է (քրդերեն) «Սիսե» (1961) պատմվածքների, «Հայրենիքի զավակը» (1969) և «Սրտի զգացումը» (1973) բանաստեղծությունների ժողովածուները։ Քրդերեն է թարգմանել Հ․ Թումանյանի, Ե․ Չարենցի և այլ գրողների գործերից։ Կազմել է (Ղաչաղե Մրադի հետ) դասագրքեր քրդական դպրոցների համար։ 1964-ից ՀԿԿ Կենտկոմի անդամ է։ ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահի տեղակալ (1971-ից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՄԻՐՈՆ (Μύρων), մ․ թ․ ա․ V դարի հույն քանդակագործ։ Ծնվել է Ելևթերում (Բեովտիայի և Ատտիկայի սահմանագլխին), աշխատել Աթենքում։ Մ–ի ստեղծագործությունները (հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն անտիկ հեղինակների և հռոմ․ մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Մ․ հաղթահարել է արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը («Սկավառականետորդ», մ․ թ․ ա․ V դ․ կես, հռոմ․ կրկնօրինակ, Ազգային թանգարան, Հռոմ) կամ անսանձ պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ էպիգրամների հանրաճանաչ է եղել Մ–ի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին զարմացրել է իր բնականությամբ։ Մ․ եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ պատկերներով սկահակներ)։
Գրկ․ (Соколов Г․), Мирон. Поликлет [Альбом], М․, 1961․
ՄԻՐՈՎԻՉ (իսկական ազգանունը՝ Դունաև) Եվստիգնեյ Աֆինոգենովիչ (1878–1952), բելոռուս սովետական դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և մանկավարժ։ ԲՍՍՀ ժող․ արտիստ (1940)։ Ավարտել է Պետերբուրգի Ֆ․ Վոլկովի անվ․ թատերական դասընթացները։ 1900-ից հանդես է եկել իբրև դերասան, 1906-ից՝ դրամատուրգ։ 1921–31-ին, 1941–45-ին գլխավորել է Մինսկի Բելոռուս․ 1-ին պետ․ դրամատիկական թատրոնը (այժմ՝ Յա․ Կուպալայի անվ․ թատրոն)։ Բեմադրություններից են՝ «Խռովություն» (ըստ Ֆուրմանովի, 1927), Ռոմանովիչի «Կամուրջ» (1929), իր պիեսներից՝ «Մաշենկա», «Կաստուս Կալինովսկի» (երկուսն էլ՝ 1923-ին), «Ընկեր Բրիզգալինի կարիերան» (1925)։ 1935-ին Գոմելում կազմակերպել է հանրապետությունում առաջին կոլտնտեսային թատրոնը, եղել մի շարք կոլեկտիվների գեղ․ ղեկավարն ու ռեժիսորը։ 1945-ից Բելոռուս. թատերական ինստ–ի դերասանի վարպետության ամբիոնի վարիչն էր (նույն թվականից՝ պրոֆեսոր)։
ՄԻՑԱՐ, ζ Մեծ արջի, Մեծ արջ համաստեղության «շերեփի» կոթի վերջից երկրորդ աստղը։ Կրկնակի աստղ է՝ 2,4 և 4,0 աստղային մեծության բաղադրիչներով, որոնք իրարից 11,8° անկյունային հեռավորության վրա են գտնվում (դրանցից յուրաքանչյուրը նույնպես կրկնակի աստղ է)։ Մ–ի անվանումն առաջացել է արաբ. ձի բառից, իսկ դրա արբանյակ Ալկորինը՝ հեծյալ բառից։ Հնում արաբները հեծելազորում թույլատրում էին ծառայելու նրանց, ովքեր այդ աստղերը տեսնում էին անզեն աչքով։
ՄԻՑԵԼԻՈՒՄ (< հուն․ – սունկ), տես Սնկամարմին։
ՄԻՑԵԼՆԵՐ (նոր լատ․ micella, < լատ․ mica – հատիկ, փշրանք), դիսպերսված ֆազի առանձին մասնիկները զոլերում։ Բաղկացած են բյուրեղական կամ ամորֆ միջուկից և մակերևութային շերտից, որը ներառնում է միջուկի հետ կապված հեղուկի մոլեկուլները։ Լիոֆոբ զոլում Մ–ի մակերևութային շերտը բաղկացած է զոլը կայունացնող նյութի ադսորբված մոլեկուլներից կամ իոններից։ Էլեկտրոլիտով կայունացված լիոֆոբ հիդրոզոլերում միջուկը շրջապատված է հականուն իոնների կրկնակի էլեկտրական շերտով։ Մ–ի միջուկի հետ անմիջականորեն կապված իոնները (պոտենցիալը որոշող) հակաիոնների մի մասի հետ առաջացնում են ադսորբված շերտը, իսկ հակաիոնների մյուս մասը կազմում է երկրորդ՝ դիֆուզիոն շերտը։ Այն խանգարում է Մ–ին մոտենալ և կպչել իրար (տես Կոագուլացում)։ Մ․ ամբողջությամբ էլեկտրաչեզոք են։ Լիոֆիլ զոլերը, ի տարբերություն լիոֆոբ զոլերի, թերմոդինամիկորեն կայուն են և առաջանում են ինքնաբերաբար նյութը լուծիչի հետ խառնելիս, եթե նրա կոնցենտրացիան միցելագոյացման կրիտիկական կոնցենտրացիայից բարձր է։ Մ․ տասնյակ կամ հարյուրավոր լիոֆոբերի դեպքում՝ միլիոնավոր մոլեկուլների համախմբեր են։ Ջրային միջավայրում հիդրոֆիլ Մ․ առաջացնող մոլեկուլները դասավորվում են այնպես, որ նրանց հիդրոֆոբ խմբերը առաջացնում են Մ–ի միջուկը, իսկ հիդրոֆիլները՝ մակերևութային շերտը (օրգ․ հեղուկներում մոլեկուլները կարող են ունենալ հակառակ դասավորություն)։ Մեծ կոնցենտրացիայի դեպքում Մ–ի ձևի և տարածական դիրքորոշման փոփոխությունները առաջացնում են ժելի կամ հեղուկ բյուրեղների տարածական ցանց։ Մ–ի գոյությամբ են պայմանավորված կենսաբանական համակարգերում և տեխնոլոգիական պրոցեսներում տեղի ունեցող մի շարք երևույթներ։ (Տես նաև Լիոֆիլ և լիոֆոբ կոլոիդներ, Կոլոիդների քիմիա)։
ՄԻՑԿԵՎԻՉ (Mickiewicz) Ադամ [24․12․1798, Զաոսյե ագարակ, Նովոգրուդեկի մոտ (այժմ՝ Բելոռուսական ՍՍՀ–ում) – 26․11․1855, Կ․ Պոլիս], լեհ բանաստեղծ, ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Սովորել է Վիլնոյի (այժմ՝ Վիլնյուս) համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում (1815–19)։ Վաղ շրջանի գործերը (առաջին բանաստեղծությունը հրտ․ 1818) վկայում են, որ Մ․ տարվել է Լուսավորականության ազատախոհ ավանդույթներով։ 1817-ից մասնակցել է «ֆիլոմատներ» («գիտության բարեկամներ») և «ֆիլարետներ» («բարերարություն սիրողներ») հայրենասիրական երիտասարդական գաղտնի խմբակների ստեղծմանն ու գործունեությանը, նրանց համար գրել ծրագրային բանաստեղծություններ («Ներբող երիտասարդության», 1820, հայ․ հրտ․ 1899, «Տաղ երիտասարդության», «Անահիտ»-ում)։ Մ–ի առաջին չափածո ժողովածուն («Պոեզիա», հ․ 1, 1822) դարձավ լեհական գրականության մեջ ռոմանտիկական ուղղության մանիֆեստը։ «Պոեզիա»-ի (1823) 2-րդ հատորում զետեղված էր «Գրաժինա» քնարա–էպիկական ռոմանտիկական պոեմը, որով սկզբնավորվեց այսպես կոչված լեհական «բանաստեղծական վիպակի» ժանրը։ Պոեմը փառաբանում է հերոս անհատի սխրանքն ու անձնազոհությունը։ Այդ հատորում էր նաև «Նախահայրեր» (մաս 2,4) դրամատիկական պոեմը (դժբախտ սիրուց տանջվող հերոսը մերկացնում է «սրտի իրավունքները» ոտնահարող հասարակությունը)։
Ֆիլոմատ–ֆիլարետական կազմակերպությունների գործով ձերբակալված (1823) Մ․ 1824-ին աքսորվում է Լիտվայից և մինչև 1829-ը մնում Ռուսաստանում (Պետերբուրգ, Օդեսա, Մոսկվա), որտեղ մտերմանում է դեկաբրիստական շարժման մասնակիցների (Կ․ Ռիլեև, Ա․ Բեստուժև) և ականավոր գրողների (Ա․ Ս․ Պուշկին և ուրիշներ) հետ։ Ռուսաստանում լույս են տեսնում նրա «Սոնետներ» (1826) գիրքը և «Կոնրադ Վալենրոդ» (1828) մեծածավալ պոեմը։ Վերջինս պատկերում է լիտվ․ ժողովրդի պայքարը ընդդեմ գերմանական խաչակիրների։ Միայնակ հերոս Վալենրոդը իր անձնական երջանկությունը զոհում է հանուն ժողովրդի փրկության։ Պոեմը հեղափոխականացնող ազդեցություն է գործել ժամանակակիցների վրա։ 1829-ին Մ․ մեկնել է Ռուսաստանից, եղել Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում։ Լեհական ապստամբությանը (1830) միանալու անհաջող փորձից հետո նա ընդմիշտ մնացել է տարագրության մեջ (ապրել է առավելապես Փարիզում)՝ շարունակելով գրական և հեղափոխական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/621
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ