ Էդվարդ Միքայելի (ծն․ 12․5․1921, Գորի), հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1941-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Վ․ Տալյանի ստեղծագործական դասարան)։ 1946–48-ին կատարելագործվել է Մոսկվայում՝ Հայաստանի կուլտուրայի տան երաժշտական ստուդիայում (Գ․ Ի․ Լիտինսկու, Ն․ Ի․ Պեյկոյի, Ն․ Պ․ Ռակովի մոտ)։ 1948-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1965-ից՝ պրոֆեսոր, 1972-ից՝ ստեղծագործական ամբիոնի վարիչ)։ Աշակերտներից են՝ Ջ․ Տեր-Թադևոսյանը, Կ․ Օրբելյանը, Ա․ Տերտերյանը, Ս․ Զրբաշյանը, Խ․ Ավետիսյանը, Ռ․ Ամիրխանյանը, Լ․ Չաուշյանը։ 1956-ից Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահն է։
Մ–ի սկզբնական շրջանի ստեղծագործությունների մեջ առանձնանում են Ա․ Իսահակյանի խոսքերով գրված ռոմանսները «Ասում են, թե․․․» (1939), «Երազ տեսա» (1941), «Հայրենիքն է կանչում» խմբերգը (1941)։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Հայրենական պատերազմի հերոսներին» պոեմը (1944), «Սիմֆոնիկ պարեր»-ը (1945), «Տոնական նախերգանքը»-ը (1947) գույների հյութեղությամբ և վառ դինամիկայով մոտ են Ա․ Խաչատրյանի երաժշտության ոճին։ Մ–ի լարային կվարտետը (1947) հայ կամերային երաժշտության մեջ դրամատիկ բնույթի առաջին նշանակալի երկն է։ Քաղաքացիական և հայրենասիրական շնչով են տոգորված Մ–ի կանտատները՝ «Հայաստան» (1948), «Տոնական» (1949), «Մովետական Հայաստան» (1950), «Կանտատ Լենինի մասին» (1950, համահեղինակ՝ Ա․ Հարությունյան)։ Բարձր վարպետության և հոգեբանական խորության կնիք են կրում Մ–ի թավջութակի և դաշնամուրի սոնատը (1967) և, հատկապես, Սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար (1962), որը միջազգային լայն ճանաչում է ստացել։ Գրել է երաժշտություն կինոֆիլմերի համար («Երբ քեզ հետ են ընկերներդ», 1956, «Փլուզում», 1959, «Այսօր արևոտ օր է», 1971, «Քաոս», 1973, «Հեղկոմի նախագահը», 1977, «Աքսորական № 011», 1978)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ 1964-ից։ ՀՍՍՀ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան», բուլղ․ «Կիրիլի և Մեֆոդիի» (1971) շքանշաններով։
Գրկ․ Արազյան Թ․ Մ․, էդվարդ Միրզոյան, Ե․, 1963։ Тер-Симонян М․ П․, Эдвард Мирзоян, М․, 1969․ Գ․ Գյոդակյան ՄԻՐԶՈՅԱՆ Թերեզա Հայկի [ծն․ 11․8․1922, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)], հայ սովետական քանդակագործուհի։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ 1946-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1947-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ում (1975-ից՝ քանդակագործության ամբիոնի վարիչ)։ Գործերից են՝ Հունան Ավետիսյանի կիսանդրին (բրոնզ, բազալտ, 1956, Երևան), Մայիսյան ապստամբության մասնակիցների հուշարձանը (Գ․ Ահարոնյանի հետ, բրոնզ, բազալտ, 1960, Սիսիան), «Մանածագործուհի» մոնումենտալ քանդակը (ալյումին, բազալտ, 1964, Լենինական), «Սափորով աղջիկը» (բազալտ, 1962, Դիլիջանի մշակույթի պալատ) դեկորատիվ քանդակը, «Անուշ և Սարո» (կոփածո պղինձ, 1969, Հ․ Թումանյանի տուն–թանգարան, Երևան), «Գթասրտություն» (բազալտ, 1970, Հայրենական պատերազմի թանգարան, Երևան) կոմպոզիցիաները։ 1949-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։
ՄԻՐԶՈՅԱՆ Լևոն Եսայու [18(30)․11․1897, գ․ Աշան (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրշանում) – 1938], սովետական կուսակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Հեղափոխական գործունեության մեջ ընդգրկվել է Բաքվի գիմնազիայում սովորելիս (1912)։ 1917–1918-ին ագիտացիոն և կազմակերպական աշխատանք է տարել Բաքվի արհմիություններում, սովետներում և երիտասարդական կազմակերպություններում, ընտրվել է բանվորների և զինվորների Բաքվի սովետի դեպուտատ։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո բոլշևիկյան ընդհատակյա բյուրոյի անդամ էր։ 1919-ի մայիսին ձերբակալվել և արտաքսվել է Բաքվից։ 1920-ի սկզբին ընտրվել է Կովկասյան